23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

BBC Panorama-ն այսօր երեկոյան և վաղը գիշերը ցուցադրելու է հետաքննող լրագրող Փոլ Քենյոնի «Եվրատեսիլի կեղտոտ գաղտնիքները» ֆիլմը (հղումը` http://www.bbc.co.uk/programmes/b01j8hf1), որը պայթած ռումբի էֆեկտ ունի՝ ընթացքի մեջ գտնվող Բաքվի «Եվրատեսիլի» ֆոնին: Քենյոնը իր ֆիլմը ստեղծել է գրեթե գաղտնի՝ զբոսաշրջիկի անվան տակ, քանի որ, իր խոսքով ասած, «Ադրբեջանը չի ողջունում հետաքննող լրագրողներին»:
Ֆիլմը հասցեագրված է եվրոպացի հեռուստադիտողին (անշուշտ նրան ցնցելու միտումով), քանի որ, ըստ էության դրանում ներկայացված չէ, որևէ բան, որը Ադրբեջանի, Ալիևների կամ եվրոպական երգի մրցությի ազերիական առանձնահատկությունների մասին հայտնի չլինի տարածաշրջանում:
Ֆիլմը, սակայն, արժեքավոր է ավելի շատ այն առումով, որ 30 րոպեում ի մի են բերվում բոլոր այն փաստերը, որոնք վարկաբեկում են Ադրբեջանը՝ որպես «Եվրատեսիլ» ընդունելու արժանի երկիր: Ֆիլմում զգալի տեղ ունի Հայաստանի եվրատեսիլյան մասնակիցների՝ Ինգա և Անուշ Արշակյանների ելույթի դեմ Ադրբեջանի թշնամանքի դիտարկումը: Ադրբեջանի կողմից մրցույթի քաղաքականացման համար ռեժիմին մեղադրելիս լրագրողը բերում է Հայաստանի օրինակը: Ըստ լրագրողի՝ այս տարի Հայաստանը չի մասնակցել մրցույթին՝ իր ներկայացուցչի անվտանգության մտավախություններից: Այս համատեքստում լրագրողը զրուցում է նաև 2009-ին Հայաստանի օգտին քվեարկած ադրբեջանցու՝ Ռովշան Նասիրլի հետ, որը պատմում է իր հանդեպ կիրառված ճնշման մասին: Ֆիլմում խոսում են նաև հայտնի լրագրող սեքս-շանտաժի զոհ Հադիջա Իսմայիլովան և այլ ընդդիմադիրներ:
Ոչ պակաս կարևոր է, որ Քենյոնը կարողացել է բոլորին հուզող հարցերը ուղղել նաև Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Ֆախրադդին Գուրբանովին և «Եվրատեսիլի» կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միության ղեկավար Ինգրիդ Դելթենրեին: Հարցազրույցի ժամանակ, վերջինը չի կարողանում հանդես գալ Ադրբեջանի «դատապաշտպանի» դերում, ինչպես արել էր Spiegel-Ին տված հարցազրույցում: Դելթենրեն ընդունում է, «Եվրատեսիլն» ասես «ընտանեկան տոնավաճառ» լինի, որտեղ Ալիևները ինքնագովազդով են զբաղված: Նա խոստովանում է նաև, որ ավելի զարմացել է այն բանից, որ Ալիևների փեսան է երգելու «Եվրատեսիլին»: Դելթենրեն համաձայնում է նաև, որ Ադրբեջանում չեն հարգում խոսքի ազատությունը:
Ինքը լրագրողը նշում է, որ Ադրբեջանն աշխարհի ամենակոռումպացված երկրներից է, իսկ Բաքվի` Սպանված զինվորի հիշատակի անմար կրակը նաև երկրի նավթի առատության խորհրդանիշն է: Քենյոնը բարձրացնում է նաև Ադրբեջանի «գլամուրային առաջին տիկնոջ» խորհրդարանական ընտրություններում ձայների 94%-ը ստանալու և նրա 15-ամյա որդու Դուբայի 40 մլն-անոց ունեցվածքի հարցերը, ու արձանագրում, որ Ադրբեջանի «գաղտնի ոստիկանությունը» իրականում այնքան էլ գաղտնի չէ:
Ուշագրավ է, որ ֆիլմի մասին Guardian-ի քննախոսականում ասվում է, որ այլևս կարիք չկա նայելու Սաշա Բարոն Քոենի «Բռնապետը» կատակերգությունը, քանի որ կարելի է այս շաբաթ «բեղավոր բռնապետի» դերում է նրան ոչնչով չզիջող Իլհամ Ալիևին տեսնել:
Եթե «Եվրատեսիլի» ոգով գնահատելու լինենք մարդու իրավունքները այդ երկրում, եզրակացնում է BBC-ն, ապա պետք է նկատենք՝ «Ադրբեջան՝ 0 բալ»:
http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=pDgNc-qKb3s
tert.am
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սլովակիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Միլան Վանգային, Սլովակիան չի մասնակցի Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության գործողություններին այդ երկրում բռնության ուժեղացման պատճառով:
Ավելի վաղ Սլովակիան պատրաստակամություն էր հայտնել մասնակցել Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության գործողություններին:
«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները տարածաշրջանում և բռնության ավելացումը՝ այս պահին մենք չենք ուսումնասիրում մեր մասնակցությունը առաքելությանը»,- հայտարարել է Վանգան:
Հիշեցնենք, Սլովակիան Դամասկոսի իր դեսպանատունը փակել է մարտի 29-ին՝ անվտանգության նկատառումներով:
Հիշեցնենք նաև, որ ՄԱԿ-ի դիտորդները Սիրիայում գործում են ապրիլի 16-ից: Այս պահին Սիրիայում աշխատում է 266 անզեն ռազմական դիտորդ և շուրջ 70 քաղաքացիական մասնագետ:
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը Ադանայում առատ տեղումների պատճառով քաղաքում հեղեղումներ են առաջացել: Որոշ փողոցներ ջրի տակ են մնացել: Անելանելի իրավիճակ է ստեղծվել մեքենաների համար:
Շատերը փորձել են սեփական միջոցներով ջրի տակից դուրս բերել իրենց մեքենաները: Քաղաքի Ջեյհան թաղամասում ջուրը լցվել է մարդկանց տներն ու աշխատավայրերը: Ոմանք մնացել են մեքենաների մեջ և չեն կարողացել դուրս գալ: Իսկ երկու դպրոցների 600-ից ավելի աշակերտներ չեն կարողացել մտնել դպրոց, քանի որ դպրոցի բակը նույնպես հեղեղված է եղել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նոր կառավարության կառուցվածքի և կազմի մասին հրամանագիրը:
Ըստ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նոր կառավարությունը երեք քառորդով նոր մարդկանցից է բաղկացած:
Կառավարության նոր կազմում ընդգրկված են`
Կառավարության ղեկավար` Դմիտրի Մեդվեդև,
Առաջին փոխվարչապետ- Իգոր Շուվալով,
Փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի ղեկավար-Վլադիսլավ Սուրկով,
Փոխվարչապետներ` Դմիտրի Կոզակ, Դմիտրի Ռոգոզին, Արկադի Դվորկովիչ, Օլգա Գոլոդեց, Ալեքսանդր Խլոպոնին:
Կառավարության կազմում 21 նախարար կա, հայտնվել է երկու նոր պաշտոն` Հեռավոր Արևելքի զարգացման և բաց կառավարության հետ կապերի նախարար:
Ֆինանսների նախարար` Անտոն Սիլուանով,
Էներգետիկայի`Ալեքսանդր Նովակ,
Տնտեսական զարգացման` Անդրեյ Բելոուսով,
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության` Մաքսիմ Տոպիլին,
Տրանսպորտի` Մաքսիմ Սոկոլով,
Սպորտի` Վիտալի Մուտկո,
Գյուղատնտեսության` Նիկոլայ Ֆյոդորով,
Կապի և հեռահաղորդակցության` Նիկոլայ Նիկիֆորով,
Տարածքային զարգացման` Օլեգ Գովորուն,
Հեռավոր Արևելքի զարգացման` Վիկտոր Իշաև,
Արդյունաբերության և առևտրի` Դենիս Մանտուրով,
Բնապահպանության և բնական ռեսուրսների` Սերգեյ Դոնսկոյ,
Կրթության և գիտության` Դմիտրի Լիվանով,
Մշակույթի` Վլադիմիր Մեդինսկի,
Առողջապահության` Վերոնիկա Սկվորցովա:
Իրենց պաշտոնները պահպանել են արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովը, պաշտպանության` Անատոլի Սերդյուկովը, ԱԳ` Սերգեյ Լավրովը:
ԱԻն նախարար է նշանակվել Վլադիմիր Պուչկովը, ներքին գործերի` Վլադիմիր Կոլոկոլցևը, իսկ Միխայիլ Աբիզևը նշանակվել է բաց կառավարության հետ կապերի նախարար:
Ինչպես հաղորդում է France-Presse-ը՝ վկայակոչելով ազգային լիբանանյան լրատվական գործակաությանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում սուննիների և ալաուիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 2 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել:
Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ Լիբանանի հյուսիսում հսկիչ անցակետի մոտ սպանվել են սուննի իմամն ու նրա ուղեկիցներից մեկը, որոնք հանդես էին գալիս Սիրիայի իշխանությունների դեմ: Դրանից հետո Աքքարի բնակիչները ցույցի են դուրս եկել և, որպես բողոքի նշան, արգելափակել մի շարք ճանապարհներ:
Լիբանանի հյուսիսում և մասնավորապես Հյուսիսային Լիբանանի վարչական կենտրոնում՝ Տրիպոլի քաղաքում, վերջին շրջանում բախումներ են տեղի ունենում Սիրիայի ապստամբներին պաշտպանող սուննի բնակչության և Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին պաշտպանող ալաունիների միջև:
Անկարգությունները Տրիպոլիում սկսվել են այն բանից հետո, երբ Լիբանանի իշխանությունները ահաբեկչական կազմակերպություններին անդամակցելու կասկածանքով ձերբակալել են քաղաքում գործող սուննի ծայրահեղականներից մեկին: Վերջինիս կողմնակիցները հայտարարել են, որ նրա ձերբակալության պատճառը եղել է նրա կողմից Լիբանան տեղափոխված սիրիացի ապստամբներին հատկացված օգնությունը:
Սուննիները Լիբանանի զինվորականներին մեղադրում են այն բանում, որ նրանք գործում են Դամասկոսի կարգադրությամբ: Սիրիան իր հերթին պնդում է, որ իր և Լիբանանի մի քանի սահմանամերձ շրջաններ վերածվել են «ահաբեկիչների ապաստարանի»:
Ինչպես հայտնում է BBC-ն Մոնրեալի ոստիկանությունը ձերբակալել է ուսանողական բողոքի ցույցերի ավելի քան 180 մասնակցի, որոնք դժգոհում են կրթության վարձերի բարձրացման դեմ:
Քվեբեկ նահանգում ուսանողական ցույցերը շարունակվում են ավելի քան 100 օր: Ցուցարարների կարծիքով` կրթավճարի բարձրացումն իրենց իրավունքների ոտնահարում է, քանի որ սահմանափակում է կրթություն ստանալու մատչումը:
Ինչպես նկատում է Associated Press-ը, Քվեբեկում կրթություն ստանալու վարձը երկրում ամենացածրերից է:
Այս ուրբաթ Քվեբեկի խորհրդարանը օրենք է ընդունել, որը սահմանափակում է ցույցերի և միտինգների անցկացումը ու մեծացնում է խախտումների համար նախատեսված տուգանքը: Սակայն դա մեծացրել է միայն ընդդիմության ալիքը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Կեմպ–Դեվիդ նստավայրում մեկնարկել է «Մեծ ութնյակի» 38-րդ գագաթաժողովը։
Չնայած նրան, որ գագաթաժողովի հիմնական աշխատանքը մեկնարկելու է այսօր, երեկ երեկոյան ընթրիքի ժամանակ երկրների առաջնորդները քննարկել են մի շարք միջազգային հարցեր և խնդիրներ, այդ թվում նաև Իրանում, Սիրիայում և Հյուսիսային Կորեայում տիրող իրավիճակները։
Գագաթաժողովի քննարկումների հիմնական մասը նախատեսված է անցկացնել այսօր։ Կարծարծվեն եվրոգոտու տնտեսական, կլիմայի փոփոխման հետ կապված էներգետիկ խնդիրները, պարենային ապահովության, ինչպես նաև՝ Աֆղանստանի տնտեսության զարգացման և Մերձավոր Արևելքի, հյուսիսային Աֆրիկայի երկրների քաղաքականության վերաձևավորման հարցերը։
«Մեծ ութնյակի» 38-րդ գագաթաժողովին մասնակցում են՝ Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին, Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդան, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Մինչ հայոց աշխարհը շունչը պահած հետևում էր ոչ այնքան լավ խաղացված բեմադրությանը` «ԱԺ ընտրություններ» անվան տակ, Ֆրանսիայում, եվրոպական քաղաքակրթության օջախում, տեղի ունեցան իրոք դրամատիկ իրադարձություններ: Նախագահ Նիկոլա Սարկոզին պարտվեց սոցիալիստ Ֆրանսուա Հոլանդին:
Սարկոզիի նախագահության մասին թող դատեն իրենք` ֆրանսիացիները, թեև նվաստիս կարծիքով, Սարկոզին եվրոպական և համաշխարհային բացառիկ լիդերներից էր, որին ըստ արժանավույնս չընկալեցին: Ֆրանսիան և աշխարհը քարիզմատիկ ու ակտիվ առաջնորդներ չեն սիրում, այսօր գերադասելի են ոչնչով աչքի չընկնող դեմքեր:
Բայց ավելի հետարքրքիր էր Սարկոզիի հրաժեշտի խոսքը: Այն փառահեղ և անկեղծ ելույթ էր: Ու մտածում էիր, որ, ցավոք, Հայաստանում, նման բան հնարավոր չի լինի: Որ մի կողմը պարտվի ու այդպես խոսի իր երկրի մասին: Որ գործող նախագահն ընդունի իր պարտությունը ու կոչ անի հարգել ժողովրդավարության և իր երկրի ընտրությունը:
Եվ ամենակարևորը. Սարկոզին հաստատեց այն, որ երկրի ղեկավարը, եթե հեռանում է, ապա պետք է հեռանա քաղաքականությունից մեկընդմիշտ: Դրանով իր վրա վերցնելով պարտության պատասխանատվությունը և ճանապարհ բացելով նոր սերնդի համար: Իսկ մենք լավ գիտենք, թե Հայաստանում նախկին նախագահներն ամենևին էլ չեն հեռանում, այլ դառնում են ամբողջ քաղաքական կյանքի առանցքը: Դե, դա զարմանալի չէ. նրանց համար ժողովրդավարության նմուշը, ոչ թե Սարկոզին է, այլ ռուսական Պետդուման կամ Պուտինը, որն այսօր վերադառնում է Կրեմլ` ռուսական առաջադեմ հասարակության բողոքների ֆոնին: Ոչ մի երկրում նախկին նախագահները իշխանության համար այլևս չեն պայքարում, իսկ ահա Հայաստանն ու նրա «ռազմավարական դաշնակիցը» պետք է չգիտես ինչու բացառություն լինեն:
Ժողովրդավարությունը քաղաքական մրցակցություն է, լավագույնը լինելու արվեստ, դա հաղթանակներն ու պարտություններն են, սիկ նրա հաջողության գաղտնիքը ժամանակին հեռանալու մեջ է: Այդ պատճառով Նիկոլա Սարկոզին, ի տարբերություն վերևում հիշատակված հայոց և այլ գործիչներին, փայլուն կերպով ցույց տվեց, որ արժանի է մեծ պետական գործիչ կոչվելուն:
ejournal
Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը Նիկոլա Սարկոզիի նախկին խորհրդական Անրի Գենոն հայտարարել է, որ Սարկոզին այլևս չի զբաղվի քաղաքականությամբ.«Նա չի ցանկանում զբաղեցնել պետական պաշտոններ և իր թեկնածությունը առաջադրել ընտրություններում»,- նշել է նախկին խորհրդականը:
Որոշ աղբյուրների փոխանցմամբ` Սարկոզին հավանաբար կմտնի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կազմի մեջ:
Հիշեցնենք, որ Սարկոզին դեռևս ընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ պարտության դեպքում կհեռանա քաղաքականությունից:
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի մետրոյի երկու գնացքների բախման հետևանքով ավելի քան 100 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, հայտնում է Diário de S. Paulo-ն:
Բախումը տեղի է ունեցել գնացքներից մեկի արգելակման համակարգի անսարքության պատճառով: Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն` կարճ միացման հետևանքով գնացքի արագության հսկման ավտոմատ համակարգը «հրաժարվել» է աշխատել:
Բախումից առաջ, մեքենավարը միացրել է վթարային արգելակման համակարգը, ինչը մեղմել է հարվածը:
Միջադեպից հետո, վթարային գոտում գնացքների երթևեկը կանգնեցվել է 5 ժամով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.