29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական զինված ուժերի հակահարձակումը դանդաղ է ընթանում: Զելենսկի նկատել է, որ ռուսական կողմին հանգստանալու հնարավորություն չպետք է տրվի:
«Իրավիճակը բարդ է, ձեզ հետ կլինեմ լրիվ անկեղծ: Նախաձեռնությունը մերն է, սա առավելություն է: Մենք կանգնեցրել ենք ռուսական ներխուժումը և անցել ենք հակահարձակման, որը, սակայն, դանդաղ է ընթանում»,- նշել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ կարևոր է, որ իրենք առաջ են ընթանում և տարածքներ են ազատագրում:
«Մեզ անհրաժեշտ է հնարավորինս շատ մեր տարածքներից ազատագրել և առաջ շարժվել: Պուտինին «շնչելու ժամանակ» չպետք է տրվի»,- СBS-ի եթերում ասել է Վլադիմիր Զելենսկին:
Վերջինս ընդգծել է, որ արևմտյան զինամթերքն ուկրաինացի զինվորականներն օգտագործում են միայն Ուկրաինայի տարածքում: Զելենսկու խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է կոտրել ուկրաինացիներին, դրա պատճառով է, որ Ռուսաստանի Դաշնության բանակը կրակում է ոչ ռազմական օբյեկտների վրա և սպանում է քաղաքացիական բնակչությանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը իրանական արաբալեզու Al-Wefaq թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իրանը թույլ չի տա սահմանափակել կամ փակել իր պատմական ճանապարհն այս տարածաշրջանում, որը Իրանը կապում է Հայաստանի հետ, հայտնում է ԻՐՆԱ-ն։
Այսկերպ նա մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը։
«Դիմադրության առանցքի» աջակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունն է, և Թեհրանը ձգտում է իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության ու անվտանգության գործում: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
Հարցազրույցում նա նշել է նաև, որ թեև Իրանը համագործակցում է Արևելքի և Արևմուտքի երկրների հետ՝ պաշտպանելու իր ազգային շահերը, սակայն վարում է «ոչ Արևելքի, ոչ Արևմուտքի» քաղաքականություն՝ իր անկախությունը պահպանելու համար։
Իրանի արտգործնախարարը «Դիմադրության առանցքը» անվանել է արտաքին քաղաքականության կարևորագույն կողմերից մեկը։
Ամիր Աբդոլահիանը նշել է, որ որոշ արաբական երկրներ կարգավորել են իրենց հարաբերությունները Իսրայելի հետ, սակայն այս քայլը ստիպել է ռեժիմին անտեսել այդ երկրների ինքնիշխանությունը։
«Մեր անվտանգության մարմինների տրամադրության տակ մանրամասն փաստաթղթեր կան այն մասին, որ սիոնիստական ռեժիմը անտեսում է այդ երկրների ինքնիշխանությունը և առանց նրանց իմացության գործողություններ է ձեռնարկում տարածաշրջանի անվտանգության դեմ»,- ասել է նա։
«Ուստի կարծելը, թե սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը օգուտ կբերի իսլամական աշխարհին և տարածաշրջանի երկրներին, հեռու է իրականությունից»,- հավելել է իրանցի նախարարը։
Ամիր Աբդոլահիանը հստակ հասկացրել է, որ եթե նույնիսկ մի օր բոլոր արաբական և իսլամական երկրները փորձեն կարգավորել իրենց հարաբերությունները «կեղծ և ագրեսիվ սիոնիստական ռեժիմի» հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվի տարածաշրջանում դիմադրությունը պաշտպանելու իր սկզբունքից:
««Դիմադրության առանցքին» աջակցելը՝ նշանակում է երաշխավորել այն տարածաշրջանը, որտեղ մենք՝ որպես Իրան, ապրում ենք»,- ասել է նա։
Իրանի արտգործնախարարն իր հարցազրույցում անդրադարձել է նաև Սիրիայի խնդրին։ Նա հայտարարել է, որ արաբական երկրների, իսլամական պետությունների և տարածաշրջանի ղեկավարները լավ են հասկանում Սիրիայի դիրքորոշումը։
«Սիրիան այն երկիր չէ, որին կարելի է դուրս թողնել տարածաշրջանային հավասարումներից»,- ընդգծել է Ամիր Աբդոլահիանը։
«Սիրիայի և Թուրքիայի միջև համատեղ սահմանների անվտանգության հարցի վերաբերյալ Ամիր Աբդոլահիանն ասել է, որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է խորհրդակցությունները թուրք եղբայրների հետ՝ ուղիներ գտնելու և՛ Թուրքիայի մտահոգությունները լուծելու, և՛ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար»,- տեղեկացնում է լրատվամիջոցը։
Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը, որում երկիրը մեղադրվում է երեխաների հավաքագրման մեջ: Անկարան անհրաժեշտ պատասխան կտա «դաշինքի ոգուն անհամատեղելի զրպարտությանը»։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ին:
ԱՄՆ Պետդեպարտամենտը ավելի վաղ Թուրքիային ներառել էր այն երկրների ցանկում, որոնք օգտագործում են երեխա զինվորներ։
«ԱՄՆ-ը, որը ռազմական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ահաբեկչական PKK/YPG կազմակերպությանը (Քրդստանի աշխատավորական կուսակցություն), որը բռնի կերպով հավաքագրում է երեխաներին Սիրիայում և Իրաքում ահաբեկչական հարձակումներին մասնակցելու համար, կընդհարվեն այդ իրականության հետ, Թուրքիայի դեմ նման զրպարտություններով հանդես գալուց առաջ: Տեղեկատվության աղբյուրների օբյեկտիվությունը, որոնց վրա հիմնված են ԱՄՆ իշխանությունների որոշումները, լուրջ կասկածներ են հարուցում: Դաշինքի ոգուն անհամատեղելի այս զրպարտությանը անհրաժեշտ պատասխան կտրվի»,-այդ մասին ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Ադրբեջանը հայտարարել է, որ կշարունակի այլ երկրների հետ այլընտրանքային տրանսպորտային ուղիների մշակումն այն դեպքում, եթե Հայաստանը հրաժարվի կատարել իր պարտավորությունները: Այս մասին հայտնի է դարձել Ադրբեջանի նախագահի միջազգային հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցից:
«Մենք մեր լոգիստիկ կարիքները չենք կապելու Հայաստանի կառավարության քմահաճույքներին և առաջ ենք շարժվելու տարածաշրջանային գործընկերների հետ», — նշել է նա:
Հաջիևը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը ձգտում է բացել տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները, քանի որ կարծում է, որ «սերտ առևտրատնտեսական կապերը կնպաստեն տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը»:
Հաջիևի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ բանակցությունները լճացման փուլում են:
Հարցազրույցի ընթացքում Հաջիևը շեշտել է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը ձեռնտու է առաջին հերթին հենց Հայաստանին։
ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսին՝ ԼՂ իրավիճակի վերաբերյալ լսումների համար:
«Շնորհակալություն, սենատո՛ր Մենենդես, Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այս չափազանց կարևոր լսումների անցկացման համար։ Դա օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա, որն Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմամբ»,- կոնգրեսականը գրել է X-ի (նախկին Twitter) իր էջում:
Լսումների ժամանակ Մենենդեսը նշել էր. «Նախագահ Ալիևն ասում է, որ ինքն «էթնիկ զտումներ չի կազմակերպում», բայց դա հենց այն է, ինչ նա անում է»։
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X սոցկայքի միկրոբլոգում գրել է, որ վերջին շաբաթներին իրենք կանոնավոր պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում` հետևելու և վերահսկելու մետալուրգիական գործարանի ապամոնտաժումը:
«Մեր ներկայությամբ նպաստում ենք նյութերի և սարքավորումների ապահով և անվտանգ տեղափոխմանը նոր վայր»,-գրել են դիտորդները:
Սակայն ավելի ուշ այս գրառումը պաշտոնական էջից հեռացվել է և արվել է մեկ այլ գրառում հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է կատարում Երասխի տարածքում, ներառյալ մետալուրգիական գործարանը՝ հետևելու անվտանգության և ռազմական ցանկացած զարգացումներին: Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով և անվտանգ միջավայրի ստեղծմանը»:
Նշենք, որ Ադրբեջանը պարբերաբար կրակում է Երասխի մետալուրգիական գործարանի ուղղությամբ:
«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվում պետք է ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը վերաբերվեն այնպիսի հարգանքով, որին մեր գործընկերները հավակնում են՝ արդեն մեր կողմից, երբ խոսքը գնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի սեպտեմբերի 9-ի հայտարարությանը՝ թե ֆիկտիվ ընտրություններ են տեղի ունեցել Ուկրաինայի առանձին տարածքներում:
Նա հայտարարեց, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում երկու երկրների միջև միութենական մակարդակին, այդ պատճառով էլ Ադրբեջանական կողմի դեմ դիվանագիտական խողովակով դեմարշ է անցկացվել:
Նա հայտարարեց, որ կարծում է, որ նոր տարածաշրջանի պատմությունը ադրբեջանցի գործընկերները լավ գիտեն՝ նաև համատեղ անցյալից, քանի որ պատմական համատեքստում այդ գործընթացը տեսնելու հնարավորություն են ունեցել:
«Մենք ելնում ենք նրանից, որ հենց այդ ընկալմամբ պետք է ծնվի համապատասխան քաղաքական հենքը մեկնաբանությունների համար»,-ասաց Մարիա Զախարովան:
Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք էլ չի լինի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվայի կոշտ արձագանքը Երևանի վերջին կոպիտ հայտարարություններին պայմանավորված է նրանով, որ դրանք հիմնված են կեղծիքի կամ փաստերը խեղաթյուրելու փորձի վրա։ Մենք նույնիսկ այնքան ուշադրություն չենք դարձնում տոնայնությանը և անձնական վիրավորանքներին, այլ անճշտությանը, որն առկա հայտարարությունների հիմքում։ Այդ պատճառով էլ ՀՀ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ», – Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում ասել է Զախարովան։
Նրա խոսքով` եթե արձագանքեն իրենց ուղղված ամենօրյա կոպիտ արտահայտություններին, կարելի է այլևս չաշխատել, այլ միայն բողոքի նոտաներ գրել։ Երկրորդը` դա իրենց ոճը չէ` արձագանքել այդ կոպտությանը։
Զախարովայի խոսքով` իրենք վեր են կանգնում ամենօրյա այդ վիճաբանություններից և արձագանքում են այն դեպքերում, երբ սկզբունքային նշանակություն ունեցող հասկացություններն են կեղծվում։
«Այդ ոչ թե Ռուսաստանն է ճանաչել Բաքվի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, այլ դա արել է Հայաստանի ղեկավարությունը։ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի` ինչպես վերաբերվել դրան։ Սակայն պետք չէ Երևանում կայացված որոշումների համար մեղադրել և պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա: Պետք չէ ի դեմս Ռուսաստանի թշնամի փնտրել։ Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամին չի եղել և երբեք էլ չի լինի։ Երբեք չի լինի», – ընդգծել է նա։
Զախարովան հավելել է, որ հասկանում է` մեծ է մեղավորներ գտնելու գայթակղությունը, երբ ինչ–որ բան չի ստացվում կամ այնպես չի ընթանում, բայց ոչ կոնկրետ այս դեպքում։ Քանի որ դա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ինչը վտանգավոր է Հայաստանի համար։
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին լրագրողները խնդրել էին մեկնաբանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը, թե հրապարակային հռետորաբանությունը կոպտության եզրին պատիվ չի բերում Հայաստանի քաղաքական գործիչներին։ Ի պատասխան` Ալեն Սիմոնյանն ասել էր, որ չի պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության, ինչ-որ քարտուղարուհու, դա իր մակարդակը չէ։
Նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանները Լաչինի միջանցքի շրջափակման և ԼՂ–ում ստեղծված իրավիճակի համար մեղադրում են Ռուսաստանին, ինչին պարբերաբար արձագանք է լինում ռուսական կողմից։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լարվածության աճի և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման ֆոնին՝ Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Մենք խորապես անհանգստացած ենք հաղորդագրություններից, որ ադրբեջանական զինուժը տեխնիկա է կուտակում Հայաստանի սահմանի երկայնքով։ Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդ կողմերին աշխատել Հայաստանի սահմանների հետագա ցանկացած խախտում կանխելու ուղղությամբ։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը շրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգ է պարունակում և սրում է Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարդասիրական ճգնաժամը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անկեղծորեն ներգրավվել խաղաղ բանակցություններում, ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը նրանց դեմ իբրև զենք կիրառելուց և անվերապահորեն վերացնել շրջափակումը` երաշխավորելու մարդկանց, մեքենաների և բեռների անխափան երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով: Մենք նաև կոչ ենք անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին նշանակել հատուկ զեկուցող՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրավիճակը»:
Մեր համատեղ աշխատանքի առաջնահերթությունը Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդումն է, հայ-ռուսական մեդիաֆորումին տեսաուղերձով այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տասնամյակներ շարունակ Մոսկվան և Երևանը արդյունավետ համագործակցել են։ Մենք օգնել ենք եղբայրական հայ ժողովրդին ամենադժվար պահերին։ Ռուսաստանի նախագահ Պուտինի անձնական մասնակցության շնորհիվ 2020 թվականի պատերազմը դադարեցվեց։ Ռուսաստանի նախագահը բոլոր ջանքերը գործադրեց, որ ստորագրվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ամուր հիմք դարձավ խաղաղության հասնելու, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա աշխատանքի համար»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը մշտապես և անկեղծ շահագրգռվածություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ում դաշնակցի ճակատագրով։
«Ո՛չ ձեզ, ո՛չ մեզ չի կարող բավարարել Հայաստանի տեղեկատվական տարածքում վերջին շրջանում գերակշռող հստակ միտումը՝ տարածել միակողմանի, բացասական, իսկ հաճախ պարզապես իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Դա, անշուշտ, հակասում է երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական շփման բնույթին։
Եկեք բաց խոսենք խնդիրների մասին։
Անթույլատրելի ենք համարում հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ Ռուսաստանին մեղադրելու հաշվին մեր ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն հրահրելու փորձերը: Օդիոզ նախադեպ է Պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մ. Ս. Սիմոնյանի, միջազգայնագետ Ա.Մ․ Միհրանյանի, մեդիա-մենեջեր Ա.Ա. Գաբրելյանովի ընդգրկումը «սև ցուցակներում», ինչպես նաև ս.թ. օգոստոսին երկիր մուտք գործելու հնարավորության մերժումը Հայաստանի հետ Ռուսաստանի բարեկամության և համագործակցության ընկերության նախագահ, հանրապետությունում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախկին ղեկավար Վ.Վ. Կրիվոպուսկովին:
Դուք գիտեք, որ այսպիսի «անցանկալիությունը» մեր երկրի առաջատար մեդիամենեջերներ և քաղաքագետներ հանդիսացող անձանց համար, որոնք չեն խախտել օրենքը, այլ միայն արտահայտել են իրենց անձնական, մասնավոր կարծիքը, էական վնաս է հասցնում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությանը, հատկապես տեղեկատվական գծի վրա։ Եվ, իհարկե, այն, ինչը երեկ զարմացրեց և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի տեղեկատվական դաշտին, «Sputnik Արմենիա» ռադիոյի մեկնաբան Ա.Գևորգյանի և բլոգեր Մ. Բադալյանի ձերբակալությունն էր»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։
Ըստ նրա՝ ռուս-հայկական մեդիաֆորումի անցկացման ժամանակ կատարված սադրանքն ուղղված է, հավանաբար, երկկողմ հարաբերությունների և արդիական օրակարգի համար կարևոր այս միջոցառման խափանմանը։
«Ակնհայտ է, որ այս սադրանքի հետևում կանգնած են հենց այն ուժերը, որոնք շահագրգռված չեն մեր երկրների և դրանց ժողովուրդների մերձեցմամբ, շահագրգռված են հակառակով՝ մարդկանց օտարելով, ատելություն, վախ, անվստահություն սերմանելով»,- ասել է Զախարովան։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.