29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչինում (Բերձոր — խմբ․) հայտարարել է, որ Ադրբեջանը «լիովին վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը» «շնորհիվ» Լաչինի միջանցքի շրջափակման։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա նաև հայտարարել Լաչինը հազարավոր ադրբեջանցիներով բնակեցնելու ծրագրերի մասին։
«Առաջին 20 ընտանիքն արդեն երեկվանից Լաչինում է, իսկ մինչև հունիսի վերջ էլի շատ ընտանիքներ կգան։ Առաջին փուլում Լաչինում կապրի մոտ 4 հազ․ մարդ, գուցե ավելին»,- կիրակի Լաչինում ասել է Ալիևը։
Ալիևը չմոռացավ պարծենալ տարածաշրջանում Ադրբեջանի «ձեռքբերումներով», որոնց հասել է Արցախի խաղաղ բնակչության հանդեպ սեփական ագրեսիայի արդյունքում։
«Իրականությունը, որում այսօր ապրում ենք, ձևավորվել է Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո ստացված արդյունքների հիման վրա․․․
Մենք բազմապատկել ենք մեր քաղաքական ուժը, այսօր Ադրբեջանի հետ հաշվի են նստում։ Առնվազն, տարածաշրջանային անվտանգության և զարգացման հարցերում առանց Ադրբեջանի համաձայնության ոչ մի նախաձեռնություն չի կարող իրականացվել։ Ես ասում եմ, առնվազն տարածաշրջանային, սակայն միևնույն ժամանակ, այսօր համաշխարհային մասշտաբի շատ հարցերում Ադրբեջանի դիրքորոշումը կարևոր է համարվում»,- ասել է նա։
Սնկարան պատրաստ է դրական քայլերի Երեւանի հետ հարաբերություններում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք դրական ենք գնահատում Երեւանի վերջին հայտարարությունը, որ նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Կան երկուստեք դրական հայտարարություններ։ Մենք աջակցում ենք դրան։ Ադրբեջանն առաջարկել է համապարփակ խաղաղության համաձայնագիր, եւ եթե Հայաստանն ասի «այո», շատ շուտով քննարկումներ կլինեն, եւ այն կստորագրվի։ Թուրքիան այս իրավիճակում կգնա որոշ դրական քայլերի»,-ասել է Չավուշօղլուն։
Ուկրաինան կարող է անհետանալ Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ավարտից հետո՝ Ռուսաստանի և ԵՄ մի շարք պետությունների միջև բաժանման գործընթացում։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Իր տելեգրամյան ալիքում նա նկարագրել է հնարավոր սցենարները, թե ինչպես կվերանա Ուկրաինան, ինչպես նաև, թե ինչպիսին է Եվրոպայում և աշխարհում հակամարտության վերսկսման վտանգը։
«Ուկրաինան անհետանում է ՀՌԳ-ի ավարտից հետո՝ Ռուսաստանի և ԵՄ մի շարք պետությունների միջև բաժանման գործընթացում։ Եվրոպական երկրներից մեկում վտարանդի վիճակում ուկրաինական կառավարություն է ձևավորվում»,- գրել է նա։
Հակամարտությունն այս դեպքում, ըստ Մեդվեդևի, կավարտվի «մոտ ապագայում դրա չվերսկսման ողջամիտ երաշխիքներով, բայց ուկրաինացի նացիստների ահաբեկչական գործունեության պահպանմամբ, որոնք ցրվելու են արևմտյան ուկրաինական հողերը ստացած ԵՄ երկրների տարածքում»։
Պոլսահայ համայնքից փաստաբան Սիմոն Չեքեմը Ստամբուլի գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել Ստամբուլի մզկիթներից մեկում քարոզի ժամանակ «հայ վիժվածք» արտահայտությունն օգտագործած իմամի վերաբերյալ:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, պոլսահայ փաստաբանը դատախազությունից պահանջել է, որ իմամը պատժվի ժողովրդիի մեջ ատելություն ու թշնամանք հրահրելու, խտրականության, նվաստացման, վիրավորանքի և սպառնալիքի համար:
Սիմոն Չեքեմն իր միջնորդության մեջ ասել է. «Կասկածյալի կողմից հնչեցված այս խոսքերը հայ ազգության մասին, որի անդամն եմ ես, հասարակությանը դրդում են ատելության, խտրականության ու թշնամանքի։ Բացահայտ խտրականություն և ատելություն պարունակող բառերը ատելության խոսքի վրա հիմնված հանցագործություն են»:
Չեքեմը նաև նշել է, որ տեղի ունեցածը համապատասխանում է Թուրքիայի քր. օրենսգրքի 216/2 կետին և պատժվում է վեց ամսից մեկ տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Ստամբուլի Սուլթանգազիի Ջեբեջի մզկիթում իմամ (մուսուլմանական հոգևորական) Մուրադ Գյունդողդուն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հավատացյալներին նախագահական ընտրությունների օրը զինված լինելու կոչ է արել և միաժամանակ օգտագործել է «հայ վիժվածք» արտահայտությունը։
Հեռախոսով կատարված տեսագրություններից պարզ է դառնում, որ Գյունդողդուն ասել է․ «Եղբա՛յր, պատրաստե՛ք ձեր զենքերը։ Մայիսի 28-ի պատրաստ պահեք ձեր զենքերը, իմ երկու զենքերն էլ մինչև վերջ լիցքավորված են։ Նա, ով իր վրա վստահ է, թող հրապարակ դուրս գա (մարտահրավեր նետելու իմաստով)։ Ի՞նչ ենք մենք քաշում ձեր ձեռքը։ 80 տարի է այս երկիրը ձեր ձեռքն ի՞նչ է քաշում, հայ վիժվածքների ձեռքն ի՞նչ է քաշում։ Այդքան նահատակներ ունենք»։
Տեսագրության հանրայնացումից հետո առաջացած աղմուկի ֆոնին Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսել զենքերը պատրաստելու վերաբերյալ իմամի կոչի հարցով։ Կիրառված ատելության խոսքի թեմայով դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի եղել:
Երկրագնդի բնակչության մոտ մեկ երրորդը ապագայում կարող է ենթարկվել «աննախադեպ» կլիմայական պայմանների ազդեցությանը՝ կապված գլոբալ տաքացման հետ: Այս մասին ասվում է Nature Sustainability գիտական ամսագրի հետազոտության մեջ:
Հոդվածի համաձայն՝ ամբողջ աշխարհում մարդկանց ընթացիկ գործունեությունը, որը հանգեցնում է մոտ 2,7 աստիճանով գլոբալ տաքացման, 2080-2100 թվականներին կարող է հանգեցնել «աննախադեպ շոգի» ազդեցության մոլորակի բնակչության մեկ երրորդի (22-39%) վրա: Տվյալ ցուցանիշի դեպքում անոմալ շոգից գլխավորապես կտուժի Հնդկաստանի, Նիգերիայի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների եւ Պակիստանի բնակչությունը՝ հաշվի առնելով տվյալ երկրներում բնակչության խտությունն ու կլիման:
Նշվում է, որ այսօր կլիմայական անոմալիաներից արդեն տառապում է շուրջ 600 միլիոն մարդ (բնակչության մոտ 9 տոկոսը) ամբողջ աշխարհում, որոնք դուրս են մնացել «մարդկային կլիմայական որմնախորշից», որի շրջանակներում տեղի է ունեցել հասարակության զարգացումը:
Ինչպես ընդգծել են հետազոտության հեղինակները, գոյություն ունի օպտիմալ կլիմայի մի շարք, որի շրջանակներում բնակչության բարձր խտություն ունեցող երկրների հասարակությունները կարող են ակտիվորեն զարգանալ. այն ընդգրկում է տարեկան միջին ջերմաստիճանը 13-ից մինչեւ 27 աստիճան տաքություն: Ընդ որում, չափազանց բարձր ջերմաստիճանը, ըստ հետազոտության, ուղղակիորեն կապված է այնպիսի բացասական գործոնների հետ, ինչպիսիք են մահացության աճը, հակամարտությունների ուժեղացումը, ինչպես նաեւ միգրացիան եւ վարակիչ հիվանդությունների տարածումը:
Հետազոտության արդյունքները, Ինչպես նշել են դրա հեղինակները, հստակ ցույց են տալիս կլիմայի գլոբալ փոփոխության վրա մարդկային գործոնի ազդեցությունը սահմանափակելու ավելի վճռական քաղաքական գործողությունների անհրաժեշտությունը:
Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) թեմայով։ Այս կազմակերպությունը արդյունավետ է և զարգացման ներուժ ունի։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, երկուշաբթի օրը լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը կորոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե հաշվի առնի. դա «անգործունակ» կառույց է։
«Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա, իհարկե, մենք կշարունակենք մեր երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, կխոսենք նրանց հետ ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով»,-ասել է խոսնակը։
Պեսկովն ընդհանուր առմամբ ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն «լիազորություն ունի» մասնակից երկրների մեջ։ «Սա մի կազմակերպություն է, որը նախկինում ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում, որը մեր տեսանկյունից, ունի հետագա զարգացման ներուժ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G7-ի գագաթնաժողովում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չի հաջողվի «կոտրել իրենց»։
Իր ելույթում ԱՄՆ նախագահը ընդգծել է իրենց «ընդհանուր և անսասան հավատարմությունը Ուկրաինայի քաջարի ժողովրդին աջակցելու գործում, որը պաշտպանում է իրեն այս դաժան ագրեսիվ պատերազմից և կատարվող ռազմական հանցագործություններից»։
«Ռուսաստանը սկսել է այս պատերազմը, և Ռուսաստանը կարող է վերջ դնել սրան այսօր՝ իր զորքերը հետ քաշելով միջազգայնորեն ճանաչված սահմաններից։
Այսօր առավոտյան ես կրկին հավաստիացրել եմ նախագահ Զելենսկուն․․․ որ մենք անսասան ենք։ Պուտինը չի կարող կոտրել մեր վճռականությունը, ինչպես նա մտածում էր, որ կարող է անել երկու, գրեթե երեք տարի առաջ»,- հայտարարել է Բայդենը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Միրզոյանի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարել է հետևյալը.
«Խաղաղության պայմանագիրն առանձին թեմա է, կողմերը սկսել են աշխատել դրա վրա, և այժմ այն ակտիվորեն քննարկվում է, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։ Հայաստանի և Ադրբեջանի նախարարները մեկնել են Վաշինգտոն, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մեկ շաբաթ առաջ Բրյուսելում էին: Աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, իհարկե, հիմնարար է: Բայց մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտի և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի լուծման, առանց Ղարաբաղի և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման իրավիճակի իրավիճակի ընդհանուր բարելավման՝ դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով»։
Լավրովը հավելել է. «Խաղաղության պայմանագրով և մի շարք հոդվածներով, որոնք այսօր քննարկվեցին, հնարավոր եղավ երկու կողմերի փոխըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին։ Այժմ սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որից հետո նրանք մեզ կտեղեկացնեն ձեռք բերվածի մասին»։
Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։
Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ։
Նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ռուսական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կազմակերպելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները:
Նախարարները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նույնաբովնադակ հաղորդագրություն է տարածել նաև ադրբեջանական կողմը։
Միջազգային մամուլը կրկին ահազանգում է Ռուսաստանի կողմից արևմտյան պատժամիջոցները շրջանցելու ջանքերում Հայաստանի հնարավոր ներգրավվածության մասին, որը վերլուծաբանների կողմից ստացել է «եվրասիական կարուսել» անունը, գրում է «Ամերիկայի ձայնը»:
2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Միացյալ Նահանգները, իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին, տնտեսական ճնշման մի շարք միջոցառումներ իրականացրեց Ռուսաստանի դեմ, որոնք աննախադեպ են Երկրորդ աշխարհամարտից հետո, գրավոր արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, ով ցանկացել է մնալ անանուն, ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը Ռուսաստանի կողմից արևմտյան պատժամիջոցները շրջանցելու ջանքերում Հայաստանի հնարավոր ներգրավվածության մասին: 2017 թվականին օրենք դարձած «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» ակտից բխող պատժամիջոցները, ինչպես նաև արտահանման վեահսկողությունը, մաքսատուրքերը և այլ միջոցառումները սահմանափակում են ժամանակակից արդյունավետ պատերազմ վարելու Ռուսաստանի հնարավորությունները և նվազեցնում դրա համար Ռուսաստանի ֆինանսական ռեսուրսները, հայտնել են պետքարտուղարությունից:
«Շատ կառավարություններ, ներառյալ Հարավային Կովկասի, պարտավորվել են հետևել միջազգային պատժամիջոցներին և արտահանման վերահսկմանը, և մենք կշարունակենք աշխատել այդ կառավարությունների, մասնավոր ընկերությունների և ֆինանսական հաստատությունների հետ՝ ապահովելու սահմանափակումների պահպանումը, ինչպես դրանք հայտարարվում են»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:
Սակայն միջազգային մամուլը շարունակում է ահազանգել արևմտյան պատժամիջոցների շրջանցմամբ հատկապես ռազմական նշանակության ապրանքների Ռուսաստան ներմուծման մասին, և այդ շղթայում Հայաստանի ու հետխորհրդային մի շարք այլ երկրների ներգրավվածության վերաբերյալ:
American Enterprice Institute հաստատության ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը, անդրադառնալով վերջերս Նյու Յորք Թայմսի հրապարակմանը Հայաստանի միջոցով արգելված տեխնոլոգիաների ու չիպերի տարանցմանը դեպի Ռուսաստան, մտահոգիչ է որակում այդ հաղորդումները: Միևնույն ժամանակ, վերլուծաբանը հայտնում է, որ ամերիկյան պաշտոնական շրջանակների իր աղբյուրները վկայում են, որ հայկական կողմը դրսևորում է ճկուն մոտեցում, և վարչակազմը դժգոհություններ չունի, թե ինչպես է Հայաստանը վերահսկում ապրանքները:
«Կարծում եմ՝ ԱՄՆ վարչակազմը գտնում է, որ Հայաստանն այստեղ ճիշտ է վարվելու, և որ այն ավելի շատ համագործակցում է (ամերիկյան կողմի հետ), քան խոչընդոտում»,- նշել է Ռուբինը:
Հայաստանը, սակայն, հերքում է իր որևէ ներգրավվածությունը այս շղթայում: Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում շեշտել է, որ պատժամիջոցները Հայաստանի կարմիր գիծն են, որի մասին շատ հստակ ասվել է ռուսական կողմին:
«Պատժամիջոցի տակ գտնվող ապրանքների մասով փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել: Համագործակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի և նույնիսկ հենց Ռուսաստանի հետ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք և շատ սերտ տնտեսական կապեր ունենք Ռուսաստանի հետ և հայկական բիզնեսը սիրում է մասնակցել այն ծրագրերին, որոնք ստեղծվել են վերջինիս շրջանում»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ ասել է վարչապետ Փաշինյանը հարցազրույցում:
Ամերիկյան հայտնի Wall Street Journal թերթն այս կապակցությամբ հարցում է ուղարկել ՀՀ կառավարություն: Ըստ պարբերականի՝ Հայաստանի կառավարության խոսնակն ասել է, որ երկիրը «ներքաշված չէ ԵՄ կամ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելուն ուղղված որևէ գործընթացում կամ գործողության մեջ»։ Նա հավելել է, որ Հայաստանի մաքսային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների նկատմամբ, և որ իշխանությունները քննարկել են այդ հարցը ԱՄՆ-ի հետ։
Այդ նույն հրապարակման մեջ, սակայն, Wall Street Journal-ը պնդում է, որ «ԱՄՆ-ի և Եվրոպական Միության զգայուն, այսպես կոչված, երկակի նշանակության ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստանի հարևան երկրներ կտրուկ աճել է 2022 թվականին»: ՄԱԿ-ի առևտրային տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նմանատիպ աճ է արձանագրվել այս երկրների կողմից դեպի Ռուսաստան այդ ապրանքների առաքման հարցում, նշել է թերթը:
Ըստ պարբերականի՝ «ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ապրանքների արտահանումը Հայաստան, Վրաստան, Ղրղզստան, Ուզբեկստան և Ղազախստան անցյալ տարի հասել է մինչև 24,3 միլիարդ դոլար՝ 2021 թ-ի՝ 14,6 միլիարդ դոլարի փոխարեն: Այս երկրները միասին անցյալ տարի ավելացրել են իրենց արտահանումը դեպի Ռուսաստան մոտ 50 տոկոսով՝ այն հասցնելով մոտ 15 միլիարդ դոլարի»:
Wall Street Journal-ը ընդգծում է, որ զգալի չափով աճել է Հայաստանի ու Արևմուտքի միջև երկակի նշանակության ապրանքների առևտուրը: «ԱՄՆ-ը և ԵՄ-ն անցյալ տարի Հայաստան են արտահանել ավելի քան 8,5 մլն դոլարի ինտեգրալ սխեմաներ, որը 16 անգամ ավել է, քան 2021 թվականին արտահանված 530 հազար դոլարի ապրանքը, ըստ ՄԱԿ-ի տվյալների»։ Միևնույն ժամանակ, Հայաստանից դեպի Ռուսաստան դրանց արտահանումը 2021 թվականին 2000 դոլարից հասել է 13 միլիոն դոլարի։
Նույնանման պատկերը Wall Street Journal-ը արձանագրում է հետխորհդային այլ երկրներում ևս, ներառյալ Ղազախստանում, Վրաստանում, Ղրղզստանոււմ ու Ուզբեկստանում:
Նման տեխնոլոգիաները չափազանց կարևոր են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի համար, Wall Street Journal-ին ասել են փորձագետները։ Ռուսաստանն ունի արևմտյան բաղադրիչները սեփական արտադրանքով փոխարինելու սահմանափակ հնարավորություններ։
«Էլեկտրոնային սարքերը անհրաժեշտ են ամենուր՝ ինքնաթիռների և թեւավոր հրթիռների արտադրությունից մինչև զրահատեխնիկայի և տանկերի հրամանատարության, կառավարման և կապի համակարգեր», — ասում է Ռուսաստանի ռազմական գծով փորձագետ և Թաֆթս համալսարանի վերլուծաբան Պավել Լուզինը, ըստ պարբերականի:
Wall Street Journal-ը հայտնել է, որ Վաշինգտոնում գործող Silverado Policy Accelerator-ի գործադիր տնօրեն Սառա Ստյուարտը, ով վերլուծում է ռուսական առևտրի տվյալները, այս առիթով պնդել է. «Ռուսաստանի շարունակական հասանելիությունը այդ ապրանքներին, ներառյալ ուղին փոխած արտասահմանյան ապրանքատեսակներին, որոնց նկատմամբ գործում է արգելք ՌԴ դրանք արտահանելու համար, ավելի շուտ սնուցում է, այլ ոչ թե խափանում Ռուսաստանի պատերազմական ջանքերը»:
Այս աճող առևտրային հարաբերությունները Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վերլուծաբանների կողմից ստացել է «եվրասիական կարուսել» անունը, գրում է Wall Street Journal-ը:
«Շատ կասկածելին է, որ պատժամիջոցների ավելացումից հետո հանկարծ աճում է այդ ապրանքների արտահանումը Կենտրոնական Ասիա և Կովկաս»,- Wall Street Journal-ին ասել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետ Բիետա Ջավորչիկը:
Ըստ Wall Street Journal-ի հրապարակման՝ եվրոպական պատժամիջոցների վերջին առաջարկված փաթեթում, որը պետք է հաստատվի անդամ երկրների կողմից, Եվրահանձնաժողովն առաջին անգամ առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ուզբեկստանից երկու ընկերությունների և Հայաստանից՝ մեկ ընկերության հանդեպ՝ Ռուսաստանին երկակի նշանակության ապրանքներ մատակարարելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.