29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Կալիֆոռնիայի բնակիչ Արամազդ Անդրեասյանը, որին մեղադրում են նրա 5-ամյա որդու սպանության մեջ, Լոս Անջելես է արտահանձնվելու հունիսի 30-ին։ Այս մասին հայտնել են շերիֆի գրասենյակից։
Ինչ վերաբերում է հանցագործության դրդապատճառին, ապա քննիչները համարում են, որ դա կապակցված է եղել ապահարզանին վերաբերող գժտությունների ու երեխայի խնամակալության համար երեխայի ծնողների միջև սկսված պայքարի հետ: Այս մասին հայտնում է NBC Los Angeles-ը։
Քննիչների խոսքով՝ ծնողների ապահարզանը դիտարկվում է որպես հետաքննության մի մաս։
Ըստ այն փաստաթղթերի, որոնք ներկայացվել են դատարանում, տղայի հայրը պնդել է, որ տղան սեռական ոտնձգությունների է ենթարկվել իր նախկին կնոջ նոր բոյֆրենդի որդու կողմից։
Հետաքննությանը ներգրավվել է Լոս Անջելեսի երեխաների գործերով դեպարտամենտը, սակայն որևէ ապացույց չի հայտնաբերվել։ Փաստաթղթերում նշվում է, որ ոստիկանությունը համարում է, որ չի եղել ոչ բոյֆրենդ, ոչ էլ առավել ևս բոյֆրենդի որդի։
Հիշեցնենք, որ Անա Էստվեզը հայտնել էր իր որդու՝ Արամազդի անհետացման մասին ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել Սան Մարինոյում հանդիպման՝ երեխային փոխանցելու համար։ Այդ նույն օրը երեխայի հայրը՝ Հարավային Պասադենայի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագը հայտնաբերվել է անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու։
Երկու օր ոստիկանները որոնել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։
Ավելի վաղ հայտնել էին, որ Արամազդ Անդրեասյան ավագը մտադիր էր ԱՄՆ-ից մեկնել մի երկիր, որտեղից նրան չէին կարողանա արտահանձնել։ Նա փորձել է նաև ինքնասպան լինել։
Մոսկվա մեկնած երկու ուղևորատար ինքնաթիռ հայտնվել է կայծակի հարվածի տակ: Այս մասին Interfax-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:
«Զեկույցի համաձայն՝ նախօրեին մթնոլորտային էլեկտրականության հարվածի տակ է հայտնվել Աստրախանից «Վնուկովո» օդանավակայան ուղևորվող «Բոինգ» ինքնաթիռը, ինչպես նաև՝ Պրահայից «Շերեմետևո» օդանավակայան ուղևորվող Airbus-ը: Ուղևորները և անձնակազմերի անդամները չեն տուժել», — պատմել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ վայրէջքից հետո ինքնաթիռների ֆյուզելյաժների արտաքին մասի վրա հայտնաբերվել են վնասվածքների հետքեր:
Մոսկվային ուժեղ փոթորիկ է պատուհասել. քամու արագությունը հասնում է վայրկյանում 15-20 մետրի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ եղանակային պայմանները կշարունակվեն մինչև շաբաթ օրը:
Նշվում է, որ ամպրոպաբեր ճակատի տեղաշարժին կարելի է հետևել Blitzortung.org և LightningMaps.orgծառայությունների, ինչպես նաև՝ «Յանդեքս» քարտեզների միջոցով:
Ինչպես նախօրեին նշել է «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնը, մայրաքաղաք հասնող ուժեղ արևադարձային հեղեղը որոշ ցուցանիշների համաձայն կարող է գերազանցել ավելի քան կեսդարյա ռեկորդը և Մոսկվայի բնակիչներին հիշեցնել Հին Կտակարանի՝ Մեծ ջրհեղեղի մասին տողերը:
ՌԴ ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս հետևել անվտանգության կանոններին, շրջանցել գովազդային վահանակները և հնարավորության դեպքում դուրս չգալ եղանակային վատ պայմանների ժամանակ:
Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի բնակիչները սկսել են կիսվել փոթորկի լուսանկարներով և տեսանյութերով, որոնք և ներկայացնում ենք ստորև: Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=WromD5GCufY
ԱՄՆ-ում անհետ կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյանի հարազատները համոզված են, որ նա ողջ է և շարունակում են որոնողական աշխատանքները: Այս մասին գրում է nbclosangeles.com-ը:
«Ես հավատում եմ, որ իմ որդին ողջ է, մինչև նրան չգտնենք»,- ասել է Անա Էստվեզը՝ Արամազդի մայրը: Արամազդի տատիկը՝ Մարգարեթ Ռոբլեսը, նույնպես համոզված է, որ երեխան կենդանի է և պնդում է, որ նրան ԱՄՆ-ից դուրս են հանել. «Ես մտածում եմ, որ նրան ուղարկել են Հայաստան՝ հարազատների մոտ ապրելու»:
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվում է որևէ տեղեկություն ներկայացնել այն ապացույցների մասին, որոնց հիման վրա երեխայի հայրը՝ Արամազդ Անդրեասյան ավագը, ձերբակալվել է որդու սպանության կասկածանքով:
«Նա էլ երդվել է իր հոր անունով, որ նման բան չի արել: Ասաց՝ իր երեխայի հետ երբեք այդպես չէր վարվի»,- ասել է փոքրիկի հարազատներից Լևոն Ասատուրյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հարավային Կալիֆորնիայում երեխայի մեկամսյա անարդյունք որոնումներից հետո սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հայրը՝ Արամազդ Անդրեասյան ավագը: 35-ամյա Արամազդ Անդրեասյան ավագին ձերբակալել են հունիսի 23-ին՝ Լաս Վեգասում և նրա մոտ 10 մլն դոլար է եղել:
Արամազդ Անդրեասյանի մայրը՝ Անա Էստվեզը, որդու անհետացման մասին ահազանգել էր ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը որդուն չէր բերել նախապես պայմանավորված վայրը՝ նրան մորը փոխանցելու։ Նույն օրն Արամազդ Անդրեասյան ավագին հայտնաբերել էին իր մեքենայի մոտ՝ անգիտակից վիճակում գետնին ընկած: Նա չի կարողացել բացատրել, թե որտեղ է երեխան: 35-ամյա հայ տղամարդուն ձերբակալել էին որդուն առեւանգելու կասկածանքով, այնուհետեւ ազատ էին արձակել՝ ապացույցների բացակայության պատճառով։
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը հունիսի 29-ին փորձել է մեքենայով վրաերթի ենթարկել Փարիզի արվարձան Կրետեյի մզկիթի շրջակայքում հավաքված մարդկանց: Այդ մասին հաղորդել է ոստիկանության տեղի բաժանմունքը:
Միջադեպի արդյուքնում տուժողներ չկան, քանի որ մեքենան չի կարողացել հաղթահարել աղոթարանի շրջակայքի արգելապատնեշը: Le Parisien թերթի տվյալով, 43-ամյա վարորդը ենթադրաբար հայազգի է: Նա մտադիր էր վրեժ լուծել Փարիզում վերջերս կատարված ահաբեկչությունների համար: Վարորդը կարողացել է փախչել դեպքի վայրից, բայց ավելի ուշ ոստիկանությունը նրան ձերբակալել է, հաղորդում է Deutsche Welle-ն:
Le Monde պարբերականի տվյալներով էլ ձերբակալվածը նախկինում ևս հայտնվել էր ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ մանր օրինազանցությունների պատճառով: Որոշ տվյալներով, նա հոգեբուժարանում հաշվառված է:
ՀՀ ԱԳՆ-ն դեռևս ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լուրը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները դուրս են մղվել իրաքյան Մոսուլ քաղաքից: Այդ մասին հայտնել է Իրաքի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է Lenta.ru-ն:
Մոսուլի ազատագրման ցամաքային գործողությունները մեկնարկել են 2016թ.-ի հոկտեմբերի 17-ին: Գործողություններին մասնակցել են Իրաքի կանոնավոր բանակի ստորաբաժանումները, քուրդ ապստամբների ջոկատները եւ կամավորական խմբերը: ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը նրանց աջակցել են օդային եւ հրետանային հարվածներով:
Կարեւորագույն ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքի արեւմտյան հատվածի ազատագրման գործողությունը թափ առավ ընթացիկ տարվա փետրվարին:
Մարտի վերջին իրաքցի ուժայինները մեծաթիվ զոհերի պատճառով դադարեցրեցին գրոհը, սակայն ապրիլի 14-ին սկսվեցին մարտական գործողությունները քաղաքի կենտրոնում:
https://www.youtube.com/watch?v=F4hne6idobY
Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում մանկապղծության մեղադրանքով մանկական խաղահրապարակի աշխատակից է ձերբակալվել, ով ազգությամբ հայ է, հայտնում է ռուսական Առաջին ալիքը: Հաղորդվում է, որ ձերբակալվածը 32 տարեկան է, անունը՝ Արտյոմ:
«Քննության վարկածի համաձայն՝ տղամարդը, ով Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկի մանկական խաղահրապարակի աշխատակից էր, խաղի ժամանակ փոքր տարիքի տղաների նկատմամբ, ճնշելով դիմադրության նրանց կամքը, սեռական բնույթի բռնի գործողություններ է իրականացրել»,- հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր վարչության ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան:
Հայտնի է, որ տղամարդու գործողություններից տուժել են բազմաթիվ երեխաներ: Խաղահրապարակի ղեկավարի խոսքով՝ հանցագործությունները տեղի են ունեցել հենց խաղային գոտում:
Հանցագործության մասին հայտնի է դարձել, երբ երեխաներից մեկը բողոքել է ծնողներին, տեսախցիկներն ամեն ինչ հաստատել են:
Մեր նախորդ յօդուածով («Յանուն ճշմարտութեան՝ խօսեցէ՛ք») մտաւորականութեան ուղղուած կոչը՝ կ’ակնկալէինք որ ճիշտ կերպով հասկցուէր: Հրապարակագիր Սագօ Արեանի մեկնաբանութիւնները, —աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել՝ ապատեղակատուութիւնները,— Մայր Աթոռի Եկեղեցական Ներկայացուցչական Ժողովի առիթով, շատ հեռու են իրականութիւններէ եւ երբեք չեն համապատասխաներ ճշմարտութեան:
Ա. Ս. Էջմիածնի եւ Երուսաղէմի Պատրիարքութեան միջեւ եղած ծանր եւ լուրջ պայքարը կարելի չէ տարակարծութիւն կոչել. ընդհակառակն հարցերը պէտք է կոչել իրենց անուններով: Այլ խօսքով՝ նոր հարց մը չէ եղածը: Հանգուցեալ Եղիշէ պատրիարքի օրով ալ կապերը այդքան ջերմ չէին: Նոյն վիճակը շարունակուեցաւ Թորգոմ պատրիարքի օրով եւ հանգամանքները աւելի սրուեցան երբ Գարեգին Բ. կաթողիկոս «բազմեցաւ» Ամենայն հայոց հայրապետութեան աթոռին: Թորգոմ պատրիարք մօտէն հետեւեցաւ կաթողիկոսական ընտրութեանց՝ որպէս տեղապահ, եւ ափսոսանքով հեռացաւ երբ ականատես եղաւ կանոնական կոպիտ խախտումներու:
Ստեղծուած անբաղձալի յարաբերութիւնները առաւել եւս սրուեցան երբ Գարեգին Բ. կաթողիկոս մերժեց, եւ տակաւին կը մերժէ, եպիսկոպոս ձեռնադրել Ս. Յակոբեանց միաբանական ժողովի կողմէ ընտրուած արժանաւոր թեկնածուները՝ շինծու պատրուակներով: Ժամանակին աւելի մանրամասն գրած էինք այս մասին եւ եզրակացուցած, ըսելով. «Ով որ անմեղ է, թող առաջին քարը նետէ»: Շատ դիւրին է ուրիշին աչքին շիւղը տեսնել երբ կուրցած ենք մեր աչքին մէջ գտնուող գերանով:
Բ. Ակնյայտ է որ կանոնական մտահոգութիւններ կան Եւրոպայի թեմերուն մէջ, նամանաւանդ երբ հարցը կը վերաբերի ժողովրդավարութեան: Ներկայացուցչական Ժողովի բացման նիստին, Գարեգին Բ. կաթողիկոս յայտարարեց թէ «Մերժելի է նաեւ երեւոյթը, երբ թեմի թեմական-պատգամաւորական ժողովը իրեն իրաւունք է վերապահում մերժել Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի որոշումները:» յայտարարութիւն մը որ միայն կղերապետութիւն կը բուրէ եւ կ’անտեսէ մեր եկեղեցւոյ ժողովրդավարութեան հիմերը: Օրինակներ շա՜տ, բայց բաւականանաք նշելով հարաւային Ֆրանսայի Նիս քաղաքի Ս. Աստուածածին եկեղեցւոյ պարագան, որ այսօր «զրկուած» է իր առաքելական եկեղեցի կոչումէն, հայրապետական հրահանգով:
Ո՞ւր մնաց Ժողովրդավարութիւնը:
Գ. Չենք կարծեր որ կարիքը կայ աւելի մանրամասնօրէն վերլուծելու Ամենայն հայոց կաթողիկոսի գործելաոճը: Տարիներու փորձառութիւնը մեզի ցոյց տուաւ իր մենատիրական ախորժակները —թեմական կանոնական որոշումներու բացարձակ տիրութիւն, թեմական առաջնորդներու իրաւունքներուն սահմանափակում— ո՞ւր լսուեր է որ Առաջնորդ մը չկարենայ քահանայ ձեռնադրել առանց կաթողիկոսի հաւանութեան, այդ ալ արտասահմանի մէջ: Այս բոլոր միջամտութիւնները կը միտին առեւանգել Հայ Եկեղեցւոյ ժողովրդավարական սկզբունքները: Եթէ Ամենայն հայոց հայրապետութիւնը կը միտի դրական ընթացք տալ թեմերու կրօնական ազգային կեանքին, պէտք է սկսի Հայաստանէն, ուր կորսուած է ո՛չ միայն կարգուկանոնը, այլեւ խախտած է ժողովուրդին հաւատքը նախ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, եւ ապա մանաւանդ անոր եկեղեցական սպասաւորներուն հանդէպ, կաթողիկոսէն սկսեալ մինչեւ յետին համեստ եկեղեցականը: Կղերապետութեան այս բռնապետութիւնը անկասկած որ բաղձալի պիտի չըլլայ նամանաւանդ արտասհմանի հայութեան համար, որ կառչած կը մնայ ժողովրդավարական սկզբունքներուն:
Անցա՜ն Բերիայի տարիները…
Դ. Յօդուածագիրը կ’ըսէ նաեւ, թէ Ս. Էջմիածնի եւ Կիլիկիոյ Ս. Աթոռին միջեւ բաւական կնճռոտ եւ երկար տարիներէ ի վեր «լռութեան թաղանդ»ով մը պատուած տարակարծութիւններ գոյութիւն ունին: Այս շռնդալից եւ քրքջառիթ յայտարարութիւնը կը վերագրենք յօդուածագրին երիտասարդ տարիքին, որ տակաւին առիթ չէ ունեցած ըմբռնելու թէ որքա՜ն խորունկ է վիհը երկու կաթողիկոսութեանց միջեւ, որուն մասին կարելի է հատորներ գրել: Այդ վիհը բաւականին խոր էր արդէն երբ երկու կաթողիկոսները տակաւին դպրեվանքի ուսանողներ էին եւ կարողութիւնն ու հասունութիւնը չունէին հասկնալու այդ իրարամերժ յարաբերութիւնը: Այո՛, սիրելի՛ ընթերցող, ութ միլիոննոց սփիւռքը պառակտեալ պահողը Հայց. Առաքելական Եկեղեցւոյ այս վիճակն է, որուն սպեղանին կարելի պիտի չըլլայ գտնել այնքան ատեն որ անոր ետին կանգնող եւ ղեկավարող անհատներն ու կազմակերպութիւնները աւելի վեր կը դասեն իրենց շահերը եւ կ’անտեսեն հայութեան ընդհանուր շահերը: Որքա՛ն ցնցիչ են Գարեգին Բ.ի արտասանած խօսքերը, երբ ան տակաւին Արարատեան Թեմի փոխ-առաջնորդն էր. զոյգ կաթողիկոսութեանց յարաբերութեան մասին խօսած ատեն՝ այսպէս արտայատուած էր մամուլին. «Ես կը յարգեմ Կիլիկիոյ պատմական Աթոռը, բայց Կիլիկիոյ կաթողիկոսը կ’ընդունիմ որպէս սոսկ հոգեւորական»: Կարելի՞ է հաւատալ թէ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնն ու գահակալները հարցականի տակ առնող խնդրայարոյց անձ մը կրնայ իր յարաբերութիւնները բարելաւել յանուն հայ ժողովուրդի գերագոյն շահերուն:
Գարեգին կաթողիկոս կ’անգիտանայ թէ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը եկեղեցական տագնապի մը հետեւանքով չէ ստեղծուած: Կիլիկիոյ Աթոռը ի սկզբանէ Հայաստանեայց Եկեղեցւոյ Մայր Աթոռն էր, որ հետեւելով հայոց պետութեան քաղաքական կեդրոնի տեղաշարժներուն, փոխադրուած էր Կիլիկիա: Պատմական դէպքերու վերլուծուման մէջ չենք ուզեր մխրճուիլ այստեղ. պարզապէս ըսենք որ օրուան կաթողիկոս Գրիգոր Թ. Մուսաբէգեանցի հաւանութեամբ Էջմիածնի մէջ ընտրուած էր նոր կաթողիկոս մը յանձին Կիրակոս Վիրապեցիի: Վարչականօրէն իրարմէ անկախ այս երկու աթոռները, եկեղեցական-նուիրապետական կարգով հաւասար, զոյգ օծուած կաթողիկոսներ ունին, թէեւ ընդունուած է ի հոգեւորս առաջնութիւնը Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան:
Ժողովրդավարական հիմեր ունեցող կանոնագրութեան մը բացակայութիւնը Հայց. Եկեղեցին հասցուցած է անհասկացողութիւններու, թիւրիմացութիւններու եւ խոր պայքարներու — թէեւ վերջին եկեղեցական ներկայացուցչական ժողովին մէջ յայտարարուեցաւ որ շուտով տեղի պիտի ունենայ Ազգային Եկեղեցական Ընդհանուր ժողով, ուր պիտի վաւերացուի նոր խմբագրուած կանոնագրութիւն մը, որուն մասին պիտի անդրադառնանք առանձին յօդուածով մը՝ մատնանշելով կանոնական խախտումները: Այլ խօսքով՝ այս նոր կանոնագրութիւնը կ’անտեսէ բոլոր ժողովրդավարական սկզբունքները եւ կ’առաջնորդէ մեզ դէպի կղերապետութիւն: Այդ կղերապետութեան պտուղները արդէն իսկ կը քաղենք վերջին տասնեօթ տարիներու սանձարձակ եւ ապօրինի կարգազրկութիւններով:
Ե. Այդքան թեթեւ պէտք չէ մօտենալ Կոստանդնուպոլսոյ պատրիարքութեան հետ կապուած վերջին տարիներու իրադարձութեանց: Պոլսոյ ազգային-եկեղեցական կեանքը իր առաջին եւ վերջին տագնապը չէ որ կ’ապրի. ընդհակառակն՝ Պոլսոյ նուիրապետական աթոռի պատմութիւնը իր հաստատութենէն (1461) սկսեալ լեցուն է արկածախնդրութիւններով, կամակատարութիւններով, հրաժարականներով, կաշառակերութեան պատմութիւններով եւ մասամբ նոցին…: Մեր նախորդ յօդուածներէն մէկուն մէջ ըսած էինք թէ Մայր Աթոռի պաշտօնական յայտարարութիւնը –«Առկախուած է Պոլսոյ ժողովի որոշումներու իրագործումը»– ինքնին արդէն կանոնական խոշոր խախտում մըն է եւ նամանաւանդ ոտնձգութիւն՝ նուիրապետական Աթոռի մը վարչական կեանքէն ներս: Պոլսոյ Պատրիարքութիւնը, որպէս անբաժան մասը Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ նուիրապետութեան, ունի իր ուրոյն վարչական անկախ օրէնսդրութիւնը՝ Ազգային Սահմանադրութիւնը, որ կորիզը կը կազմէ իր ազգային-եկեղեցական կանոնագրութեան:
Վերջին տասնհինգամեակին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմէ անվերապահ զօրակցութիւն մը չենք տեսած Պոլսոյ Պատրիարքութեան հետ: Ընդհակառակն կարելի է վկայակոչել անգամ մը եւս Մեսրոպ Պատրիարքի 3 Նոյեմբեր 2000 թուակիր թիւ 3848 պաշտօնական նամակը ուղղուած Գարեգին Բ. Կաթողիկոսին, ուր ի շարս այլ դժգոհութեանց՝ հետեւեալ յայտարարութիւնը կ’ընէ. «Ձեր գրութիւններէն զգալի է, որ Պատրիարքական Աթոռներուն հետ կը վերաբերիք որպէս թեմական առաջնորդութիւններ… Կաթողիկոսը Պատրիարքի մը իրաւասութեան սահմաններուն միջամտող նամակներ պէտք չէ գրէ: «Պատրիարք» եւ Առաջնորդ» եզրերը պատմականօրէն ո՛չ նոյնանիշ եւ ո՛չ ալ հոմանիշ են»:Մեսրոպ Պատրիարքի անկարողութենէն ետք ինն տարիներու տագնապ մը ապրեցաւ Պոլսոյ Աթոռը՝ Աթէշեան արքեպիսկոպոսի սանձարձակ գործունէութեան պատճառով, եւ զարմանալին այն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մինչեւ վերջերս երբեք «չմիջամտեց» բարւոք լուծում մը գտնելու համար, մինչեւ որ ժողովուրդը ոտքի ելաւ եւ իր արդար իրաւունքը պահանջեց: Եղբայրական ձեռք կրնար երկարել նաեւ Արամ Կաթողիկոս, բայց այդ ալ տեղի չունեցաւ ինչ-ինչ հաշիւներով, եւ Պոլսոյ Աթոռը մնաց խաղալիք Արամ Արք. Աթէշեանին ձեռքը՝ պետական «հոգատար» օրհնութեամբ: Կը մաղթենք որ գալիք պատրիարքական ընտրութիւնը բարւոք աւարտի:
Զ. Մայր Աթոռը իր աթոռակալով հանդերձ չէ տուած մեզի հաւաստիացումը թէ ան կանգնած է, կամ կը ցանկայ կանգնիլ, իր երբեմնի պատմական դերին մէջ: Ընդհակառակը, մինչեւ այսօր, հակառակ անկախ Հայաստանի «բարենպաստ» պայմաններուն, խուսափած է Ազգային Եկեղեցական Ընդհանուր Ժողով հրաւիրելէ, որովհետեւ հոն չկայ թափանցիկութիւն եւ հաշուետուութիւն. հոն կայ հաշիւ եւ դրամ: Մայր Աթոռը անտարբերութեամբ դիտեց աղանդներու խուժումը հայրենիքէն ներս: Սառնարիւնութեամբ մօտեցաւ արտագաղթին եւ ո՛չ մէկ ճիգ թափեց գէթ լուծում մը առաջարկելու հայրենի անկուշտ եւ ագահ իշխանաւորներուն, որոնք օրն ի բուն կեղեքելով ժողովուրդը՝ կը դատարկեն հայրենիքը: Մայր Աթոռը ի վիճակի չէ Հայաստանի եւ ներքին սփիւռքի եկեղեցական կարիքները բաւարարելու, հետեւաբար ի՞նչպէս կարելի է ակնկալել որ հասնի արտաքին սփիւռքի՝ արտասահմանի ծովածաւալ կարիքներուն. պարզապէս անհեթեթութիւն է այս մօտեցումը:
Եւ այս բոլորէն ետք յայտարարել, թէ Մայր Աթոռը պիտի հասնի նաեւ նուիրապետական միւս Աթոռներուն, նամանաւանդ Ս. Երուսաղէմի եւ Կոստանդնուպոլսոյ միաբանութեանց հոգեւոր կարիքներուն, անհաւատալի է: Մինչեւ երէկ Ս. էջմիածնի Աթոռին պատկանող արտասահմանի թեմերուն մէջ գրեթէ բոլոր առաջնորդներն ալ Երուսաղէմի միաբաններն էին, երբ Մայր Աթոռը համայնավար վարչակարգի տակ կը հիւծէր՝ կանգնած հոգեւոր սնանկութեան եզրին, ուր կարելի չէր առողջ նոր սերունդ պատրաստել հոգեւոր մատակարարութեան համար: Այսօր ալ կախարդական լուծումներ չկան երբ կղերապետութիւնը կը տիրէ այնտեղ:
Որքա՜ն մտահոգիչ է եւ դատապարտելի Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութեան անտարբերութիւնը նուիրապետական Աթոռներէ ներս տեղի ունեցող եկեղեցական կեանքի կանոնական խախտումներուն նկատմամբ: Կարծէք իրենք միեւնոյն եկեղեցւոյ սպասաւորները չըլլային: Հիմա կը հասկնայ ընթերցողը, թէ ինչո՛ւ ապականած է մեր ժողովուրդի հոգեմտաւոր կեանքը — որովհետեւ հոգեպէս սնանկացած եկեղեցականութեան հետ է մեր գործը, որոնք միայն մտահոգուած են փառամոլութեամբ եւ մամոնայով:
Հայց. Եկեղեցին, նամանաւանդ Մայր Աթոռը, կրօնական ընկերակցութեան հասկացողութեան սահմանափակ շրջանակէն պէտք է դուրս գայ որպէսզի կարենայ նուաճել հոգեւոր, մշակութային եւ կրթական իր պատմական առաքելութիւնը եւ այս բոլորին մէջ իր սեւեռակէտը դարձնէ Հայ ազգի գոյատեւումը որպէս գերագոյն նպատակ:
Պատրաս՞տ է Մայր Աթոռը նուաճելու քսանմէկերորդ դարու մարտահրաւէրները…:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
Այն փաստը, որ Իրանը կտրականապես դեմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Իսրայելի մասնակցությանն ու նաև նպատակ ունի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, անհանգստության հերթական ալիքն է բարձրացրել Ադրբեջանում:
Լուտանքների թիրախն այս անգամ Իրանի իսլամական հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին է, ով Սեուլում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարելով, թե Իսրայելի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը բացասական հետևանքներ կունենա, ընդգծել է, որ հարցերը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է կարգավորվեն առանց արտաքին միջամտության:
Դա էլ քիչ է՝ կոչ է արել արագացնել Հայաստանի և Իրանի միջև էլեկտրակայանի կառուցման մասին հուշագրի իրականացումը, հայտնելով Հայաստանի հետ էներգետիկայի, տարանցման, տրանսպորտի ոլորտներում համագործակցությունը ամրապնդելու՝ Իրանի պատրաստակամությունը:
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակը հիշեցրել է նաև, որ ժամանակն է աշխատանքային խումբ ստեղծել Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի տարածքով անցնող Արաքս գետի մաքրման մասին համաձայնագիրը կյանքի կոչելու համար:
Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ Չեչնիայում հնարավոր է հակաադրբեջանական տրամադրությունների էսկալացիա:
Ըստ «Նեզավիսիմայա գազետա»-ի, Չեչնիայի հոգեւոր առաջնորդ Սալահ Մեժիեւը հայտարարել է, որ Չեչնիայում իսլամի շիա ուղղությունը տեղ չունի, քանի որ շիաները գտնվում են Իրանի ազդեցության տակ եւ ենթարկվում են ծայրահեղական գաղափարախոսության:
Խնդրի շուրջ անհանգստություն է արտահայտել Չեչնիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Շամիլ Թաղիեւը: Նրա ասելով` Չեչնիայի ադրբեջանցիները, որ իսլամի շիա ուղղության հետեւորդներ են, զրկված են աղոթելու հնարավորությունից, քանի որ հոգեւոր իշխանությունները նրանց առջեւ փակում են մզկիթների դռները:
Թաղիեւը հիշեցրել է, որ Ռամզան Կադիրովը Իլհամ Ալիեւին համարում է իր եղբայրը, իսկ Հեյդար Ալիեւը ժամանակին նրա հորը` Ահմադ Կադիրովին անվանել է Կովկասի ամենալավ զավակներից մեկը եւ հույս հայտնել, որ աշխարհիկ իշխանությունները թույլ չեն տա, որ Չեչնիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները տուժեն:
Եթե իրավիճակի մասին տեղեկություններ են հայտնվել մամուլում, նշանակում է` իրավիճակը շատ ավելի բարդ է: Մեկնաբանները գտնում են, որ խնդիրը ոչ այնքան կրոնական է, որքան` քաղաքական: Չեչնիան սերտ կապեր ունի Սաուդյան Արաբիայի եւ Արաբական էմիրաթների հետ, իսկ Ադրբեջանը վերջին լարվածության ֆոնին այդպես էլ չի կողմնորոշվել:
Ստույգ հայտնի չէ Չեչնիայում ադրբեջանցիների քանակը: Նրանք հիմնականում բնակվում են Գրոզնիում:Եւ եթե կրոնական դիմակայությունը շարունակվի, ապա չի բացառվում, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ վերաճել բախումների:
Վահրամ Աթանեսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.