29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ադրբեջանական ԶԼՄ-ներն այս անգամ մեծ աղմուկ են բարձրացրել «ՌԻԱ Դերբենտ» կայքում հրապարակված «Ինչ կտա Ղարաբաղի համար մղվող նոր պատերազմը» հոդվածի առիթով, որում ևս մեկ անգամ բարձրաձայնվել է աշխարհին հայտնի այն փաստի մասին, որ Ադրբեջանն է պատասխանատու Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սադրանքների համար, գրում է nyut.am-ը։
Հոդվածագրի կողմից, ի թիվս այլ փաստերի, Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների հանդեպ վարվող քաղաքականության բացահայտո՞ւմն է դարձել հերթական հիստերիայի պատճառ, թե նաև այն, որ հոդվածում շեշտվել է Ադրբեջանի՝ երիտասարդ պետություն լինելը, դժվար է ասել:
Իրենց հերթական անգամ ծիծաղելի վիճակի մեջ գցելով ադրբեջանական լրատվամիջոցները զառանցում են, թե հոդվածը հայերի ձեռքի գործն է, քանի որ ««ՌԻԱ Դերբենտի» խմբագիրը կապ ունի ոչ միայն Ռուսաստանի հատուկ ծառայությունների, այլ նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ» և Դաղստանի ղեկավարությանը կոչ են անում ուշադրություն դարձնել ««Սադվալ» անջատողական կազմակերպության կողմից վերահսկվող լրատվամիջոցին»:
«ՌԻԱ Դերբենտի» հոդվածագիր Նաժմուդին Ալիևն իր «Ինչ կտա Ղարաբաղի համար մղվող նոր պատերազմը» հոդվածում գրում է.
«Ադրբեջանի դիմակայությունը Հայաստանի և Արցախի Հանրապետության հետ իր գագաթնակետին է հասել: Շատ քաղաքական վերլուծաբաններ կանխատեսում են անցում լայնածավալ ռազմական գործողությունների՝ մոտ ապագայում:
Անխուսափելիորեն, հարցեր են ծագում. ի՞նչ կլինի դեպքերի այդպիսի զարգացման պարագայում, ինչպե՞ս դրան կարձագանքեն դաղստանցիները, Ադրբեջանի Հանրապետության փոքրամասնությունները և ի՞նչ մարտահրավերների առաջ կկանգնի Ռուսաստանը:
Փոխզիջումների չգնալը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հանգեցրել է ճգնաժամի, որը չի հաջողվում լուծել Մինսկի խմբին:
Բազմաթիվ հանդիպումների Ֆորմալ արդյունքներն, ըստ էության, չեն արտացոլում իրավիճակի սրումը տարածաշրջանում: Քառօրյա պատերազմը անցյալ տարվա ապրիլին, բազմաթիվ ընդհարումներն ու դիվերսիաները՝ տեղի ունեցած դրանից առաջ և հետո, խոսում են այն մասին, որ թեժ փուլը մոտ է:
Ճգնաժամ, որ միլիտարիզմ է առաջացնում
Կան լուրջ պատճառներ, որ արագացնում են հակամարտության վերակենդանացման բացասական սցենարը: Գլխավոր պատճառներից մեկը Ադրբեջանի տնտեսական վիճակի վատթարացումն է, որը խափանում է այդ երկրում քաղաքական կայունությունը:
Ստեղծված ճգնաժամը հաղթահարելու՝ Ադրբեջանի ղեկավարության անկարողությունը, որն ուղեկցվում է բնակչության դժգոհության աճով, պաշտոնական Բաքվին ռազմական արկածների է մղում:
Ագրեսիվ հռետորաբանությունն արդեն ակնհայտորեն բավարար չէ հայրենասիրական զգացմունքները շահարկելով Ադրբեջանի քաղաքացիներին հրատապ խնդիրներից շեղելու համար:
Հետևաբար, այս հանգամանքները կարող են ստիպել Բաքվին ծայրահեղ միջոցների գնալ: Սակայն այս դեպքում, միայն կոնկրետ արդյունքները, այն է՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ վերահսկողությունը, կարող է կրկին բարձրացնել Ադրբեջանի ղեկավարության վարկանիշը:
Դրա համար անհրաժեշտ կլինի զգալի ռազմական ռեսուրսներ ներգրավել:
Մանրամասները՝ այստեղ
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ՝ կից հաղորդագրությունում նշելով, որ Ռուսաստանից ստացել են զինտեխնիկայի և զինամթերքի հերթական խմբաքանակը: Հրապարակված տեսանյութում երևում են ռուսաստանյան արտադրության ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի МО.1.01.04М արդիականացված հրթիռներ:
Հրապարակված լուսանկարներում և տեսանյութում երևում է առնվազն 400միավոր նման հրթիռ:
Ադրբեջանին մատկարարված հրթիռների մարտավարատեխնիկական բնութագիրը՝
- Տրամաչափը՝ 220 մմ,
- Զանգվածը՝ 217 կգ,
- Առավելագույն հեռահարությունը՝ 6000 մ,
- Նվազագույն հեռահարությունը՝ 1600 մ:
Ավելացնենք, որ Ադրբեջանը ՏՕՍ-1Ա հրանետները (արձակման կայանները) գնել է դեռևս 2011-2013 թվականներին կնքված պայմանագրերով: Արդեն 2016 թվականին այս համակարգերը հայկական բանակի դեմ կիրառվել են Ապրիլյան պատերազմի ժամանակ:
Նշենք, որ Հայաստանը նույնպես գնում է այս հրանետներից: Ռուսաստանից ստացած 200 մլն դոլար վարկով գնվող սպառազինության մեջ նշված է նաև հենց այս զինատեսակը:
Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ հորական կողմից հայկական արմատներ ունեցող ռուս հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան Instagram-ի իր էջում մի հոլովակ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է Թուրքիայի ակումբներից մեկում պարում Կոմիտասի «Դլե յաման» երգի remix տարբերակի ներքո: Բորոդինայի այս քայլը վրդովվեցրել է համացանցի հայ օգտատերերին, ովքեր դա նմանեցրել էին գերեզմանի մոտ պարելուն:
Հաղորդավարուհին յուրօրինակ ձևով է պատասխանել զայրացած հայերի մեկնաբանություններին, որոնցով ողողված էր տեսանյութը: Նա պարզապես ջնջել է դրանք` փակելով նաև մեկնաբանություն գրելու հնարավորությունը:
Հետաքրքիր է` արդյո՞ք այդ մեկնաբանությունների մեջ հաղորդավարուհին չի կարդացել բազմաթիվ երկրպագուների խնդրանքը` պարզապես հեռացնել տեսանյութը, քանի որ այդ երգի տակ հայերը ողբում են:
Բորոդինայի այս քայլը, բնականաբար, այսքան մեծ քննարկումների և քննադատությունների կիզակետում չէր հայտնվի, եթե հաղորդավարուհին չունենար հայկական արմատներ:
«Երբ քո ընկերները նույնքան գիժ են, որքան դու». այսպես է տեսանյութը մակագրել հաղորդավարուհին:
Ստացվում է, որ եթե նախկինում կարող էինք մեզ հուսադրել, որ հայկական արմատներ ունեցող հեռուսաաստղը պարզապես տեղյակ չէր, թե ինչի մասին է տվյալ երգը, ապա հիմա արդեն կարող ենք փաստել, որ նույնիսկ գիտակցելով, որ վիրավորում է մարդկանց ազգային արժանապատվությունը, նա նախընտրում է իր «գիժ» ընկերների հետ միասին մեկ զվարճալի տեսանյութ ավել ունենալ:
Ցավալին այն է, որ վստահ եմ, որ մի կլորիկ գումարի դիմաց Քսենիան պատրաստակամ կլինի վարել որևէ հայկական միջոցառում և մի բան էլ գլուխ կգովա իր հայկական արմատների մասին: Թերևս, այս պատմությունն էլ նրա համար է, որ հիշենք, որ ամեն մի հայկական արմատ ունեցող հայտնի դեմքին գերագնահատել պետք չէ, առավել ևս երբ նրանք չեն գնահատում մի ամբողջ ազգի ազգային արժանապատվությունը:
Բաքվում արձագանքել են Ռուսաստանի ԱԳՆ-ի խիստ հայտարարությանը` կապված Ադրբեջան այցելել փորձող հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների խտրականության հետ:
Ադրբեջանական հերթական սադրանքից հետո տառացիորեն հաջորդ օրը ռուսական լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվել խտրականության անթույլատրելիության մասին, որոնց ենթարկվում են Ադրբեջան այցելել փորձող հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիները, հայտնում է news.am-ը:
Երեկ Ռուսաստանի ԱԳՆ կայքում ավելի ծավալուն մեկնաբանություն է հրապարակվել: Ադրբեջանական կողմի գործողությունները ռուսասանցիների նկատմամբ, որոնց թվում եղել են կանայք եւ երեխաներ, Ռուսաստանի ԱԳՆ-ում գնահատել են որպես ծաղր, վայրագություն եւ ՌԴ քաղաքացիների իրավունքների ուղղակի խախտում:
«Միջադեպերի պարզաբանում չի կատարվել: Ադրբեջանի ԱԳՆ պատասխան նոտայում նշված է, որ «ոչ ցանկալի էքցեսերի կանխման նպատակով Ադրբեջանը ստիպված է մի շարք անձանց նկատմամբ համապատասխան կարգավորումներ կիրառել»: Այս պատասխանն անհասկանալի եւ չգոհացնող ենք համարում: Այն, ցավոք, ցույց է տալիս, որ Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիները նախկինի նման վտանգվում են կամայականության զոհ դառնալուն:
Շարունակում ենք պահանջել վրդովեցուցիչ խտրական պրակտիկայի դադարեցում, որն անհամատեղելի է 2 երկրների բարեկամական հարաբերությունների հետ: Բնականաբար, ստեղծված իրավիճակից եզրակացություններ կկատարենք»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:
Մեկնաբանելով արտասահմանյան պետության քաղաքացիների` կանանց եւ երեխաների նկատմամբ այս տգեղ վերաբերմունքը` Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը իրեն նեղություն չի տվել գոնե ընդունելու գործողությունների սխալ լինելը: Դրա փոխարեն ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները կապված են «երկիր այցելելու որոշ սահմանափակումների հետ` նկատի ունենալով, որ որոշ անձինք էթնիկ հիմքով սադրիչ գործունեություն են իրականացնում»: Ակնհայտ է, որ Հաջիեւը «սադրիչներ» ասելով նկատի է ունեցել կանանց եւ մանկահասակ երեխաներին:
Այնուհետեւ պաշտոնյան, վկայակոչում է Հայաստանի «ռազմական ագրեսիան» եւ մեղադրում այն բանում, որ «Հայաստանը մոնոպետություն» է: Հայաստանն ինչ կապ ունի Բաքվի օդանավակայանի կարգի հետ` այնքան էլ պարզ չէ, ինչպես նաեւ այն, թե Հայաստանի էթնիկ կազմը ինչ կապ ունի Ադրբեջանում պաշտոնեական ամենաթողության հետ:
Ամերիկյան The Washington Post պարբերականում հրապարակվել է ադրբեջանցի հոդվածագրի անդրադարձը հուլիսի 4-ին շփման գծում վերջին սրացումների վերաբերյալ:
Հոդվածում մասնավորապես ասվում է․ «52-ամյա Սահիբ Գուլիևի և նրա թոռնուհի Զահրայի մահը վերջին արյունահեղությունն է Լեռնային Ղարաբաղում երկարամյա սառեցված հակամարտության ընթացքում»: Հոդվածում շեշտվում է, թե Լեռնայն Ղարաբաղն Ադրբեջանական շրջան է, որ գտնվում է հայկական զինված ուժերի վերահսկողության տակ: «Ադրբեջանը հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կազմում հայկական մշտական զորք կա»,- ասվում է հոդվածում:
Նյութում անդրադարձ է կատարվել նաև միջազգային միջնորդների գործունեությանը: Քննադատելով նրանց աշխատանքը` հոդվածագիրը նկատել է, որ միջնորդները չեն կարողացել լուծել լարված անորոշությունը, և սպառնալիքը, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է սկսվել, պահպանվում է:
Թուրքերի մեջ քրիստոնեություն ընդունողներ են եղել դեռևս 4-րդ դարում: Այս մասին հոդված է հրապարակվել թուրքական «Güneş» թերթում՝ Օմեր Օզքայայի ստորագրությամբ:
Թուրքական ցեղերի մեջ առաջինը քրիստոնեություն ընդունողներն այսօրվա գագաուզների նախահայրերը՝ ուզերն էին: «Անգրագետ թուրքերը, բյուզանդական քահանաներից լսելով Աստվածաշնչի ընթերցումները, դարձան ուղղափառ քրիստոնյաներ և նույնիսկ ծառայության անցան բյուզանդական բանակում: Թուրքական ծագմամբ հունգարացի Արփադ տոհմը այնտեղ քրիստոնեությանն ամենից շատ խոնարհվող տոհմն էր», — գրում է հեղինակ:
Ըստ նրա՝ թուրքերի շրջանում ամենից տարածված երկրորդ կրոնը քրիստոնեությունն է, իսկ ամենից տարածված ուղղությունը՝ ուղղափառությունը: Սակայն թուրքերը բացի իսլամից ուրիշ ոչ մի կրոն համատարած չեն ընդունել: Եվ քրիստոնեությունը քոչվոր թուրքերի շրջանում բոլորովին տարածում չի ստացել:
«Մասնավորապես նեստորական միսիոներների ջանքերի շնորհիվ քրիստոնեությունը տարածվել էր մինչև Չինաստան և Մոնղոլիա, սակայն երբ Թեմուրը գրավեց քրիստոնյաներով բնակեցված տարածքների մեծ մասը, նեստորականների ուժը զգալի թուլացավ: Մոնղոլական արշավանքները ավելի տարբեր հետևանքների հանգեցրեցին, քան ակնկալում էին խաչակիրները, և քրիստոնեությունը այդ տարածաշրջանում այլևս չվերականգնեց իր նախկին փառքը»:
Հեղինակի խոսքով՝ իսլամ ընդունելուց հետո թուրքերը այն աստիճան յուրացրեցին այդ կրոնը, որ այլ կրոնների դավանող իրենց արյունակից ցեղերին սկսեցին օտար, այլադավան (gayr-i müslim) անվանել:
Օզքայան նշում է, որ կան նաև բազմաթիվ քրիստոնյա թուրքեր, ովքեր խաչակրաց արշավանքների ժամանակ գերի ընկած թուրքերի սերունդներն են: Այդ շրջանում գերի ընկած շուրջ 4000 թուրքեր, որոնց փոխանակումը կազմակերպվել չի հաջողվել, տարվել են Եվրոպա, ամուսնացել քրիստոնյա կանանց հետ , իսկ նրանց երեխաները մեծացել են քրիստոնեական ավանդույթներով ու դարձել քրիստոնյա աշխարհի ներկայացուցիչներ:
Այսօր էլ, Ամերիկայում և Եվրոպայում կան բարձր պաշտոնների հասած քրիստոնյա թուրքեր: Օրինակ, Գերմանիայում կան թուրքական գյուղեր: Գերմանաբնակ թուրքերի մեջ կան այնպիսի ընտանիքներ, որոնք կարողացել են հրաշալի հարմարվել տեղացի ժողովրդին և որոնց մասին տեղի բնակիչներն էլ գիտեն, որ նրանք գերի ընկած թուրքերի սերունդներն են:
«Եվ Գերմանիան, և Թուրքիան այս մարդկանց հետ կապված համապատասխան հաշվառումներ են կատարում: Իսկ Թուրքիան ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերություններում կարող է որոշակի օգուտ քաղել քրիստոնյա թուրքերի միջոցով»,-եզրափակում է հեղինակը:
Մեկ փոքրիկ աղջիկ և նրա տատիկը զոհվել են, երբ հայկական զինուժը կրակ է բացել ադրբեջանական գյուղի ուղղությամբ, գրում է BBC-ն-ն:
Բռնությունը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը «անջատողական» Լեռնային Ղարաբաղի շրջանում, որն էթնիկ հայերի կողմից վերահսկվող «անկլավ» է Ադրբեջանում:
Երկու տարեկան փոքրիկի անունը Զահրա Գուլիևա էր: Մյուս զոհը նրա 51-ամյա տատիկն է՝ Սահիբա Ալլահվերդիևան: Նրանք մահացել են, երբ հրետակոծվել է Ֆիզուլիու շրջանի Ալխանլը գյուղում գտնվող նրանց տունը: Եվս մեկ կին վիրավորվել է:
Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է գյուղացիներին թիրախավորելու մեջ: Ղարաբաղը հայտնում է, որ պատասխանել է Ադրբեջանի կրակին, որը զինտեխնիկան տեղադրում է բնակավայրերի մոտակայքում:
Ադրբեջանը նպատակաուղղված գնում է անգամ սեփական քաղաքացիների սպանությանը՝ բանակցային սեղանին քաղաքական իրավիճակ փոխելու համար:
Լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությունը կրկին ցույց է տալիս, որ հստակ դատապարտում չկա Ադրբեջանի՝ խաղաղ բնակչությանը որպես վահան օգտագործելու մարտավարության եւ, ընդհանրապես, սահմանային իրավիճակը սրելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ առաջիկայում անվտանգության խնդիրներին առնչվող ցանկացած հարց դարձյալ մնում է Հայկական զինված ուժերի ուսերին, քանի որ դիվանագիտական զսպման որեւէ մեխանիզմ Ադրբեջանի հանդեպ չի աշխատում: Նրանք փորձում են այնպես անել, որ ապրիլյան ձախողումը չաշխատի որպես գործոն Ադրբեջանի դեմ, որպեսզի շրջանցելով այն՝ Ադրբեջանը փորձի բանակցային գործընթացը սկսել իր համար նախընտրելի կողմից»,— ասաց նա:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ թեպետ Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումներին զինելու մասին բուլղարական մամուլում տեղ գտած սկանդալային բացահայտումն էր սահմանային իրավիճակի հիմնական պատճառը, այնուամենայնիվ, պետք չէ անտեսել «Մեծ 20-յակ»-ի գագաթնաժողովը, ինչպես նաեւ Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպումը:
«Ամեն դեպքում կարծում եմ, որ միջորդների գնահատականներն, ըստ էության, առավել համապատասխանում են հայկական կողմի մոտեցումներին, իսկ Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան նման ահաբեկչական ճանապարհներով հարցեր լուծելու փորձեր անելն է»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում դեռեւս չի կանխատեսում, քանի որ Ադրբեջանը այն սանձազերծելու, առավել եւս հաջողության հասնելու համար որեւէ ռեսուրս չունի:
«Սա այն դեպքն է, երբ ցանկությունը եւ հնարավորությունները չեն համապատասխանում իրար, այդ իսկ պատճառով նրանք փոխարինում են պատերազմը էմոցիոնալ կամ աղմկահարույց ինչ-որ գործողություններով, որը կստեղծի պատերազմի իմիտացիա»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն, ՊՆ-ն, Գլխավոր դատախազությունն Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների լրագրողների և ռազմական կցորդների այց է կազմաերպել Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղ:
lragir.am-ի հաղորդմամբ՝ ԱՊԱ-ն գրում է, որ նրանց թվում են Ասոշիեյթիդ Պրես, ՌԻԱ Նովոստի, Ամերիկայի ձայն, Ինտերֆաքս, ԲիԲիՍի գործակալությունների լրագրողները:
Այցին մասնակցում են նաև ԱՄՆ, Ռուսաստանի, Պակիստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Ուկրաինայի, Բելառուսի ռազմական կցորդները և Գերմանիայի դեսպանատան աշխատակիցը:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը Ալխանլիից հայկական դիրքերի ուղղությամբ հրթիռ էր արձակել: Պաշտպանության բանակի ուժերը պատասխան կրակով վնաս էին հասցրել ադրբեջանական կրակակետին: Ըստ ադրբեջանական կողմի, միջադեպի հետևանքով Ալխանլիում երկու խաղաղ բնակիչ է զոհվել:
Ադրբեջան ժամանող ՌԴ մի շարք քաղաքացիներ ենթարկվում են խտրականության ադրբեջանցի պաշտոնատար անձանց կողմից: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես հստակեցրել են ռուսաստանյան արտգործնախարարությունում, տարեսկզբից ի վեր ՌԴ 25 քաղաքացու արգելվել է մուտք գործել Ադրբեջան: ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն, որպես կանոն, ՌԴ քաղաքացիներին ժամեր շարունակ պահել են Բաքվի օդանավակայանում, մի շարք դեպքերում՝ առանց սննդի, ջրի և բժշկական օգնության, այնուհետև բռնի կերպով հետ ուղարկել իրենց հաշվին: Նախարարությունում պարզաբանել են, որ նման վերաբերմունքի համար հիմք են հանդիսացել հայկական անունները, ազգանունները, հայրանունները:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Մոսկվան ոչ մեկ անգամ պահանջել է Բաքվից «դադարեցնել այդ պատիվ չբերող պրակտիկան, քննություն իրականացնել և համապատասխան գնահատական տալ պաշտոնատար անձնաց պահվածքին», սակայն «միջադեպերի քննություն չի իրականացվել»:
Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխան նոտայում ասվում է, որ Ադրբեջանը «ստիպված է կիրառել մի շարք անձանց նկատմամբ համապատասխան քայլեր՝ անցանկալի պատահարները կանխելու համար»՝ ընդգծելով, որ այդ պատասխանն «անբավարար է»:
Մոսկվայում հայտարարել են, որ կշարունակեն պահանջել «վրդովեցուցիչ խտրական պրակտիկայի դադարեցում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.