29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հենց արևմտյան երկրներն են խաթարել հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն «աղբանոց ուղարկելով»: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, որն իր հերթին մեղադրում էր Ռուսաստանին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված ջանքերը խաթարելու մեջ։
«Եթե որևէ մեկը խաթարել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա արել են իրենք՝ արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է ուղարկվել այն բանից հետո, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները մտացածին պատրվակով 2022 թ.-ի փետրվարին դադարեցրին փոխգործակցությունը ռուս գործընկերոջ հետ», — ասել է Զախարովան։
Դիվանագետը նշել է, որ այդ գործողությունների բացատրությունն այդպես էլ չի տրվել:
«Դա հաշվի առնելով՝ մենք կենտրոնացել ենք եռակողմ ձևաչափերի շրջանակներում Երևանին և Բաքվին օգնություն տրամադրելու վրա՝ հիմնվելով ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի վրա, ինչի մասին բազմիցս խոսել ենք», — ասել է նա:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ԱՄՆ-ի միջնորդությանը, ապա, ըստ Զախարովայի, ՌԴ ԱԳՆ-ն չի տեսնում, որ «այն հագեցած լինի իրական քայլերով և որևէ ավելացված արժեք ունենա»։
Թուրքիայի ոստիկանությունը հայտնել է, որ կալանավորել է 78 մարդու, որոնք մեղադրվում են սոցցանցերում անցած շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ «սադրիչ գրառումներ տարածելու» միջոցով վախ եւ խուճապ առաջացնելու մեջ։
Ոստիկանությունից հայտնել են նաեւ, որ նրանցից 20-ը գտնվում են նախնական կալանքի տակ, հայտնում է Reuters-ը։
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը հայտնել է, որ պարզել է 613 անձի ինքնությունը, որոնք մեղադրվում էին սադրիչ գրառումներ հրապարակելու մեջ, իսկ 293-ի նկատմամբ հարուցվել է դատական գործ։ Գլխավոր դատախազը կարգադրել է կալանավորել 78 մարդու։
Վարչությունը հավելել է, որ 46 կայք փակվել է «ֆիշինգային ծրագրեր» գործարկելու համար, որոնք փորձել են գողանալ երկրաշարժից տուժածների համար նախատեսված նվիրատվությունները, եւ սոցիալական ցանցերի 15 էջեր, որոնք ներկայացել են որպես պաշտոնական հաստատություններ, նույնպես փակվել են։
ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանը, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանի բանագնացն է, հայտարարել է, որ Թուրքիա ուղարկված հայ փրկարարներն Ադըյաման քաղաքում երկու կնոջ են փրկել թուրք ու ամերիկացի փրկարարների հետ։
Թվիթերի իր միկրոբլոգում նա հպարտություն է հայտնել։
Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչն էլ կիսել է Ռուբինյանի գրառումն ու նշել.
«Առանձին-առանձին մենք մի կաթիլ ենք: Միասին օվկիանոս ենք»: Սա այն օրն է, երբ մենք բոլորս մի կողմ դրեցինք մեր էթնիկ պատկանելությունը, ազգությունն ու կրոնը և որոշեցինք շարունակել ցուցաբերել մարդասիրության և մարդկայինի հանդեպ համերաշխության ամենաբարձր մակարդակ՝ որպես նույն Աստծո զավակներ։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ»։
Շաբաթ օրը ՀՀ ԱԳՆ նորանշանակ փոխնախարար Վահան Կոստանյանը տեսանյութ էր հրապարակել հայ-թուրքական սահմանից` ցույց տալով, թե ինչպես է Մարգարայի կամրջով դեպի թուրքական Ալիջան անցակետ ուղևորվում Հայաստանից Թուրքիա ուղարկվող մարդասիրական օգնությունը:
«Հայաստանի մարդասիրական օգնությունն անցել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարա կամրջով՝ շարժվելով դեպի երկրաշարժից տուժած շրջան»,- գրել էր Կոստանյանը։
Թուրքական ԶԼՄ-ները նույնպես անդրադարձել էին 30 տարի չգործող անցակետով բեռնատարների` Թուրքիա մուտքին: Այսպես, թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը տեսանյութ է հրապարակել հայկական բեռնատարների ընթացքից:
Հրապարակված տեսանյութում ուշադրություն է գրավում հատկապես Իգդիր քաղաքով բեռնատարների անցման կադրերը: Հայկական բեռնատարները անցնում էին քաղաքում դեղադրված, այսպես կոչված, «Իգդիրի ցեղասպանության հուշարձանի» կողքով: Այդ հուշարձանը տեղադրվել է 1999 թվականին` իբր «ի հիշատակ Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի կողմից թուրքերին կոտորելուն». այն իրենից ներկայացնում 5 սրերից կազմված հուշարձան:
Թուրքական «Անադոլուի» այս «խաղը», միանշանակ, պատահական չէ` հաշվի առնելով թուրքական քարոզչամեքենայի` մանրուքների վրա մեծ ուշադրություն դարձնելու և դրանով թշնամիներին բան հասկացնելու հայտնի փորձը:
Թուրքական Baykar ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Սելչուկ Բայրաքթարը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի փրկարարներին, որոնք ուղարկվել են
Քահրամանմարաշ։
Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բայրաքթարը երախտիքի խոսքեր է հղել ադրբեջանցիներին, որոնք Թուրքիայի այդ հատվածում մասնակցում են որոնողա-փրկարական աշխատանքներին։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ու Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը, այսօրվա տվյալների համաձայն, գերազանցում է 36 հազարը։
Նշենք, որ արցախյան երրորդ պատերազմում Հայաստանի պարտության հիմնական պատճառներից մեկն էլ «Բայրաքթար» տեսակի անօդաչու սարքերն էին։
Ավելի վաղ Anadolu գործակալությանը Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարն ասել էր՝ թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է Իդլիբում և Ղարաբաղում պատերազմից հետո:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է, որ «սարսափելի պայմանները», որոնցում ապրում են երկրաշարժից փրկվածները Թուրքիայում և Սիրիայում, կարող են հանգեցնել երկրորդային աղետի։ Այս մասին Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀԿ Միջադեպերի արձագանքման դեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբերտ Հոլդենը, գրում է CNN-ը։
Հոլդենը նշել է, որ այս դեպքում զոհերի թիվը կարող է համաչափ լինել երկրաշարժի զոհերի թվին։ Նրա խոսքով, տուժածները լուրջ ընդհատումներ են ունենում ջրի, վառելիքի, էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված։
«Կա երկրորդային աղետ տեսնելու իրական վտանգ, որը կարող է վնասել ավելի շատ մարդկանց, քան սկզբնական աղետը, եթե մենք չշարժվենք նույն տեմպերով և ինտենսիվությամբ, ինչ որոնողափրկարարական գործողություններում», — ասել է Հոլդենը:
Հեռուստաալիքը նշել է, որ խնդրի մասշտաբները սրվում են նրանով, որ Թուրքիայի և Սիրիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններում օդի ջերմաստիճանը սովորականից ցածր մակարդակի վրա է։ Այսպես, սիրիական Հալեպ քաղաքում, օդերևութաբանական ծառայության կանխատեսումների համաձայն, այս շաբաթավերջին նվազագույն ջերմաստիճանը կլինի մինուս երեքից մինչև մինուս երկու աստիճան, մինչդեռ փետրվարի նվազագույն ջերմաստիճանը սովորաբար լինում է 2,5 աստիճան Ցելսիուս։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկիրն երկրաշարժից հետո ընդունել է 95 երկրների օգնության առաջարկը։ Աշխատանքներում ներգրավված է գրեթե 6,5 հազար օտարերկրյա փրկարար։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնել են նախարարությունից։
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը գնահատել է, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի ֆինանսական կորուստները մոտավոր կազմել են 4 միլիարդ դոլար։
Վերջին տվյալներով, փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել 12 873 մարդ, տուժել է 62 937 մարդ։
Հիշեցնենք, Թուրքիա և Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։ Ադիյաման քաղաքում հայկական թիմի կողմից ծավալվել է տեղակայման բազա և տարբեր տեղամասերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։
Թուրքիայում ուժգին երկրաշարժից տուժված նահանգներից Ադըյամանում քաղաքացիները վիրավորվել են նահանգապետի ծիծաղից։
Թուրքական T24–ի փոխանցմամբ՝ Ադըյամանում երկրաշարժի հետեւանքով հարազատներին կորցրածները հավաքվել են Ադըյամանի նահանգապետարանում եւ պահանջել նահանգապետից զբաղվել իրենց խնդիրներով, ինչին ի պատասխան նահանգապետը սկսել է ծիծաղել։
Նահանգապետի ծիծաղը վրդովվեցրել է հավաքվածներին, ովքեր բղավել են, թե ինչի վրա է ծիծաղում նահանգապետը։
Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։
Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։
Թուրքական կառավարությունը մերժել է երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար երկիր Starlink ցանցի տերմինալներ ուղարկելու Իլոն Մասկի առաջարկը, հայտնում է Bloomberg-ը։
Թուրք բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, կառավարությունը երախտապարտ է նման առաջարկի համար, սակայն երկիրը բավականաչափ սարքավորումներ ունի, որպեսզի արբանյակային հաղորդակցություն ապահովի։
Starlink ցանցը նախատեսված է ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ 260 կգ կշռող մեծ թվով սարքերի տեղակայման հաշվին: SpaceX ընկերության տվյալներով՝ նա կկարողանա վայրկյանում 1 գիգաբիթ արագությամբ լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովել, որը համապատասխանում է 5G ստանդարտին։ 2019 թվականի մայիսից SpaceX-ն ավելի քան 3200 Starlink արբանյակներ է ուղարկել ուղեծիր։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Milliyet»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին:
«Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը նրան մեկնել է Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տրամաբանական չէ, որ Հայաստանը դուրս է մնում ազդեցության ոլորտից և երազում է: Խորհուրդ ենք տալիս օգտագործել ընձեռնված հնարավորությունը»,- ասել է Աքարը:
Նա նշել է, որ ««Զանգեզուրի միջանցքը» և դրանով անցնող երկաթուղիներն ու մայրուղիները շատ արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի և անվտանգության համար»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.