23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որը լիովին հակասում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ռուս նախարարի խոսքով՝ ամերիկացիներն ու ֆրանսիացիները հրաժարվել են շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Վաշինգտոնում, սակայն, հայտնել են, որ են Ռուսաստանի ներկայացուցչին հրավիրել են հերթական հանդիպման, սակայն մերժում են ստացել։ Մինսկի խմբի վերջնական փլուզումը, որն այսօր միանգամայն հավանական է թվում, չափազանց կտխրեցնի Երևանին, որն ամեն ինչ անում է այս ձևաչափը պահելու համար, բայց կուրախացնի Բաքվին, որտեղ կարծում են, որ կառույցը «ձախողել է իր առաքելությունը» և «պետք է մոռացության մատնվի» (չակերտները՝ Tert.am), գրում է Коммерсантъ-ը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն երեքշաբթի Twitter-ում անակնկալ հայտարարություն է արել.«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»,- ասվում է հաղորդագրությունում:
Այս խոսքերը լիովին հակասում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը:
«Ըստ էության, մենք չենք քննարկել Մինսկի խումբը որպես այդպիսին, քանի որ այն դադարեցրել է իր գործունեությունը ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ: Բայց մենք, իհարկե, քննարկել ենք հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները։ Եվ այս նոր գործընթացների հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններն են»,- ասել է նա Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո։
Հիշեցնենք նաև, որ մոտ երկու շաբաթ առաջ Բաքու և Երևան էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ կառավարության մամուլի ծառայության, նրա հետ հանդիպմանը «ընդգծել էր Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի առանցքային դերը», նշել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համապարփակ կարգավորման կարևորությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հենց տիկին Դոնֆրիդի այցի ֆոնին կոշտ քննադատության է ենթարկել այս ձևաչափը՝ ելույթ ունենալով Բաքվի Գլոբալ ֆորումի բացմանը։
«Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ կարող եմ ասել, որ այդ ինստիտուտը «կորցրել է իր նշանակությունը» (չակերտները՝ Tert.am)։ Պետք է հրաժեշտ տալ: Այս «հակաարդյունավետ խմբին» (չակերտները՝ Tert.am) ոչ թե «շնորհակալություն և ցտեսություն», այլ պարզապես «ցտեսություն», քանի որ «ժամանակն է, որ նա թոշակի գնա» (չակերտները՝ Tert.am): Մինսկի խմբի վերածննդի մասին խոսակցություններն առաջացնում են մեր ընդդիմությունը»,- ասել էր Ալիևը։
Երեքշաբթի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հայտարարությունների փոխանակումից հետո Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հաստատել էր այս դիրքորոշումը:
«Խաղաղության հասնելու համար Երևանը պետք է դրսևորի քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության ուղղությամբ, ոչ թե «ժամանակ վատնի մի ձևաչափի վերակենդանացման վրա, որի արդյունավետությունը միշտ ցածր է եղել, և որի անդամներն այժմ բացահայտ ընդունում են դրա անհնարինությունը» (չակերտները՝ Tert.am)», — ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ինքը՝ Կարեն Դոնֆրիդը, խոսելով «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան ծառայության հետ, ըստ էության համաձայնել է այս հարցում Երևանի դիրքորոշմանը։
«Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ ասում է, որ մենք աջակցում ենք գործընթացին Մինսկի խմբի համանախագահների շրջանակում»,- ասել է նա հունիսի 20-ին:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ սա շատ կարևոր ձևաչափ է, հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում, և չափազանց կարևոր է, որ մենք ունենք տարբեր ձևաչափեր, որոնց միջոցով փորձում ենք նպաստել խաղաղությանը», — ասել է ամերիկացի պաշտոնյան։
Ճշտող հարցին, թե չի՞ խանգարում Ռուսաստանի մասնակցությունը, Դոնֆրիդը բացասական պատասխան է տվել. «Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է։ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն աշխատել այս ձևաչափով»,- վստահորեն ասել էր նա։
Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել, որ Կարեն Դոնֆրիդի հայտարարությունը իրեն շատ ավելի է դուր եկել, քան Սերգեյ Լավրովի խոսքերը.:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, եթե, իհարկե, լրատվամիջոցները ճիշտ են փոխանցել նրա խոսքերը, մեղմ ասած տարօրինակ է։ ՌԴ ԱԳ նախարարը գործում է Ռուսաստանի նախագահի լիազորությունների ներքո, իսկ 2022 թվականի ապրիլի 19-ին ես պաշտոնական այցով գտնվում էի Ռուսաստանում, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո մենք համատեղ հայտարարություն ընդունեցինք, որում նշեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատի համաձայն»,- ասել էր Փաշինյանը։
«Այն պայմաններում, երբ Բաքուն փաստացի հրաժարվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Մինսկի խումբը, ըստ էության, մնացել է միակ ձևաչափը, որի շրջանակում կարելի էր քննարկել այդ հարցը»,- Коммерсантъ-ին բացատրել է հայ քաղաքագետ Դավիթ Հարությունովը՝ բացատրելով Երևանի համար Մինսկի խմբի պահպանման կարևորությունը։
Բացի այդ, համանախագահների ձևաչափի առկայությունը ձեռնտու է հայկական կողմին, քանի որ այն թույլ է տալիս մանևրել միջնորդների միջև։ Եթե Մինսկի խմբի աշխատանքը դադարեցվի, երկու ակտիվ եռակողմ ձևաչափեր կմնան՝ Մոսկվայի և Բրյուսելի միջնորդությամբ։ Երկու ձևաչափերի շրջանակում էլ կարելի է առաջնահերթ անվանել կարգավորման կոնկրետ միջոցառումները, ինչպիսիք են հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի հստակեցումը, Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ասել է քաղաքագետը։
Նման պայմաններում, ըստ Հարությունովի, Երևանին պարզապես այլ բան չի մնում, քան Մինսկի խումբը պահել լրատվական օրակարգում։
Մեկ այլ հայ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր հերթին ստեղծված իրավիճակում «հետաքրքիր դիվանագիտական նախաձեռնությամբ հանդես գալու» հնարավորություն է տեսնում։ Նրա կարծիքով, Երևանը պետք է հրավերներ ուղարկի ԵԱՀԿ բոլոր երեք համանախագահներին՝ այցելելու Հայաստան «Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը և նրա կարգավիճակը քննարկելու համար»։
«Սա կարող է դառնալ միակ հարթակը, որտեղ Ռուսաստանի և Արևմուտքի ներկայացուցիչները կկարողանան երկխոսություն վարել։ Նման նախաձեռնությունը կարող է նոր լիցք հաղորդել Մինսկի խմբին»,- ասել է Коммерсантъ-ի զրուցակիցը։
«Վաշինգտոնի հայտարարությունը շատ տարօրինակ է- իր հերթին «Կոմերսանտ»-ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն,- Վաշինգտոնը գիտի Բաքվի դիրքորոշումը, և եթե նրանք որոշեն միտումնավոր ոտնահարել այս հարցը և նյարդայնացնել ադրբեջանական կողմին, ապա դա որևէ դրական արդյունքի չի հանգեցնի»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանի զորամասերից մեկում հայտարարել է, որ «պատերազմից հետո ադրբեջանական բանակն էլ ավելի է ուժեղացել թե՛ մատակարարումների, թե՛ մարտունակության առումով», գրում է Minval.az-ը։
«Մենք շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել մեր բանակը զարգացնելու ուղղությամբ: Նոր պայմանագրեր են կնքվել ամենաժամանակակից զենքի գնման համար։ Այդ պայմանագրերն արդեն կատարվում են, նոր սպառազինություններ ու ամենաժամանակակից տեխնիկա են մատակարարվում ու կմատակարարվեն Ադրբեջանին։ Մեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն: Եթե Հայաստանը սահմանների հստակեցման հարցում կրկին դիմի «իր մարտավարությանը» (չակերտները՝ Tert.am), փորձի ժամանակ ձգձգել, ապա ի վերջո կզղջա: Մենք ուշադիր հետևում ենք «ռևանշիստական ուժերի» (չակերտները՝ Tert.am) գործողություններին, որոնք փորձում են գլուխ բարձրացնել Հայաստանում»,- ասել է Ալիևը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաղորդմամբ` չնայած Հայաստանի Հանրապետության ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային, նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար։Այս մասին հայտարարություն է տարածել։ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակը։
«Մեկնաբանելով նախագահ Բայդենի որոշումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Նախագահ Բայդենի որոշումը՝ Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերմանը «կանաչ լույս» է, ինչը կրկին քաջալերում է Ալիևին շարունակել հայ ռազմագերիների անօրինական բանտարկությունը, Արցախի դեմ մահաբեր հարձակումներն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացումը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է աշխատել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարության հետ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը զրոյացնելու և 907-րդ բանաձևի կատարումից հրաժարվելու նախագահական իրավասությունը սահմանափակելու համար»։
Նախագահ Բայդենը մինչև պաշտոնավարումը ստանձնելը, 2020թ․ հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ «Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ իրականացնի և չհրաժարվի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջներից և դադարեցնի ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան»: Առաջին անգամ Բայդենն իր դիրքորոշումից հրաժարվեց 2021թ․ ապրիլի 23-ին։
907-րդ բանաձևը, ուժի մեջ է մտել 1992 թվականին և նախատեսում է կանոնադրական սահմանափակումներ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող օգնությանը, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում դադարեցնելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու հարձակումները։ 2002թ․ Կոնգրեսը ԱՄՆ նախագահին հնարավորություն տվեց ամեն տարի հրաժարվել 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից, ինչը ամերիկյան նախագահներն անում են ցայսօր։
Հատկանշական է, որ 907-րդ բանաձևի պահանջների կատարումից այս հրաժարմանը նախորդել էր տարեսկզբին ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի հատուկ հաղորդումն այն մասին, որ ամերիկյան ռազմական օժանդակությունն Ադրբեջանին հաշվի չի առել Հարավային Կովկասում ուժի հավասարակշռության խախտման հավանականությունը և վերջինիս վերաբերյալ Պետդեպարտամենտը պատշաճ կերպով չի զեկուցել Կոնգրեսին։ Համաձայն զեկույցի՝ 2002-ից 2020թթ․ ընթացքում Ադրբեջանը ստացել է 808 մլն դոլարի ամերիկյան օգնություն։
Ադրբեջանին ամերիկյան բազմաբնույթ ռազմական օժանդակությունից զրկումը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկն է, և այդ ուղղությամբ հանձնախմբի աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են»,-նշվում է հայտարարությունում։
Կրասնոդարի Ապշերոնսկ քաղաքում երկու ընտանիքների երկարատեւ թշնամությունն ավարտվել է սպանությամբ հենց քաղաքի կենտրոնում։ Ոչ մեկից չթաքնվելով՝ 54-ամյա Կամո Եղոյանը մտել է սրճարան եւ բոլորի աչքերի առջեւ սպանել այցելուին, որը եկել էր այստեղ ճաշելու, տեղեկացրել է НТВ-ն։
Կամո Եղոյանին չի անհանգստացրել ոչ աշխատանքային եռուզեռը սրճարանում, ոչ երեխաները սեղանների շուրջ։ Նա մտել է հաստատություն եւ կրակել սեղանի առջեւ նստած տղամարդուն։ Հաստատության մատուցողուհին Եղոյանի վրա է նետել աթոռը, ինչից հետո նրան կարողացել է բռնել հաճախորդներից մեկը։
Սպանության պատճառներն այժմ փորձում են պարզել քննիչները։ Արդեն հայտնվել են առաջին վարկածներն այն մասին, որ զոհված 28-ամյա Սերգեյ Հակոբջանյանն ագրեսիվ կերպով պահանջում էր, որ Կամո Եղոյանի որդին վերադարձնի պարտքը։ Երկու ընտանիքների թշնամությունը սկսվել էր վաղուց, իսկ սպանությունից մի քանի ժամ առաջ այրվել էր Եղոյանի տունը։ Արդյո՞ք դա հրդեհում էր՝ առայժմ հայտնի չէ, բայց Եղոյան ընտանիքի 54-ամյա հայրը վերցրել է հրացանն ու որոշել վերջակետ դնել երկու ընտանիքների վեճին։
Ֆինլանդիան տասնամյակներ շարունակ պատրաստվել է Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակմանը և եթե դա տեղի ունենա, երկիրը կոշտ դիմադրություն ցույց կտա: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է գեներալ Տիմո Կիվինենը, որը ղեկավարում է Ֆինլանդիայի պաշտպանական ուժերը։
«Մենք համակարգված կերպով զարգացրել ենք մեր ռազմական պաշտպանությունը հատուկ այնպիսի ռազմական գործողությունների համար, որոնք տարվում են այնտեղ (Ուկրաինայում)՝ կրակային հզորության, զրահատեխնիկայի, ինչպես նաև ինքնաթիռների զանգվածային կիրառմամբ», — ասել է Կիվիվենը։
Գեներալն ընդգծել է, որ իր երկիրը զգալի զինանոց է կուտակել, սակայն որոշիչ գործոնը ֆինների մոտիվացիան է:
Զինվորականը հավելել է, որ նույնիսկ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ֆինլանդիան ինքը կկրի երկրի պաշտպանության հիմնական պատասխանատվությունը։
Ադրբեջանում ղարաբաղյան 44-օրյա պատերազմի վետերանների մի մասը դժգոհում է, որ չի կարող հաշմանդամության նպաստ ստանալ եւ, առհասարակ, բախվում է իր իրավունքների ոտնահարման հետ։ Իշխանությունները պնդում են, որ խնդիրը օրենսդրության անկատարության եւ հենց վետերանների անհիմն պահանջների մեջ է։ Իսկ առայժմ վեճեր են ընթանում, թե ով է մեղավոր նպաստների հետ կապված խնդիրների համար, թեման ավելի ողբերգական է դառնում։ Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից անցած մեկուկես տարում դրա մասնակիցներից ավելի քան 30-ը ինքնասպանություն են գործել։ Վերջին նման ինքնասպանությունը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 16-ին։ Սակայն առայժմ միայն քչերն են հակված դա դիտարկել որպես Ադրբեջանում վտանգավոր միտում, գրում է DW-ն։
2022 թվականի սկզբից Բաքվում տեղի են ունեցել ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակիցների մի քանի խմբակային եւ անհատական բողոքի ցույցեր։ Նրանք հիմնականում դժգոհում են, որ չեն կարողանում հաշմանդամության համար դիմել եւ սոցիալական նպաստ ստանալ։ Հունիսի 2-ին տեղի ունեցած ակցիան մեծ հնչեղություն է ստացել։ Ցուցարարները «գրոհել են» աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարության շենքը, կոտրել են դռներն ու ներխուժել դահլիճ՝ պահանջելով, որ իրենց ընդունի նախարար Սահիլ Բաբաեւը։ Նախարարը նրանց մոտ այդպես էլ դուրս չի եկել, բայց առաջին անգամ սկսել է լրջորեն խոսել խնդրի մասին։ Հասարակության մի մասի կարծիքով՝ պետությունը պատերազմի մասնակիցներին թողել է բախտի քմահաճույքին, հենց որ նրանց կարիքն այլեւս չի եղել։
Վետերանները կարծում են, որ իրենց նկատմամբ խտրականություն է դրսեւորվում։ Նրանք ստեղծել են «Երիտասարդ վետերաններ» հասարակական միավորումը եւ պահանջում են ստեղծել «պատերազմի մարդկանց» հանձնաժողով, որում կընդգրկվեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք։
Ադրբեջանում ղարաբաղյան երկրորդ պատերազմի բոլոր վետերանները, որոնք արդեն ունեն վետերանի կարգավիճակ, ամսական 80 մանաթ (մոտ 50 դոլար) «լռելյայն» նպաստ են ստանում: Վետերանների համար հաշմանդամության նպաստը կազմում է 300-400 մանաթ (մոտ 177-236 դոլար)՝ կախված խմբից:
Հաշմանդամություն ձեւակերպելու համար վետերանը պետք է հիվանդանոցից տեղեկանք ներկայացնի, որ վիրավորվել է ճակատում: Ոմանց համար խնդիրները սկսվում են արդեն այս փուլում՝ եթե վիրավորվել, սակայն այս կամ այն պատճառով նրանք չեն գնացել հիվանդանոց եւ ընդհանրապես չեն արձանագրել այդ վնասվածքները, այժմ իրենց ձեռքին ապացույցներ չունեն։ Մյուսները դժգոհ են, որ իրենց մերժել են հաշմանդամության գրանցումը կամ առաջին խմբի փոխարեն նշանակել երկրորդը: Ընդ որում, պաշտոնյաների փաստարկները երբեմն զուտ բյուրոկրատական բնույթ են կրում՝ օրինակ, ոտքի ոսկորը նորմայից վեց սանտիմետրով է կարճ, այլ ոչ թե յոթ:
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը:
Հայտարարությունում ասվում է. «Տարիներ շարունակ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը և՛ հաղթած, և՛ պարտված իշխանություններին ներկայացրել է որոշման նախագիծ, որով ՀՀ ԱԺ-ն պետք է փաստեր կայացած իրավական գործողությունների շարքը՝ ԼՂԻՄ-ի լեգիտիմ անջատումը Ադրբեջանից և ԼՂՀ, ապա Արցախի Հանրապետության կայացումը՝ միջազգային իրավունքի սկզբունքին ու նորմերին համապատասխան։
Եվ՛ հաղթողները, և՛ առավել ևս պարտվողները, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, կրավորական, թշնամուց կաշկանդված կեցվածք ընդունելով, անգամ չեն քննարկել վճռորոշ նշանակություն ունեցող այս առաջարկը։ Ավելին, բանակցային գործընթացն առժամանակ ընթացել է հաղթողի տրամաբանությամբ՝ Արցախը մերն է, բանակցություններն էլ երևութական, անժամկետ բնույթ են կրելու։ 2020 թ. պատերազմից հետո, ըստ էության, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրողի գործողությունների ներկա հետևանքները հայտնի են, բնութագրումն՝ ավելորդ։
Թվում էր, թե Արցախի հիմնահարցի իրավական կարգավորումն այլևս անհեռանկար է։ Բայց ահա, օգնության է գալիս ՄԱԿ-ի Միջազգային դատարանն իր նախադեպային հայտնի որոշմամբ։ Քննարկելով Կոսովոյին վերաբերող գործը՝ դատարանը վճիռ է կայացրել՝ սահմանելով ընդհանրական իրավական եզրույթներ։ Այն է՝ երբ որևէ տարածք իր բնակչության կամքով առանձնանում է պետությունից, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, կենտրոնական իշխանությունից թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չի պահանջվում։
Հեղինակավոր ատյանի որոշման հիման վրա տասնյակ պետություններ ճանաչել են Կոսովոյի անկախությունը։ Ավելին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վկայակոչելով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի, մեկ անգամ ևս փաստենք, նախադեպային որոշումը, հայտարարում է, որ Ռուսաստանն իրավասու է ոչ միայն ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, այլև նրանց հետ ռազմաքաղաքական պայմանագրեր կնքել, զենք և զինուժ գործադրելով՝ պաշտպանել նրանց անկախ գոյությունը։
Այժմ հարց՝ Հայաստանի և Արցախի դիվանագիտական կառույցները մի՞թե ծանոթ չեն դատարանի հիշյալ որոշմանը։ Ինչո՞ւ առ այսօր ձևավորված չէ Արցախի հիմնահարցի կարգավորման ամբողջական փաթեթը՝ Միջազգային դատարանի որոշման նախադեպի վրա հիմնված։ Չէ՞ որ, Արցախի Հանրապետության ձևավորումը իրավական տեսակետից կատարվել է անթերի։ Գիտակցելով, որ օրվա իշխանությունն իր զիջողական քաղաքականությամբ անկարող է դիմագրավելու թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին, և միայն նոր ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող կառավարությունը կմիաբանի ժողովրդին, այսօր մենք՝ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անդամներս, դիմում ենք Արցախի Հանրապետության ղեկավար մարմիններին։
Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը, Ադրբեջանի նախագահի անընդունելի, հարձակողական, սպառնալի կեցվածքը, և, ամենակարևորը, Մինսկի խմբի համանախագահների արդեն դրսևորած պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հարցում՝ ԱՌԱՋԱՐԿՈւՄ ենք համանախագահներին ներկայացնել նոր օրակարգ, բանակցային գործընթացի հիմնաքարը դարձնելով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախադեպային որոշումը, որով անուղղակի ճանաչվել է նաև Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից։ Սա փաստ է։
Օրակարգային նոր հարցադրումները ձևակերպելու հարցում պատրաստ ենք ցուցաբերել մեր փորձագիտական աջակցությունը: Բոլոր նրանց, ովքեր հոռետես և թերհավատ են Արցախի հիմնահարցի կարգավորումը դիտարկել միջազգային իրավունքի դաշտում, խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել հակամարտությունների կարգավորման փորձերի պատմությունը։
Եվ այսպես, ՀԴԿ-ն այլևս առաջնորդվում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախադեպային ընդհանրական որոշմամբ և անթույլատրելի է համարում ՀՀ իշխանությունների կողմից հարցականի ենթարկել Արցախի Հանրապետության անկախության փաստը Ադրբեջանից։ Արցախի ձեռք բերած կարգավիճակը միջազգային իրավակիրառման տեսանկյունից օրինական և անհերքելի իրողություն է, ընդդիմանալն՝ ազգային պետական անվտանգությունը խարխլող»։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ «դժվար ժամանակներում» Ռուսաստանի համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Տաջիկստան) ոչ մի օգուտ չկա։ Կադիրովը կշտամբել է կազմակերպության ղեկավարներին՝ արևմտյան պատժամիջոցների մտավախության պատճառով լռության համար։
«Ահա գոյություն ունի ՀԱՊԿ կազմակերպությունը»,- ասել է Չեչնիայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում հրապարակված ուղերձում։
«Ռուսաստանն օգնում է բոլորին, բայց Ռուսաստանին այս կազմակերպությունից ոչ մի օգուտ չկա»,- ասել է Կադիրովը։
Նա նշել է, որ եվրոպացի առաջնորդները պաշտպանում են Ուկրաինայի շահերը:
«Իսկ մեր հապկականներն ինչո՞ւ են լռում։ Ինչո՞ւ չեք խոսում ձեր հարևանների մասին», — հարց է հղել Կադիրովը։
«Ինչո՞ւ չեք փորձում վերջ տալ պատերազմին։ Ինչո՞ւ դիրքորոշում չունեք բանդերականների, նացիստների դեմ, մեր նախնիներին սպանած նացիստների դեմ, չէ՞ որ մենք միասին ենք կռվել Բանդերայի դեմ։ Եվ հիմա, կարծես ոչինչ չի եղել՝ վախենալով Ամերիկայի կամ Եվրոպայի պատժամիջոցներից, բոլորը լռում են»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։
Դիմելով ՀԱՊԿ առաջնորդներին որպես նախկին Խորհրդային Միության ղեկավարներ՝ Կադիրովը հորդորել է. «Միացե՛ք և ասե՛ք ձեր խոսքը, ոչինչ չի պատահի: Եթե կա պետություն, եթե կա դաշնակից, նա պետք է որոշի և անի իր քայլը։ Ո՞վ փրկեց Բելառուսը. Ռուսաստա՛նը: Ո՞վ փրկեց Ղազախստանը. Ռուսաստա՛նը: Ո՞վ կանգնեցրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը. Ռուսաստա՛նը: Իսկ երբ օգնությունը Ռուսաստանին է պետք, բոլորը լռում են, դուք վախենում եք պատժամիջոցներից»,- ասել է Կադիրովը։
«Անկեղծ ասած, մենք ոչ մեկի օգնության կարիքը չունենք: Մենք գիտենք, թե ինչպես պետք է պայքարել. Այսօր, վաղը, վաղը մյուս օրը մենք լավ արդյունքներ ցույց կտանք Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում։ Եվ մենք ավելի հեռուն կգնանք»,- խոստացել է Չեչնիայի ղեկավարը։
Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) կազմակերպությունը մեծ նշանակություն ունի, սակայն այն Ուկրաինայում ռազմական գործողության մեջ ներգրավելու տարբերակը չի քննարկվել, ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ բացասաբար է պատասխանել այն հարցին, թե դիտարկվո՞ւմ է արդյոք ՀԱՊԿ ուժերի ներգրավումը Ուկրաինայում ռազմական գործողություններին. «Ո՛չ, այս տարբերակը չի դիտարկվել»։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը «մոտ անցյալում» ցույց է տվել իր արդյունավետությունը։
«ՀԱՊԿ-ի զարգացումը արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում մեր առաջնահերթություններից է»,- հավելել է խոսնակը։
Եվրամիությունում տարաձայնություններ են ծագել այն հարցի շուրջ, թե ինչպես օգնել աղքատ երկրներին աճող պարենային ճգնաժամի դեմ պայքարում եւ լուծել ուկրաինական կոնֆլիկտի պատճառով առաջացած պարարտանյութի դեֆիցիտը, ընդ որում, ոմանք մտավախություն ունեն, որ Աֆրիկայում գործարաններում ներդրումների պլանը կհակասի ԵՄ բնապահպանական նպատակներին, հայտնում է Reuters-ը:
Այս շաբաթվա վերջին ԵՄ առաջնորդների գագաթաժողովին ԵՄ-ն նախատեսում էր նոր նախաձեռնություն սկսել, որը կառուցվածքայնորեն կնվազեցնի ավելի աղքատ երկրների կախվածությունը ռուսական պարարտանյութերից՝ օգնելով նրանց զարգացնել պարարտանյութերի արտադրության սեփական գործարանները:
Սակայն անցյալ շաբաթ ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովը դեմ արտահայտվեց այդ գաղափարին՝ նախազգուշացնելով, որ զարգացող երկրներում պարարտանյութերի արտադրությանն աջակցությունը հակասում է ԵՄ էներգետիկ եւ բնապահպանական քաղաքականությանը, հայտնել են պաշտոնական աղբյուրները:
Քիմիական պարարտանյութերի արտադրությունը մեծ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա եւ մեծ քանակությամբ էներգիա է պահանջում։ Սակայն դրանք չափազանց արդյունավետ են գյուղատնտեսական արտադրանքի ավելացման համար։
Հունիսի 23-24-ի գագաթաժողովի եզրակացությունների նախագիծը, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ, կոչ է անում ԵՄ գործադիր հանձնաժողովին ծրագիր մշակել՝ «զարգացող երկրներում պարարտանյութերի արտադրության եւ այլընտրանքային հզորությունների զարգացմանն աջակցելու համար»:
Հունիսի 15-ով թվագրվախ եւ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի օգնականների կողմից պատրաստված տեքստը կքննարկվի եւ վերջնական տեսքի կբերվի երկուշաբթի ԵՄ դեսպանների հանդիպմանը, հայտնում են պաշտոնական աղբյուրները:
ԱՄՆ-ի զենքը կօգնի Ուկրաինային վերադարձնել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները, այդ թվում՝ Ղրիմն ու Դոնբասը. այս մասին CNN-ին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
«Մենք պատրաստվում ենք ազատագրել մեր բոլոր տարածքները, ամեն ինչ, այդ թվում՝ Ղրիմը։ Ղրիմը ռազմավարական նպատակ է Ուկրաինայի համար, քանի որ դա ուկրաինական տարածք է։ Բայց մենք քայլ առ քայլ առաջ կգնանք»,- ասել է նա։
Ռեզնիկովն ասել է, որ առաջին քայլը կլինի իրավիճակի կայունացումը տեղում՝ ռուսական զորքերի դեմ հետագա կորուստները կանխելու համար: Երկրորդ փուլը մինչև փետրվարի 24-ի ներխուժումը ռուսական զորքերին իրենց դիրքերը հետ մղելն է։ Միայն երրորդ փուլում, ըստ նախարարի, Ուկրաինայի գործընկերների հետ քննարկումներ կլինեն «ինչպես ազատագրել տարածքները, այդ թվում՝ Ղրիմը»։
Հարցին, թե ռազմական ճանապարհով Ղրիմը հետ գրավելու փորձը կարող է ավելի սադրել Ռուսաստանին, որը Ղրիմն իրենն է համարում, Ռեզնիկովն ասել է, որ դա չի դիտարկվում:
«Դա նշանակություն չունի, քանի որ նրանք (ռուսները) կտեսնեն դա Խերսոնում, կտեսնեն դա Զապորոժիեում, կտեսնեն նաև Մարիուպոլում… բայց դրանք ուկրաինական հողեր են, և Ղրիմը նույնպես ուկրաինական հող է, ինչ էլ որ լինի»,- ասել է պաշտպանության նախարարը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.