29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Իրավապահների կողմից իրականացված հատուկ օպերատիվ միջոցառումների արդյունքում Ադրբեջանում հայտնաբերվել եւ ձերբակալվել է 32 մարդ, որոնք կրոնական քողի տակ դիվերսիա եւ վնասակար գործողություններ են իրականացրել։ Այս մասին հայտնում է APA-ն։
«Իրենց հավատացյալ անվանողները, սոցիալական ցանցերի միջոցով, պաշտամունքի վայրերում, այլ արարողությունների ժամանակ, որտեղ մարդիկ են հավաքվել, չարաշահելով մեր երկրում կրոնի ազատությունը, քարոզչություն են իրականացրել հօգուտ Իրանի, իրականացրել են Ադրբեջանում հանդուրժողականության ավանդույթների խաթարմանն ուղղված օտարերկրյա առաջադրանք։
Նրանք հայտարարել են «Քերիմե» պետության ստեղծման մասին, ԱՀ գործող սահմանադրական կարգի բռնի փոփոխության բացահայտ կոչեր արել։ Նշված անձինք, որոնք կատարել են օտարերկրյա հատուկ ծառայությունների պատվերները, ծրագրում էին կրոնական խտրականություն սերմանել, առճակատում ստեղծել, անկարգություններ հրահրել հասարակության մեջ եւ կրոնական արմատականություն քարոզել։
Հետաքննությունը պարզել է, որ նրանք Իրանի Իսլամական Հանրապետությունից ուղարկված թմրամիջոցների վաճառքից ստացված խոշոր գումարը ծախսել են Ադրբեջանում կրոնական արմատականություն քարոզելու եւ այլ վնասակար գործողություններ ֆինանսավորելու համար։ Կատարվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողություններ»,- նշվում է հաղորդագրությունում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմն Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու՝ հանդիպման:
Հիշեցնենք, որ մարտի մեկին հաղորդվել էր Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին՝ ռուսական կողմի միջնորդությամբ:
Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, այժմ Ադրբեջանն առաջարկում է առաջիկա օրերին երկրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում՝ քննարկելով այսպես կոչված «վերաինտեգրման» (չակերտները՝ Tert.am), Արցախում «ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման» (չակերտները՝ Tert.am) հարցերը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն անընդունելի է համարում Հայաստանի իշխանությունների՝ խաղաղության համաձայնագրում Արցախի վերաբերյալ կետ ներառելու փորձերը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը բազմիցս նշել է, որ «Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հետ կապված հարցերը պետք է առանձին լուծվեն և կապված չլինեն ԼՂ բնակչությանը վերաբերող հարցերին»։
«Հայաստանն ի սկզբանե փորձել է ղարաբաղյան հարցը ներառել խաղաղության համաձայնագրում, սակայն այդ մոտեցումն անընդունելի է Ադրբեջանի համար։ «Ղարաբաղի հայերի» (չակերտները՝ Tert.am) իրավունքների և անվտանգության հարցը «զուտ Ադրբեջանի ներքին խնդիրն է» (չակերտները՝ Tert.am), և Բաքուն չի պատրաստվում «ինքնիշխանության» (չակերտները՝ Tert.am) վերաբերյալ հարցերը քննարկել որևէ այլ կողմի հետ», — հայտարարել է Հաջիևը:
Նա նաև հավելել է, որ ԼՂ-ում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը «կորոշվեն Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան» (չակերտները՝ Tert.am)։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն հակադարձել է Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, որ ԼՂ-ի հարցը պետք է ներառվի հայ-ադրբեջանական« խաղաղության պայմանագրում»:
«Կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը, և մենք հանձնառու ենք դա ավարտին հասցնել: Մենք գիտակցում ենք դրա կարևորությունը: Նախևառաջ, Լեռնային Ղարաբաղը կլինի խաղաղ գործընթացի մի մասը: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա ճանաչել են», — ասել է ամերիկացի դիվանագետը` «Ազատությանը» տված հարցազրույցում:
Օրեր առաջ Գերմանիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը, այցելելով Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, ելույթ է ունեցել «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը, որտեղ հայտարարել էր.
«Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն»,- ասել է նա։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է 30-ամյա հակամարտության ավարտից հետո, ուստի, զարմանալի կլիներ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ամեն ինչ նորմալ լիներ վերջին լայնածավալ պատերազմից ընդամենը երկու տարի անց: Այս մասին ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նա նշել է, թե կարևորն այն է, որ Երևանի և Բաքվի ղեկավարներն ունեն քաղաքական կամք՝ վերացնելու այս հակամարտության հետևանքներ․ «Այս տեսանկյունից մենք կարծում ենք, որ նախագահ Ալիևը հավատարիմ է այս գործընթացին, իսկ վարչապետ Փաշինյանը պարտավորություններ ունի։ Բայց կրկին, սա ժամանակ է պահանջում և հեշտ գործընթաց չէ»:
Կլաարի խոսքերով, ԵՄ-ի նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել հակամարտության հետևանքները՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերաբար հանդիպումների և կարևոր հարցերի վրա աշխատելու հնարավորությունը:
«ԵՄ-ն երկար տարիներ աշխատում է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի և կազմակերպությունների հետ։ Բայց, ի վերջո, դա, իհարկե, կախված է ոչ միայն ԵՄ-ից, այլև հենց երկրների, նրանց ղեկավարների գործողություններից, ոենք խոսում ենք կրթության մասին, քաղաքացիական հասարակության և ընդհանուր առմամբ հասարակության մեջ գաղափարների ձևավորման մասին, այդ թվում՝ դպրոցական ծրագրերի և այն մասին, թե ինչպես և ինչ է գրվում լրատվամիջոցներում:
Այս ամենը, ճիշտն ասած, այն ոլորտն է, որտեղ ԵՄ-ն քիչ բան կարող է անել, ընդհակառակը, կրկնում եմ, դեռ շատ անելիքներ կան երկրների ղեկավարների կողմից…
Երկու երկրների կառավարությունների համար կարևոր է ցույց տալ թշնամանքի, հակամարտությունների դարաշրջանի ավարտը և հայտարարել գործընկերության և բարեկամության նոր դարաշրջան սկսելու իրենց ցանկության մասին։
Եթե նայեք Եվրոպային և Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Ֆրանսիայի և Գերմանիայի հարաբերություններին, ապա ձեզ համար անհնարին կթվա այնպիսի հարաբերություններ, ինչպիսին կա այժմ ֆրանսիացիների և գերմանացիների միջև: Ինչպես օրինակ ուսանողների փոխանակումը, պարբերաբար հանդիպումները Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների միջև։ Բայց սա մեծ աշխատանք էր պահանջում, առաջին հերթին, Փարիզի ու Բեռլինի Բոննի ղեկավարությունից։ Ուրեմն այստեղ էլ պետք է լինի»,-ասել է Կլաարը:
Խոսելով Հայաստանում ԵՄ առաքելության մասին՝ Կլաարն ասել է, որ ԵՄ-ն ինչ-որ աշխարհաքաղաքական խաղ չէ․ «ԵՄ-ի համար դա նշանակում է օգնել մեր հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին՝ հաղթահարելու հակամարտությունների ժառանգությունը:
Սա է մեր միակ շահը։
Հարավային Կովկասը գտնվում է ԵՄ-ի հարևանությամբ, և այս տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը բխում են մեր շահերից։ Որովհետև որքան լավ են մեր հարևանները, այնքան լավ ենք մենք, դա այդքան պարզ է:
Ուրախ կլինեմ, եթե Մոսկվան հասկանա, որ եթե մենք իրականում մեկ նպատակ ունենք, ապա կարող ենք լրացնել միմյանց ջանքերը և դա չհամարենք որպես ինչ-որ մրցակցություն, որը ներառված չէ ԵՄ հեռանկարներում»,-ասել է պաշտոնյան:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիտսի հետ կայացած հանդիպմանն անդրադարձել է հայ–ադրբեջանական հարաբերություններին։
APA-ի փոխանցմամբ՝ Ալիևն ասել է․ «Այսօր ես պարոն նախագահին ներկայացրել եմ նաև իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հուսով ենք, որ Հայաստանը դրականորեն կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր դիտարկումներին»։
Ըստ Ալիևի՝ իրենց ներկայացրած առաջարկը «հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա»․ «Մենք մեկնաբանություններ ենք ստացել Հայաստանից։ Ի պատասխան՝ մենք նրանց ուղարկել ենք մեր մեկնաբանությունները։ Այնպես որ, գործընթացն ընթացքի մեջ է»,- ընդգծել է նա։
Փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերից Թուրքիային հասցված վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը: Նման հայտարարություն է արել Թուրքիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Լուիզա Վինտոնը ճեպազրույցի ժամանակ։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Մինչ օրս կատարված հաշվարկներից պարզ է, որ վնասի գնահատումները, որոնք ներկայացված են կառավարության կողմից, և որին հավանություն են տվել միջազգային գործընկերները, կգերազանցեն 100 միլիարդ դոլարը», — ասել է Վինտոնը՝ տեսակապով հանդես գալով Թուրքիայի Գազիանթեփից։
Վինտոնը Թուրքիայի ամենաշատ տուժած Հաթայի նահանգում ստեղծված իրավիճակն անվանել Է «ապոկալիպսիս»՝ հայտարարելով, որ հարյուր հազարավոր տներ են ավերվել: «Կարիքները վիթխարի են, բայց միջոցները՝ սուղ», — հավելել Է միջազգային պաշտոնյան։
Ավելի վաղ Համաշխարհային բանկը փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասը գնահատել էր 34,2 մլրդ դոլար. այդ գումարը կարող է աճել շարունակվող հետցնցումների պատճառով։ Վերականգնումն ու աղետի հետևանքների վերացումը կարող է ավելի թանկ նստել Թուրքիայի վրա:
«Զեկույցում նաև նշվում է, որ վերականգնման և վերակառուցման ծախսերը կլինեն շատ ավելի մեծ, գուցե կրկնակի, և որ ՀՆԱ-ի կորուստները, կապված տնտեսական խախտումների հետ, նույնպես կավելանան երկրաշարժերի վնասի գումարին», — հայտարարել են Համաշխարհային բանկում: 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշի նահանգում տեղի են ունեցել փետրվարի 6-ին՝ 9 ժամ ընդմիջմամբ։
Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են հանրապետության 10 նահանգներում և հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։ Երկու երկրներում զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը: Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 46 հազարը: Մարտի 6-ին Հաթայի նահանգում գրանցվել Է 6,4 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ տարերքի երկու նոր հարված։
Ստամբուլի բնակիչները, վախենալով հնարավոր երկրաշարժից, զանգվածաբար լքում են քաղաքը կամ տեղափոխվում են ավելի ապահով շենքեր՝ գրում է mignews-ը։
Նշենք, որ ուղիղ 1 ամիս առաջ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հարյուր հազարավոր շենքեր են ավերել Թուրքիայի հարավային և հարավ-արևելյան 11 նահանգներում, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել փլատակների տակ:
Որոշ փորձագետներ մոտ ապագայում հավանական են համարում ուժեղ երկրաշարժ, որի էպիկենտրոնը կլինի Մարմարա ծովի ներքին մասում, իսկ Ստամբուլը պարզապես գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև. սեյսմիկ փորձագետները տասնամյակներ շարունակ Ստամբուլը՝ 16 միլիոն բնակչություն ունեցող մեգապոլիսը, խիստ խոցելի են համարում խոշոր երկրաշարժից, որը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։
Այս մտավախությունից ելնելով՝ Ստամբուլի շատ բնակիչներ որոշել են ընդհանրապես լքել Թուրքիայի ամենամեծ քաղաքը և տեղափոխվել առավել անվտանգ տարածքներ։
«Տեղափոխման ծառայություններ մատուցող ընկերությունները սովորաբար ստանում էին օրական երկու կամ երեք զանգ, բայց այժմ նրանք ամեն օր ստանում են մինչև 25 հարցում», — ասում է Ստամբուլում տեղափոխումներով զբաղվող END ասոցիացիայի նախագահ Ալի Այըլմազդիրան։
Ստամբուլի որոշ բնակիչներ մեկնում են իրենց ամառանոցները Էգեյան ծովի ափին, իսկ մյուսները տեղափոխվում են մոտակա Քոջաելի և Իզմիթ նահանգներ։
Թուրք դոկտոր, երկրաբան Նաջի Գյորուրը թուրքական «FOX TV»-ի եթերում խոսել է փետրվարից Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժների մասին։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա հայտնել է, որ երկրի մի շարք հատվածներում երկրաշարժի վտանգը դեռ խիստ բարձր է։ Մասնավորապես, Մարմարա ծովում, Էրզինջանի և Քարլովայի միջև ընկած տարածքում և Փյուլյումյուր շրջանում սպասվում են երկրաշարժներ մինչև 7․4 մագնիտուդ հզորությամբ։
Մասնագետը նշել է․ «Չորումը գտնվում է Հյուսիսային Անատոլիայի խզվածքի գծում: Ամբողջ այս գոտին, ամբողջ Թուրքիան և նույնիսկ աշխարհի ամենաակտիվ գոտին այս գոտու մեջ է գտնվում, որը կարող է մեծ երկրաշարժներ առաջացնել»:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Քահրամանմարաշ կենտրոնով տեղի ունեցած երկու խոշոր երկրաշարժներն ու դրանց հետևած հազարավոր հետցնցումները վերջին տվյալներով խլել են 45000-ից ավել մարդու կյանք։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ զինվորականների հետ միջոցներ են ձեռնարկում ՌԴ պետական սահմանը խախտած ուկրաինացի դիվերսանտներին ոչնչացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնում:
«Բրյանսկի մարզի սահմանամերձ Կլիմովսկիի շրջանում ՌԴ ԱԴԾ-ն և ՌԴ ՊՆ կից ուժերը միջոցներ են ձեռնարկում պետական սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար», — նշել է ԱԴԾ-ն։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ռուսական լրատվամիջոցները, հինգշաբթի առավոտյան մի քանի տասնյակ ուկրաինացի դիվերսանտներ մտել են Բրյանսկի մարզի սահմանամերձ շրջան։
Ըստ վերջին տեղեկությունների՝ նրանք մտել են Լյուբեչանե բյուղ, որը գտնվում է Կլիմովսկիի շրջանում՝ անմիջապես Ուկրաինայի սահմանին: Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքով՝ ուկրաինական ուժերը կրակել են մեքենայի վրա, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մեկ 10-ամյա տղա վիրավորվել է: Բացի դրանից, ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել սահմանամերձ Սուշանի գյուղի վրա։ Երկու գյուղերի միջև հեռավորությունը 15 կմ է: Նահանգապետը հայտնել է, որ խոսքը գնում է մի քանի տասնյակ զինված անձանց մասին:
Ուժային կառույցներից ТАСС-ին հայտնել են, որ, հնարավոր է, դիվերսանտները պատանդ են վերցրել մինչև 6 մարդու։
Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայում՝ Բրյանսկի հետ սահմանամերձ շրջաններում, օդային տագնապ է հայտարարվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են ՌԴ տարածք, գերի վերցրել բնակիչների։
Ստամբուլում 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում մոտ 4,5 մլն քաղաքացի կարող է ժամանակավոր կացարանի կարիք ունենալ։ Այս մասին հայտարարել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Իմամօղլուն հայտարարել է, որ դա անխուսափելի է, բայց աղետի ճշգրիտ ամսաթիվը հնարավոր չէ կանխատեսել:
«Այն դեպքում, եթե քաղաքում տեղի ունենա 7,5 մագնիտուդով երկրաշարժ, դա կազդի մոտ 260 հազար շենքի վրա։ Ժամանակավոր կացարան հարկավոր կլինի 4,5 միլիոն քաղաքացու»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո քաղաքապետարան է դիմել ավելի քան 110 հազար մարդ՝ խնդրելով ստուգել իրենց տների սեյսմակայունությունը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.