29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Եթե մարդիկ նման հայտարարություններ են անում՝ փաստեր չներկայացնելով, եւ ընդ որում՝ կոնկրետ նշում են երկիրը, եւ ոչ թե որպես միտման են մասին խոսում՝ անմիջականորեն հավակնություններ ներկայացնելով երկրին, ապա բարի եղեք փաստերով ներկայացնել դրանք։ Չէ՞ որ դրանք փաստեր են, որոնք իբր վկայակոչվում են, որ դրանք եղել են, դե, ուրեմն ցույց տվեք, պատմեք։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե ՌԴ-ն հարկադրում է Հայաստանին միջանցք տրամադրել Ադրբեջանին, միանալ միութենական պետությանը։
«Իսկ կարելի՞ է մի հարց. ո՞ւմ են վկայակոչում մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին։ Այն մասին, որ նրանց հարկադրում են։ Ի՞նչ փաստեր են վկայակոչում։ Կա՞ն ինչ-որ փաստեր, թե ինչպես է տեղի ունեցել հարկադրանքը. բարեկամական իրադրությունո՞ւմ, կարմիր գինու գավաթի շո՞ւրջ, թե՞ կոշտ է տեղի ունեցել այդ հարկադրանքը։ Ինչպե՞ս են հարկադրել։ Պետք է, չէ՞, հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Թե՞ մարդը վեր է կացել եւ ասում է. «Գիտեմ, որ հարկադրել են։ Անգամ հիշում եմ, բայց չեմ հիշում թե ով եւ չեմ հիշում, թե ինչպես։ Հասկանո՞ւմ եք, որ պետք է գոնե ինչ-որ փաստեր լինեն։ Եթե մարդիկ նման հայտարարություն են անում՝ փաստեր չներկայացնելով, եւ, ընդ որում, կոնկրետ հիշատակում են երկիրը, եւ ոչ թե որպես միտում են խոսում, այլ անմիջականորեն հավակնություն են ներկայացնում երկրին, ապա բարի եղեք, ամրագրեք դա փաստերով։ Չէ՞ որ փաստերը, որոնք իբր վկայակոչվում են, թե իբր դրանք եղել են. դե, ցույց տվեք, պատմեք։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ինչ-որ բան ասել ի հավելումն այն բանի, ինչն ասվել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի կողմից այն մասին, որ ռուս պաշտոնյաներից ոչ մեկը երբեք նման ոչ մի բան չի ասել։ Ես նկատի ունեմ Հայաստանի միանալը միութենական պետությանը։ Դե, այս տեսակ բոլոր արտահայտությունների գնահատականները տրվել են։ Եվ մեկ անգամ եւս. ինչ-որ բան գոնե պե՞տք է ներկայացնել։ Եվ, ի դեպ, նույնը կարելի է ասել այն պնդման մասին, որ մենք, իբր, Երեւանին պարտադրում ենք իր կողմից չվերահսկվող մի ինչ-որ միջանցք Հայաստանի տարածքով։ Սա ֆեյք է, ինչի մասին նույնպես բազմիցս խոսել ենք։ Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի ղեկավարների 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում են հաղորդակցությունների բացման տարբեր ճանապարհներ, այդ թվում, Հայաստանի հարավում երկաթուղային ճյուղի վերականգնման հետ կապված։ Այդ աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չեն վիճարկում ոչ Երեւանը, ոչ Բաքուն, այնպիսին է, որ երթուղիների ինքնիշխանությունը պատկանում է այն երկրին, որի տարածքով այն անցնում է»։
Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը ելույթ է ունեցել Անկարայի համալսարանի լեզվաբանական և պատմաաշխարհագրական ֆակուլտետի կողմից կազմակերպված «Դիվանագիտությանը նվիրված մի կյանք․Վերջին զարգացումների լույսի ներքո Թուրքիա-Հայաստան հարաբերությունները՝ դիվանագետ Սերդար Քըլըչի աչքերով» համաժողովում։ Այս մասին գրում է ermenihaber-ը
Քըլըչը թուրքական կողմի մոտեցումների բացահայտման տեսնակյունից կարևոր դիտարկումներ է արել Հայաստան-Թուրքիա գործընթացի մեկնարկի, ներկա փուլի և այլ էական հարցերի մասին։
Քըլըչը նախ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալվող գործընթացին։ կա: Նրա համոզմամբ՝ փոխադարձ ըմբռման և երկու կողմերի՝ երկարաժամկետ շահերը հաշվի առնելու պարագայում կհաղթահարվեն առկա խնդիրները:
«Պետք է գիտակցենք, որ գործընթացներից մեկում դրական տեղաշարժը դրականորեն է ազդում մյուս գործընթացի վրա և նմանապես գործընթացներից մեկում բացասական զարգացումը ազդում է մյուսի վրա: Այս երկու գործընթացներն առանձին-առանձին են, բայց հնարավոր չէ լիովին տարանջատել իրարից»:
Այնուհետև գալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ խոսակցություններ կան, թե Թուրքիան և Հայաստանն իրականում եռակողմ բանակցություններ են վարում, որովհետև Ադրբեջանն էլ է մաս կազմում այդ գործընթացին:
«Իհարկե Ադրբեջանն էլ կա, Հայաստանի հետ երկխոսություն ունեցող որոշ երկրներ էլ կան: Սակայն դրանք ֆիզիկապես այս գործընթացի մեջ չկան, և չեն կարող պայմաններ թելադրել այս գործընթացում: Այս գործընթացը բացառապես երկկողմանի մակարդակում տարվող գործընթաց է: Բացառապես իմ և Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի միջև է տեղի ունենում: Իր հետ նաև որպես բարեկամ հարաբերություններ ունենք»։
Քըլըչը հիշեցնելով Հայաստանի ու Թուրքիայի միջև վերջին շրջանում տեղի ունեցած տարբեր մակարդակի հանդիպումների դրական մթնոլորտը, այնուամենայնիվ շեշտել է, որ ներկա փուլում որոշակի խնդիրներ կան: Նրա կարծիքով՝ առկա խնդիրների լուծմանը հետամուտ պետք է լինեն տարածաշրջանային երկրները, բայց վերջին շրջանում ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը սկսել են միջամտել և խնդիրը միջազգայնացնել, ինչը թուրք դեսպանը սխալ է համարում։
«Տարածաշրջանային երկրներն իրենց խնդիրներն իրենց նախաձեռնությամբ պետք է լուծեն և տեր կանգնեն դրանց: Այս պահին մենք Ռուբինյանի հետ միասին հենց սա ենք փորձում անել»:
Սերդար Քըլըչը շեշտել է, որ կարգավորման գործըթնացի շրջանակներում առարկայական քայլեր են կատարվում: Դրանցից մեկն այն է, որ շատ կարճ ժամկետում Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային երկկողմանի ավիաբեռնափոխադրումներն են սկսվելու:
«Մեր կարգավորման գործընթացի մեկնարկից առաջ Հայաստանի հետ ինտերնետային կապի հնարավորություն չունեինք։ Թուրքիայի մի որևէ քաղաքացի ինտերնետի միջոցով մեզ հետ կապվելու համար Թբիլիսիի միջոցով էր կապվում ․․․ Այս կարգավորման գործընթացի արդյունքում այս հնարավորությունն էլ արդեն ապահովվեց, արդեն ուղիղ ինտերնետի հնարավորություն կա Թուրքիայի և Հայաստանի միջև»։
Քըլըչը կողմնակից է այն տեսակետին, որ տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության հաստատման գործընթացն անցնում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի միջով: Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների կայուն հիմքերի վրա դրվելն էլ Թուրքիա-Հայաստան գործընթացի հաջողությունից է կախված:
«Եթե Հայաստանում ժողովրդի կենսամակարդակի բարձրացում և բարգավաճում է ակնկալվում, ապա դրա ուղին Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն է: Հիմա պատկերացրեք՝ երկու սահմանային անցակետ ունենք, մեկը երկաթուղային, մյուսը՝ ավտոճանապարհային: Դրանք բացվելու պարագայում, Ալիջան սահմանային անցակետի առջև Երևանն է գտնվում: Երկաթուղու համար նախատեսված Աքյաքա անցակետի դիմաց էլ Գյումրին է գտնվում…
Այժմ Ռուսաստանի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցների պայմաններում եթե Հայաստանի հետ առևտրի բնագավառում առկա խնդիրները հաշվի առնենք, սա Հայաստանի ժողովրդի կենսամակարդակի վրա շռնդալից ազդեցություն կարող է ունենալ»։
Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում 8 գյուղ պետք է «վերադարձվի» (չակերտները՝ Tert.am) Ադրբեջանին. այս գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, և այս գյուղերը պետք է «վերադարձվեն» (չակերտները՝ Tert.am)։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է ԱՊԱ-ն։
Նրա խոսքով՝ սահմանազատման շուրջ բանակցությունները Հայաստանի հետ քննարկումների կարևոր ուղղություն են։
«Սահմանազատման գործընթացը, որքան էլ այն բարդ լինի, պետք է իրականանա բանակցությունների միջոցով՝ բոլոր փաստաթղթերի իրավաբանական ուսումնասիրությանը զուգահեռ։
Պետք է քայլ առ քայլ առաջ գնալ։ Այս համատեքստում է 8 գյուղերի հարցը, որոնցում «հարյուրամյակներ շարունակ» (չակերտները՝ Tert.am) ադրբեջանցիներ են ապրել։ Այդ պատճառով այդ գյուղերը պետք է «վերադարձվեն» Արրբեջանին»,- ասել է Բայրամովը՝ ասուլիսի ժամանակ։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները սադրիչ է համարում։
«Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որեւէ մեկի միջոիցով դա չի ներկայացրել հայկական կողմին»,- ի պատասխան ասել է Պեսկովը։
Նշենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանին ստիպում է իր ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև միանալ միութենական պետությանը, հայտնել էր «Ազատությունը»։
Հանրային հեռուստաընկերության եթերում նա նշել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը տեղավորվում են Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման շրջանակում։
Եկատերինբուրգում մայրը խեղդամահ է արել է երկու որդիներին և դստերը՝ հարազատներին հայտնելով, որ իբր երեխաների մեջ «դևեր են մտել», հայտնում է KP.RU-ն՝ վկայակոչելով աղբյուրին։
Հրատարակության տվյալներով՝ կնոջը գտել են 15 և 10 տարեկան երկու տղաների, ինչպես նաև հինգ ամսական դստեր դիակների վրա ընկած։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց մայրը խեղդամահ է արել մետաղալարով։ Դրանից քիչ առաջ նա հաղորդագրություն է ուղարկել իր հարազատներին, որում ասել է, որ երեխաների մեջ «դևեր են մտել»։
Նշվում է, որ ընտանիքը վերջերս է տեղափոխվել Կալուգայից և համարվում էր բարեկեցիկ։ Երկու ծնողներն էլ աշխատում էին։
Ռուսաստանը կկարողանա ոչնչացնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, եթե Միացյալ Նահանգները դրանք մատակարարի Ուկրաինային, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ այսօր «Россия-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հարցազրույցի ընթացքում։
«Իհարկե, մենք կչրթենք ենք, 100 տոկոսով»,- վստահեցրել է նա լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցի ընթացքում՝ միաժամանակ, հիշեցնելով, որ Ուկրաինան «դեռեւս չունի» նման համակարգեր։
Հինգշաբթի օրը Պուտինը լրագրողներին ասել էր, որ Patriot-ը բավականին հին համակարգ է, եւ այն չի աշխատում ռուսական S-300-ի նման։ Միաժամանակ նա ասել էր, որ այդ համալիրների համար «հակաթույն» կլինի, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալոթյունը։
Դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հրավերով այցելել էր Վաշինգտոն։ ԱՄՆ-ի կողմից Կիեւին 1,85 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին հայտարարությունը համընկել էր նրա՝ ԱՄՆ այցի հետ։ Առաջին անգամ այն ներառում էր Patriot հակաօդային պաշտպանության մարտկոց, որը ներառում էր բուն գործարկման համակարգը՝ բեռնատարի շասսիի վրա, ռադիոտեղորոշիչը եւ կառավարման կայանը:
Ես արդեն ափսոսանք եմ հայտնել, որ Մոսկվայում եռակողմ հանդիպումը չկայացավ։ Մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։
«Մենք, ինչպես եւ դուք, մերժման մասին տեղեկացանք մամուլի ծառայության հաղորդագրությունից։ Որեւէ դիվանագիտական խողովակ, որը սովորաբար կիրառվում է նման դեպքերում, չի օգտագործվել։ Դա հայկական կողմի որոշումն է։
Տասնամյակներ տեւած պատերազմի արդյունքում ձեռքբերված ոչ մի պայմանագիր, ոչ մի համաձայնագիր հարյուր տոկոսով եւ միանգամից չի կատարվել։ Միշտ կողմերից յուրաքանչյուրը այս կամ այն կերպ թույլ է տալիս խախտումներ։ Այդ խախտումներով, որպես կանոն, զբաղվում են խաղաղապահները։ Նման դրույթ կա նաեւ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններում․․․Միջադեպեր պարբերաբար լինում են։ Եվ հերթով կողմերը հայտնում են այդ մասին, մեր խաղաղապահները փորձում են որքան հնարավոր է արագ՝ իրենց մանդատներին լիովին համապատասխան, լուծումներ առաջարկել։ Նման օրինակներ եղել են նաեւ սեպտեմբերին, երբ ստիպված են եղել պայմանավորվել այն տարածքներից ծանր սպառազինությունների դուրսբերման մասին, որոնք շփման գծի կողմերից ոչ մեկում չեն գտնվել մարտական գործողությունների դադարեցման պահին։ Բայց ամենակարեւորն այն է, որ ես ուզում եմ ասել, որ այդ միջադեպերը, որոնք անխուսափելի են ցանկացած հակամարտության մեջ, եւ որոնք պետք է անհապաղ դիտարկել, կշարունակվեն ավելի երկար, եթե ամեն անգամ ցանկացած միջադեպից հետո կողմերից մեկը հրաժարվի բանակցությունների համաձայնեցված փուլերից: Դա երբեք ոչ ոքի օգուտ չի բերել: Եվ նույնիսկ իր դիրքորոշումը միջազգային հանրությանը հասցնելու տեսանկյունից այստեղ եւս մեր հայ գործընկերը կորցրեց հնարավորությունը․․․Իսկ ահա Ջեյհուն Բայրամովը մանրամասն ներկայացրեց իրավիճակի ադրբեջանական տեսլականը․․․Եթե մեր հայ գործընկեր Արարատ Միրզոյանը հաստատեր իր մասնակցությունը, կատարեր պայմանավորվածությունը, նա կունենար նույն հնարավորությունը, եւ այդ ժամանակ արդեն համաշխարհային հանրությունը կարող էր հետեւություններ անել։ Բայց եւս մեկ անգամ ընդգծեմ, որ այն մեթոդով, որով մեզ բոլորիս տեղեկացրել են այսօրվա այս միջոցառմանը հայկական կողմի չմասնակցելու մասին, այն, իհարկե, հարցեր է առաջացնում»,-նշել Է Լավրովը։
2020 թվականի նոյեմբերի 25-ից սկսած, երբ մենք քվեարկեցինք Արցախի ճանաչման համար, պարզ ու տրամաբանական դարձավ, որ պետք է առաջ գնալ, և պետք է խոսել ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև միջազգային հանրության կողմից ճանաչված Հայաստանի Հանրապետության դեմ կատարվող հանցագործությունների մասին։ Այս մասին «Կոնցեպտուալ Հարթակին» տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն:
«Եվ քանի որ ֆրանսիական դիվանագիտությունն այդ հարցում իր դերը չի կատարում, առաջացավ պահանջ, որ խորհրդարանական դիվանագիտությունը դա անի ու դրանով փրկի Ֆրանսիայի պատիվը՝ հանուն Ֆրանսիայի, հանուն Եվրոպայի։ Ես մտահոգվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչ աստիճանի է Հայաստանն անտեսվում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից»,-ասաց նա:
Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է ակնկալել Ֆրանսիայի ու Եվրոպայի կոնկրետ արձագանքը, ասենք, ռազմական օգնության տեսքով, բուայեն պատասխանեց. «Հարց է առաջանում՝ ինչո՞ւ մենք ճանաչեցինք Ցեղասպանությունը, եթե այսօր լռում ենք, ինչո՞ւ է այդքան շատ խոսվում Ուկրաինայի մասին ու չի խոսվում Հայաստանի մասին։ Ինչո՞ւ էր պետք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կազմակերպել Հայաստանում, ինչո՞ւ էր ասվում, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, եթե մենք հիմա նրան միայնակ ենք թողել իր խնդիրների հետ՝ շրջափակված դիկտատորական երկրներով։ Ես խոսել եմ Ֆրանսիայի Սենատի ամբիոնից, խոսել եմ ԵԱՀԿ-ի ամբիոնից ու ասել՝ մի՞թե ուկրաինական կյանքերն ավելի կարևոր են, քան հայերինը։
Երբ այսօր մենք խոսում ենք ագրեսիայի մասին, հանցագործությունների պատճառով զոհերի մասին, արգելված զենքերի կիրառման մասին, ինչո՞ւ այդ ամենը ասելով Ուկրաինայի պարագայում, նույնը չենք ասում Հայաստանի պարագայում։
Ես կոնֆիդենցիալ կերպով ցանկանում եմ ձեզ ասել, որ այլ պատգամավորների հետ միասին ինձ հրավիրել էին ֆրանսիական լրատվական մի մեծ ցանցի հետ հանդիպման, որը զբաղվում է ուկրաինական թեմաներով, ամեն օր։ Ես իրենց ասացի, որ այդ ամենը շատ կարևոր է, սակայն մոլորակի վրա միայն մեկ կոնֆլիկտ չէ, մենք չենք խոսում Հայաստանի մասին, չենք խոսում Թուրքիայի հանցագործությունների մասին, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի մասին, որոնք Թուրքիայի սպառնալիքների տակ են: Հայերը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կարող են նորից ենթարկվել ցեղասպանության, և դա կարող է նախադեպ դառնալ մյուսների համար։
Դա կարող է քանդել միջազգային ողջ հարաբերությունները։ Հայաստանը ճանաչված է միջազգային այդ հանրության կողմից, և այն կարող է վերանալ, և մենք նոր ցեղասպանության ականատես կլինենք, և դա անակնկալ չի լինի, որովհետև դրա մասին բաց խոսում են, այդ թվում՝ որպես պահանջատիրություն:
Ցավոք, դա չի հետաքրքրում Ֆրանսիայի կառավարությանը, ավելի քիչ է հետաքրքրում Եվրոպական Միությանը, ոչ էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին, ով ստորագրել է այդ վրդովեցուցիչ փաստաթուղթը։ Նա այցելել է Բաքու, դա դիվանագիտական ստորացում էր, նա «ծնկի է իջել», համբուրել է Ալիևին և նրան անվանել է Եվրոպայի վստահելի դաշնակից։ Ինչո՞ւ Եվրոպայի առաջնորդները, ում մանդատով նա այնտեղ է գտնվում, նրան չասացին, որ՝ դուք դրա համար չեք այնտեղ այցելել, դա ձեր դերակատարումը չի, ո՞վ է ձեզ թույլ տվել նման հայտարարություն անել»,-ասաց Բուայեն:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկմանն ու Լաչինի միջանցքը բացելու՝ երկրների հնչեցրած կոչերին։
«Խորապես հիասթափեցնող է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ որոշ երկրներ չեն խուսափում կողմնակալ, միակողմանի դիրքորոշում ցուցաբերելուց։ Հատկապես մտահոգիչ է Ադրբեջանի տարածքի մի մասի ոչ ճիշտ հիշատակումը։
Ինչպես նշվել է քննարկումների ժամանակ՝ Ադրբեջանը մերժում է նման հղումները՝ որպես միջամտություն իր ներքին գործերին, ինչպես նաև աշխարհագրական անվանումների օգտագործման վերաբերյալ ՄԱԿ-ի համապատասխան պահանջների խախտում»,-ասած է հայտարարության մեջ։
Կրեմլը ոչ մի դրական բան չի սպասում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր այսօր Միացյալ Նահանգներ սպասվող առաջին այցից։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Մոսկվան դրական սպասումներ չունի առաջին հերթին հենց Ուկրաինայի համար, գրում է rg.ru-ն:
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Կրեմլը դրական ակնկալիքներ ունի՞ այս ուղևորությունից։
«Ոչ»,- պատասխանել է Պեսկովը։
Կրեմլը խիստ կասկածում է, որ ուկրաինական պատվիրակության այցն ԱՄՆ ինչ-որ կերպ կփոխի Կիևի դիրքորոշումը խաղաղ բանակցությունների վերաբերյալ։
Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակվում են, դրանց տեսականին ավելի է ընդլայնվում։
«Այս ամենն, իհարկե, հանգեցնում է հակամարտության սրման և, ըստ էության, լավ բան չի խոստանում Ուկրաինային»,- ասել է Պեսկովը։
Հաղորդվել էր, որ այսօր Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելենսկին կայցելի Վաշինգտոն, որտեղ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ. այս հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների ղեկավարը կհայտարարի Կիևին Patriot ՀՕՊ համակարգերի տրամադրման մասին: Այս մասին գրել էր Axios-ը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի:
Թեև ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, ներառյալ Ֆրանսիան և Գերմանիան, վերջին շաբաթներին Ուկրաինային տրամադրել են հակահրթիռային պաշտպանության տարբեր համակարգեր, Patriot համակարգը կլինի ամենաառաջադեմը, որը կուղարկվի երկիր պատերազմի սկսվելուց ի վեր:
Զելենսկու այցը Վաշինգտոն կլինի նրա առաջին այցն արտասահման՝ երկրում պատերազմի սկսվելուց ի վեր: Նա կհանդիպի Բայդենի հետ, մամուլի ասուլիս կանցկացնի, այնուհետև ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում, և այդ ամենը՝ «մի քանի ժամվա ընթացքում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.