23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ հակառակորդը «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներով հարձակվել է Օդեսայի առևտրային նավահանգստի վրա, երկու հրթիռ խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, երկուսը խոցել են նավահանգստի ենթակառուցվածքը։
Ըստ ուկրաինական կողմի՝ հակառակորդը նման գործողություններ կատարել է ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումները վերսկսելու հարցով Ստամբուլում Կիևի և Մոսկվայի միջև ստորագրված համաձայնագրից մեկ օր անց։
Ուկրաինայի ԱԳՆ–ն էլ հայտնում է, որ Ռուսաստանը Օդեսայի նավահանգստին հարված հասցնելով «թքում է» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեսին: Երկրի ԱԳՆ–ն նկատի ունի այն, որ ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ:
«Ռուսաստանի Դաշնությունից 24 ժամից էլ քիչ ժամանակ պահանջվեց Օդեսա քաղաքի վրա հրթիռային հարձակում իրականացնելու համար, որպեսզի կասկածի տակ դնի նախօրեին Ստամբուլում ստորագրված համաձայնագիրն ու ՄԱԿ-ի և Թուրքիայի խոստումները», — հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարությունը։
Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի սահմանային հարցերով կոմիտեի նախագահ Շահրիար Հեյդարին հայտարարություն է արել հայ-իրանական սահմանի առնչությամբ՝ շեշտելով, որ Իրանն ու Հայաստանը չունեն որևէ երրորդ կողմի, այդ թվում՝ Թուրքիայի խորհրդի կարիքը այդ կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը:
Շահրիար Հեյդարին այդ խոսքերն ասել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ Թուրքիայի նախագահին ուղղված խոսքերի համատեքստում:
«Ինչպես հայտարարել է հոգևոր առաջնորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա, որ Իրանի ու Հայաստանի սահմանը արգելափակվի», — ընդգծել է Հեյդարին:
Մատնանշելով Հայաստանի Հանրապետության ռազմավարական դիրքը՝ իրանցի խորհրդարանականն ասել է, որ դա բազմաթիվ խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի հետ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Սակայն ըստ Շահրիար Հեյդարիի խնդիրը պետք է լուծվի լրջորեն և դիվանագիտության միջոցով։
«Իրանը միշտ հավատացած է եղել, որ երկու երկրները խնդիրը պետք է կարգավորեն քաղաքական ճանապարհով: Արտատարածաշրջանային որոշ ուժեր ցանկանում են Հայաստանի տարածքով Նախիջևան տանող միջանցք ստեղծել, որ Իրանին լուսանցք մղեն, սակայն Հայաստանն ու Իրանը շեշտում են, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Մենք Հայաստանի հետ 47 կմ ընդհանուր սահման ունենք, որի մի մասը Արաքս գետի սահմանն է, և թույլ չենք տա, որ որևէ կերպ վնաս հասցվի այդ սահմաններին: Իրանի և Հայաստանի սահմանը միշտ անվտանգ է եղել, դրա անվտանգության համար երկու երկրներն էլ ջանում են և կանխում են ցանկացած անօրինական երթևեկություն ու սահմանային ոտնձգություն, և մենք որևէ երրորդ կողմի, ինչպես օրինակ՝ Թուրքիայի խորհրդի կարիքը չունենք», — հայտարարել է Շահրիար Հեյդարին:
Հուլիսի 19-ին ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ընդունել էր Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ եռակողմ հանդիպման նպատակով Թեհրան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ շեշտելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ևս Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն ընդգծել էր, որ Իրանը չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը:
Ռազմական նավերին, ինքնաթիռներին եւ անօդաչուներին կարգելվի մոտենալ Ուկրաինայից սննդամթերքի արտահանման միջանցքին որոշակի հեռավորության վրա, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՄԱԿ-ի` «պարենային գործարքի» բովանդակությանը ծանոթ աղբյուրը:
Նրա խոսքով՝ ցանկացած սադրանք ու միջադեպ կանխելու համար ծովային հումանիտար միջանցքով նավերի տեղաշարժը կողմերի (Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա) կողմից կվերահսկվի հեռավար կարգով։
«Ոչ մի ռազմանավ, ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք չի կարող ծովային հումանիտար միջանցքին մոտենալ Համատեղ համակարգման կենտրոնի համաձայնեցված հեռավորությունից ավելի մոտ, ինչպես նաեւ՝ առանց կենտրոնի թույլտվության եւ առանց բոլոր կողմերի հետ նախնական խորհրդակցությունների»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան, Թուրքիան անվտանգության առավելագույն երաշխիքներ կտրամադրեն համաձայնագրի շրջանակներում ներգրավված բոլոր նավերի համար։ Նա հայտնել է, որ համաձայնագրի նպատակն է անվտանգ նավարկություն ապահովել Օդեսայի, Չեռնոմորսկի եւ Յուժնի նավահանգիստներից հացահատիկի եւ դրանց հետ կապված պարենային ապրանքների եւ պարարտանյութերի, այդ թվում՝ ամոնիակի արտահանման համար։
Մենք Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց ենք սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ է։ Մենք ամեն մի քայլ Ադրբեջանի հետ ենք համապատասխանեցնում՝ կուզի Հայաստանը, թե ոչ, իրականությունը դա է: Մենք մի ժողովուրդ, երկու պետություն ենք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական TRT Haber հեռուստաընկերությանը տված հետ հարցազրույցում։
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 11-ին կայացած առաջին հեռախոսազրույցին՝ Չավուշօղլուն նշել է, որ Էրդողանը Փաշինյանին ներկայացրել է իր տեսակետները: Թուրք դիվանագետը հայտնել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում տարածաշրջանում, ինչի մասին և հրապարակավ հայտարարարել են։
Եթե Ուկրաինան արևմտյան երկրներից հեռահար սպառազինություն ստանա, ապա ռուսական զորքերի հատուկ գործողության աշխարհագրական խնդիրները կփոխվեն, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT-ի և «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում։
«Նախագահը շատ հստակ ասել է, ինչպես մեջբերեցիք՝ դենացիֆիկացիա, ապառազմականացում այն իմաստով, որ մեր անվտանգության ոչ մի սպառնալիք, Ուկրաինայի տարածքից ռազմական սպառնալիքներ չլինեն, այդ խնդիրն էլ մնում է»,- ընդգծել է նախարարը։
Ընդ որում, նա հիշեցրել է, որ մարտի վերջին Ստամբուլում բանակցողների հանդիպման ժամանակ այդ հարցում իրավիճակն էապես տարբերվել է։
«Այժմ աշխարհագրությունն այլ է, և խոսքը ոչ միայն ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի, այլև Խերսոնի, Զապորոժիեի և այլ շրջանների մասին է, և այդ գործընթացը շարունակվում է և շարունակվում է հետևողականորեն ու համառորեն»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, քանի Արևմուտքը «անզոր զայրույթի մեջ կամ իրավիճակը առավելագույնս վատթարացնելու ցանկությամբ» Ուկրաինային ավելի շատ հեռահար զենք է մատակարարում, օրինակ՝ HIMARS, հատուկ գործողության աշխարհագրական խնդիրները ներկայիս գծից ավելի հեռու կմղվեն:
Եվրամիության (ԵՄ) ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թիերի Բրետոն ասել է, որ ԵՄ-ում Ուկրաինային մատակարարումների պատճառով այժմ ծանր և թեթև հրետանու արկերի, հակաօդային պաշտպանության և հակատանկային համակարգերի, ինչպես նաև զրահատեխնիկայի և տանկերի պակաս կա` գրում է «ՌԻԱ-ն»։
Զենքի պաշարների բացակայությունը ԵՄ-ին, ըստ Բրետոնի, խոցելի է դարձնում։
«Այս պակասը խոցելիության իրավիճակ է ստեղծում, որը շտապ անհրաժեշտ է վերացնել: Նոր գործիքը, որն այսօր մենք առաջարկում ենք, թույլ կտա մեզ մասամբ վերականգնել զենքի պաշարները», — ասել է եվրահանձնակատարը, ներկայացնելով ԵՄ երկրների կողմից 500 մլն եվրոյի դիմաց առաջիկա 2 տարում զենքի համատեղ գնումների վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկը:
ԵՄ երկրները նախկինում պայմանավորվել են հատուկ հիմնադրամից Ուկրաինային զենքի, այդ թվում՝ մահացու զանքի, մատակարարումների համատեղ ֆինանսավորման մասին։ Այդ նպատակների համար հատկացվել էր 2,5 մլրդ եվրո։
Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինան Արևմուտքից զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։
Այստեղ, իհարկե, ակամա հիշում ենք ՌԴ կողմից Ադրբեջանին ու Թուրքիային զենք մատակարարելը, որը ՌԴ-ն համարում էր ընդամենը բիզնես (panorama.am)։
Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությյունը կհասնի իր նպատակին, դա ինչ-որ պահի կգիտակցեն նրանք, ովքեր Կիևի ռեժիմին փող ու զենք են տալիս, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Կարող եք չկասկածել, այդ գործողության նպատակներն իրագործվելու են։ Դրանք կապված են և սպառնալիքի վերացման, և Ուկրաինայի ղեկավարության ապաազգայնացման, և ապառազմականացման, այն սպառնալիքների վերացման հետ, որոնք անմիջական իմաստով գոյություն ունեն մեր երկրի համար։ Ես կարծում եմ, որ դա ինչ-որ պահի կգիտակցեն եւ նրանք, ովքեր այսօր կերակրում են այդ ռեժիմին, ովքեր փող են տալիս, ռազմական տեխնիկա են մատակարարում, որպեսզի այդ հակամարտությունը շարունակվի անվերջ, քանի որ դա Եվրոպայի շահերից ընդհանուր առմամբ չի բխում», — ասել Է Մեդվեդեւը Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ Ստալինգրադի ճակատամարտի տարեդարձի կապակցությամբ կայացած հանդիպմանը:
Նա հույս է հայտնել, որ եվրոպացի առաջնորդները մի օր կգիտակցեն դա, ինչպես նաեւ նրանք, ովքեր Կիեւում որոշումներ են կայացնում, թեեւ դրա հույսը բավական թույլ է»:
Խոսելով հատուկ գործողության ժամկետների մասին՝ Մեդվեդեւը նշել է, որ «նման գործողություններն ակնթարթային բնույթ չեն կրում»:
«Կան որոշակի ծրագրեր, թե ինչպես են ծավալվում նման գործողությունները։ Ներկայում ԼԺՀ-ն արդեն ազատագրված է ազգայնամոլներից, պրոֆաշիստական ուժերից, որոնք որոշակի ժամանակահատվածի ընթացքում զավթել էին այնտեղ իշխանությունը։ Մյուս մասում հատուկ գործողությունը շարունակվում է։ Իրոք, այնտեղ մեր տղաները, ինչպես 80 տարի առաջ էր, կռվում են մեր հայրենիքի համար», — ասել է Մեդվեդևը։
Ուկրաինային ծանր սպառազինության տրամադրումը եւ ուկրաինացի զինծառայողների ուսուցումը մեծացնում են Երրորդ համաշխարհային պատերազմի վերսկսման ռիսկերը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի ձախ կուսակցությունից պատգամավոր Սեւիմ Դագդելենը Global Times չինական թերթին տված հարցազրույցում:
Քաղաքական գործչի տվյալներով՝ այդ մտահոգությունը կիսում է Գերմանիայի բնակչության երկու երրորդը։
«Նպատակը Ռուսաստանին երկարաժամկետ հեռանկարում թուլացնելն է, եւ դրան հասնելու համար Արեւմուտքը պատրաստ է ընդունել տասնյակ հազարավոր մահեր եւ անսահման տառապանքներ, ինչպես նաեւ Ուկրաինայի ոչնչացումը», — նշել է նա:
Ինչպես պնդում է Դաղդելենը, Վաշինգտոնը պատրաստ է պայքարել «մինչեւ վերջին ուկրաինացին՝ Ռուսաստանի պարտության համար», սակայն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի շահերը չեն համընկնում: Ուկրաինայի իրադրության կարգավորման համար անհրաժեշտ են լուրջ դիվանագիտական միջոցներ, կարծում է նա:
Դաղդելենը ՆԱՏՕ-ն անվանել է «աշխարհի խոշորագույն ռազմական մեքենա» եւ կոչ է արել անվտանգության ճարտարապետություն ստեղծել Եվրոպայում, որը կներառի բոլոր եվրոպական երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը:
Կարծում եմ, որ կարգավիճակի մասին խոսելը շատ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև մենք կարող ենք կարգավիճակ պահանջել Զանգեզուրի համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Վերջերս Հայաստանի ղեկավարը սկսեց խոսել ինչ-որ կարգավիճակի մասին, սակայն, երբ պատերազմն ավարտվեց, երբ Հայաստանը ստիպված եղավ ստորագրել կապիտուլյացիայի ակտը, մեր՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև բանավոր պայմանավորվածություն կար, որ արգավիճակի հարցը չի շոշափվում: Հայաստանը որոշ ժամանակ հետևեց դրան, բայց վերջերս երբեմն իրենց վարչապետը, երբեմն էլ իրենց արտգործնախարարը խոսում են Ղարաբաղի կարգավիճակի մասին»,- ասել է Ալիևը:
Նա նշել է, որ կարգավիճակի մասին խոսելը շատ վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ կարող են իրենք էլ կարգավիճակ պահանջել Զանգեզուրի համար:
«Այս բացասական միտումները գնալով ուժեղանում են։ Առայժմ սա լուրջ բարդության չի վերածվել։ Բայց եթե այդ միտումները չկանխվեն, մի օր դա կարող է ունենալ հետևանքներ։ Մենք դա չենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք պատերազմ չենք ուզում, երբեք էլ չենք ուզել:
Չեմ ուզում շատ խորանալ։ Սպասում ենք վաղը արտգործնախարարների հանդիպման արդյունքներին։ Մենք կորոշենք, թե դրանից հետո ինչ քայլեր են ձեռնարկվելու»,- ասել է նա:
2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը փաստացի Հայաստանի կապիտուլյացիայի ակտ է, և Հայաստանը, որպես պարտված կողմ, պարտավորություններ է ստանձնել, դրանք հստակ նշված են, ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա ասել է, թե այդ պարտավորություններից մեկը «Ղարաբաղից հայկական զինված խմբավորումները» դուրս բերելն է։
«Մինչև այսօր այդ հարցը լուծում չի ստացել։ Մենք բազմիցս բարձրաձայնել ենք դրա մասին, բայց Հայաստանը ձգձգում է։ Մենք այդ հարցը նաև ռուսական ռազմական ղեկավարության առջև ենք բարձրացրել, և մի քանի ամիս առաջ ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով այցով Ադրբեջանում էր, մեր ՊՆ-ին խոստացել է, որ մինչև հունիս հայկական զինված խմբավորումները դուրս կգան Ղարաբաղից։ Բայց արդեն հուլիսի կեսն է, և այդ հարցը լուծված չէ։ Հայաստանը չի կատարում իր այդ պարտավորությունը՝ չնայած նոյեմբերի 10-ի համաձայնագրին։
Ռուս խաղաղապահները, ռուսական կողմը, որը նույնպես ստորագրել է նոյեմբերի 10-ի համաձայնագիրը, ինչպես ասում են, չի ստիպում նրանց։ Իհարկե, դա ընդունելի չէ»,- հայտարարել է Ալիևը՝ կրկին Արցախը համարելով «Ադրբեջանի մաս» ու հնչեցնելով հերթական սպառնալիքւ։
«Եթե Հայաստանը չի ցանկանում իր զինված խմբավորումները դուրս հանել, ապա թող բացեիբաց ասի մեզ այդ մասին, մենք գիտենք՝ ինչ կանենք։ Ինչպիսի՞ն կլինի մեր պատասխանը․ հավանաբար, հիմա տեղին չէ այդ մասին խոսելը»,- ասել է Ալիևը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.