29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը:
Նա նշել է, որ Բաքուն այլևս հնարավորություն չի տեսնում, որ Ֆրանսիայի կառավարությունը, նման վերաբերմունքով, որևէ դեր խաղա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին նա հայտարարել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ելույթի ժամանակ։
«Ադրբեջանը համաձայնել է քառակողմ հանդիպում անցկացնել, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ, թեև Ֆրանսիան կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ: Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, այո, միջնորդական առաքելության մանդատ ուներ, բայց քանի որ «ղարաբաղյան հակամարտությունը լուծված է» Մինսկի խմբի ծառայությունների կարիքը չկա: Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությանը, ապա, ինչպես գիտեք, արդեն մի քանի եռակողմ հանդիպումներ են տեղի ունեցել Բրյուսելում և մենք սկզբունքորեն միշտ աջակցել ենք ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին։
Ալիևը վիրավորական, անընդունելի, սուտ ու սադրիչ է համարում Մակրոնի հայտարարությունը:
«Դրանք տպագրված են, բոլորը կարող են տեսնել։ Այդ հայտարարություններով նա Ադրբեջանին մեղադրեց սարսափելի պատերազմի մեջ, դրանով իսկ, փաստերը շահարկելով, փորձեց մոլորեցնել ֆրանսիական և համաշխարհային հանրությանը։ Նա նաև տենդենցային հայտարարություններ արեց Ռուսաստանի Դաշնության դեմ, այն է՝ «Ռուսաստանը խաղաց ադրբեջանական խաղը»։ Որքանո՞վ է քաղաքականապես կոռեկտ, որ մեծ երկրի նախագահը կիրառի փողոցային լեքսիկոնը, թող որոշի ֆրանսիական հանրությունը»,-նշել է նա:
Բաքուն կտրականապես մերժել է Ադրբեջան ԵՄ առաքելություն ուղարկելու փորձերը։ Այս մասին Աստանայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի նոր հարթակի շրջանակում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Երկարատեւ բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել Հայաստան ուղարկել 40 հոգուց բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելությունը։ Ապա տեղեկացանք, որ նրանց թիվը 50 է։ Նրանք այնտեղ կմնան առնվազն 2 ամիս։ Մենք կտրականապես մերժել ենմ Ադրբեջան ԵՄ առաքելություն ուղարկելու փորձերը»,-ասել է Ալիեւը։
Նրա խոսքով՝ առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որով նա մեղադրել էր Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու, տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մակրոնի հայտարարությունը, թե Ռուսաստանն օգտագործում է ԼՂ հակամարտությունը՝ Հարավային Կովկասն ապակայունացնելու համար, բացարձակապես անընդունելի են համարում:
«Նման հարձակումները համահունչ են Ռուսաստանին հրեշավոր ներկայացնելու Արևմուտքի հակառուսական գծին և խոսում են առճակատման տրամաբանությունը Ուկրաինայից հետխորհրդային այլ տարածքներ, այդ թվում՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձերի մասին»,-նշել է Զախարովան:
Ըստ նրա՝ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները խոսում են այն մասին, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու առնչությամբ Փարիզը շահագրգռված չէ, և, թե այդ հայտարարությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում կառուցողական դեր խաղալու Ֆրանսիայի կարողությունը։
Ըստ Զախարովայի՝ ի տարբերություն Ֆրանսիայի, Ռուսաստանը գործնականում է նպաստել հակամարտության կարգավորմանը՝ հիշեցնելով, որ ՌԴ-ն վճռորոշ ներդրում է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հարցում:
«Դրա համաձայն՝ տեղակայված ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ տարածաշրջանի անվտանգության երաշխավորը։ Խաղաղապահներն արդյունավետորեն կանխում են միջադեպերը իրենց պատասխանատվության գոտում, օգնում են խաղաղ կյանք հաստատել, մարդասիրական օգնություն են տրամադրում, ենթակառուցվածքներ վերականգնում։ Նրանց օգնությամբ 53 հազար փախստական վերադարձել է տուն, ավելի քան 2 հազար զոհերի դի է հանձնվել, ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 գերի, վնասազերծվել է ավելի քան 25 հազար պայթուցիկ առարկա»,-հայտարարել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանն է սկսել աշխատանքը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ։
«Ռուսաստանի մասնակցությամբ շարունակվում են ակտիվ ջանքերը՝ խթանելու խաղաղության օրակարգը՝ հիմնված երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների վրա: Մասնավորապես քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի ստորագրման, հասարակությունների և փորձագետների միջև երկխոսության հաստատման ուղղությամբ: Փարիզի փորձերը՝ սեպ խրելու մեզ բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններում, որոնց հետ ՌԴ-ն երկարամյա և բազմակողմանի կապեր ունի, դատապարտված են ձախողման և միայն կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը»,-ասել է Զախարովան:
«Ղարաբաղի համար միջազգային մեխանիզմ չկա եւ չի կարող լինել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիեւը՝ ի պատասխան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում եւ այլ վայրերում անցկացված բանակցությունները «հավատարիմ են եղել բրյուսելյան օրակարգին եւ նվիրված են եղել բացառապես խաղաղ կարգավորման հարցերին»։ «Վաշինգտոնում որոշվել է, որ բանակցությունները պետք է վարել խաղաղության պայմանագրի կնքման կոնկրետ ժամկետների սահմանմամբ։ Այդ կապակցությամբ խաղաղության պայմանագրի նախագիծը նախապես ներկայացվել է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների Ժնեւում կայացած հանդիպմանը։ Հատուկ ընդգծեմ, որ նախագծում ներառվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նման համաձայնագրերում պարունակվող ստանդարտ դրույթները։ Մասնավորապես, խաղաղության պայմանագիրը ենթադրում է ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, ներքին գործերին չմիջամտել եւ այլն»։
«Ե՛վ Բրյուսելում, եւ՛ Վաշինգտոնում կայացած բանակցություններում Ադրբեջանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են, որ Բաքուն որեւէ երրորդ կողմի հետ չի քննարկի մեր երկրի ինքնիշխան իրավունքներին առնչվող հարցեր։ Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքների եւ անվտանգության հարցը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրության համաձայն… Վաշինգտոնում մեր պատվիրակությունը հայտարարել է, որ Ադրբեջանը, իր միջազգային պարտավորություններին համապատասխան, պարբերաբար տարբեր զեկույցներ է ներկայացնում ՄԱԿ-ին եւ այլ կազմակերպություններին։ Այդ զեկույցներում իրենց արտացոլումն է գտնում Ադրբեջանի կառավարության գործունեության մասին տեղեկատվությունը, որն ուղղված է, օրինակ, ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովմանը։ Հետագայում այս զեկույցներում կներառվեն գործողություններ՝ ուղղված Ղարաբաղում բնակվող հայ բնակիչների իրավունքների ապահովմանը։
Այլ կերպ ասած՝ չկա եւ չի կարող խոսք լինել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը վերահսկելու նպատակով որեւէ միջազգային «մեխանիզմ» ստեղծելու մասին»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Ղարաբաղի հարցի հիմնական օրակարգն այն է, թե «ինչպես կարող ենք միջազգային մեխանիզմ ստեղծել, որ Լեռնային Ղարաբաղն ու եւ Ադրբեջանը քննարկեն Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները»: «Մենք հուսով ենք, որ այդ գործընթացում կկարողանանք ձեւավորել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ իրավունքների եւ անվտանգության հարցերի շուրջ քննարկումների հնարավորություն լինի»։
Ռուսական միջուկային հարվածը կփոխի Ուկրաինայի հակամարտության ընթացքը եւ գրեթե անկասկած կհրահրի «ֆիզիկական պատասխան» Ուկրաինայի դաշնակիցների եւ, հնարավոր է, նաեւ ՆԱՏՕ-ի կողմից,հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյային։
Պաշտոնյան նշել է, որ Մոսկվայի կողմից միջուկային զենքի ցանկացած կիրառում «աննախադեպ հետեւանքներ» կունենա ՌԴ-ի համար։ Նա նշել է, որ դա «գրեթե անկասկած կհանգեցնի բազմաթիվ դաշնակիցների եւ, հնարավոր է, հենց ՆԱՏՕ-ի ֆիզիկական պատասխանին»:
Պաշտոնյան հավելել է, որ Մոսկվան օգտագործել է իր միջուկային սպառնալիքները՝ հիմնականում «ՆԱՏՕ-ին եւ այլ երկրներին՝ Ուկրաինայում ուղղակի պատերազմի մեջ մտնելուց հետ պահելու համար»։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Ռուսաստանը դիտարկում է որպես փորձ՝ դուրս մղելու Մոսկվայի ջանքերը և միջամտել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք սա դիտարկում ենք որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը որևէ կերպ միջամտելու և մեր կողմի միջնորդական ջանքերը նեղացնելու հերթական փորձ»։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, ինքնիշխան պետության գործն է, թե ինչպես կառուցի իր հարաբերությունները։ Բայց միևնույն ժամանակ, խոսելով ԵՄ ներկայացուցիչների իրական հնարավորությունների մասին, Զախարովան ասել է, որ «8 տարի Բեռլինն ու Փարիզը չկարողացան կանխել, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը չհասնի նման թեժ փուլ»։
«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է։ Գիտենք դրանց եզրակացության ժամկետները: Եվ մենք կանոնավոր կապեր ենք պահպանում այդ հարցի շուրջ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Ակնկալում ենք օգտվել նաեւ առաջիկայում Աստանայում ԱԳ նախարարի կողմից Խորհրդի նիստի շրջանակներում նախատեսված միջոցառումից»,- ասել է Զախարովան։
Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մեկնարկից հետո կանխիկի պահանջարկը կտրուկ աճել է՝ սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 6-ը քաղաքացիները բանկոմատներից 754,1 մլրդ ռուբլի են հանել։ Այս մասին հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով Կենտրոնական բանկի տվյալներին։
Մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո երկրորդ օրը ռուսաստանցիները 132,1 մլրդ ռուբլի են հանել։ Ամենամեծ պահանջարկը գրանցվել է սեպտեմբերի 30-ին, երբ ռուսաստանցիները բանկերից 144,8 մլրդ ռուբլի են հանել։ Անցած շաբաթվա վերջին պահանջարկը սկսել է կայունանալ՝ նվազելով մինչեւ 14,4-35,5 մլրդ ռուբլի։ Մինչեւ սեպտեմբերի 22-ը Ռուսաստանի Բանկը գրանցել է 8,1-ից մինչեւ 40,8 մլրդ ռուբլու արտահոսք։
Սեպտեմբերի 21-ից ռուսաստանցիների հանած միջոցների ծավալը, պարզվել է, գրեթե չորս անգամ քիչ է եղել, քան փետրվարի վերջին — մարտի սկզբին, երբ հանվել է մոտ 2,9 տրլն ռուբլի։ Պահանջարկը նվազել է մարտի 5-ից հետո։
Փորձագետները կարծում են, որ փետրվար-մարտ ամիսներին ռուսաստանցիները սկսել են ակտիվորեն կանխիկ միջոցներ հանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետեւանքների ֆոնին, դեր են խաղացել նաեւ անորոշությունը, ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը եւ աճող ինֆլյացիան: Միաժամանակ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կանխիկ միջոցներ են պետք եղել նրանց, ովքեր մեկնել են երկրից՝ խուսափելով մոբիլիզացիայից, պարզաբանել է «Эксперт РА» գործակալության գլխավոր տնտեսագետ Անտոն Տաբախը։ Հրատարակությունը նշել է, որ հետագայում պահանջարկի վրա կազդի խոստացված եկամտաբերության գործոնը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ապահովվում է պատշաճ մակարդակով, գրում է gazeta.ru-ն։
Այսպիսով, նա մեկնաբանել է Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը, թե ՌԴ նախագահը կդառնա «լեգիտիմ ռազմական թիրախ», եթե Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի։ Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով՝ հաշվի առնելով բոլոր սպառնալիքները։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի ցանկանում մասնակցել միջուկային հռետորաբանությանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենք օգտագործի, ապա դրանով կստորագրի իր ինքնասպանության գրությունը։ Նրա խոսքով՝ միջուկային զենքի կիրառման դեպքում գերագույն գլխավոր հրամանատարը կդառնա «լեգիտիմ ռազմական թիրախ»։
«Նա ռուսական բանակի որոշումների կայացման և վերահսկողության կենտրոնն է։ Մենք դա անվանում ենք ազգային հրամանատարական իշխանություն: Նա օրինական ռազմական թիրախ է: Կարծում եմ, թեև կան շատ այլ բաներ, որոնք մենք նույնպես կարող ենք անել, նա պետք է իմանա, որ նա մեր թիրախների ցանկում է», — ասել է Բոլթոնը CBS-ին:
Ուկրաինան արեւմուտքից անկնակալում է այնպիսի զինատեսակներ, որոնցով կարող է հարվածել Ռուսաստանի քաղաքներին, նաեւ՝ Մոսկվային։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ուկրաինական աղբյուրները։
«Ուկրաինային այսօր հասցված զանգվածային հրթիռային հարվածներից հետո Դնեպրի պաշտպանության շտաբի ղեկավար Գենադի Կորբանը կոչ է արել արեւմտյան գործընկերներից «անհապաղ ստանալ» համաձայնություն՝ զենքի մատակարարման վերաբերյալ, որը թույլ կտա Ուկրաինային պատասխան հարված հասցնել ռուսական քաղաքների՝ Կուրսկի, Վորոնեժի, Բելգորոդի, Տագանրոգի եւ Մոսկվայի կարևորագույն ենթակառուցվածքներին»,- հայտնում է ուկրաինական՝ «Երկրի քաղաքականությունը» տելեգրամյան ալիքը։
Թուրքական ընդդիմադիր Ahval լրատվականն անդրադարձել է Թուրքիայի Ազգային հետախուզական գործակալության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանի Իրաք հաճախակի այցերին: Ֆիդանը այս շաբաթվա սկզբին հանդիպել է Իրաքի թուրքմենական ճակատին՝ բարձրացնելու սեպտեմբերի կեսերին իր այցի կապակցությամբ իրաքյան ընդդիմադիր քաղաքական գործիչների հարցերը:
Ֆիդանի, հոկտեմբերի 4-ի այցը Իրաքի կիսաինքնավար Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ, համընկել է Սուլեյմանիա նահանգում հրազենային ծեծկռտուքի ժամանակ քուրդ ակտիվիստ Նագիհան Աքարսելի սպանության հետ, հաղորդում է քրդական Medya News կայքը։
Իրաքի համակարգող կառույցը, որը շիա կուսակցություններից կազմված ընդդիմադիր մարմինն է, կոչ է արել հետաքննություն անցկացնել, իսկ կառույցի անդամ Թուրքի Սեդանն ասել է, որ այցը կազմակերպվել է առանց Իրաքի կենտրոնական կառավարությանը ծանուցելու:
Թուրքիան եւ Իրանը միակողմանի քաղաքականություն են վարում Քրդստանի նկատմամբ, հայտնում է Bianet լրատվական կայքը՝ վկայակոչելով Քրդստանի հայրենասիրական միության (ՔԱԿ) առաջնորդ Լահուր Թալաբանին։ Թալաբանին «կենտրոնական կառավարությանը եւ միջազգային կառույցներին» կոչ է արել՝ ընդդիմանալ թուրքական կողմից բնակելի թաղամասերի գնդակոծմանը։
Ըստ Rudaw-ի ավելի վաղ տարածված հաղորդագրության, թուրքական հետախուզության ղեկավարը սեպտեմբերի 10-ին հերթական այցն է կատարել Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, որտեղ հանդիպել է իրաքյան սուննիների դաշինքի նախագահ Խամիս Խանչերի հետ։ Հաղորդվում է, որ գործիչները քննարկել են Իրաքում ընթացող քաղաքական ճգնաժամը եւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ իրաքյան տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունները:
Նույն շաբաթավերջին Ֆիդանը հանդիպել է նաեւ Իրաքի նախագահ Բարհամ Սալիհի եւ վարչապետ Մուստաֆա ալ-Քադիմիի հետ՝ քննարկելու Իրաքի կառավարությունից իր ռազմական ներխուժումների եւ գործողությունների համար ավելի մեծ աջակցության մասին Անկարայի պահանջները, հայտնում է Fırat News-ը:
Այնուհետեւ Իրաքի Սինջար շրջանի եզդիական համայնքը դատապարտել է Ֆիդանի այցը՝ ասելով, որ այն համընկել է գյուղի վրա թուրքական անօդաչու թռչող սարքի հարվածի հետ: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան, սակայն ականատեսները նշել են, որ անօդաչու թռչող սարքը թիրախավորել է հատկապես մի ավտոմեքենայի: Իրաքի պատգամավոր Արիֆ Հումամին կոչ է արել հետաքննել Ֆիդանի հանդիպումները։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.