23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մոսկվան կողմնորոշվում է նախեւառաջ խաղաղության մեխանիզմներով, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանվել բոլոր առկա միջոցներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մեր կողմից կարող է լինել միայն մեկ պատասխան՝ հետեւողական պայքար մեր ազգային շահերի համար։ Մենք այդպես էլ կանենք։ Թող ոչ ոք այլ հույսեր չունենա։ Այո, մենք դա անելու ենք տարբեր ձեւերով եւ միջոցներով։ Առաջին հերթին, իհարկե, կենտրոնանալու ենք խաղաղության միջոցների վրա։ Բայց եթե այլընտրանք չունենանք, ապա մեզ կպաշտպանենք առկա բոլոր միջոցներով»,-նշել է Պուտինը։
Կիեւը ձգտում է, որ Վրաստանը դառնա պատերազմի կողմ։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն՝ մեկնաբանելով Թբիլիսիում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հայտարարությունը, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»։
«Ռուսաստանի օկուպացիոն պատերազմում կողմ դառնալը Վրաստանի շահերից չի բխում, մենք կաջակցենք խաղաղությանը։ Երբ երկրի ներկայացուցիչն ասում է, որ Վրաստանը պետք է զենք եւ ռազմական տեխնիկա մատակարարի Ուկրաինային, ակնհայտ է, որ նրանք օբյեկտիվորեն առանձնահատուկ ակնկալիքներ չեն կարող ունենալ Վրաստանից հատուկ սպառազինության կամ ռազմական տեխնիկայի մատակարարումների առումով։ Ուղերձը, որ հնչեցրել է այդ մարդը, այն է, որ Վրաստանը պետք է դառնա ռազմական հակամարտության կողմ»,-նշել է Մդինարաձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանն Ուկրաինային «անվերապահ քաղաքական եւ հումանիտար օգնություն է ցուցաբերում իր հնարավորությունների մասշտաբներից եւ սահմաններից դուրս, իսկ ռազմական օգնություն չի կարող տրամադրել եւ չի տրամադրի»։
Տարեսկզբին Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, Մոսկվան պատրաստ է աջակցել կողմերին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մոսկվայի նախագիծը պատրաստվել է վաղուց՝ այս տարվա սկզբին, և հանձնվել է կողմերին՝ որպես ընդհանուր բազա գտնելու հարցում օգնելու Ռուսաստանի Դաշնության ցանկության հաստատում։ Այն ընդհանուր առմամբ դրական է ընդունվել», — ասել է Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ըստ ռուս նախարարի՝ դրանից հետո եղել են Ադրբեջանի առաջարկները՝ հինգ սկզբունքները, եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը, իսկ վերջերս՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, ադրբեջանական կողմը ներկայացրել է հնարավոր փաստաթղթի մեկ այլ տարբերակ:
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Հայաստանի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց պատասխան առաջարկները։
«Մենք առաջվա պես պատրաստ ենք օգնություն ցուցաբերել, այստեղ, իհարկե, շատ կարևոր է որոշել հիմնական, հիմնարար հարցերը։ Այս առումով վճռորոշ նշանակություն ունի այն, ինչի շուրջ հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնության են եկել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, երբ վերահաստատել են իրենց վճռականությունը՝ լուծելու բոլոր խնդիրները ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- հավելել է Լավրովը։
Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կումարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի բանակի ցամաքային զորքերի ռազմավարական եւ մարտավարական հաջողությունների արդյունքում երկրի բոլոր սահմաններում հաստատվել է կայուն անվտանգություն, հաղորդում է Mehr-ը։
Գեներալ Հեյդարին նշել է նաեւ, որ Իրանի բանակը կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ ինքնաբավ է դարձել զենքի, անօդաչու թռչող սարքերի եւ հակատանկային համակարգերի արտադրության ոլորտում։
Գեներալի խոսքով՝ իրանական բանակի ցամաքային ուժերը տեղակայված են երկրի արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան սահմաններին, ինչպես նաեւ հարավային, արեւելյան և հարավարեւելյան սահմաններին։
Նա վկայակոչել է նաեւ Իսլամական հեղափոխության առաջնորդի հրահանգները՝ նշելով, որ անվտանգությունը յուրաքանչյուր երկրի հիմնական բաղադրիչներից մեկն է։
Բանակի ուժերը մշտապես ձգտում են կայուն անվտնագութուն հաստատել՝ կատարելագործելով իրենց պաշտպանունակությունը, հավելել է նա։
Ադրբեջանում հետաքննում են «հանցագործությունը»՝ Իրանից հայկական արտադրանքի տեղափոխման փորձը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի գլխավոր մաքսային վարչության մաքսային կետում հայտնաբերվել են շինարարական աշխատանքներում օգտագործվող 24820 կոնտեյներներ եւ 1050 դատարկ ստվարաթղթե արկղեր՝ հայկական արտադրության սիլիկոնային արտադրանքի կոնտեյներների փաթեթավորման համար: Պարզվել է, որ այդ ապրանքներն ուղարկվել են Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող ընկերության կողմից Ադրբեջանում գտնվող ֆիզիկական անձի հասցեին։ Փաստի առթիվ կատարվում է մաքսային պետական կոմիտեի եւ պետական անվտանգության ծառայության համատեղ հետաքննություն։
Հայաստանին չի գոհացնում Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա վիճակը, և Վաշինգտոնը, օգտվելով դրանից, «կարևոր բանակցություններ» է վարում Երևանի հետ։ Նման հայտարարություններ է արել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հայերն ինձ ասում են, որ քանի որ չեն ցանկանում վերադառնալ անցյալ, կոռումպացված առաջնորդներին, նրանք ցանկանում են ավելի պայծառ ապագա գտնել: Կրկին անդրադառնալով Ռուսաստանի թեմային, կարծում եմ, խնդիրը սա է, և հայերը սա են ասում. նրանք տեսնում են, որ Ռուսաստանի հետ իրենց նախկին և ներկայիս հարաբերությունները չեն բավարարում Հայաստանի այսօրվա կարիքները։ Կարծում եմ՝ մենք՝ ԱՄՆ-ն և Հայաստանը, այժմ գտնվում ենք հաջորդ փուլում. մենք մի քանի շատ կարևոր բանակցություններ ենք վարում նրա վերաբերյալ, թե ինչպես մենք կարող ենք օգնել Հայաստանին, որը, իմ կարծիքով, շարունակում է ձգտել ավելի ժողովրդավարական և ապահով ապագա»,- ասել է Թրեյսին։
«Ես կասեմ, որ կան նաև բազմաթիվ անվտանգության մարտահրավերներ, որոնցում Ռուսաստանը դեր է խաղում, և որոնց մենք պետք է ուշադրություն դարձնենք»,- հավելել է ամերիկացի դիվանագետը։
Նա ելույթ է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև լսումների ժամանակ, որոնք նվիրված էին նրա թեկնածության քննարկմանը: Մինչ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրվելը, նա նույն պաշտոնն էր զբաղեցնում Երևանում։
Թուրքիայում շարունակվում է օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերումը, ինչը հարուցել է թուրքերի անհանգստությունն ու զայրույթը։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, սոցցանցում ձևավորված մի խումբ «Change.org» կայքում նախաձեռնել է ստորագրահավաք օտարերկրացիներին Անթալիայում անշարժ գույքի վաճառքն արգելող օրենք սահմանելու համար։
Կարճ ժամանակում հավաքվել է 10 հազար ստորագրություն։
Անշարժ գույքի շուկայի ներկայացուցիչները, սակայն, կարծում են, որ սա ճիշտ նախաձեռնություն չէ, քանի որ ոլորտը մեծապես օգուտ է քաղել այս ընթացքում։ Միայն հոկտեմբերին Անթալիայում վաճառքի միջին ցուցանիշը կազմել է 33.6%, իսկ Ստամբուլում 10 ամսվա ընթացքում գերազանցել է 10%-ը։
Հաղորդվում է, որ Անթալիայում վարձակալության ոլորտում հիմնական վարձակալներն ուկրաինացիներն ու ռուսներն են։ Մեկ տարվա ընթացքում տների վարձերը թանկացել են 213%-ով, իսկ 2 տարվա ընթացքում՝ 395%-ով։
Ստորարգահավաքին կից գրության մեջ նշվում է, որ նախկինում 5000 լիրա արժողությամբ սենյակներն այժմ ռուսներին վարձակալության են տրվում 10-12․000 լիրայով։
«Նրանք «WhatsApp» հավելվածում ունեն հատուկ խմբեր, որտեղ միայն իրենք են, մեզ (թուրքերին-խմբ․.) չեն ընդունում և շարունակում են այսպես տակնուվրա անել անշարժ գույքի գները։ Արդյունքում տուժում են Թուրքիայի քաղաքացիները, քանի որ նման գներն անհնար են դարձնում թուրքերի կողմից անշարժ գույքի առքը կամ վարձակալությունը»,- ասվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանխատեսել է Ուկրաինայի՝ որպես պետության ամբողջական ոչնչացումը այն դեպքում, եթե Կիեւը հրաժարվի խաղաղ բանակցություններից։ Այս մասին նա հայտնել է լրագրողներին, հաղորդում է «Пул первого»-ն։
«Ամեն ինչ Ուկրաինայի ձեռքում է։ Ոչ, նրա համար չէ, որ ես ցանկանում եմ այս թեման բարդել Զելենսկու կամ Ուկրաինայի վրա։ Եթե նրանք չեն ցանկանում, որ մարդիկ մահանան, այն էլ մեծ թվով, եթե նրանք չեն ցանկանում ծանր, բարդ, դժվարին՝ պետք է կանգ առնեն, դադարեցնեն սա։ Որովհետեւ հետո լինելու է Ուկրաինայի ամբողջական ոչնչացումը», — ասել է Լուկաշենկոն։
Նա նաեւ հիշեցրել է, որ Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ մահացել է 30 մլն մարդ։
«Ո՞վ է այսօր այդ մասին հիշում։ Բելառուսում եւ Ռուսաստանում, ու վեր՞ջ։ Այսինքն վերքերը սպիացել են», — ասել է նա՝ հայտարարելով, որ իր կարծիքով, իրավիճակը դեռ կարելի է «շտկել»։
Ավելի վաղ Լուկաշենկոն կոչ էր արել դադարեցնել արյունահեղությունը Ուկրաինայում եւ խաղաղ բանակցություններ սկսել։ Նա երկրում կատարվող իրադարձությունները մոլեգնող տոռնադոյի հետ էր համեմատել։
Հնդկական The Print պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանն ու այդ համատեքստում միջազգային հանրության, այդ թվում՝ Հնդկաստանի դիրքորոշմանը: Ստրոև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք հոդվածը:
Հեղինակ Կապիլ Կոմիրեդին գրում է, որ «Հայաստանը ծանր վիճակում է՝ կոռումպացված բռնապետության՝ Ադրբեջանի հետ հակամարտության պայմաններում»:
Լրագրողը հիշեցնում է, որ Եվրամիությունը, փորձելով վերացնել ռուսական էներգակիրներից կախումը, դիմում է էներգիայի այլ մատակարարներին և Ադրբեջանը նրանցից մեկն է:
«Հուլիսին այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նրա տուն վերադառնալուց շաբաթներ անց Եվրոպայի նոր համարձակ գործընկերը սկսել է սպանել ավելի քան 200 հայի (նկատի ունի սեպտեմբերին Բաքվի ռազմական ագրեսիան ընդդեմ ՀՀ ինքնիշխան տարածքի)՝ Հայաստանին լիակատար ենթարկեցնելու պանթուրքական արշավի նոր դրվագում: Արևմուտքում մեծ աղմուկ բարձրացավ, բայց ոչ մի բովանդակալից միջամտություն չձեռնարկվեց Հայաստանին օգնելու համար…
«Համընդհանուր» սկզբունքները թույլերի համար են. սառը սեփական շահը՝ քողարկված որպես ալտրուիզմ, կառավարում է Արևմուտքի վարքագիծը միջազգային հարթակում:
Եվրոպան ինքնուրույն կամ ամերիկյան ճնշման տակ որոշել է ազատվել ռուսական էներգիայի աղբյուրներից։ Իսկ որպես այլընտրանքային մատակարար ընտրել է Ադրբեջանը։ Կարևոր չէ, որ Ադրբեջանն իր ռևանշիստական պատերազմն է մղում ինքնիշխան հարևանի դեմ, կամ նույնիսկ այն, որ նա ավելի բռնապետական, անազատական և ռեպրեսիվ է, քան Ռուսաստանը: Կարևորն այն է, որ Ադրբեջանը Ռուսաստան չէ: Կարևոր չէ, որ հայերը դարեր շարունակ ենթարկվել են զանգվածային սպանությունների, բռնի կրոնափոխության, տեղահանության իրենց ծննդավայրերից թուրքերի և ադրբեջանցիների կողմից», — գրում է հեղինակը՝ պատմական անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանությանը, այնուհետև Արցախյան հիմնախնդրի պատմությանը:
Կոմիրեդին հիշեցնում է, որ Ադրբեջանը 2020-ի պատերազմում միայնակ չի կռվել. նրա զորքերը վերապատրաստվել և վերահսկվել են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից, որը նաև իր միջոցներով հազար սիրիացի մոջահեդի է թրաֆիքինգի ենթարկել՝ որպես թնդանոթի միս ծառայեցնելու համար:
Այնուհետև հեղինակը հիշեցնում է նրանց արարքները մարտի դաշտում և դրանից դուրս՝ խոշտանգումներ, գլխատումներ, հայ խաղաղ բնակիչների գլխատումներ, ինչպես նաև պատերազմից հետո Բաքվում Իլհամ Ալիևի բացած տխրահռչակ «ռազմավարի պուրակը»:
«Այսօր խաղաղության մասին վեհ քարոզներ տվող ուժերից ոչ մեկն այն ժամանակ մատը չշարժեց: Հնդկաստանն այն սակավաթիվ երկրներից մեկն էր, որը կարիքի պահին Հայաստանին զենքի տեսքով շոշափելի աջակցություն է առաջարկել: Երեք առանձին աղբյուր ինձ հաստատել է, որ Դելին մոտ էր ինքնաթիռով տեղափոխելու բարդ զինատեսակներ, սակայն պատերազմն այնպիսի խառնաշփոթի մեջ էր գցել Հայաստանը, որ Երևանի վարչակազմը, որը գործում էր առանց հրամանատարական կառույցի, չի կարողացել հասկանալ, թե ինչպես ստանալ այդ նյութը», — գրում է հեղինակը։
Նա ընդգծում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը գնալով ավելի է դիմում Հնդկաստանին՝ իր պաշտպանական կարիքների համար։ Վերջերս Երևանը պատվիրել է տեղական արտադրության հրթիռային համակարգ և հրետանային զենք, գրում է Կոմիրեդին:
«Հնդկաստանը, որպես կանոն, չպետք է միջամտի այլ ազգերի գործերին կամ դառնա հեռավոր հակամարտությունների կողմ: Բայց այս կոնկրետ հակամարտությանը Դելիի չմիջամտելը դժվար թե համոզի Հայաստանի հակառակորդներին հեռու մնալ Հնդկաստանի գործերին միջամտելուց: Մեզ պետք է հիշել, որ Հայաստանի բնաջնջման ձգտող ուժերը ձգտում են նաև փոքրացնել Հնդկաստանը։ Եվրասիայում նրանց ամբողջական հաղթանակի ձախողումը նշանակում է հետաձգել և ձախողել Հարավային Ասիայում նրանց ծրագրերը:
Միայն հայերը կարող են վերջնականապես փրկել Հայաստանը. Բայց Հնդկաստանի շահերից է բխում ավելին անել, քան Երևանին զենք տալը։ Այն պետք է առաջարկի Հայաստանի զինված ուժերի վերապատրաստում. Դելին կարող է նաև բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել Երևան՝ Անկարային, Բաքվին և Իսլամաբադին ցույց տալու, որ Հնդկաստանը մեծապես հետաքրքրված է տարածաշրջանի անվտանգությամբ…
Հայաստանի կողքին կանգնելու Հնդկաստանի ընտրությունը խելացի կլինի»,- եզրափակել է հեղինակը:
Ռուսաստանի Դաշնության նախագահը թերագնահատել է իր ապագա հակառակորդին, ինչի համար գինը վճարել է։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Մադրիդում Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում իր ելույթում՝ մատնանշելով «Վլադիմիր Պուտինի թույլ տված ռազմավարական սխալները»։
Ըստ Ստոլտենբերգի՝ Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ «Մոսկվան թույլ է տվել երկու մեծ սխալ, որոնք ճակատագրական դեր են խաղացել»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ «Պուտինը թերագնահատել է ուկրաինացիների քաջությունն ու կամքը՝ պայքարելու իրենց ազատության և պետության անկախության համար, ինչպես նաև թերագնահատել է Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների միասնությունն ու անխախտ վճռականությունը»:
«Նա կարծում էր, որ կարող է Ուկրաինայում հաղթել մի քանի օրվա ընթացքում: Ինն ամիս անց Ռուսաստանը շարունակում է ձախողումը ձախողման հետևից, իսկ ուկրաինացիները շարունակում են ազատել իրենց տարածքը օկուպացիայից»,- ընդգծել է Ստոլտենբերգը։
Միևնույն ժամանակ Ստոլտենբերգն ասել է, որ Ռուսաստանին թերագնահատելը մեծ սխալ կլինի։
Այն շարունակում է ունենալ զգալի ռազմական հնարավորություններ և մեծ թվով զորքեր, նշել է գլխավոր քարտուղարը։
«Այսպիսով, մենք պետք է պատրաստ լինենք Ուկրաինային երկարաժամկետ աջակցելուն: Այո, ես գիտեմ, որ այս աջակցությունը գին ունի: Մեր երկրներում շատ մարդիկ բախվում են կյանքի ծախսերի ճգնաժամի: Աճում են էներգիայի և սննդի գները. շատերի համար դժվար ժամանակներ են: Բայց այն գինը, որը մենք վճարում ենք որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, չափվում է փողով: Մինչդեռ ուկրաինացիները վճարում են մի գին, որը չափվում է արյունով:
Ուստի, եթե թույլ տանք Պուտինին հաղթել, բոլորս ստիպված կլինենք վճարել շատ ավելի բարձր գին։
Ամբողջ աշխարհում ավտորիտար ռեժիմները կսովորեն, որ բիրտ ուժով կարող են հասնել իրենց ուզածին:
Սա ուղղակի հետևանքներ կունենա մեր անվտանգության համար։ Դա ավելի վտանգավոր կդարձներ աշխարհը, իսկ մեզ՝ ավելի խոցելի։ Դա է պատճառը, որ մենք չենք կարող թույլ տալ, որ նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում։ Այսպիսով, մենք պետք է շարունակենք միասնական մնալ»,- եզրափակել է Ստոլտենբերգը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին ռուսաստանցիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
«Հանգամանքները մեզանից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին։ Այդ կապակցությամբ, իմ կողմից որոշում է ընդունվել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին»,- ասել էր ՌԴ նախագահը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.