23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ առավոտյան հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է օգնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ լուծելու ապստամբության փորձի հետ կապված իրավիճակը։
Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ եթե ապստամբների ջոկատները շարունակեին շարժվել դեպի Մոսկվա, ապա անխուսափելիորեն արյունահեղություն կլիներ։
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները շաբաթ առավոտյան՝ հունիսի 24-ին Ռոնի Ռոստովում շենքեր են արգելափակել, հետո ռազմական տեխնիկայով սկսել են շարժվել Մոսկվա։ Ապստամբությունը կասեցվել է Բելառուսի նախագահի միջնորդական դերակատարության շնորհիվ։
Ուկրաինայի ղեկավարությունը պետք է պաշտպանի իրեն Բելառուսից Կիևի վրա «Վագներ» ՊՄԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի գլխավորած ձեռնարկված հնարավոր հարձակումից, Sky News-ին ասել է բրիտանացի գեներալ Ռիչարդ Դանաթը։
«Այն փաստը, որ նա մեկնել է Բելառուս, որոշակի անհանգստություն է առաջացնում»,- ասել է բրիտանական բանակի գլխավոր շտաբի նախկին պետը։
Նրա խոսքով` եթե Պրիգոժինը «իր շուրջը պահել է արդյունավետ մարտական ուժեր, ապա նա կրկին վտանգ է ներկայացնում Կիևին ամենամոտ գտնվող ուկրաինական թևի համար», որտեղ սկսվել է պատերազմը։
Ըստ Դանատի, «միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել Վագների ՊՄԿ-ն՝ կրկին փորձելով գրավել Կիևը»:
«Բաքուն բացասաբար է արձագանքել Ղարաբաղի հայերի իրավունքների վերաբերյալ բանակցությունների Երևանի առաջարկին»։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։ Այդ երկրի դիվանագիտական գերատեսչությունն անընդունելի է համարել Երևանի՝ հայերի իրավունքների ու անվտանգության հարցի չարաշահման փորձերը։
«Ադրբեջանական կողմը ջանքեր է գործադրում հայազգի բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ, և անհրաժեշտ է վերջ տալ գործընթացին տարբեր պատրվակներով հայկական կողմի միջամտությանը, ինչպես նաև կործանարար ձևով խոչընդոտելուն»,-նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում ի պատասխան Հայաստանի ԱԳ նախարարության երեկ տարածած հայտարարության։
Նրանք հավելել են, որ «Ղարաբաղի հայ բնակիչների շահերը ներկայացնող անձինք ամեն կերպ հրաժարվում են Բաքվի առաջարկած օգնությունից»։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳ նախարարությունը տարածել էր հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված էր.
«Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների կողմից չդադարող թշնամանքի և ատելության խոսքը, ուժի կիրառման սպառնալիքը և սադրանքները թե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, թե՛ ԼՂ հայության նկատմամբ լրջորեն կասկածի տակ են դնում այդ պետության բարձրագույն ղեկավարության անկեղծությունը և քաղաքական կամքը՝ խաղաղության հասնելու Հարավային Կովկասում։ Ավելին, Ադրբեջանի գործողությունները ոչ միայն միտված չեն Ստեփանակերտի հետ կառուցողական երկխոսության միջոցով գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրները հասցեագրելուն, այլև ճիշտ հակառակը՝ հետևողականորեն տանում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների։
Ասվածի ամենաթարմ վկայությունը 2023թ. հունիսի 22-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բետոնե պատնեշների տեղադրումն է և մարդկանց, բեռների ու տրանսպորտի որևէ տեղաշարժի բացառումը։ Դրա հետևանքով ամբողջովին դադարեցված է ԼՂ սննդի, դեղորայքի ու առաջին անհրաժեշտության պարագաների մատակարարումը և ծանր հիվանդների տեղափոխումը՝ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Արդեն 6 ամսից ավել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը զուգահեռ խափանված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Չեն դադարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների թիրախավորումը և դիվերսիոն գործողություններն ադրբեջանական զինված ուժերի ծառայողների կողմից: Ահագնացող հումանիտար ճգնաժամի պայմաններում շարունակվում է խոչընդոտվել միջազգային հումանիտար և փաստահավաք առաքելությունների՝ ծայրահեղ անհրաժեշտ մուտքը ԼՂ»։
Ռուսական բանակը կարողացել է պատրաստվել պաշտպանությանը՝ արեւմտյան երկրների կողմից Ուկրաինային զենքի չափազանց դանդաղ մատակարարման պատճառով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, գրում է Strana.ua-ն։
«Գործընկերներին համոզելու համար անհրաժեշտ սպառազինություն տրամադրելու համար ծախսված ժամանակը վերածվում է կոնկրետ ռուսական ամրությունների, որոնք կառուցվել են այս ժամանակահատվածում, պաշտպանության խորը փորված գիծ, ականապատ դաշտեր»,- հավելել է նա։
Պոդոլյակի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով, սակայն հորդորել են «չսպասել «էքշընի»:
RBC-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ The Telegraph-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։ Նա ամենամեծ խնդիրն անվանել է «հրետանային զինամթերքի մատակարարման կայունությունը, ընդ որում՝ բավարար քանակությամբ»։
Ադրբեջանն ակնհայտորեն կանխամտածված քայլեր է ձեռնարկում Արցախից բնիկ հայ ազգաբնակչությանը հեռացնելու և նախնիների ժողովրդավար երկրում ազատ ու արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար։ Դա, ըստ էության, զտումների հստակ նշան է, ինչը չպետք է անտեսվի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ժամանակ:
Կոնգրեսական Փալոնը, ով լսումների ժամանակ ներկայացրել է իր դիտարկումներն ու առաջարկությունները, նախևառաջ ընդգծել է Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունն՝ Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիայի և շրջափակման պայմաններում: Փալոնի դիտարկմամբ՝ Ադրբեջանի նախագահը մի կողմից քննարկում է արցախյան հիմնահարցը, բայց մյուս կողմից տեղահանում է արցախահայերին՝ չփորձելով անգամ թաքցնել շարունակաբար հայկական տարածք մահաբեր ներխուժումներ իրականացնելու նկրտումները:
«Արդեն ժամանակն է, որ Միացյալ Նահանգները սկսի ավելի լավ ու արդյունավետ կիրառել իր տրամադրության տակ գտնվող դիվանագիտական գործիքները, ներառյալ պատժամիջոցները, որպեսզի վերջ տա այս ճգնաժամին»,- ասել է Փալոնը։
Անդրադառնալով տեղեկություններին, որ մյուս շաբաթ Վաշինգտոնում շարունակվելու են բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, կոնգրեսական Փալոնը կոչ է արել ԱՄՆ վարչակազմին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կանխելու Ադրբեջանի ռազմատենչ վարքագիծը, որով վերջինս փորձում է թելադրել վերջնական համաձայնագրի պայմանները: Դա, ըստ կոնգրեսականի, չի հանգեցնի տարածաշրջանում արդար և տևական խաղաղության։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ և նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին սպառնում է ազատազրկում և քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելք իր դեմ ներկայացված 28 դատական գործերով: Այս մասին Риа-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Cumhuriyet թերթը։
Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը թերթին հայտնել է, որ նախագահի նախկին թեկնածուի դեմ ոչ թե 18, այլ 28 հայց է ներկայացվել, ինչպես հաղորդում էր Anadolu պետական գործակալությունը։ Նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Քըլըչդարօղլուն որպես պատգամավոր չմտավ նոր խորհրդարան և զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
«Նախկինում մի շարք դատական գործեր կասեցվել էին Քըլըչդարօղլուի անձեռնմխելիության առկայության պատճառով, այժմ դրանք կրկին կքննարկվեն»,–գրում է թերթը։
Այս 28 դատական գործերի մեծ մասում հայցվորը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։
Հայցերի մեծ մասի համար նախկին թեկնածուին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում, ընդհանուր առմամբ բոլոր պահանջների համար՝ 110 տարվա ազատազրկում:
«Կարելի է կանխատեսել, որ այս հայցերը մեկը մյուսի հետևից կվերածվեն իրական գործերի»,–գրում է թերթը։
Ընդդիմադիր գործչի փաստաբանը կարծում է, որ դա տեղի չի ունենա, իսկ քրեական գործերի դեպքում նախկին թեկնածուի թիմը մտադիր է վիճարկել։
Ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միակ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է Էրդողանին՝ հավաքելով ձայների 47,82%-ը։
Մոսկվան հասկանում է հարցի զգայունությունը Երևանի համար։ Այս մասին այսօր մամուլիս ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Շոշիում Թուրքիայի հյուպատոստություն բացելու տեղեկությանը։
Նա նշեց, որ հյուպատոսական հաստատությունների բացումը, որտեղ էլ որ լինի, մասնավորապես՝ Շուշիում, Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարցն է։
«Մենք հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար։ Մեր շփումներում ընդգծում ենք միմյանց շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունը։ Ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը»,- հավելեց նա։
Ավելի վաղ Ադրբեջան այցելության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստվում են Շուշի քաղաքում հյուպատոսություն բացել։
Բելառուսում՝ արտերկրում պատրաստված զինյալների ներգրավմամբ իշխանությունը փոխելու փորձերը ցավալի կլինեն կատարողների և կազմակերպիչների համար, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին ասել է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը:
Ավելի վաղ բրիտանական Sunday Times թերթը հայտնել էր, որ Պոզնանում մարզում են անցնում մի քանի հարյուր գրոհայիններ, որոնք ավելի վաղ մեկնել էին Բելառուսից և այժմ ծրագրում են փորձել զինված պետական հեղաշրջում իրականացնել հանրապետությունում:
«Դա գաղտնիք չէ, այլ հայտնի փաստ է, ընդ որում ՝ այն մեզ հայտնի է դեմքերով ու մանրամասներով։ Այդ տեղեկությունը եղել է նաև հրապարակային հարթությունում, այդ թվում՝ «Եվրանյուզ» հեռուստաալիքով։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, դրան ուշադրություն ենք դարձրել լեհական կողմից, սակայն նրանց բացատրությունները քննադատության չեն դիմանում», — ասել է Գլազը Մինսկում ՀԱՊԿ ԱԳՆԽ-ի շրջանակներում։
Նա ընդգծել է, որ Բելառուսում նման գործողությունները համարում են հանցավոր և անպատասխանատու: «Մենք ոչ մի կասկած չունենք, որ այդ քրեական մտահղացումները կյանքի կոչելու փորձի դեպքում հետեւանքները կատարողների եւ կազմակերպիչների համար շատ ողբալի կլինեն», — հայտարարել Է զրուցակիցը:
ՀՀ արտգործնախարարությունն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման, հաստատում է՝ հունիսի 10-ին Սուդանի մայրաքաղաք Խարթումում հայտնաբերվել է 2 հայ կնոջ դիակ, որոնք, ենթադրաբար, հունիսի առաջին օրերին սովամահ են եղել։
«Խարթումում իրավիճակի վատթարանալուց առաջ՝ քաղաքից դուրս գալու օրերին, երկու հայ քույրերին (քույրերից մեկի անունը Զվարթ Եկավյան է) նույնպես առաջարկվել է լքել քաղաքը, սակայն տարեց քույրը տեղաշարժվելու խնդիր է ունեցել, իսկ կրտսեր քույրը (61 տարեկան) չի ցանկացել դուրս գալ մայրաքաղաքից և մնացել է ավագին խնամելու»,- պարզաբանում է Հայաստանի ԱԳՆ-ն՝ վկայակոչելով Սուդանի հայ համայնքի անդամներին։
Ուկրաինան Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ներառել է «Խաղաղարարի» պատժացուցակի մեջ, տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Ցուցակում նա նշվում է, որպես անձ, որն ենթակա է«անհապաղ ձերբակալման և Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի երկրների իրավապահ մարմիններին հանձնելու»։
««Խաղաղարար» կենտրոնը խնդրում է իրավապահ մարմիններին կայքում արված այս հրապարակումը դիտարկել որպես հայտարարություն՝ Ուկրաինայի ազգային անվտանգության, խաղաղության, մարդկության անվտանգության և միջազգային իրավակարգի դեմ այս քաղաքացու կողմից գիտակցված արարքների մասին», ասվում է կենտրոնի կայքում արված հաղորդման մեջ։
Սակայն, թե կոնկրետ ինչ «չարագործություններ» է կատարել Ռուբեն Վարդանյանը, անմատչելի գաղտնիք է մնում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.