23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է Թուրքիայի հաջողությունների մասին ռազմաարդյունաբերության ոլորտում
Թուրքական Abadolu-ի փոխանցմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, թե Թուրքիան ռազմաարդյունաբերության ոլորտում այնքան է աճել եւ զարգացել, որ կարող է ապահովել նաեւ իր դաշնակիցների ու բարեկամ երկրների պաշտպանական կարիքները։ Այդ երկրների շարքում Աքարը շեշտել է Ադրբեջանին, Լիբիային, Կիպրոսի թուրքական հատվածին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները երկրի հյուսիս-արեւմուտքում՝ Ադրբեջանի հետ սահմանին, «վճռական պատասխան» են Իսրայելին։ Այս մասին իրանական IRNA պետական լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Սաֆային։
Նրա խոսքով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները պատասխան էին Ադրբեջանում եւ Կենտրոնական Ասիայում իսրայելական ազդեցությանը, ինչպես նաեւ Իրանի դեմ որոշ «դավադրությունների» ծրագրերին:
Անդրադառնալով Ադրբեջանում Իսրայելի ներկայությանը՝ պատգամավորն ասել է. «Սիոնիստները ձգտում են խաթարել Իսլամական Հանրապետության ազդեցությունը Կենտրոնական Ասիայում։ Բայց նրանց երբեք չի հաջողվի»:
Նա ընդգծել է, որ Իրանը չի ընդունի Հարավային Կովկասի տարածաշրջանում միջազգային սահմանների ոչ մի փոփոխություն։
«Սահմանների փոփոխությունը հակասում է Իսլամական Հանրապետության շահերին։ Ուստի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է այս փոփոխությանը։ Ուղերձը չարակամներին այն է, որ ցանկացած գործողություն, որը վնասում է Իսլամական Հանրապետության շահերին, թանկ կարժենա իրենց համար», — ասել է նա:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը մի քանի ստորաբաժանումների ներգրավմամբ լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Իրանի հյուսիսարեւմտյան սահմաններում։
Զորավարժությունների ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մշակել է Ադրբեջանի հետ սահմանին Արաքս գետի վրայով կամուրջի կառուցման ծրագիր։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ-ի որոշումը՝ Հայաստան կարիքները գնահատող առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Ուրբաթ ելույթ ունենալով Մերսին նահանգում՝ թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ-ն «անլուծելի խնդիրների կենտրոն է դարձել» (չակերտները՝ Tert.am), իսկ Հայաստանի վերաբերյալ վերջին որոշումը «հակասում է» (չակերտները՝ Tert.am) հենց կազմակերպության պահանջներին ու մանդատին, գրում է «Անադոլու»-ն։
«Սեփական դիրքորոշումը պարտադրելու փորձը և ստատուս քվոյի ձևավորումն անընդունելի է»,- ընդգծել է Չավուշօղլուն:
Թուրք նախարարը հիշեցրել է հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ԵԱՀԿ երկարամյա «ձախողված» (չակերտները՝ Tert.am) միջնորդական ջանքերը։
«Տարիներ շարունակ նրանք պարզապես ձգձգել են գործընթացը: Իսկ այսօր առաքելություն կամ դիտորդներ ուղարկելիս փորձում են անտեսել Ադրբեջանի դիրքորոշումը։ Հայաստանին աջակցելու ցանկություն կա»,- ընդգծել է Չավուշօղլուն։
Նա բողոքել է, որ ԵՄ-ում էլ «առանձնապես անկեղծություն չկա»:
Միաժամանակ Չավուշօղլուն նշել է, որ Բաքվի և Երևանի միջև երկխոսության ցանկացած դրական զարգացում դրական է ազդում Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունների վրա։
«Ի վերջո, ամենաշատը կշահի հենց Եվրոպան»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան։ Այցի նպատակն է՝ գնահատել իրավիճակը սահմանամերձ որոշ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի հիման վրա և փորձաքննություն իրականացնել՝ անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում։
«Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ և խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ»,-ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հայաստանում էր ԵՄ քաղաքացիական առաքելության տեխնիկական խումբը՝ նախապատրաստելու առաքելության ժամանումը հոկտեմբերի վերջին։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունը հրապարակել է Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի դիմումը, որում ասվում է․
«2022 թվականի հոկտեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման փոփոխության մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ:
2022 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման մեջ Դատարանը վերահաստատեց, որ «իրավիճակը, որը գոյություն ուներ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման արձակման ժամանակ, շարունակվում է», և որ Ադրբեջանի կողմից գերեվարված էթնիկ հայերը շարունակում են մնալ անվերականգնելի վնասի ենթարկվելու լուրջ վտանգի առջև։ Համապատասխանաբար, Դատարանը նաև հաստատեց, որ իր 2021 թվականի դեկտեմբերի 7-ի հրամանը պարտավորեցնում է Ադրբեջանին պաշտպանել «ցանկացած անձի, ով գերեվարվել է կամ կարող է գերեվարման ենթարկվել ցանկացած ռազմական գործողությունների ժամանակ, որոնք հանդիսանում են 2020 թվականի հակամարտության վերսկսված բռնկում»: Այսպիսով, Ադրբեջանը պարտավորված է պաշտպանել բոլոր հայերին, որոնք գերեվարվել են 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման, այնպես էլ ապագայում ցանկացած հնարավոր առնչվող հակամարտության ժամանակ:
Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին խստորեն հետևել և արդյունավետ կերպով կատարել Դատարանի Որոշումները, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով անհետ կորած 29 հայերի առնչությամբ։ Հայաստանը նաև նշում է, որ Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի հայ ռազմագերիների և այլ կալանավորների նկատմամբ իրականացված բոլոր վայրագությունների համար՝ համաձայն Դատարանի երկու Որոշումների»։
Լիբանանյան kataeb.org պորտալն իր հրապարակման մեջ անդրադարձել է Իրանի կողմից իր հյուսիսարևմտյան սահմաններում անցկացվող զորավարժություններին։
Հոդվածում ներկայացված են Աստանայում Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հետաքրքիր մանրամասներ։ Հրապարակման մեջ ընդգծվում է, որ իրանական զորավարժությունները սկսվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններից մի քանի օր անց, թե Ռուսաստանը ապակայունացրել է Հարավային Կովկասը և միջամտել է ղարաբաղյան հակամարտությանը՝ հօգուտ Ադրբեջանի։
Այս համատեքստում կայքի աղբյուրը, ով Ռաիսիին ուղեկցել է Ղազախստան կատարած այցի ժամանակ, ասել է, որ Իբրահիմ Ռաիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը բարեկամական մթնոլորտում չի անցել, ավելին՝ երկու առաջնորդների միջև վեճ է եղել։
Վեճը ծագել է այն բանից հետո, երբ Ալիևը քննադատել է իրանական ուժերի կուտակումն Ադրբեջանի հետ սահմանին և այն որակել որպես սպառնալիք Բաքվի անվտանգությանը։
Ալիևը նաև կտրուկ արձագանքեց, երբ Ռաիսին պատասխանեց, որ ուժերը տարածք են ուղարկվել ոչ թե զվարճանքի կամ վարժանքների, այլ անվտանգություն և կայունություն հաստատելու, պայքարելու ցանկացած այնպիսի ծրագրի դեմ, որն ուղղված է Իրանի և Հայաստանի միջև սահմանը փոխելուն կամ կտրելուն, և անհրաժեշտության դեպքում նաև պատերազմի համար:
Ալիևը Ռաիսիին մեղադրել է Հայաստանին Ադրբեջանին դիմակայելու համար զինելու և ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ։ Ռաիսին հերքել է այդ մեղադրանքները՝ իր հերթին Ալիևին մեղադրելով «սիոնիստներին» ենթարկվելու մեջ։ Ռաիսին քննադատել է նաեւ Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Բաքու։
Նշվում է նաև, որ Ռաիսին Ալիևին մեղադրել է Իրանում բողոքի ակցիաների ֆոնին ադրբեջանցի անջատականներին աջակցելու և նրանց համար սեփական լրատվամիջոցներ ստեղծելու մեջ։ Ի պատասխան՝ Ալիևը նշել է, որ Թեհրանը չի հրաժարվել հեղափոխությունը արտահանելու գաղափարից։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչված զինծառայողներին վճարումների ժամկետների և չափերի խստիվ պահպանման մասին կարգադրությունը, հայտնում է interfax.ru-ն։
«Այսօր ես ստորագրել եմ հանձնարարական՝ սահմանված ժամկետների և վճարումների չափերի խստիվ պահպանման մասին, հիշեցնեմ, որ դրանք պետք է կազմեն օրացուցային ամսվա համար առնվազն 195 000 ռուբլի»,- ասել է Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի նիստում:
Ռուսաստանի Դաշնության զինծառայողները, անկախ նրանից, թե ինչ առաջադրանքներ են կատարում, պետք է ապահովված լինեն անհրաժեշտ ամեն ինչով, ասել է ՌԴ նախագահը։
«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ մենք հպարտ ենք յուրաքանչյուրով, ով անցնում է զինվորական ծառայության, կատարում է հայրենիքի պաշտպանության իր պարտքը, և մեր զինվորները, անկախ նրանից, թե ինչ առաջադրանքներ են կատարում, պետք է ապահովված լինեն անհրաժեշտ ամեն ինչով»,- ասել է ՌԴ նախագահը։
Ուկրաինացի քաղաքական գործիչ Սերգեյ Պաշինսկին բացահայտորեն հայտարարել է, որ «Բայրաքթարներ»-ի շուրջ ավելի շատ փիառ ու կոռուպցիա կա, քան իրական օգուտ։
Պրանկերներ Վովանը եւ Լեքսուսը ցուցադրել են ուկրաինացի քաղաքական եւ ռազմական գործիչ Սերգեյ Պաշինսկու հետ զրույցի մի հատված, որը կապ ունի 2013-2014 թվականներին Մայդանում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Զանգը կատարվել է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի անունից, եւ արդյունքում պարզվել է, որ թուրքական անօդաչու սարքերից գրեթե ոչ մի օգուտ չկա:
Այսպես, հենց այդ Bayraktar անօդաչու սարքերը, որոնց Կիեւի ռեժիմի երգիչները նվիրել են բազում երգեր, Պաշինսկին PR-նախագիծ է անվանել։ Նա հայտարարել է, որ ընդհանրապես դեմ է եղել այդ ԱԹՍ-ների օգտագործմանը, որոնք, ըստ ռազմական գործչի, «առաջին շաբաթվա ընթացքում ոչնչացրել են»։ Նա նշել է, որ դրանցում ավելի շատ կոռուպցիա է, քան արդյունավետություն։
Պաշինսկին ասել է նաև, որ առանց HIMARS-ի անօդաչու սարքերն ընդհանրապես անօգուտ կլինեին, քանի որ արագ խոցվում են ցանկացած ՀՕՊ-ի կողմից։ Օրինակ, հոկտեմբերի սկզբին «ժողովրդական սերը» թուրքական ԱԹՍ-ների նկատմամբ Ուկրաինայում մի տեսակ նվազել է. հոկտեմբերին ցանցում կարելի է գտնել դրանց կիրառմամբ զգալիորեն ավելի քիչ հոլովակներ, քան, օրինակ, մարտին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է հայ–թուրքական եւ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմայով։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե նոյեմբերի 9–ի եռակողմ համաձայնագրում կան կյանքի կոչվելու նախագագծեր։ «Ադրբեջանի պնդում է, որ «Լաչինի» եւ Զանգեզուրի» միջանցքները պետք է նույն կարգավիճակն ունենան։ Սրանցից բացի կան նաեւ այլ նախագծեր, որոնք պետք է կյանքի կոչվեն։ Սահմանազատման հարցերով հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացվել։ Դա պետք է կյանքի կոչվի։ ԱԳ նախարարներին հանձնարարվել է զբաղվել խաղաղության համաձայնագրի աշխատանքներով»,–ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ Թուրքիան եւ Հայաստանը հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որն ընթանում է Ադրբեջանի հետ համաձայնեցված։ «Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կնպաստի հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,–շեշտել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանն առ այն, որ «Ռուսաստանը միտումնավոր է սահմանային բախումներ հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև և որ Մոսկվան մենակ է թողել Երևանին»: Ռուս պաշտոնյան Մակրոնին պատասխանել է «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում:
«Եվրոպական քաղաքականության սիրելի մեթոդը է հիվանդ գլխից առողջ գլխին բարդելը։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունը։ Ֆրանսիացին մեղադրել է Ռուսաստանին, մեջբերում եմ, հայ-ադրբեջանական սահմանին «իրավիճակը բորբոքելու», Կովկասում և դրանից դուրս «իրավիճակը ապակայունացնելու» համար։
Հայտարարությունն առավել քան ոչ կոռեկտ է, կոպիտ, այլասերված և անընդունելի, ինչպես այն որակել է մեր երկրի նախագահը: Բայց հավելեմ՝ դա միանգամայն բացատրելի է իրականության թերի ու ատլանտյան ընկալման դիրքերից։ Մակրոնն, ըստ էության, ոչ թե Ռուսաստանին էր մեղադրում, այլ արդարացնում էր իրեն: Հեռուստահաղորդավարները նրան կշտամբեցին, որ «Ֆրանսիան Հայաստանը թողել է ճակատագրի քմահաճույքին»։ Նա ոգևորված պատմում է, թե Ֆրանսիան որքան է սիրում Հայաստանը։ Այստեղ հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչներին ուղղված հաշվարկը բավականին պարզ երևում է։ Փորձում է իմաստուն և վեհ տեսք ունենալ:
Այնուամենայնիվ, վերհիշենք, թե ինչպես է ավելի քան կես դար՝ 1960-ականների վերջից ի վեր, Ֆրանսիան իրեն պահում իր նախկին գաղութներում։ Դրա պատճառով արյան ինչ գետեր են խոսել Մալիում, Ռուանդայում, Կոնգոյում, Ալժիրում։ Ինքը՝ Մակրոնը, ժամանակին աֆրիկացիներից ներողություն Է խնդրել քաղաքակիրթ Ֆրանսիայի մեղսակցությամբ տուտսիների ցեղասպանության համար, կտրված գլուխների ու հիմնովին ավերված գյուղերի համար, դիակներով լի հորերի համար։ Այն ամբող «բաժանիր և տիրիրի» համար կախյալ և աղքատ երկրներում, ինչը հավերժ ֆրանսիացիների խղճին է: Այսինքն՝ իր նողկալի գաղութային անցյալի համար և բավականին ակնհայտ ամերիկամետ ներկայի համար։ Հիասքանչ է, պարո՛ն նախագահ», — գրել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու համար՝ Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու նպատակով:
France 2 հեռուստաընկերության հետ զրույցում Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի:
«Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին… 5000 ռուս զինվոր ենթադրաբար այնտեղ է, որպեսզի երաշխավորի սահմանը, (բայց) ռուսներն օգտագործել են այս հակամարտությունը, որը մի քանի դարի պատմություն ունի, Թուրքիայի մեղսակցությամբ խաղացել է Ադրբեջանի խաղը և վերադարձել է թուլացնելու ժամանակին իր համար մտերիմ եղած Հայաստանը: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է, նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։
Անցյալ շաբաթ Մակրոնը Պրահայում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացքում որոշվել է ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկել դեպի երկրների սահման՝ իրավիճակը գնահատելու համար:
Ղրիմի կամրջի պայթյունի գործով մեղադրյալի որդին, ով ապրում է Խերսոնի մարզում, հաստատել է հոր կալանավորման մասին լուրը, և հայտնել, որ այդ «գործը սարքած է»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ չի հավատում իր հոր մասնակցությանը կամուրջը պայթեցնելու գործում։
Մաքսիմի խոսքով՝ հայրը՝ Ռոման Սոլոմկոն, Ղրիմ է գնացել հոկտեմբերի 8-9-ը։ Նա պատմել է, որ Ռոման Սոլոմկոն մեկնել է Վրաստան, որտեղ զբաղվել է մաքսային հայտարարագրերով, բրոքեր է վարձել և դուրս եկել Վրաստանից․ «Նա պետք է գումար թողներ այնտեղ, մենք պաշտոնապես թողել ենք մեր փաստաթղթերը ընկերություններից… Մենք պաշտոնապես ներկայացրել ենք ամեն ինչ»,- եզրափակել է Մաքսիմը՝ նշելով, որ ինքը «ուղղակի խոսքեր չունի այս ամենի մասին»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել՝ փլուզելով ավտոմոբիլային ճանապարհի երկու երթուղի, որը ժամեր անց վերականգնվել էր։
ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է մեղադրյալների անունները։ Հրապարակված ցանկի համաձայն՝ ահաբեկչությանը ներգրավված են եղել Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն, Դենիս Կովաչը և Ռոման Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Դանդրո Ինոսարիձեն և «Լևան» անունով մի միջնորդ, ինչպես նաև ՀՀ քաղաքացի Արթուր Թերջանյանը։ ՀՀ պատկան կառույցները ներկայացրել են պարզաբանումներ և նշել, որ կուսումնասիրեն հրապարակումները, ՊԵԿ–ը ներկայացրել է բեռնատարի մաքսազերծման մասին մանրամասներ`առանց խախտումների։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.