29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայտնի ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը երեկվա շփման գծում լարվածության կապակցությամբ տեսակետ է հայտնել, որ միջնորդները պետք է պատժեն Հայաստանին:
Ըստ նրա, միջնորդ երկրները պետք է համատեղ որոշում կայացնեն` Հայաստանի վրա ճնշելու համար: Դեռ ավելին, Մարկովը առաջարկում է համապարփակ ճնշման քայլեր իրականացնել թե քաղաքական, թե դիվանագիտական, և թե տնտեսական ոլորտներում:
Այն, որ այս տխրահռչակ քաղաքագետը ավանդաբար պրոադրբեջանական դիրքերից է հանդես գալիս, գաղտնիք չէ, ավելին, դա ինչ – որ չափով խրախուսվում է նաև Կրեմլի կողմից:
Բանն այն է, որ ռուս քաղաքագետների և վերլուծաբանների մեծ մասը ավելի պրոհայկական դիրքորոշում ունեն, ինչը խիստ նյարդայնացնում է ադրբեջանցիներին: Եվ ահա այդ բալանսը փոքր-ինչ վերականգնելու համար Կրեմլը խրախուսում է, որ ռուս վերլուծաբանների մի մասն էլ պրոադրբեջանական դիրքորոշում ունենան, որպեսզի այդ քայլով Մոսկվան կարողանա պահել իր ասիմետրիկ բալանսը` Երևանի ու Բաքվի հետ հարաբերություններում:
Ահա հենց այդ պատճառով է, որ մի շարք հայտնի ռուս վերլուծաբաններ և քաղաքագետներ ավանդաբար հանդես են գալիս պրոադրբեջանական դիրքերից, որի շարքում են վերը նշված Սերգեյ Մարկովը, հայտնի հրապարակախոս Ալեքսանդր Պրոխանովը, հայտնի հեռուստալրագրող Շևչենկոն, քաղաքական տեսաբան Ալեքսանդր Դուգինը և այլն:
Շփման գծում հայկական կողմի «լայնամասշտաբ սադրանքի հետեւանքով սպանվել են» Ալխանլը գյուղի երկու բնակիչներ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրանցից մեկը 1967 թվականին ծնված Սահիբա Գուլիեւան է, մյուսը՝ 2015-ին ծնված Զահրա Գուլիեւան: Նշվում է, որ նրանք տատ եւ թոռ են: 1965 թվականին ծնված Սարվինազ Գուլիեւան վիրավորվել է եւ տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ նրա կյանքը փրկել են:
Ավելի վաղ ՊԲ-ն հայտարարություն էր տարածել, նշելով, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաեւ ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Հարկ է նշել, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածի հանդեպ եւ ադրբեջանական կողմին նախազգուշացնում, որ պատասխանը լինելու է անհամարժեք:
Սրանից հետո տարածվեց եւս մեկ հայտարարություն՝ տեսագրությունով եւ ձայնագրությունով, որոնք ապացուցում են, որ հայկական կողմի գործողությունները պատասխան են եղել Ադրբեջանի զինուժի նախահարձակ գործողություններին:
Հուլիսի չորսի առավոտյան Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Նորիլսկ քաղաքում ձյուն է տեղացել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Նորիլսկի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: «Առավոտյան մի քիչ ձյուն է տեղացել, սակայն անմիջապես հալել է», — ասել է գործակալության զրուցակիցը: Օդերևութաբանները հայտնել են, որ այժմ քաղաքում անձրև է տեղում, օդի ջերմաստիճանը մոտ +4 աստիճան է:
Օդերևութաբանները պարզաբանել են, որ տարվա այս եղանակին Նորիլսկում ձյան և անձրևի տեսքով տեղումները նորմալ երևույթ են, սա տեղի է ունենում ամառվա ընթացքում մի քանի անգամ: Վերջին անգամ օդերևութաբանները Նորիլսկում ձյան տեսքով տեղումներ են արձանագրել հունիսի սկզբին:
Հուլիսի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի արևելյան հատվածի ուղղությամբ։
ԱՀ ԱԳՆ հաղորդմամբ, ՊԲ դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանի հանգստի բազայում մանղալի մեջ մարդու մարմնի մասեր են հայտնաբերվել, հայտնում է տեղական իրավապահ մարմիններում աղբյուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հանգստի բազայի պահակը այրվածի տհաճ հոտ է զգացել: Տարածքի շրջայցի ժամանակ նա տնակներից մեկի մոտ գտնվող մանղալի մեջ մարդու մարմնի ածխացած մասեր է գտել եւ ոստիկանություն կանչել: Ոչ հեռու թփերի մեջ հայտնաբերվել է մարդու գլուխ, որի ականջները կտրված էին` դրանք մանղալի մեջ էին»,- ասել է նա:
Նրա խոսքով` հանցագործության մեջ կասկածվողներին գտել են մանղալին կից տնակում` հարբած քնած: «Այս տանը գտնել են հանցագործության ենթադրյալ գործիքները` կացին, մուրճ, սղոց: Տնակում հայտնաբերվել են նաեւ բժշկական դիմակներ, պաշտպանական բահիլներ, ձեռնոցներ, պոլիէթիլենային թաղանթ` արյան նման նյութի հետքերով»,- ասել է աղբյուրը:
Իրավապահ մարմինները մեկնել են կասկածյալների բնակության վայր, որտեղ հայտնաբերել են, ենթադրաբար, արյան հետքեր: Ներկայումս նրանք ձերբակալված են, նրանցից մեկը նախկինում շեֆ խոհարար է աշխատել ռեստորանում: Տեղի ունեցածի հնարավոր պատճառ է համարվում կենցաղային վեճը:
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Չելյաբինսկում տեղի ունեցած ողբերգական դեպքից: Հիշեցնենք, որ նախօրեին Չելյաբինսկի շրջանի Մաքսիմկա գետի վրա նավակի շրջվելու հետևանքով 9 հոգի է մահացել, որոնց մեջ են նաև հայազգի եղբայրները իրենց երեխաների հետ: Տեղի պաշտոնյաների կարծիքով՝ ողբերգության պատճառը անվտանգության կանոնների կոպտագույն խախտումներն են: Ընտանիքի անդամները, որոնց մեջ են եղել երեք եղբայրներ, նշելիս են եղել իրենց աղջկա երեկույթը: Խնջույքից հետո նավակի սեփականատերը նավակ է նստեցրել իր երեխաներին, կնոջը, ինչպես նաև զարմիկներին՝ ընդհանուր առմամբ 9 հոգու: Ափից մոտ 50 մետր հեռավորության վրա նավակը շրջվել է: Այս մասին հայտնում է «МК-Челябинск»-ը:
Ափին գտնվող երկու տղամարդ, շտապել են փրկել խեղդվողներին, ովքեր ևս խեղդվել են: Խեղդվողներից մեկը հասցրել է փրկել ու ափ մոտեցնել իր տղային: Հայտնի է դարձել նաև, որ ինչպես նավակը, այնպես էլ ջրավազանը պատկանել է տեղացի ձեռնարկատիրոջը՝ հայկական համայնքի ներկայացուցչի: Տեղի պաշտոնյաները կարծում են, որ հենց անփութությունն է հանգեցրել նման ողբերգության. «Նրանք ոչ միայն առավել թվով մարդկանց են նստեցրել նավակը, այլ նաև մարդկանց չեն ապահովել անվտանգության բաճկոններով»: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Չելյաբինսկի մարզի ղեկավար Բորիս Դուբրովսկին հայտնել է, որ զոհվածների ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն:
Ռուսաստանի հիդրոմետկենտրոնը հայտարարել է, որ այսօր` հուլիսի 3-ին, Մոսկվայում կլինի եղանակային վտանգավորության դեղին մակարդակ, ուժեղ քամու, անձրեւի եւ ամպրոպի պատճառով: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, ՌԴ Հիդրոմետկենտրոնի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ այսօր դիտվելիք եղանակը պոտենցիալ կերպով վտանգավոր է: Անձրեւ, ուժգին քամի եւ ամպրոպ է սպասվում նաեւ Մոսկվայի մարզում:
Նշենք, որ առատ անձրևների, ամպրոպի ու քամու հետևանքով վտանգի դեղին մակարդակը մինչ այդ արդեն հայտարարված է Ռուսաստանի Դաշնության Տվերյան, Վլադիմիրյան, Կալուժյան, Տուլյան, Ռյազանյան շրջաններում:
եղանակային պայմանների պատճառով դժվարացել է երթևեկությունը, փողոցները ծածկվել են ջրով:
Կալիֆորնիայում գտել են 5-ամյա հայ Արամազդ Անդրեասյանի մարմինը, որն ապրիլի 22-ից անհայտ կորած էր համարվում:
Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակից հայտնել են, որ տղայի դին գտել են Սանտա Բարբարա շրջանի Քաչումա լճի մոտ,
հաղորդում է Associated Press-ը:
Իշխանությունները դեռեւս պետք է տղայի ինքնությունը հաստատեն, նաեւ հնարավոր է ատամնաբուժական եւ ռենտգեն հետազոտության անհրաժեշտություն առաջանա, որովհետեւ երեխան այնտեղ է գտնվել վերջին 2 ամիսներին: Իշխանությունների խոսքով` դիահերձում կկատարվի` մահվան պատճառը որոշելու համար:
Մարմինը հայտնաբերվել է այն օրը, երբ երեխայի հորը` Արամազդ Անդրեասյան ավագին Լոս Անջելես են տեղափոխել Լաս Վեգասից, որտեղ նրան անցյալ շաբաթ կալանավորել էին: Նշենք, որ տղամարդը մեղադրվում է երեխայի սպանության մեջ:
Անդրեասյանի փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալին այս լուրը կաթվածահարել է: Անդրեասյանը ժխտում է մեղադրանքները եւ պատրաստվում է դատարանում իր անմեղության մասին հայտարարել:
Հիշեցնենք, որ Անա Էստվեզը հայտնել էր իր որդու՝ Արամազդի անհետացման մասին ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել Սան Մարինոյում հանդիպման՝ երեխային փոխանցելու համար։ Այդ նույն օրը երեխայի հայրը՝ Հարավային Պասադենայի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագը հայտնաբերվել է անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու։
Երկու օր ոստիկանները որոնել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։
Ավելի վաղ հայտնել էին, որ Արամազդ Անդրեասյան ավագը մտադիր էր ԱՄՆ-ից մեկնել մի երկիր, որտեղից նրան չէին կարողանա արտահանձնել։ Նա փորձել է նաեւ ինքնասպան լինել։
Վերջերս պարզվել է, որ երգիչ ու դերասան Ռիկի Մարտինի ապագա ամուսինը՝ նկարիչ Ջվան Յուզեֆը հայկական արմատներ ունի։ Վերջերս Ռիկին հարցազրույց է տվել E! News–ի հետ և ասել, որ պարտադիր ցանկանում է Պուերտո Ռիկոյում ամուսնանալ։
«Հարսանիքը, հաստատ, Պուերտո Ռիկոյում է լինելու, քանի որ ես այնտեղից եմ, իմ ընտանիքն այնտեղից է։ Իհարկե, երկու կողմերն էլ կլինեն։ Յուզեֆը Շվեդիայից է, սակայն սիրիական արմատներ ունի։ Մեր հարսանիքը միջազգային է լինելու»,– ասաց նա։
Ռիկին խոսել է նաև հարսանիքի նախապատրաստությունների մասին․ «Այն, որ դու համաշխարհային աստղ ես, ոչ մի կերպ չի թեթևացնում հարսանիքի նախապատրաստվելու սթրեսային վիճակը։ Բոլորը խոսում են հարսանիքի մասին, սակայն ոչ ոք չի խոսում դրա պատրաստությունների մասին։ Ես չէի պատկերացնում, որ ամեն ինչ այսքան դժվար կլինի»։
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայից բնակիչները շարունակում են տեսանյութեր հրապարկել և ներկայացնել թե եղանակային ինչ պայմաններ է վերապրում քաղաքը:
Հերթական տեսանյութում Կարմիր հրապարակից ուշագրավ կադրեր են ֆիքսվել՝ թռչող զուգարաններ:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մոսկվայում և Մերձոսկովյան շրջանում փոթորիկն ու կայծակը դարձել են 3 մարդու մահվան պատճառ. առնվազն 5 մարդ վնասվածքներ են ստացել։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.