29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հունիսի 25-ին Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի առաջնագծում «հայկական կողմի կրակոցից սպանվել է» Ադրբեջանի բանակի զինծառայող Բաբաև Իլքին Օգթայ օղլուն (Babayev İlkin Oqtay oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական Kanal24.az կայքը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել իր զինծառայողի կորստի մասին:
Ըստ սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի՝ Բաբաևը ծառայում էր Ադրբեջանի բանակի` Աղդամում տեղակայված 161-րդ զորամասում:
Ըստ այլ օգտատերերի՝ Բաբաև Իլքինը ապրում էր Բաքվի Սաբունչու շրջանի Մաշթաղա գյուղաքաղաքում, իսկ ծագումով Ադրբեջանի Լերիկ շրջանից էր: Հուղարկավորվել է Մաշթաղայում:
Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 35 մահացած զինծառայողի անուն։
Ադրբեջանում՝ Մինգեչաուրում տեղացած անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ու ուժեղ քամին մեծ վնաս են հասցրել տեղի բնակելի տներին:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց համաձայն՝ աղետը մեծ վնաս է հասցրել ավելի քան 100 տան և մեծաքանակ տնային կենդանիների անկման պատճառ դարձել:
Ջրհեղեղի արդյունքում բնակավայրի ճանապարհները դարձել են անանցանելի: Մասնագետները պնդում են, որ ջրհեղեղի պատճառը տեղի ջրահեռացման համակարգի սխալ կառուցումն է, ինչպես նաև այն, որ ժամանակին չեն իրականացվում հեղեղատարների մաքրման աշխատանքներ:
Ադրբեջանում սկանդալ է հասունանում, որի կենտրոնում Paramount Travel club զբոսաշրջային ընկերության ղեկավար Ֆիքրեթ Մամեդովն է։ Պատճառը Facebook սոցցանցում նրա կտրուկ հայտարարություններն են՝ ադրբեջանալեզու բնակչության հիմնական տարրի ցածր ինտելեկտի վերաբերյալ։
«Դա զանգվածային ստորաքարշության, պնակալեզության, անիրազեկության, հետամնացության (այդ լեզվով առաջադիմական գրականություն, գիտական ու տեխնիկական աշխատանքներ չկան) լեզու է»,- հայտարարել է Մամեդովը՝ ի պատասխան հարցերի, թե ինչո՞ւ ինքը ադրբեջաներեն գրառումներ չի կատարում։
Haqqin.az-ի հաղորդմամբ՝ հայրենակիցներին սահմանափակ ուղեղներով հասարակություն համարելով, որն ունակ չէ ինքնաքննադատության և վերլուծության, Մամեդովը նշել է. «Սա այն ազգը չէ, հանուն որի արժե ջանք գործադրել»։
Ռուսաստանից նոր ռազմատեխնիկա է մատակարարվել Ադրբեջան: Բաքվի նավահանգիստ հասած ժամանակակից սպառազինության մեծ խմբաքանակը մոտ ժամանակներս ուղղվելու է մերձճակատային գոտի, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Համաձայն միջկառավարական համաձայնագրի և Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվել է ռազմատեխնիկայի պլանային մատակարարում, գրում է գործակալությունը:
Նշվում է, որ «այդ սպառազինությունն ուժեղացնելու է զրահապատ տեխնիկա, ամրություններ, փոքր արագության օդային թիրախներ, կենդանի ուժ և այլ օբյեկտներ խոցելու Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մարտական և մարտավարական հնարավորությունները»:
Նշվում է, որ ռուսական ռազմական տեխնիկայի և սպառազինության մատակարարումն Ադրբեջան «շարունակվելու է»:
ԱՊՀ երկրների քաղաքացիները (որոնք, առկա տվյալների համաձայն, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ են), ստանալով իրական մարտական պատրաստություն և փորձ, սկսել են վերադառնալ ԱՊՀ պետությունների տարածքներ, այդ թվում նաև Հյուսիսային Կովկասում, Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում իրենց կենտրոններն ուժեղացնելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու հանձնաժողովներում հանդես գալով զեկույցով, հայտնում է ТАСС-ը:
Նովիկովը հայտնել է, որ օտար երկրներում գրոհայինների շարքերում մարտական պատրաստություն անցած ԱՊՀ ավելի քան երկու հազար քաղաքացի հետախուզման մեջ է գտնվում:
«Այս տարվա հունիսի դրությամբ ահաբեկչական և ծայրահեղական բնույթի հանցագործությունների իրականացման համար հետախուզման մեջ է գտնվում ԱՊՀ պետությունների ավելի քան 7 հազար քաղաքացի: Հատուկ ընդգծեմ, որ նրանցից ավելի քան 2 հազարն անձինք են, որոնք մասնակցել են երրորդ երկրների տարածքում ռազմական գործողությունների անօրինական զինված խմբավորումների և միջազգային ահաբեկչական խմբավորումների կազմում»,- հայտնել է պաշտոնյան:
Խոսելով գրոհային-ահաբեկիչների խնդրի մասին՝ նա նշել է, որ Աֆղանստան-Պակիստան գոտում, Սիրիայում և Իրաքում զինված հակամարտություններին մասնակցած ԱՊՀ երկրների քաղաքացիները (առկա տվյալների համաձայն՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ), ստանալով իրական մարտական պատրաստություն և փորձ, սկսել են վերադառնալ ԱՊՀ պետությունների տարածքներ։
«Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում եղան բազմաթիվ զոհեր ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է», — այս մասին ասվում է ԵՄ խոսնակի հայտարարության մեջ:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման և այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին:
Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում՝ թե՛ գործերում և թե՛ խոսքում:
Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը և վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում` դրսևորելով անհրաժեշտ բարեխղճություն և քաղաքական կամք»:
Համացանցում հայտնվել է ռուսատանաբնակ հայազգի քրեական աշխարհում հեղինակություն համարվող Արսեն Հարությունյանի և նրա բանդայից մի քանի հոգու ձերբակալության տեսանյութը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ռուսաստանի հատուկ ջոկատայինները ձերբակալում Հարությունյանին և ևս երկու հոգու:
Արսեն Հարությունյանը, ում հանրությունը ճանաչում է որպես Արսեն Ռաստովսկի (Երևանսկի), ձերբակալվել է ապրիլի կեսերին: Ըստ մեր տեղեկությունների բանդան ձերբակալվել է 13-15 միլիոն ռուսական ռուբլու չափով ավտոմեքենաների գողություն իրականացնելու համար, իսկ Ռաստովսկին մեղադրվում է բանդայի ղեկավար լինելու մեջ:
Որոշ տեղեկություններով՝ ձերբակալությունը տեղի է ունեցել մեկ այլ գողություննիրականացնելու փորձի ժամանակ:
Հարությունյանի և բանդայի մյուս ներկայացուցիչների խափանման միջոց ընտրվել է կալանքը: Դատավարությունը դեռ շարունակվում է:
https://www.youtube.com/watch?v=Ve6l0Bj-Tz0
Իրաքում հատուկջոկատայինների կանադական ստորաբաժանման զինծառայողը 3540 մետր հեռավորությունից սպանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից մեկին:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, նոր ռեկորդ սահմանած կանադացի դիպուկահարի անունը չի հրապարակվում` անվտանգության նկատառումներից ելնելով: Հայտնի է միայն, որ կրակոցն արձակվել է McMillan TAC-50 հրացանից: Միևնույն ժամանակ նշվում է, որ դիպուկահարին 10 վայրկյան է անհրաժեշտ եղել նշան բռնելու և կրակելու համար:
Կրակոցի հստակությունն ու հեռավորությունը ստուգվել է տեսախցիկների և այլ միջոցների օգնությամբ:
Մահացու հեռահար կրակոցի նախկին համաշխարհային ռեկորդը երկար ժամանակ պատկանել է բրիտանացի դիպուկահար Քրեյգ Հարիսին: 2009 թվականին նա 2475 մետրից խոցել է «Թալիբան» շարժման երկու գրոհայինի:
Թուրքական մի շարք լրատվակայքեր (haberler, sondakika, ensonhaber, tgrthaber), հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկությանը, հայտնում են, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանական ուժերը գերեվարել են հայ դիվերսանտի:
Ըստ նույն աղբյուրի՝ որպես հայ դիվերսանտ ներկայացվող Զավեն Հովհաննեսի Կարապետյանը խոստովանել է, որ ծննուդով Նոյեմբերյանի Դովեղ գյուղից է, դիվերսիոն գործողության ժամանակ չի կարողացել փախսուտի դիմել, փորձել է թաքնվել, բայց, ի վերջո, հայտնաբերվել է: Թուրքական նշյալ կայքերը, սակայն, չեն հրապարակել ադրբեջանական կողմից տարածած տեսանյութը:
Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը արձագանքել է՝ ասելով, որ հայկական զինված ուժերում այդ անուն-ազգանունով զինծառայող չկա: Իսկ Տավուշի մարզի Դովեղ գյուղի համայնքապետ Սամվել Գորգինյանը հայտարարել է, որ այդ անուն-ազգանունով բնակիչ գյուղում չի եղել:
https://www.youtube.com/watch?v=JgJ0uRkPuuo
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը նամակ է հղել Թուրքիայի ՊՆ-ի ղեկավար Ֆիքրի Ըշըքին, որում պաշտոնական Անկարային իրազեկել է Սիրիայի քրդերին տրամադրված զենքերի ու զինամթերքի մասին:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցը հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին, նշում է, որ ամերիկացի պաշտոնյան հերթական անգամ երաշխիքներ է տվել Թուրքիային, որ քրդական ուժերին տրամադրված զենքերը և սարքավորումները չեն օգտագործվի իրենց դեմ: Բացի այդ Մեթիսը նշել է, որ իրենք ամեն ամիս շարունակելու են տեղեկություններ տրամադրել Թուրքիային՝ քրդերին տրամադրված բոլոր զենքերի մասին: Թուրքական կողմին կներկայացվեն նաև զենքերի լուսանկարները:
Հատուկ ընդգծվել է, որ այն բանից հետո, երբ Սիրիայի Ռաքքա քաղաքը ազատագրվի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից, քրդերին տրամադրված զենքերը հետ են վերցվելու:
Հիշեցնենք, որ ամերիկյան ղեկավարությունը որոշում էր կայացրել, որ Ռաքքայի օպերացիային մասնակցելու են Սիրիայի քրդական ուժերը, ինչը արժանացել էր Թուրքիայի կոշտ արձագանքին: Քանի որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն և պնդում է որ վեջիններս սպառնում են իր անվտանգությանը:
Աղբյուր` Ermenihaber.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.