23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում կազմակերպել հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի երկրորդ հանդիպումը։
Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը որևէ կերպ կապված չէ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի գյուղերից մեկի շուրջ ստեղծված իրավիճակի հետ»,-ասել է նա՝ անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Միևնույն ժամանակ հույս ունենք, որ գործարկումն ու համակարգված աշխատանքը կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու միջադեպերի կանխմանը, ինչպես հայ–ադրբեջանական սահմանին, այնպես էլ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նշել է, որ այժմ հանդիպման ամսաթվերի հետ կապված առաջարկներ են սպասում Հայաստանից ու Ռուսաստանից։
Ռուսաստանում պահվող ուկրաինացի ռազմագերիների մայրերը դիմել են իրենց որդիներին Ուկրաինա չվերադարձնելու խնդրանքով՝ այն մտավախությունների պատճառով, որ երիտասարդներին կամ նորից կուղարկեն ռազմաճակատ, կամ էլ հալածանքների կենթարկեն, կիրակի լրագրողներին պատմել է Ռուսաստանում մարդու իրավունքների գծով լիազոր Տատյանա Մոսկալկովան, փոխանցում է Ռիա նովոստին:
«Երբ ես Սեւաստոպոլում ընդունելություն էի անցկացնում ուկրաինացի գերևարված քաղաքացիների համար, նրանց մեծ մասը խնդրել էին ինձ հայտնել իրենց ճակատագրի մասին (նրանց ընտանիքներին — խմբ.)։ Ես եւ իմ աշխատակիցները լիովին դա կատարել ենք։ Այսօր ինձ նոր դիմումներ են գալիս ուկրաինացի մայրերից։ Նրանք խնդրում են չվերադարձնել իրենց որդիներին, քանի որ նրանք կարծում են, որ նրանք կամ նորից կուղարկվեն ռազմաճակատ, կամ նրանք հալածանքների կենթարկվեն», — ասել է Մոսկալկովան։
«Ի հայտ է գալիս դիմումների նոր շարք, որոնք նախկինում մեզ համար անընդունելի էին՝ կապված ռազմական թեմայի հետ», — հավելել է օմբուդսմենը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով, թե Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունը հետապնդում է երկու երկրների պետական սահմանի սահմանազատման նպատակ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Լավրովը, պատասխանելով Փառուխի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ լրագրողի հարցին, թե ի՞նչ է արվում ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ՝ հայտարարել է «Ռուս զինվորականները և մեր հայ ընկերները խնդիրը պահում են ուշադրության կենտրոնում՝ որպես առաջնահերթություն։ Այնտեղ արդեն որոշակի արդյունքներ կան՝ իրավիճակի հանգուցալուծման հետ կապված։ Եվ մենք փոխըմբռնում ունենք, որ մեկնարկվող սահմանագծման գործընթացի շրջանակում այդ հարցը կքննարկվի և անպայման լուծում կստանա»։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, թե գործընթացը չի նախատեսում ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որևէ հարցի քննարկում, այդ թվում՝ կապված այն տարածքների հետ, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։
Եվրոպական խորհրդարանը հունիսի 7-ին Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ընդունել, որում հորդորել է այդ երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հարգել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր հանձնառությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, զեկույցում, որն ընդունվել է 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին ջանքերին: Մասնավորապես, նշվել է, որ ԵԽ-ն «ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին մերձեցման գործընթացը՝ կապված երկկողմ շփումներ սկսելու որոշման, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու, երկու երկրների միջև թռիչքները վերսկսելու հետ: «ԵԽ-ն այս փորձը համարում է խիստ դրական զարգացում, որը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարեկեցության ու անվտանգության վրա, ԵԽ-ն հորդորում է կողմերին առաջ տանել այս ջանքերը՝ հանուն իրենց հարաբերությունների լիակատար կարգավորման ու կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն աջակցել այս գործընթացին»,- ասվում է զեկույցում:
Եվրապատգամավորները հորդորել են Թուրքիային «ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար՝ ներառյալ Հայոց ցեղասպանության հարցի կարգավորումը, և լիարժեքորեն հարգել հայկական և այլ մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները»: Զեկույցի հեղինակները հույս են հայտնել, որ դա կարող է դառնալ ուղի՝ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման համար: ԵԽ-ն, հղում անելով Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին՝ 2015 թվականի ապրիլի 15-ին կառույցի կողմից ընդունված բանաձևին, հերթական անգամ հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Զեկույցում նշվել է նաև, որ թեպետ Թուրքիան բազմիցս հայտարարել է ԵՄ անդամ դառնալու նպատակի մասին, այդուհանդերձ, վերջին երկու տարիների ընթացքում երկիրը հետևողականորեն հետ է կանգնել անդամակցության գործընթացի հետ կապված իր պարտավորություններից: Զեկույցում ընդգծվել է նաև Թուրքիայում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների փաստը:
ԵԽ պատգամավորները նաև հորդորել են պաշտոնական Անկարային բարեխղճորեն մոտենալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումներին՝ կոչ անելով զերծ մնալ այս գործընթացում անհարկի ճնշում գործադրելուց:
Ուկրաինան չի կարող հարձակման գնալ, քանի որ տեխնիկայով զիջում է Ռուսաստանին, երեքշաբթի ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։
«Տեխնիկայով մենք զիջում ենք (Ռուսաստանին) և, հետևաբար, չենք կարող առաջընթաց գրանցել: Մենք ավելի շատ կորուստներ կունենանք, և մարդկանց կյանքեր փրկելն ինձ համար առաջնահերթություն է», — ասել է Զելենսկին։
Նա կրկին կոչ է արել արևմտյան երկրներին մեծացնել զենքի մատակարարումները Կիև՝ միևնույն ժամանակ քննադատելով նրանց Մոսկվայի նկատմամբ բավական կոշտ չլինելու համար:
«Նրանք աջակցում են Ուկրաինային, բայց միևնույն ժամանակ նայում են, թե ինչ կարելի է անել պատժամիջոցները թուլացնելու համար, որպեսզի բիզնեսը չտուժի», — ասել է Զելենսկին՝ նշելով, որ Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությունը «իրականում չի ազդել Ռուսաստանի դիրքորոշման վրա»։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, պատասխանելով Anadolu-ի հարցերին, նշել է, որ պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մասին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը դրական է արձագանքել հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակմանը և նրանց մասնակցությամբ 3 հանդիպում անցկացնելուն։
Բայրամովն այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերն անվանել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղարկված «դրական ուղերձների օրինակ» (չակերտները՝ Tert.am)։
Միաժամանակ, Արցախյան Երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը, ըստ Բայրամովի, «մի կողմ է դրել անցյալի վերքերը» (չակերտները՝ Tert.am)՝ հայտարարելով «խաղաղության» (չակերտները՝ Tert.am) և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին։
«Հայաստանը մեկ տարի անտեսել է Ադրբեջանի «խաղաղության կոչերը» (չակերտները՝ Tert.am)։ Չնայած դրան, Բաքուն այս տարվա սկզբին հրապարակել է այն սկզբունքները, որոնց վրա կարելի է հիմնել ապագա խաղաղության համաձայնագիրը»,- ասել է Բայրամովը։
Նրա խոսքով, պաշտոնական Բաքվի «խաղաղության օրակարգը» (չակերտները՝ Tert.am) դրական արձագանք է ստացել միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրամիության մակարդակով։ ԵՄ-ի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները վերջին երկու ամիսների ընթացքում երկու դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել, հիշեցրել է Բայրամովը՝ նշելով, որ բանակցությունների օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաև տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը։
Բայրամովն այնուհետև ասել է, որ Հայաստանից սկսել են որոշակի դրական ազդակներ գալ հարաբերությունների կարգավորման հարցում:
«Այս ազդանշանները մենք ընդունում ենք որպես դրական քայլեր։ Այս ուղղությամբ շարժման շարունակականությունը բխում է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի շահերից։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ամենից շատ անհրաժեշտ է հենց Հայաստանին… պաշտոնական Երևանը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը և անի ճիշտ եզրահանգումներ»,- ասել է Բայրամովը։
Ինչ վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացման բանակցություններին, Բայրամովը նշել է, որ այս հարցում դեռ կոնկրետ արդյունքներ չկան։ Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը, հայտարարել է ադրբեջանցի նախարարը։
«Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ հայտարարում են. «Մենք Երևանի հետ խնդիրներ չունենք։ Մեր երկրները հանդես են գալիս Հայաստանի հետ նորմալ «բարիդրացիական» (չակերտները՝ Tert.am) հարաբերությունների օգտին։ Եթե Երևանը համապատասխան քայլեր ձեռնարկի, հարգի միջազգային իրավունքի նորմերը և հաշվի առնի տարածաշրջանի իրողությունները, լավ արդյունքները հնարավոր կդառնան»,- ասել է նա։
Թուրքիայի տնտեսական հարցերով նախկին պետնախարար Մասում Թյուրքերն առաջարկել է թուրքական զինված ուժերին «մաքրման գործողություններ» իրականացնել հունական կղզիներում՝ հերթական անգամ ապացուցելով Հունաստանի դեմ Թուրքիայում ստեղծված բորբոքված մթնոլորտը. գրում է Greek City Times-ը։
Ելույթ ունենալով CNN-ի Türk-ի եթերում, Թյուրքերը, ով 2002 թվականին Բյուլենթ Էջեվիթի կառավարության օրոք պետնախարար էր, հանդես է եկավ Հունաստանի հետ պատերազմի օգտին:
Նախկին նախարարի դիրքորոշումից զարմացած հաղորդավարուհի Ֆուլյա Քալֆայի և լրագրող Էմին Փազարչիի հետ զրույցը հետևյալն է.
Թյուրքեր. Այս կղզիներից մի քանիսում մենք պետք է մաքրման գործողություն իրականացնենք: Մեր նավատորմը պետք է քայլեր ձեռնարկի Էգեյան ծովում, որը վերջ կդնի այնտեղ ստեղծված իրավիճակին։
Քալֆա. Դուք խոսում եք կղզիների մասի՞ն, որոնք պետք է ապառազմականացված կարգավիճակ ունենան:
Թյուրքեր. Այո: Մենք գիտենք, թե ինչպես են կղզիները (սահմանված) Լոզանի պայմանագրով:
Փազարչի — Բայց պարոն Մասում, ձեր ասածը պատերազմ է նշանակում:
Թյուրքեր. Սա պատերազմ չէ: Բայց եթե պատերազմ է պետք, թող պատերազմ լինի, այո, եթե պատերազմ է, թող պատերազմ լինի, Լոզանի պայմանագրով մեր իրավունքները պաշտպանելու համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շատ կարեւոր է չնվաստացնել Ռուսաստանին, որպեսզի դիվանագիտական լուծում գտնվի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումից հետո՝ հավելելով, թե կարծում է, որ Փարիզը միջնորդական դեր կխաղա հակամարտությունը դադարեցնելու համար, հայտնում է Reuters-ը։
«Մենք չպետք է նվաստացնենք Ռուսաստանին, որպեսզի ռազմական գործողությունների դադարեցման օրը դիվանագիտական միջոցներով կարողանանք ելքի ուղի կառուցել,- ասել է Մակրոնը տարածաշրջանային թերթերին,- Ես համոզված եմ, որ Ֆրանսիայի դերը միջնորդ տերություն լինելն է»։
Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումը բազմիցս քննադատության է ենթարկվել Եվրոպայում արեւելյան եւ բալթյան որոշ գործընկերների կողմից, քանի որ, նրանց կարծիքով, դա խաթարում է բանակցությունների սեղանի շուրջ Պուտինի վրա ճնշում գործադրելու ջանքերը:
Ներխուժումից հետո Մակրոնը կանոնավոր շփվում է Պուտինի հետ՝ որպես հրադադար հաստատելու եւ Կիեւի ու Մոսկվայի միջեւ վստահելի բանակցություններ սկսելու ջանքերի մի մաս:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ, իր տեղեկություններով, նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ուկրաինացի զինվորականների միջև լուրջ հակամարտություն է սկսվում։
«Լեհաստանը, տեսնում եք, և՛ այստեղ է, և՛ այնտեղ՝ «մենք կընդունենք փախստականներին, մենք նրանց չենք ընդունի», և «փող տվեք, և մեր միջոցով փող տվեք Ուկրաինային»: Արդեն խոսում են, որ նրանք պատրաստ են կտրել արևմտյան Ուկրաինան: Արդեն Ուկրաինայում, իմ տեղեկություններով, լուրջ առճակատում և հակամարտություն է սկսվում Զելենսկիի և ուկրաինացի զինվորականների միջև»,- ասել է Լուկաշենկոն, որի խոսքերը մեջբերում է Sputnik գործակալությունը։
Նրա խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ ուկրաինացի զինվորականները հասկացել են, որ այլեւս չեն կարող կռվել։ «Զինվորականները, ինչպես ոչ ոք, հասկանում են, թե ինչ է Ռուսաստանի հետ հակամարտությունը, այնտեղ զինվորական տղաներ են մահանում, նրանք տեսնում են, թե ինչի են ընդունակ և ինչքան կարող են պայքարել: Բայց նրանք չեն կարողանա ավելի շատ կռվել: Տեսնում եք` Ռուսաստանը փոխել է իր մարտավարությունը»,- ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Լեհաստանի իշխանությունների հետ Զելենսկիի պայմանավորվածությունները դժգոհություն են առաջացրել նաև Ուկրաինայի «ազգայնական ուժերի» շրջանում։ «Նրանք տեսան, որ նա լեհերին կարգավիճակ տվեց: Եվ դա ինչի՞ է հանգեցնում: Կտրել արևմուտքը (Ուկրաինայի): Հետևաբար, նրանց մոտ սկսում է այս առճակատումը նախագահի և զինվորականների միջև: Եվ ես վստահ եմ, որ ուկրաինացի զինվորականները կկտրեն ցանկացած մեկի գլուխը… Եվ նրանք գլխատելու են բոլորին, ովքեր ցանկանում են մասնատել Ուկրաինան այսօր: Մեզ դա պետք չէ: Ես սա վաղուց եմ ասել: Տեսեք, դա իրականանում է: Ես այն ժամանակ ասացի՝ նրանք կդիմեն մեզ և ռուսներին՝ պաշտպանելու այս Ուկրաինան»,- ասել է Լուկաշենկոն։
Մոսկվայի կենտրոնում սպանել են 60-ամյա գործարար Հովհաննես Կամարյանին: Դեպքը տեղի է ունեցել Կոմսոմոլսկի պողոտայում՝ «Սեյջի» ռեստորանի հարևանությամբ։
ВЧК-ОГПУ տելեգրամյան ալիքի տվյալներով`Կամարյանը նշված ռեստորանում է եղել մի կնոջ հետ, որտեղից դուրս գալուց հետո թիկունքից նրանց է մոտեցել քիլլերը: Վերջինս նախ կրակել է Կամարյանի թիկունքին, ապա մի քանի կրակոց արձակել արդեն գետնին ընկած Կամարյանի գլխին։ Քիլլերը նկարել է զոհի մարմինն ու դիմել փախուստի:
Նախնական տվյալներով՝ սպանությունը եղել է պատվիրված։ Հովհաննես Կամարյանը Հայաստանի կողմից գտնվել է հետախուզման մեջ: Ըստ շրջանառվող վարկածի` գործարարի սպանության պատճառ կարող էր դառնալ ոչ թե բիզնես ոլորտում ունեցած հակասությունները, այլ հայրենակիցների կողմից վրեժխնդրությունը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` սպանության, եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու, պահելու հատկանիշներով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.