23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Պետդեպարտամենտը չի բացառում, որ Ռուսաստանը կհայտարարվի ահաբեկչության հովանավոր պետություն Ուկրաինայում նրա չարագործությունների համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Չինաստանին նվիրված հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ սենատոր Լինդսի Գրեհեմը վրդովված հարցրել է Բլինքենին. «Չէ՞ որ դուք նույնիսկ չեք պատրաստվում Ռուսաստանին հայտարարել ահաբեկչության հովանավոր պետություն»։
«Երբեք մի ասա երբեք»,-շտապել է պատասխանել Բլինքենը։
Բայդենի վարչակազմն ավելի վաղ հայտարարել է, որ պատրաստ չէ Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչության հովանավոր պետություն, ինչպես պահանջում էին Կոնգրեսի անդամներն ու Ուկրաինայի իշխանությունները:
Սպիտակ տունը կարծում է, որ ճանաչումը լիովին կդադարեցնի կրիտիկական ոլորտներում Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունները:
Հարավային Կովկասում Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխգործակցության շուրջ իրավիճակը միատարր չէ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ կան շփման կետեր, կան կետեր, որոնց շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները տարբերվում են, բայց պետք է խոսել ոչ թե ընդհանուր առմամբ, այլ գնահատել փոխգործակցության կոնկրետ մասը։
Զախարովայի խոսքով՝ կան հարավկովկասյան ուղու վրա հաջող փոխգործակցության օրինակներ, կա Սիրիայի հարցով համագործակցության օրինակ: «Կան օրինակներ, որ մեկ-երեք-չորս տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնի, որ այս ձեւաչափերում եւ այս հարցերում էլ կարելի էր պայմանավորվել։ Երկու երկրների ղեկավարության ջանքերի շնորհիվ ելքեր գտնվեցին այն իրավիճակներից, որոնք շատերն անլուծելի էին համարում»,-ասել է նա։
Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը, Ներքին գործերի նախարարությունն ու գլխավոր դատախազությունը հիմա էլ համատեղ հաղորդագրություն են տարածել Իրանի օգտին հանցավոր խումբ բացահայտելու մասին։
APA գործակալությունը հայտնում է, որ հայտնաբերվել է հանցավոր խումբ, որը, իբր, Իրանի հրահանգով ցանկացել է «Քերիմե» անունով պետություն ստեղծել։
Նշվում է, թե Ռուխուլա Ախունադեն ու նրա որդին՝ Ալմուրսալ Ախուլզադեն, համագործակցելով Իրանի հատուկ ծառայությունների հետ, սահմանադրական կարգի բռնի փոփոխությունների, երկրի ներսում զանգվածային անկարգությունների միջոցով նախապատրաստել էին «Քերիմե» պետության ստեղծման հատուկ պլան։
Համատեղ հաղորդագրության մեջ նաև նշվում է, թե խումբը գործել է սոցիալական ցանցերում ստեղծված խմբերի միջոցով։
«Արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ ներգրավված մարդկանց բացահայտման գործողությունից հետո Ախմուդզադեն անմիջապես փակել է սոցիալական ցանցերում բացված խմբերը և հրահանգել խմբի անդամներին՝ որոշ ժամանակով չերևալ ցանցում»,-ասված է Ադրբեջանի հատուկ ծառայությունների տարածած հաղորդագրության մեջ։ Խմբի անդամները ձերբակալվել են։
Հիշեցնենք, որ քիչ առաջ էլ նույն լրատվամիջոցը, դարձյալ հղում անելով այդ երկրի ԱԱԾ-ին, գրել էր, թե, իբր, Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցող խումբ են բացահայտել։
Դատելով Ադրբեջանի հատուկ ծառայությունների այսօր ցուցաբերած առանձնահատուկ ակտիվությունից՝ կարելի է ենթադրել, որ կամ ներքաղաքական բախումներ են հասունանում այդ երկրում, և Ալիևը շտապում է բանտերում փակել ակտիվիստներին՝ նրանց ներկայացնելով այլ երկրների հետ աշխատող գործակալներ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 15-ին մեկնարկել է Գործադիր խորհրդի 216-րդ նստաշրջանը։ Նույն օրը կայացած լիագումար առաջին նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, անդրադառնալով արտակարգ և պատերազմական իրավիճակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ծավալվող գործունեությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը հիշեցրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ տուժած մարզերում կրթական համակարգի կրած վնասները և ներկայացրեց իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
Քրիստիան Տեր-Ստեփանյանը համոզմունք է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատասխանատվություն է կրում բոլոր այն մարդկանց համար, որոնց կրթության իրավունքը ոտնահարվում է։ Այդ համատեքստում, նա հիշատակել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար, այդ թվում՝ 30 000 երեխաների կրթության իրավունքի ոտնահարումը։ Նա վերահաստատել է նկարագրված իրավիճակով պայմանավորված ՄԱԿ միջգործակալական փաստահավաք առաքելության ուղարկման հրատապությունը։
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների առնչությամբ, մասնավորապես՝ Շուշիի և Հադրութի շրջաններում։ Նա ընդգծել է, որ 2020 թվականից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի ենթարկելու, յուրացման բազմաթիվ դեպքերը ցանկացած հայկական մշակութային հետքի վերացման նպատակի խոսուն ապացույց են։ Այդ համատեքստում դեսպան Տեր-Ստեփանյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հրատապ ուղարկման ցանկությունը։
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի կողմից իրագործված և ընթացիկ փուլում գտնվող համատեղ մի շարք նախաձեռնությունների։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր կարևոր խնդիրները։ Այս մասին հանդիպումից հետո ասուլիսին հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝ կողմերը առաջխաղացում։
«Մեր հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան, որ սահմանված է 1991թ-ի Ալմա Աթայի հռչակագրով»,-ասել է Միշելը:
«Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»,- հայտարարել է Շառլ Միշելը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ամոթանք է տվել Թուրքիայի ընտրություններում իր գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուին այն բանից հետո, երբ նա հայտարարել է, թե, իբր, Ռուսաստանը միջամտել է երկրի ընտրություններին:
«Հիմա պարոն Քեմալը սկսել է ծաղրել Ռուսաստանին։ Նա ասում է, թե Ռուսաստանը ղեկավարում է Թուրքիայի ընտրությունները։ Ինչպե՞ս չես ամաչում։ Ի՞նչ կասես, եթե ասենք, որ Ամերիկան, Անգլիան եւ Գերմանիան ղեկավարում են ընտրությունները»,-ասել է Էրդողանը՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Ստամբուլում։
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Քըլըչդարօղլուի հայտարարությունը, հայտարարել է, որ Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքին քաղաքականությանն ու ընտրական գործընթացներին:
Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50 տոկոսը, նշանակված է մայիսի 28-ին:
Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որը երկրիս ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցն է առաջիկա ընտրություններում, խոստացել է Անկարայի արտաքին քաղաքականությունը դեպի Արևմուտք վերակողմնորոշել։ Իր խոստման մասին քաղաքական գործիչը պատմել է գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում:
«Մենք 180 աստիճանով կշրջենք Թուրքիայի արտաքին քաղաքականությունը»,- ասել է նա՝ խոստանալով նաև «իրական ժողովրդավարություն» բերել Թուրքիա և վերադառնալ Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններին։
«Մենք կայնքի կկոչենք մարդկանց տենչը դեպի ժողովրդավարություն: Դա ամենամեծ փոփոխությունն է, և դա ոչ միայն այստեղ՝ Թուրքիայում, այլև ողջ աշխարհում կտեսնեն: Մենք իրական ժողովրդավարություն ենք բերելու այս երկիր»,- ասել է Քըլըչդարօղլուն DW-ին:
«Մենք ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ ենք, մենք նաև երկիր ենք, որը հայտ է ներկայացրել Եվրամիությանն անդամակցելու համար: Հետևաբար, մենք կշրջվենք դեպի Արևմուտք և դեպի արևմտյան քաղաքակրթություն: Իհարկե, մենք կցանկանայինք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Բայց մենք ճիշտ չենք համարում Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա»,- ասել է նախագահի թեկնածուն:
Հիշեցննեք, որ Թուրքիայում համապետական ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Քոնիայի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում մասնակցել է մայիսի 2-12-ն անցկացվող «Անատոլիական արծիվ-2023» ուսումնական զորավարժության բարձր մակարդակի դիտարկման օրվան։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Թուրքիայում անցկացվող զորավարժությանը մասնակցել են Ադրբեջանի, ԱՄԷ-ի, Անգլիայի, Կատարի, Պակիստանի և ՆԱՏՕ-ի, Թուրքիայի ՌՕՈւ և ՌԾՈւ տարրերը։ Դիտորդի կարգավիճակով մասնակցություն են ապահովել ԱՄՆ-ն, Ավստրալիան, Եթովպիան, Մարոկկոն, Ֆրանսիան, Վրաստանը, Ղրղզստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Լիբիան, Մալայզիան և Օմանը։ Բարձր մակարդակի դիտարկման օրվան մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ․ Հասանովը։
Աքարը ելույթ է ունեցել, որում, նշելով, որ Հայաստանին խաղաղության ձեռք են մեկնել, ընդգծել է․
«Ադրբեջանը և Թուրքիան մեկ և միասնական խաղաղության ձեռք մեկնեցին Հայաստանին։ Դեռևս սպասում ենք, որ այս խաղաղության ձեռքը սեղմվի։
Մենք խաղաղություն ենք ցանկանում։ Եթե այդպես լինի, մենք՝ Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, խաղաղության մեջ մտնենք և այնուհետ Վրաստանը, Իրանը դրան միանան, Ռուսաստանը միանա, դա Կովկասում կայունության, խաղաղության միջավայր կստեղծի։ Դա բոլորի օգտին է։ Փորձում ենք դա բացատրել»
Աքարն անհիմն պնդումներ է քաշել, թե իբր Հայաստանն ինքնուրույն երկիր չէ և շարժվում է ուրիշների թելադրանքով:
«Համարում ենք, որ եթե այս տարածաշրջանի պայմաններին և աշխարհագրությանը համապատասխան շարժվեն, դա տարածաշրջանի համար և նրանց համար շատ ավելի օգտակար է լինելու»,-ասել է նա։
Ուկրաինան «անբարոյական» և «ոչ բարեկամական» արարք է համարում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Մոսկվայում անցկացված հաղթական շքերթին։ Այս մասին մայիսի 9-ին ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինը «ռազմական հանցագործ է», որի ձերբակալման համար Միջազգային քրեական դատարանն օրդեր է տվել, գրում է korrespondent.net-ը:
Ուկրաինայի ԱԳՆ-ն նշում է,որ շքերթի նախորդ գիշերը Ռուսաստանը 25 թևավոր հրթիռ է արձակել Ուկրաինայի, այդ թվում՝ 15-ը՝ Կիևի ուղղությամբ։
Գերատեսչությունը հավելել է, որ երկրների ղեկավարների մասնակցությունը համարում է «անբարոյական» և «ոչ բարեկամական» քայլ Ուկրաինայի նկատմամբ, «անտեսման դրսևորում» իր գոյատևման և ազատության համար պայքարող ուկրաինացի ժողովրդի նկատմամբ:
«Կենտրոնական Ասիայի և Կովկասի ժողովուրդներն անգնահատելի ներդրում են ունեցել 78 տարի առաջ նացիզմի դեմ տարած հաղթանակում: Նրանք արժանի չեն Կրեմլի կողմից օգտագործվելու ճակատագրին՝ մասնակցելու կեղծ գործողությանը, որը որևէ կապ չունի նացիզմի դեմ հաղթանակածների սխրանքի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանը երախտապարտ է այն պետությունների ղեկավարներին, որոնք այս անգամ ժամանել են Մոսկվա՝ տոնակատարություններին մասնակցելու համար:
«Մայիսի 9-ը պահպանվում է որպես նախկին Խորհրդային Միության ժողովուրդների գլխավոր տոներից մեկը, և ԱՊՀ անդամ շատ երկրներ մինչ օրս այն համարում են սուրբ օր, որը պետք է նշվի: Եվ, իհարկե, այս առիթով մենք շատ շնորհակալ ենք մեր հյուրերին, քանի որ նրանք հնարավոր համարեցին այս օրը լինել մեր նախագահի կողքին և լինել մեզ հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է interfax.az-ը:
«Մենք կոչ ենք անում հայկական կողմին բարի կամք դրսևորել և ավելի շատ ջանքեր գործադրել բոլոր ուղղություններով հարաբերությունները կարգավորելու քննարկումներում», — երկուշաբթի ասել է Բայրամովը Վիլնյուսում իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ բանակցություններից հետո։
Նա նշել է, որ չնայած երկկողմ շփումների որոշակի դինամիկային, առաջընթացը, որը ձեռք է բերվել տարբեր ոլորտներում, մասնավորապես խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, որը սահմանում է երկկողմ հարաբերությունների հիմքերը, պետական սահմանների սահմանազատումը և տրանսպորտային ու հաղորդակցական կապերի վերականգնումը, «դեռ չի արդարացրել ադրբեջանական կողմի սպասելիքները»։
«Մենք կարծում ենք, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու լավագույն ճանապարհը հիմնված է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգման վրա», — ասել է Բայրամովը՝ հավելելով, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում «հստակ, սկզբունքային և մշտական է»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.