23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Բի Բի Սի»-ն տեղեկացնում է, որ Աֆղանստանի Կանդահար նահանգի Արգիստանի շրջանում ահաբեկիչ մահապարտի գործադրած սարքի պայթյունի հետևանքով 5 ոստիկան է զոհվել: Տեղական իշխանությունների հաղորդմամբ` ևս 6 իրավապահ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հավանաբար ահաբեկչության պատասխանատվությունը կստանձնի «Թալիբան» շարժումը:
Սիրիական զորքերը գնդակոծում են Հուլան՝ հայտնում է Foxnews-ը` հղում անելով սիրիացի ակտիվիստների հայտարարությանը:
Ըստ Լոնդոնում գործող Սիրիայի Մարդու իրավունքների դիտանոցի և Տեղի համակարգող հանձնաժողոի կառուցների տվյալների՝ այսօր Հուլան գնդացիրների թիրախ է եղել:
Երկու խմբերը պնդում են, որ դիպուկահարը նաև մի երիտասարդի է սպանել Հոմս նահանգի Հուլա շրջանում, որտեղ մայիսի 25—26-ին 108 մարդ էր սպանվել՝ նոր փակուղային վիճակ ստեղծելով Սիրիայի ճգնաժամի շուրջ:
Սիրիայի հայ համայնքը ցնցված է այդ երկրում կատարվող արյունոտ իրադարձություններից:
Ինչպես հաղորդում է «Nouvelles d’Arménie»-ն, 20-ամյա Լեւոն Կույումջյանը Դամասկոսից սպանվել է թուրք-սիրիական սահմանի մոտ` Բաբ-ալ-Հավայում, ապստամբ ուժերի հարձակման արդյունքում: Լեւոն Կույումջյանը տարվա սկզբից երրորդ հայ զոհն է Սիրիայում:
Միացյալ Նահանգներու արտաքին գործոց նախարարության զեկուցումը` Հայաստանի Հանրապետության մասին, կգնահատվի ընդհանրապես բացասական: Ազգային ժողովի ընտրություններուն մասին Միացյալ Նահանգներու դեսպանին կատարած դրական հայտարարություններեն ետք պաշտոնական Վաշինկթընը կարեւոր հետընթաց կարձանագրե Հայաստանի ուղղությամբ: Ընտրություններու բարելավում արձանագրած Երեւանը այս զեկուցումին հիմամբ մեծ կատարելիք ունի բանակի իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Իսկ բանակին մեջ արձանագրվող դեպքերուն կնպաստեն կենսամակարդակի ցած պայմանները, փտածությունը, հրամանատարներու անպատժելիությունը եւ հաշվետվության պակասը` ըստ զեկուցումին:
Քաղաքական այս գնահատականը ունի անշուշտ իր շարժառիթները: Առավելաբար ընտրված է ռազմական ոլորտը իբրեւ քննադատության թիրախ: Ինչ որ մտածել կու տա, թե այդ մարզին մեջ իրադրություններու շղթա մը պատճառ դառնա, որ Միացյալ Նահանգները խստացնեն իրենց զեկուցումին բովանդակության ոճը: ՆԱԹՕ-ն ռազմական դաշինք է, իսկ Հայաստանի նախագահին ՆԱԹՕ-ի վեհաժողովին չմասնակցիլը բնականաբար նախ եւ առաջ պիտի արժանանար ՆԱԹՕ-ի գերուժերեն Միացյալ Նահանգներու հակազդեցության: Նախ եւ առաջ պիտի ընտրվեր ռազմական ոլորտը, զոր քննադատելու ընթացքին պետք է հիշվեին նաեւ այլ բացասական կողմեր:
Բանակի մասին հրապարակված քննադատության վերաբերյալ բավականանանք այսքանով եւ անցնինք ավելի խորը մտածելու տեղի տվող բաժինին: Նոյն զեկուցումին մեջ կըսվի՛.-
«Հայ անջատողականները Հայաստանի աջակցությամբ կշարունակեն վերահսկել Ազրպեյճանի Լեռնային Ղարաբաղի շրջանը եւ շրջապատող 7 ազրպեյճանական տարածքները»: Այս մեկն ալ համահունչ է ՆԱԹՕ-ի Շիքակոյի ձեւակերպումին, ուր կխոսվեր տարածքային ամբողջականության մասին, մինչ խնամքով անուշադրության կմատնվեր ազգերու ինքնորոշման միջազգային իրավունքի սկզբունքը:
Վաշինկթըն այսպիսով կշարունակե դրսեւորել ինքնահակասական վարքագիծ: Այսպես: Եթե միջազգային ընտանիքի որոշումով արցախյան հակամարտության թղթածրարի միջնորդական առաքելությունը հանձնված է ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակին եւ որուն համանախագահներեն մեկը կներկայացնեն Միացյալ Նահանգները, ապա նույն Վաշինկթընը այս ձեւով կհակասե իր ստանձնած միջնորդական առաքելության: Ավելի պարզ` ինչի՞ շուրջ կբանակցի ամերիկացի պաշտոնատարը, եթե իր պետությունը կհաստատե, որ «անջատողական» հայեր, Հայաստանի աջակցությամբ կշարունակեն վերահսկել Լեռնային Ղարաբաղի շրջանն ու 7 տարածքները: Եթե վճռված է, որ այդ շրջանները ազրպեյճանական են, ապա ի՞նչ իմաստ ունին բանակցությունները եւ ի՞նչ իմաստ ունի այս պարագային մանավանդ բանակցային գործընթացը համանախագահելը:
Մեկ հարց եւս կսպասե իր պատասխանին: Արցախին տրված ամերիկյան օժանդակության բարձրացումը անջատողական հայերո՞ւն ուղղված է, որոնք Հայաստանի օժանդակությամբ կվերահսկեն Արցախն ու 7 տարածքները:
Ինքնահակասական շղթայի այս օղակը կապված է Միացյալ Նահանգներու արտաքին գործոց նախարարին, որուն այցելությունը շուտով կսպասվի շրջան եւ այդ շարքին Երեւան: Երեւանի մեջ նախարար Քլինթըն պետք է պատասխանե ընտրություններուն որակին, բանակի իրավիճակին, «անջատողական» հայերուն եւ օժանդակող Հայաստանին մասին իրեն տրվելիք հարցերուն: Ամենայն հավանականությամբ ինքնահակասական դրսեւորումներու նոր շարքի մը ականատես կըլլանք շուտով: կթվի, որ ինքնահակասումը պաշտոնական վարքագիծի կարեւոր բաղադրիչի վերածված է, որ կրնա բացատրվիլ դիվանագիտական մակարդակի փտածությամբ, հայտարարություն կատարելու կամ զեկուցում հրապարակելու «անջատողականությամբ» եւ հատկապես անպատժելիությամբ ու հաշվետվության բացակայությամբ:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբաագիր
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի` սփյուռքի հետ երկխոսություն սկսելու ջանքերի վերաբերյալ իմ վերջին հոդվածը բազմաթիվ արձագանքների տեղիք տվեց հայկական և թուրքական շրջանակներում:
Թուրքական թերթերը, հեռուստաընկերություններն ու կայքերը լայնածավալ լուսաբանություններ կատարեցին Դավութօղլուի՝ հայերի հետ կապեր հաստատելու փորձերի վերաբերյալ: Թուրքական ԶԼՄ-ներն արտաքին գործերի նախարարի նախաձեռնությունը կապում են հայերի՝ 2015 թվականին Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման ծրագրերի հետ:
Հայերը ևս մեկնաբանություններով ողողեցին ինտերնետային էջերն ու facebook-ը իմ հոդվածի կապակցությամբ, որը շրջանառվեց աշխարհով մեկ անգլերեն, հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով: Հայերի արձագանքն հասկանալիորեն լի էր կասկածամտությամբ և զգուշավորությամբ: Հայաստանի պաշտոնատարները հանգիստ հետևում էին Դավութօղլուի հանդիպումների վերաբերյալ զեկույցներին` զերծ մնալով որևէ հրապարակային մեկնաբանություն անելուց, մինչդեռ Ստամբուլի հայկական մամուլը մարզապես վերատպում էր այն, ինչ այդ թեմայի շուրջ հրապարակվում էր թուրքական մամուլում:
Հայ ընթերցողներին երկու հարց հուզեց. ո՞վ կներկայացնի սփյուռքը, եթե և երբ հայերը սկսեն բանակցություններ վարել Թուրքիայի հետ, և որո՞նք են կոնկրետ հայկական պահանջները Թուրքիայի կառավարությունից:
Սրանք չափազանց բարդ խնդիրներ են, որոնք պետք է լուրջ դիտարկվեն աշխարհասփյուռ հայերի կողմից: Իդեալական կլիներ, եթե սփյուռքի ներկայացուցիչներն ընտրվեին իրենց երկրների հայ բնակիչների քվեների միջոցով, ինչպես առաջարկել էի իմ նախկին հոդվածներում: Ընտրվածներն իրավունք կունենան ներկայացնել սփյուռքահայությանը ցանկացած բանակցություններում:
Այս ներկայացուցիչները կհամաձայնեցնեն իրենց որոշումներն ու գործողությունները Հայաստանի կառավարության հետ, մասնավորապես Թուրքիայի հետ բանակցություններ վարելու չափազանց կարևոր խնդրի շուրջ` ստեղծելով համատեղ պատվիրակություն: Դասեր քաղելով ձախողված հայ-թուրքական արձանագրությունների փորձից, հստակ է, որ անհնար է Թուրքիայի հետ երկխոսություն հաստատել առանց երկուսի` Հայաստանի և սփյուռքի մասնակցության և համաձայնության:
Սփյուռքի ընտրովի կառույցի բացակայության դեպքում, հայկական երեք ավանդական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, Հայաստանի կառավարության հետ համատեղ, կարող են նախաձեռնել միասնական բանակցությունների թիմ: Պատվիրակությունն առավել ներկայացուցչական դարձնելու նպատակով, մի քանի գլխավոր համայնքային կազմակերպություններ և ճանաչված անհատներ կարող են նաև ընդգրկվել այնտեղ, ներառյալ` Թուրքիայի հայերի ներկայացուցիչը:
Մեկ այլ չափազանց կարևոր հարց թուրք պաշտոնատարների հետ բանակցությունների օրակարգ մշակելն է: Որո՞նք են հայերի կոնկրետ պահանջները Թուրքիայից: Այս շատ լուրջ և զգայուն խնդիր է, որը պահանջում է հայկական հարցի խորը գիտելիք և բանակցություններ վարելու ռազմավարության և մարտավարության մասնագիտություն:
Հայերի համար ուսուցողական կլիներ դիտարկել, թե ինչպես էին Իսրայելն ու հրեական 23 խոշոր կազմակերպություններ միավորվել` կազմելով մի համաժողով
Գերմանիայից հրեաների նյութական պահանջների` Հոլոքոստի զոհերի համար փոխհատուցում ստանալու նպատակով, և թե ինչպես էին այս կազմակերպությունները համաձայնեցնում իրենց դիրքորոշումները Իսրայելի հետ, որը փոխհատուցման առանձին պայմանագիր էր կնքել Արևմտյան Գերմանիայի հետ: Տարիների ընթացքում նրանց համատեղ ջանքերի արդյունքում հրեական սփյուռքի կազմակերպությունների և Իսրայելի կոալիցիան Գերմանիայից որպես փոխհատուցում ստացավ 70 միլիարդ դոլար:
Կարելի է հավելյալ դասեր քաղել զանգվածային դատերից, ասբեստի ներգործությունից, ապրանքների համար պատասխանատվությունից, ինչպես նաև Նյու Յորքի Առևտրական զույգ շենքերի կործանումից և Մեքսիկայի ծովածոց նավթ թափելուց առաջացած ֆինանսական կարգավորումների օրինակներից:
Այնուամենայնիվ, Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության միջև մի կարևոր տարբերություն կա: Մինդեռ հրեաները կոտորվեցին Եվրոպական երկրներում նացիստական իշխանության լծի տակ, հայերը կոտորվեցին և բռնի կերպով հեռացվեցին իրենց հայրենիքից: Ուստի, դրամական ոչ մի վճարում չի կարող լիովին փոխհատուցել հայերին իրենց պատմական հողերի կորստի դիմաց: Հայերը պետք է պահանջեն ոչ միայն իրենց անձնական կորուստների փոխհատուցում, այլ նաև պահանջեն վերադարձնել Արևմտյան Հայաստանը, ինչպես վճռել էր նախագահ Վուդրո Վիլսոնը` մի պահանջ, որը Թուրքիան շարունակաբար մերժում է:
Եթե լուրջ բանակցություններ սկսվեն, ապա հայերի համատեղ պատվիրակությունը
կկարողանա Թուրքիայից պահանջել հետևյալ նախնական քայլերը, որոնցով Թուրքիան կապացուցի իր բարյացակամությունը`
— փոխհատուցել ցեղասպանության բոլոր զոհերին,
—վերականգնել և Ստամբուլի հայոց պատրիարքարանին վերադարձնել կրոնական բոլոր սրբավայրերը,
—վերադարձնել առգրավված մասնավոր և համայնքային բոլոր կալվածքները իրենց հայ տերերին,
—ապահովել Հայաստանի Հանրապետության համար հատուկ միջանցք օգտագործելու համար Տրապիզոնի թուրքական նավահանգիստը առևտրային նպատակներով,
—թույլատրել հայերին առանց մուտքի արտոնագրի այցելել Արարատ, Անի և Թուրքիայում գտնվող այլ հայկական պատմական վայրերը,
— վերացնել Հայաստանի շրջափակումը,
—վերջ տալ Հայոց ցեղասպանության Թուրքիայի կողմից ժխտման պաշտոնական քաղաքականությանը և ջնջել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը,
—զերծ մնալ Հայաստանի և Արցախի դեմ ուղղված թշնամական քաղաքականությունից:
Համաձայնության գալու դեպքում, այս միջոցառումները զգալի առաջընթաց կլինեն Թուրքիայից հայկական պահանջների հետապնդման գործում, մինչդեռ տարածքների վերադարձի խնդրին կարելի է առանձին դիմել միջազգային իրավական ատյաններին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կ. Գևորգյան
Մի շարք եվրոպական երկրներ վտարել են իրենց երկրներում գտնվող սիրիացի դիվանագետներին, հաղորդում է Reuters-ը: Նրանք հաշվի են առել Սիրայում ներքաղաքական ճգնաժամի խորացումն ու կառավարական զորքերի կողմից քաղաքացիների և ընդդիմադիրների նկատմամբ շարունակվող բռնությունները` մասնավորապես Հուլայում տեղի ունեցած սպանդը, որի ընթացքում 100-ից ավելի մարդ էր զոհվել` մեծ մասամբ կանայք և երեխաներ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ Սիրիայի դեսպանը կլքի Ֆրանսիան այսօր կամ վաղը: Սիրիայի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանություններ տալուց: Իսկ Գերմանիայի արտգործնախարությունը պաշտոնապես հայտարարել է երկրից Սիրիայի դեսպանի վտարման մասին: Այնուհետև նրանց հետևել է Լոնդոնը, որտեղից պետք է 48 ժամվա ընթացքում հեռանա 3 սիրիացի դիվանագետ: Իտալիան ևս հայտարարել է Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչի վտարման մասին: Կանադայի արտգործնախարար Ջոն Բեիրդը հայտարարել է 3 սիրիացի դիվանագետների վտարման մասին: Իսպանիան նույնպես հետ չի մնացել և հայտարարելէ Մադիրդում Սիրիայի դեսպանի և 4 այլ դիվանագետների վտարման մասին: Երկրի կառավարությունը նրանց 72 ժամ է տրամադրել Իսպանիայի տարածքը լքելու համար:
Կահիրեում ցուցարարները հրդեհել են Հոսնի Մուբարաքի նախագահության օրոք վերջին վարչապետ Ահմեդ Շաֆիքի նախընտրական շտաբը«ով իր թեկնածությունն է դրել Եգիպտոսի նախագահական ընտրություններում:
Շաֆիքի կողմնակիցները բացականչություններով ու կարգախոսներով հավաքվել են դեպքի վայրում։
Դեպքից ժամեր առաջ Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցնում <<Մահմեդական եղբայրներ>> շարժման ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսին եւ Ահմեդ Շաֆիքը։
Նախնական տեղեկություններով` տուժածներ չկան։
Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա հյուսիսային մարզում այսօր 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մոդենա քաղաքի շրջանում:
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվում Է 9,6 կիլոմետր խորության վրա:
Զոհերի վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան։
Աբխազիայի Գալի քաղաքի սրճարաններից մեկում այսօր գրանցվել է զինված հարձակման դեպք: Այս մասին հայտարարել է РИА Новости-ին, ինչպես նաև Աբխազիայի դատախազությունը:
Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 11.40-ին: Երկու անհայտ, սակայն չդիմակավորված անձինք մտել են սրճարան և «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգներից անկանոն կրակ են բացել սրճարանի հաճախորդների վրա: Արդյունքում զոհվել է 3 մարդ, որոնց մեջ էր նաև տեղական ոստիկանության մայոր Լեոնիդ Կվիցինիյան: Հարձակումից հետո հանցագործները «Վոլգա» մակնիշի ավտոմեքենայով հեռացել են անհայտ ուղղությամբ: Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանն այսօր Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ընթացքում պետք է քննարկի քաղաքական ճգնաժամի կարգավորման երկրորդ փուլի հնարավոր մեկնարկի մասին հարցերը:
Ճգնաժամի խաղաղ կարգավորումը, բացի հրադադարի հաստատումից, ենթադրում է նաև, որ Սիրիայի կառավարությունն ազատ կարձակի ընդդիմության ներկայացուցիչներին և կապահովի խաղաղ ցույցեր անցկացնելու քաղաքացիների իրավունքը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.