29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թուրքիայի Ազգային մեծ ժողովը քաղաքացիներից ստացել է Իգդիրին սահմանակից Հայաստանի տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանի ռիսկերի հետ կապված դիմումներ, որոնց համար համապատասխան ընթացակարգերից հետո հանդես է եկել պատասխան գրությամբ։
Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի դիմումների ընդունման եւ համակարգման հանձնաժողովի պատասխան գրության մեջ ներկայացվել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված իրավիճակը եւ Թուրքիայի իրականացրած քայլերը։
Գրության մեջ նշվել է, որ Թուրքիայի իշխանությունները մշտապես հետամուտ են եղել Ատոմակայանի ռիսկերի կառավարմանը, ինչպես նաեւ ՄԱԳԱՏԷ–ին տեղեկացրել, որ Մեծամորի ատոմակայանը իրենց համար վտանգավոր է։ Ըստ գրության՝ Մեծամորի ատոմակայանի շրջակայքում ուսումնասիրությունների արդյունքում ռադիոակտիվ տարրեր չեն հայտնաբերվել, սակայն շրջանի բնակչությունը իրազեկված է հնարավոր վտանգի դեպքում իրականացվելիք քայլերի մասին։
Թուրքիայի խորհրդարանի գրության մեջ նաեւ հիշատակվել է, որ ատոմակայանի փակելու հարցը միայն տվյալ երկրի ներքին գործն է։
Ես զարմացած եմ հայ խորհրդարանականներից մեկի տարօրինակ հայտարարությամբ. Խոսվում էր Հայաստանում ռուսական հեռուստաալիքների «հնարավոր փակման» մասին։ Տոնը, անկեղծ ասած, սկանդալային է։ Այս մասին Telegram-ում գրել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը` մեկնաբանելով երկրում ռուսական հեռուստաալիքների հնարավոր փակման մասին` Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Լուսինե Բադալյանի հայտարարությունը։
«Չգիտեմ՝ սա հակառուսական ալիքը թամբելու և քաղաքական միավորներ վաստակելու փորձ է, թե ոչ։ Համոզված եմ, որ նման բաները Հայաստանում աջակցություն չեն գտնի և չեն խաթարի մեր ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ հանուն քաղաքական որոշակի իրավիճակի։ Առավել ևս, որ իրավիճակն ակնհայտորեն հնարված է։ Հիշեցնեմ նաև, որ սեպտեմբերին կայացած ռուս-հայկական մեդիա ֆորումում մանրամասն քննարկվել են ինչպես մեր, այնպես էլ հայկական ալիքների հեռարձակման հարցերը։ Մենք ուշադիր հետևելու ենք զարգացմանը»,- գրել է Կարասինը։
Ադրբեջանցի զինվորների թևկապին թուրքերեն գրված է՝ «Մի՛ փախիր, հայ։ Դու, ուղղակի, հոգնած կմեռնես»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրք պատմաբան Թաներ Աքչամը։
«Նկարում պատկերված մարդուն բոլորդ գիտեք. սա Էնվեր փաշան է՝ Հայոց ցեղասպանության գլխավոր ճարտարապետներից մեկը:
Ակնհայտ է, որ ադրբեջանական վարչակարգի գիտակցության մեջ ուղիղ կապ կա 1915 թվականի ցեղասպանության և սեփական գործողությունների միջև։ Այնպես որ մենք ստիպված չենք լինի այս կապը հետո ստեղծել:
Հարցն այն է, թե էլ ի՞նչ է անելու այս մտածելակերպն այս տարածաշրջանում։
«Մենք չէինք իմանում» արտահայտությունը շրջանցելու համար խորհուրդ եմ տալիս բոլորին տարածել այս լուսանկարը»,- նշել է պատմաբանը՝ հրապարակելով թևկապի լուսանկարը։
Կիպրոսի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի կոպտագույն խախտումը և հայտնել, որ իշխանությունները դիտարկում են Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին իրենց երկրում տեղավորելու հնարավորությունը։
Այս մասին ասված է կղզի պետության արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԳՆ հաղորդագրության «Ադրբեջանի այս միակողմանի գործողությունները հանդիսանում են էթնիկ զտումների ակտեր և հետևաբար պետք է արժանանան միջազգային հանրության համանման ու վճռական արձագանքին»։
Նշվում է նաև, որ Կիպրոսն աջակցում է բոլոր պետությունների ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը՝ որպես սկզբունքներ և կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հետագա ռազմական գործողություններից՝ հիմնվելով Ալմաթիի հռչակագրի վրա։
«Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել հարկադիր տեղահանվածներին՝ Լեռնային Ղարաբաղ հայերին, որոնք հազարներով լքում են իրենց նախնիների տները։ Այս առումով դիտարկվում է նաև անհրաժեշտության դեպքում մի շարք տեղահանված հայերի մեր երկրում տեղավորելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա. Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի Ազգային ժողովում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը. ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել են ՌԴ ԱԳՆ-ից։
Գերատեսչությունում նշել են, որ Երևանը հաշվի չի առել Հռոմի ստատուտի վերաբերյալ Մոսկվայի պատասխան առաջարկները։
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո դժվար կլինի պատկերացնել ՌԴ ղեկավարության այցերը հանրապետություն, ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել էր, որ Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը:
«Հայաստանը լավ գիտի, որ մենք (Հռոմի ստատուտի) մասնակից չենք, և Հայաստանը քաջատեղյակ է (Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու հրաման տալու) ուղեղում դժվար տեղավորվող որոշման մասին, որը կայացվել է այս կանոնադրության հիման վրա։ Մենք գիտենք, որ Երևանում սա շատ լավ գիտեն։ Սա այն չէ, ինչ մենք ողջունում ենք: Իհարկե, Հայաստանն ինքնիշխան պետություն է և մենք հույս ունենք, որ նման որոշումները բացասական անդրադարձ չեն ունենա երկկողմ հարաբերություններին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով Հայաստանի համապատասխան քայլերի մասին։
Պեսկովի խոսքով՝ նման որոշումը «չափազանց թշնամական» է Ռուսաստանի նկատմամբ։ Նա նաև հայտարարել է, որ ծանոթ չէ Հռոմի ստատուտի իրավական լուծման Հայաստանի առաջարկած համաձայնագրի մանրամասներին։ Պեսկովը հավելել է, որ Պուտինն առաջիկայում չի նախատեսում Հայաստան այցելել։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագիծը, այն ներառվել է ԱԺ քառօրյայի օրակարգ: Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում։
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն ասել է, որ Բաքուն ցանկանում է ճանապարհային և երկաթուղային կապ ապահովել Նախիջևանի հետ ՀՀ Սյունիքի մարզով, սակայն այդ նպատակով այնտեղ զորք չի ուղարկի։
«Ադրբեջանն ասում է, որ ցանկանում է ճանապարհային և երկաթուղային կապեր հաստատել էքսկլավի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն) հետ, բայց «այնտեղ զորքեր չի ուղարկի», — հաղորդում է Reuters-ը Սուլեյմանովի հետ հարցազրույցից հետո:
Նրա խոսքով, գաղափարը բանակցությունների միջոցով տրանսպորտային միջանցքների բացման շուրջ համաձայնության գալն է, մինչդեռ «ոչ ոք չի պատրաստվում ուժով ոչինչ բացել»։ «Դա հակասում է նպատակին: Ոչ ոք չի պատրաստվում այնտեղ զորքեր տեղակայել, մենք չենք պատրաստվում ներխուժել Հայաստան»,- հավելել է դիվանագետը։
Կրեմլում հայտարարել են, որ ԱՄՆ-ն չի կարող մրցակցել Ռուսաստանի հետ Հայաստանի անվտանգության, այդ թվում՝ էներգետիկ և տնտեսական անվտանգության ապահովման հարցում։ «Եթե խոսում են էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին, ապա դժվար թե ինչ-որ բան համադրվի ինտեգրման այն խորության հետ, որը կա ռուսական տնտեսության հետ։ Դժվար թե դա կրկին համեմատվի Հայաստանի տնտեսության անուղղակի սուբսիդավորման հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը, որում նա հավաստիացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ցանկանում է զարգացնել համագործակցությունը անվտանգության և էներգետիկայի ոլորտում:
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին տարբեր բնական պաշարներ է մատակարարում արտոնյալ գներով։
«Ռուսաստանի կողմից ցուցաբերվող օգնությունը շատ նշանակալի ներդրում է Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման գործում։ Ռուսաստանը դա արել է և կշարունակի անել»,- նշել է Պեսկովը։«Հետևաբար, դժվար թե հնարավոր լինի մեր փոխգործակցության մակարդակը և մեր ներգրավվածությունն այս փոխգործակցության մեջ համեմատել ամերիկացիների ներգրավվածության հետ։ Նույնը կարելի է ասել մեր ներգրավվածության մասին ոչ թե բանավոր միջամտության մեջ՝ օգնելու հանգուցալուծմանը, այլ դե ֆակտո ներգրավվածությանը կարգավորման գործընթացում։ Կրկին այստեղ համեմատություն չկա»,- հավելել է Կրեմլի խոսնակը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացումը երկու պետությունների ինքնիշխան իրավունքն է։ «Ինչ վերաբերում է հրապարակված նամակներին (Բայդենը Փաշինյանին), ապա, իհարկե, դրանք ինքնիշխան երկրներ են։ Միացյալ Նահանգներն ու Հայաստանն ունեն իրենց ուղղությունները, որոնցում զարգացնում են փոխգործակցությունն ու երկխոսությունը։ Մենք զարգանում ենք մեր սեփական ուղղություններով»,- ասել է Պեսկովը։
Թուրքական իշխանամերձ լրատվամիջոցում «Հայաստանը այժմ քաշված է. Ադրբեջանը խաղաղության համար 100 միլիարդ դոլար է ուզում » վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Հղում է արվում իրենց «հավաստի աղբյուրներին» և նշվում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկվող խաղաղության պայմանների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում «փոխհատուցման հարցը»։
Ըստ հրապարակման՝ Ադրբեջանը պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում Լեռնային Ղարաբաղը 30 տարի իբր օկուպացված պահելու համար:
Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե լճի» (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։
Ռուս խաղաղապահները երկուշաբթի օրը հրադադարի խախտումներ չեն արձանագրել Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
Պաշտպանության նախարարությունը նշել է, որ ավելի քան 670 տարհանված խաղաղ բնակիչներ շարունակում են մնալ ռուս խաղաղապահների հետ Լեռնային Ղարաբաղում։ «Ռուսական խաղաղապահ զորախումբն ունի 675 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 408 երեխա։ Կազմակերպվել է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը»,- նշվում է տեղեկագրում։
Ավելի քան 3200 միավոր հրետանային զինատեսակներ, հակատանկային զինատեսակներ և շարժակն զինեթահրթիռային համալիրներ, մոտ 435 հազար զինամթերք է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի կազմավորումներին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Իվանյան քաղաքում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու Ռամին Մամեդովի հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և Արցախի դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։
Հանդիպման ավարտից հետո Ադրբեջանի նախագահի վարչակազմը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է.
«Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը համաձայնություն է հայտնվել սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում քննարկված հարցերի լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ, մասնավորապես՝ հումանիտար օգնության հնարավորինս արագ տրամադրման, վառելիքի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումների վերականգնման վերաբերյալ»։
Բացի այդ, հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծման աշխատանքային խմբի անդամների հանդիպումը՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, Ղարաբաղի համապատասխան ներկայացուցիչների հետ, որոնք ներգրավված են կոմունալ, բժշկական ծառայությունների և այլ քաղաքացիական գործունեության մեջ՝ ընթացիկ գործունեության ուղղությունները որոշելու և համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով։
«Առաջարկվել է համատեղ կազմակերպել ադրբեջանական և հայկական ծագում ունեցող բուժաշխատողների բժշկական ծառայությունները դաշտային հիվանդանոցում, որն առաջարկվել է ստեղծել Ստեփանակերտ (Խանքենդի) քաղաքի մոտ կամ Իվանյան (Խոջալու) ուղղությամբ։ Բացի այդ, առաջարկվել է ադրբեջանական և հայ սպասարկող անձնակազմի կողմից ստեղծել սննդի մատակարարման շարժական ծառայություն:
Հանդիպմանը ադրբեջանական կողմն ընդգծել է «ադրբեջանական և հայազգի բուժաշխատողներից բաղկացած համատեղ բժշկական խմբերի ձևավորման կարևորությունը, որոնք ծառայություններ են մատուցում հեռավոր գյուղերում ապրող և բժշկական օգնության կարիք ունեցող միայնակ անձանց։ Առաջարկվել է կազմակերպել Ղարաբաղի հայերի հասարակական ակտիվիստների ուղևորությունները Բաքու կամ Ադրբեջանի այլ քաղաքներ։ Նշվել է, որ նման նախաձեռնությունները կարեւոր են քաղաքացիական հասարակության երկխոսության հարթակ ստեղծելու, ինչպես նաեւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման տեսանկյունից»։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնել հաջորդ հանդիպումը՝ կատարված աշխատանքների արդյունքները քննարկելու և հետագա քայլերը նախանշելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.