29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան նոր բնակարանների շնորհման հանդիսավոր միջոցառմանը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը կլուծվի: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ը:
Ադրբեջանի առաջին տիկինը դա ասել է ադրբեջանցիներին ուղղված իր խոսքում, որտեղ նա հաճոյախոսություններ է շռայլել սեփական ժողովրդին. «…և այդ պատճառով մենք անպայման կհասնենք մեր բոլոր ցանկությունների իրականացմանը, արդարությունը կհաղթի, ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր հանգուցալուծումը, բոլորդ «կվերադառնաք ձեր հայրենի տները և մենք կնշենք դա այնտեղ բոլորս միասին»», — ասաց նա:
Քննիչները պարզում են, թե ով է կատարել «Կապշին» ընկերության ղեկավար Վաչիկ Աբգարյանի վրա հարձակումը: Իրավապահները չեն բացառում, որ ձեռնարկատիրոջ վրա հարձակման պատճառները կարող են կապված լինել բիզնես տարաձայնությունների հետ, փոխանցում է Life-ը:
2016 թվականի հունիսից «Կապշինը» պահանջում է որպես վարկառու սնանկ ճանաչել «Մոսկվայի Զելենոգրադի վարչական շրջանի ձեռնարկատիրության զարգացման կենտրոն» ՀԿ-ին: Մինչ օրս չի հաջողվել սրան հասնել:
Ինքը «Կապշին» ընկերությունը համարվել է մայրաքաղաքային իշխանությունների խոշոր կապալառուներից մեկը: Այսպես` դեռեւս 2011 թվականին ընկերությունը 27 մլն ռուբլի է ստացել Զելենոգրադի շենքերից մեկի արտաքին պատերի ջերմամեկուսացման եւ պատշգամբների ապակեպատման աշխատանքներն ավարտելու համար: Նույն թվականին եւս 83 մլն ռուբլի ստացել է բարեկարգման եւ կանաչապատման համար:
Վերջին խոշոր գործարքը, ըստ պետական գնումների պորտալի, Աբգարյանի «Կապշինը» կնքել է 2012 թվականին «Կապիտալ վերանորոգման տնօրինություն» պետական գանձապետական վարչության ենթագերատեսչական դեպարտամենտի հետ: 67 մլն ռուբլու դիմաց Աբգարյանի ընկերությունը պետք է «կարգավորեր տրանսպորտային հոսքը» «Ռեչնոյ վոկզալ» շրջանի տրանսպորտի փոխադրման հանգույցում:
Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել 57-ամյա հայ ձեռնարկատեր Վաչիկ Աբգարյանի վրա հարձակման մասին: «Կապշին» ընկերության ղեկավարի վրա կրակել են Վերեյսկայա փողոցում գտնվող սեփական գրասենյակի մոտ: Գնդակը մխրճվել է գործարարի կրծքավանդակ: Նրան շտապ հոսպիտալացրել են: Բժիշկները կլինիկական մահ են գրանցել: Ավելի ուշ նա վախճանվել է:
Այսօր առավոտյան Մոսկվայում հայ գործարար է սպանվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Հունիսի 27-ի առավոտյան Մոսկվայի Վերեյսկայա փողոցում, իր գրասենյակի հարեւանությամբ գնդակահարվել է գործարար Վաչիկ խաչիկի Աբգարյանը։ Հաղորդում է «Sputnik»-ը:
Մի խումբ անձինք հրազենից կրակ են բացել գործարարի ուղղությամբ։ Աբգարյանը վիրավորվել է կրծքավանդակից, տեղափոխվել հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ 57-ամյա Վաչիկ Աբգարյանը ՌԴ–ում զբաղվում էր շինարարական բիզնեսով։ Նա 2002 թ–ին հիմնադրել և մինչ օրս ղեկավարում էր «Կապ-ստրոյ» շինարարական ընկերությունը:
Պաշտոնական որևէ մեկնաբանություն կատարվածի վերաբերյալ չի հնչել: Ամենայն հավանականությամբ, նշում են տեղական լրատվամիջոցները, դա պատվիրված սպանություն էր:
Արդեն մի քանի օր է Բաքվում գտնվող ռուսաստանցի հայտնի քաղաքական, հասարակական գործիչ, լրագրող և հրապարակախոս Ալեքսանդր Պրոխանովը հասցրել է մի քանի հարցազրույց տալ, ինչպես նաև հանդիպել Ադրբեջանի առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի, պաշտոնատար անձանց և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Պրոխանովը պատմել է, որ եղել է Շուշիում. «Հիշում եմ, այնտեղ՝ սարի վրա, առողջարան… Ինչպես կորցրեցիք Շուշին: Չէ որ դա անառիկ բերդ էր»:
Ղարաբաղյան համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ալեքսանդր Պրոխանովը հարցեր էր հնչեցնում, որոնք ոմանց կարող էին տարօրինակ թվալ: Դրանցից մեկը. «Ինչու՞ Ադրբեջանը չի «վերադարձնում իր հողերը»»:
Պատասխանելով այն հարցին, որ Ա. Պրոխանովի ներկայիս այցն Ադրբեջան տարբերվում է հագեցած ծրագրով, որ դրան հետաքրքրությամբ հետևում են ոչ միայն Ադրբեջանում, այլև Հայաստանում, և սոցիալական կայքերի հայկական տիրույթում և որոշ ԶԼՄ-ում հրապարակումներ են հայտնվում, որոնց հեղինակներն իբր փորձում են նրա այցի մեջ այլ խորհուրդ տեսնել, ասաց. «Մարդկանց բնորոշ են ենթադրություններն ու կասկածամտությունը: Եթե հայերը գտնում են, որ ես Ադրբեջան մի քանի ռուսական գունդ եմ բերել, նոր ռուսական զենք, «С-600» համալիրներ կամ Լաչինի վրա հարձակման նոր ծրագիր, ապա նրանք խորապես սխալվում են: Իմ հետևում ոչ Գենշտաբն է, ոչ ԱԴԾ-ն: Ես ռուս մտավորական եմ, ինտելեկտուալ և գրող: Ես ժամանել եմ այստեղ Բաքվում իմ ընկերներին գրկելու համար, հաստատելու, որ ես սիրում եմ Բաքուն, իմ ադրբեջանցի ընկերներին: Ժամանել եմ այստեղ ոչ Կալաշնիկովի հրացանով, այլ ծաղկով»:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավային հատվածի բնակիչ Արամազդ Անդրեասյանին 5-ամյա որդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել, հայտնում է foxnews.com կայքը՝ մանրամասնելով, որ երեխայի դին 2 ամիս առաջ անհետանալուց հետո դեռևս չի հայտնաբերվել:
Մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր դատախազ Ջեքի Լեյսին հայտարարել է, որ քննիչները բավականաչափ ապացույցներ են հավաքել 35-ամյա Անդրեասյանին որդու՝ Արամազդ Անդրեասյան-կրտսերի սպանության համար կասկածելու համար:
Լեյսին մանրամասնել է, որ թեև փոքրիկի դին դեռևս հայտնաբերված չէ, այնուհանդերձ՝ տղայի անհետացումից հետո հոր դրսևորած կասկածելի պահվածքը, ինչպես նաև մի շարք այլ կարևոր ապացույցներ իրենց ստիպել են հանգել այն եզրակացության, որ տղամարդն է սպանել Արամազդին:
Հայտնի է, որ որդու անհետացումից հետո հայրը մեկնել է Լաս Վեգաս, զվարճացել ու իրեն ամենևին էլ երեխայի համար անհանգստացող ծնողի պես չի պահել: Այնուհետև նա փորձել է փոխել արտաքինը, սափրել է մորուքը, ներկել մազերը՝ քննիչների մոտ տպավորություն ստեղծելով, թե փորձում է լքել երկիրը:
Եթե նրա մեղքն ապացուցվի, տղամարդուն կարող է մինչև 25 տարվա ազատազրկում սպառնալ:
Նշենք, որ Անդրեասյանին ու որդուն վերջին անգամ միասին են տեսել ապրիլի 21-ին՝ «Դիսնեյլենդը» լքելիս: Ավելի ուշ իրավապահները հորը հայտնաբերել են բենզինով լցված մեքենայում: Հետագայում պարզվել է, որ տղամարդը նախքան այդ բժշկի բաղադրատոմսով նշանակված դեղահաբեր է ընդունել:
Որդու անհետացումից օրեր անց իրավապահները կալանավորել են Անդրեասյանին, որը, ըստ քննիչների, նախապես էր ծրագրել երեխայի սպանությունը:
Լոս Անջելեսի շերիֆ Ջո Մենդոզայի խոսքով՝ Անդրեասյանի պահվածքի համար կարող էր պատճառ լինել որդու մոր՝ Անա Էստևեզի հետ ցավագին ամուսնալուծությունը:
Այժմ իրավապահները 30.000 դոլար են խոստացել յուրաքանչյուրին, ով որևէ տեղեկություն կհայտնի երեխայի դիակի գտնվելու վայրի վերաբերյալ:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հինգ հիմնական քաղաքական խմբերից մեկը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, ձայների մեծամասնությամբ քվեարկել է ԵԽԽՎ-ի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է կազմակերպության աշխատակազմի մի աղբյուր: «Մեծամասնությունը քվեարկեց Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին»,-ասել է նա՝ հրաժարվելով նշել ստույգ թվեր:
ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ անվստահության քվեի օգտին քվեարկել է 38 պատգամավոր, դեմ՝ 26-ը: Ձեռնպահ են մնացել երկուսը:
Ավելի վաղ ԵԽԽՎ-ի կանոնադրային մարմնի՝ Բյուրոյի նիստում, ոչ մի հատուկ հայտարարություն չի արվել Ագրամունտի հետ կապված իրադրության վերաբերյալ: Ապրիլյան նստաշրջանի սկզբում ԵԽԽՎ-ի ղեկավարը սխալ է համարել իր մարտյան ուղեւորությունը Սիրիա, դրանից անմիջապես հետո եվրախորհրդարանականները պահանջել են քվեարկություն անցկացնել անվստահության քվեի շուրջ: Սակայն կազմակերպության կանոնակարգը ընտրովի պաշտոններից, մասնավորապես ԵԽԽՎ-ի ղեկավարի պաշտոնից, հեռացման մեխանիզմներ չի ենթադրում: Նա կարող Է պաշտոնը թողնել միայն կամավոր:
Նստաշրջանի աշխատանքի վերջին օրը ԵԽԽՎ-ի կանոնադրային մարմինը որոշել է, որ Ագրամունտը չի կարող հայտարարություններ անել եւ ուղեւորությունների մասնակցել Վեհաժողովի անունից: Բյուրոն կանոնակարգի հանձնաժողովի ղեկավար Լիլիան Մորի Պասկեին հանձնարարել է պատրաստել փաստաթղթի նախագիծ, որում արծարծվում է Վեհաժողովի կողմից ԵԽԽՎ-ի կանոնակարգում ուղղումներ կատարելու հնարավորությունը՝ խոսնակի պաշտոնազրկման ընթացակարգ սահմանելու համար:
Ռուս հանրահայտ գրողի հակահայկական ելույթները Բաքվում
Այս օրերին Բաքվում է ռուս հասարակական- քաղաքական գործիչ, հայտնի գրող Ալեքսանդր Պրոխանովը: Նա հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիևի, Մեհրիբան Ալիևվայի, Միլի մեջլիսի պատգամավորների, մտավորականության, Ղարաբաղից արտագաղթացների և տարբեր կազմակերպությունների ղեկավարների հետ:
Պրոխանովն ամենուրեք հակահայկական ելույթներ է ունենում: Նույնիսկ պախարակում է ադրբեջանցիներին՝ վատ կռվելու համար:
Ղարաբաղից արտագաղթածների հետ հանդիպման ժամանակ նա, դիմելով, այսպես կոչված, Շուշիի գործադիր իշխանության ղեկավար Բայրամ Սաֆարովին, ասել է. «Դուք ինչպե՞ս կորցրիք Շուշին: Չէ որ այն անառիկ ամրոց էր»: Նա երանությամբ է հիշել տխրահռչակ Վիկտոր Պոլյանիչկոյին, ով 1988-91-ին Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղարն էր և վարում էր ծայրահեղ հայատյաց քաղաքականություն: Հենց Պոլյանիչկոյի ղեկավարությամբ են կազմակերպել ԼՂԻՄ-ի և Ադրբեջանի տարբեր շրջաններից հայ բնակչության բռնի տեղահանման, ղարաբաղյան շարժման ակտիվիստների ձերբակալման գործողությունները:
Հանդիպումների ժամանակ Պրոխանովը, ում մայրը ծնունդով Ադրբեջանից էր՝ Իվանովկա գյուղից, հաճախ է «հայրենասիրության» դասեր տալիս ադրբեջանցիներին և տարակուսում. «Ինչո՞ւ Ադրբեջանը զենքի ուժով չի վերցնում հողերը»:
Պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ այն ռուսալեզու հայրենակիցները, որոնց հարազատներն ու նախնիները բնակվել են Ռուսաստանի, Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքներում՝ «Ռուսաստանի Դաշնության ներկայիս պետական սահմանների շրջանակում»: Քաղաքացիություն ստանալու համար պայման է վերաբնակեցումը և մշտական բնակություն հաստատելը Ռուսաստանում, ինչպես նաև այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելը:
Վերջին օրերին ԱՄՆ Արիզոնա նահանգում ջերմաստիճանը ռեկորդային է: Նախկինում տեղեկություններ կային, որ Արիզոնայի օդանավակայանները ժամանակավորապես դադարացրել են աշխատանքները շոգի պատճառով: Տարբեր քաղաքներում ջերմաստիանը գերազանցում էր 50 աստիճանը:
Արիզոնայի բնակիչները հրապարակել են լուսանկարներ, թե ինչպես են իրենց տարբեր իրեր հալվում շոգից, և թե ինչպես են պայքարում բարձր ջերմաստիճանի դեմ կամ փորձում օգտվել դրանից: Օրինակ, մեքենայի առաջնամասի վրա արեւի ճառագայթներով թխվածքաբլիթներ են թխում, կամ մեքենայի ղեկը բռնելու համար խոհանոցային հաստ ձեռնոցներ են հագնում:
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է Կոլումբիայում 150 ուղևորով զբոսաշրջային նավի խորտակման տեսագրությունը, որում երևում է՝ ինչպես են հուսահատ մարդիկ մագլցում նավի վերնամաս՝ ջրի տակ չանցնելու համար:
Ականատեսների համաձայն՝ զբոսանավի առաջին ու երկրորդ հարկերը հաշված րոպեների ընթացքում ջրի տակ են անցել: Մինչդեռ ափի մոտ եղած մոտորանավակները շտապել են օգնության ու ուղևորների մի մասին փրկել:
Աղբյուրը մանրամասնում է, որ El Almirante զբոսանավը խորտակվել է շարժվելուց մոտ 5 րոպե հետո. միջադեպի հետևանքով մահացել է 25 մարդ: Հայտնի է, որ ուղևորները նավ նստելուց առաջ փրկարար բաճկոններ չեն ստացել:
https://www.youtube.com/watch?time_continue=8&v=PITbwD6gZvA
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.