29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունը շատ ընդարձակ հարցազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ:
Արժե ուշադրություն դարձնել, որ դա անմիջապես հաջորդում է շփման գծում հուլիսի 4-ի էսկալացիային, որի ժամանակ հակառակորդի պաշտպանության նախարարի անունը մամուլում չշրջանառվեց, տպավորություն էր, թե նա մեկուսացված է: Միայն օրեր անց տարածվեց կարճ տեղեկատվություն, որ պաշտպանության նախարարը «գերագույն գլխավոր հրամանատարի կարգադրությամբ ուղեւորվել է ռազմաճակատային գիծ»: Մամուլն այդքանով բավարարվեց` ակնարկելով, որ Ալիեւը պաշտպանության նախարարից խիստ դժգոհ է եւ նրան ուղարկել է առաջնագիծ` վերացնելու հուլիսի 4-ին ի հայտ եկած թերացումները:
Եւ ահա այս ֆոնին ՌԻԱ-Նովոստին նրան տրամադրում է հնարավորություն` ներկայանալու որպես «կայացած պաշտպանության նախարար եւ ուժեղ բանակի հրամանատար»: Ընդ որում, Հասանովին ուղղվել են բազմաթիվ եւ բազմապլանային հարցեր` ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունից մինչեւ Սիրիայում իրավիճակի գնահատում: Տեւական ժամանակ է, փորձագետները խոսում են Ադրբեջանի ներքաղաքական տուրբոլենտության մասին: Տեղեկություններ կան, որ իշխող էլիտան մասնատված է, եւ ոչ բոլորն են համաձայն առաջին փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիեւայի նշանակմանը:
Ադրբեջանական բաց աղբյուրների մոնիտորինգից կարելի է եզրակացության գալ, որ Ալիեւի վերջին քայլերն ուղղված են «հին գվարդիայի» կամ այսպես կոչված` նախիջեւանյան կլանի, փաստացի` արտաքին քաղաքականության մեջ պրոռուսական թեւի, դեմ: ՌԻԱ-Նովոստիի ծավալուն հարցազրույցը գոնե անուղղակի վկայում է, որ պաշտպանության նախարար Հասանովը դիտվում է որպես յուրային: Հնարավոր է, դա ակնարկ է Ալիեւին, որպեսզի Հասանովին թողնի հանգիստ: Բացառված չէ, որ Հասանովի հետ ՌԻԱ-Նովոստիի հարցազրույցը նախաձեռնվել է Բաքվից, էլիտայի այն հատվածից, որը, զգալով իշխանությունից հեռանացվելու իրական վտանգ, այդ ձեւով փորձել է Մոսկվայի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանը «կորցնելու սպառնալիքի» վրա: Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ հուլիսի 4-ի էսկալացիայից անմիջապես հետո ՆԱՏՕ-ի կենտրոնակայան է գործուղվել ԶՈՒ ԳՇ պետ Սադիգովը: Կարելի է ենթադրել, որ Ալիեւը նրան նախապատրաստում է պաշտպանության նախարարի պաշտոնին: Հուլիսի 12-ի կառավարության նիստում Ալիեւը հատուկ ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ «սկսվել է հարաբերությունների նոր փուլ»: Նախօրեին նա Ստամբուլում հանդիպել էր պետքարտուղար Թիլերսոնի հետ:
Առկա սուղ տեղեկատվությունից հնարավոր է երկու եզրակացություն անել: Առաջին. եթե Ադրբեջանում էլիտայի մասնատվածությունը խորանա եւ հասնի կրիտիկականին մոտ վիճակի, ապա Ալիեւը կարող է կտրուկ քայլերի դիմել եւ պաշտոնից ազատել աշխատակազմի ղեկավար Մեհթիեւին, որը համարվում է Ադրբեջանում Մոսկվայի գորշ կարդինալը: Դրան կարող է հետեւել պաշտպանության նախարարի պաշտոնանկությունը: Երկրորդ. ՌԻԱ-Նովոստիի միջոցով ռեաբիլիտացնելով պաշտպանության նախարար Հասանովին, Մոսկվան, հավանական է, կփորձի նրա շուրջ ձեւավորել քարոզչա-տեղեկատվական ֆոն, որ Հասանովը «2018թ. նախագահական ընտրություններում Ալիեւի մրցակիցն է»:
2013թ.-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանը հաջողությամբ խաղարկել է համանման սցենար` շրջանառելով կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովի հավանական թեկնածությունը եւ այդ ձեւով հասել նրան, որ Ալիեւը պաշտոնապես հավաստի Ադրբեջանի գեոքաղաքական չեզոքությունը: Ներկայումս Ռուսաստանը շատ ավելի ուժեղ է, քան 2013թ-ին էր եւ ունի ազդեցության բոլոր հնարավորությունները:
Ադրբեջանական լրահոսում վերջին երկու շաբաթվա ընթացքում մեծացել է հակառուսական տրամադրվածությունը: Դա, ամենայն հավանականությամբ, Ալիեւի հակախաղն է, երբ տպավորություն է ձեւավորվում, թե հասարակական կարծիքը հիմնականում հակառուսական է, եւ միայն ինքն է կարողանում կառավարելի պահել հարաբերությունները: Պաշտպանության նախարարի հանգամանքն այստեղ երկրորդական է: Նրան կարող են օգտագործել թե Ալիեւը, թե` Մոսկվան, իսկ հետո թողնել մոռացված: Ռազմական գործիչները, որ անցել են միայն խորհրդային բանակի դպրոցը, չափազանց խոցելի են քաղաքականության մեջ:
Իրավիճակից ենթադրվող գլխավոր սպառնալիքն այն է, որ Ռուսաստանի հետ երկխոսության թեմա եւ հարաբերություններ ճշտելու համար Ալիեւը կարող է նոր էսկալացիա սադրել առաջնագծում: Դա նրան ձեռնտու կլինի նաեւ ներքին կոնսոլիդացիա ապահովելու առումով:
Վահրամ Աթանեսյան
Վրաստանը չի դիտարկում տարանցիկ ճանապարհների բացման թեման: Այդպես է արձագանքել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հայտարարությանն այն մասին, որ «մոտ ժամանակներս Հայաստանը հույս ունի գործարկել Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային միջանցքն Աբխազիայով և Հարավային Օսիայով», հայտնում է Грузия Online-ը:
Ինչպես հայտարարել է Աբաշիձեն, Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններն ընթանում են ապրանքաշրջանառության մոնիթորինգի մասին 2011 թվականին կնքված համաձայնագրի կյանքի կոչման վերաբերյալ, և որևէ խոսակցություն լրացուցիչ նախապայմանների մասին չկա, որոնք թույլ կտային Հայաստանին Աբխազիայով առևտրային միջանցքի բացման հույս ունենալ:
«Այժմ մենք խոսում ենք Ռուսաստանի հետ այն մասին, որ ուժի մեջ մտնի 2011 թվականի համաձայնագիրը: Դրա համար անհրաժեշտ է, որ ինչպես մեր, այնպես էլ ռուսական կողմը պայմանագրեր կնքի շվեյցարական SGS ընկերության հետ: Այդ բանակցություններին ակտիվ մասնակցում են մեր շվեյցարական գործընկերները: Հարկավոր է ավարտել պայմանագրերի ուղղությամբ աշխատանքի նախապատրաստական փուլը: Դրանից հետո կստեղծվի վրաց-ռուս-շվեյցարական խումբ, որը մոնիթորինգի կենթարկի համաձայնագրի կյանքի կոչումը»,- հայտարարել է Աբաշիձեն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, թե հավատում է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհները կբացվեն Հայաստանի համար։ «Պետք է հավատանք, որ առաջ տանենք, և ես հավատում եմ, որ մի օր կլինի»,-ասել է նա և նշել, որ բոլորը` թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմերն աշխատում են, որ սա արագ լինի։
Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են անցնել 2011 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև ստորագրված՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով «Առևտրային միջանցքների մասին» պայմանագրի կյանքի կոչմանը:
Աբաշիձեն և Գրիգորի Կարասինը պայմանավորվել են ավարտել 2011 թվականի համաձայնագրի կյանքի կոչմանն ուղղված խորհրդակցությունները և անցնել շվեյցարական SGS ընկերության հետ պայմանագրերի ստեղծմանը, որը վերահսկելու է Ռուսաստանից Վրաստան և հետադարձ ճանապարհով Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով անցնող «առևտրային միջանքներով» ապրանքների և բեռների տեղաշարժը:
Մինչ այս, համաձայնագրի փաստացի կյանքի կոչումն արգելափակվում էր այն պատճառով, որ Մոսկվան և Թբիլիսին չէին կարողանում պայմանավորվել, թե արդյոք կարող են Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներն անմիջականորեն մասնակցել գործընթացին: Սուխումում և Ցխինվալում բազմիցս սպառնում էին հրաժարվել թույլ տալ «միջանցքներով» բեռների փոխադրումը, եթե նրանք չլինեն համաձայնագրի լիիրավ մասնակիցներ, բայց այդ տարբերակին կտրուկ դեմ էր Թբիլիսին:
Lragir.am-ը գրում է․ Ադրբեջանի պաշտպանության քաջարի նախարար Զաքիր Հասանովը հարցազրույց է տվել ԶԼՄ-ներին եւ մի շարք հայտարարություններ արել:
Նա ասել է, որ Ադրբեջանն ունի ոչ ռուսական արտադրության ինչ- որ հզոր հակահրթիռային պաշտպանություն, որը կարող է խփել Հայաստանի ունեցած Իսկանդերները: Նա նշել է, որ համակարգն արդեն ստուգված է եւ լավ աշխատում է: Նախարարն ակնարկել է նաեւ, որ հայտնի չէ, թե արդյոք կաշխատեն Հայաստանին Ռուսաստանի տրամադրած Իսկանդերները:
Ռուսաստանը պնդում է, որ Իսկանդերի դեմ անզոր է անգամ Պատրիոտ համակարգը: Ադրբեջանն ակնարկում է, որ աշխարհում կա ուժ, որը կդիմակայի Իսկանդերին:
Նախարարն ասել է նաեւ, որ Ադրբեջանն ամբողջությամբ վճարել է Ռուսաստանին մատակարարված սպառազինության դիմաց:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ մի քանի անգամ խնդիրներ են ծագել չվճարելու կամ սպառազինության մատակարարումն ուշացնելու հարցով: Փաստացի, նախարարը «փակում է բազարը»՝ հայտարարելով, որ մնացել է մատակարարելու 10%-ը, որը մանրուք է:
Հասանովը բացել է նաեւ հաղթաթղթերը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի Գլխավոր շտաբը կիսվել է Սիրիայում ռազմական գործողությունների փորձով: Հասանովն ակնարկել է, որ Բաքուն այդ փորձը կարող է օգտագործել Ղարաբաղում:
Ռազմական գործողությունների «փորձը» որպես կանոն գաղտնի գործ է: Ինչու՞ է Հասանովը որոշել «մատնել» Ռուսաստանի Գլխավոր շտաբին: Ռուսաստանի Գլխավոր շտաբն էլ ի՞նչ «փորձով է փոխանակվել» Ադրբեջանի հետ:
Թուրքիան ցանկանում է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է Թուրքիայի Արդարություն եւ Զարգացում իշխող կուսակցության նախագահի տեղակալ, խորհրդարանական Ռավզա Քավաքչի Քանը.
«Մենք երկար պատմություն ունենք Հայաստանի հետ եւ ինչպես բոլոր հարեւանների եւ դաշնակիցների հետ, մենք կցանկանայինք ավելի լավ հարաբերություններ զարգացնել»:
Քանի կարծիքով, հարաբերությունների կարգավորման համար պետք է կարգավորվի նրա բնորոշմամբ երկու երկրների հարաբերությունների առավել ակնհայտ խնդիրը՝ Հայոց ցեղասպանության հարցը, որը Քանն իր երկրի պաշտոնական դիրքորոշման համաձայն չի ճանաչում.
«Կարծում եմ, կարեւոր է ավելի լավ հարաբերություններ կառուցել, եթե երկու կողմերը եւ միջազգային պատմաբանները միասին կարողանային կարգավորել այս հարցը, այն այլեւս չի խոչընդոտի մեր հարաբերությունները եւ թույլ կտար մեզ ակտիվացնել համագործակցությունը մի շարք ոլորտներում»:
Ավելի զգուշորեն է գնահատում մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարը Թուրքիայում եւ Իրաքում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին. «Հայ-թուրքական հարաբերությունները սառույցի հաստ շերտի տակ են, քանի որ Թուրքիան, որը բարդ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, Հայաստանը դիտարկում է որպես ռուսների եւ իրանցիների դաշնակից»:
Միացյալ Նահանգներն այս հարցում կարող է դրական դեր խաղալ, օգնելով կողմերին բարելավել հարաբերությունները, սակայն, մոտ ժամանակները Սպիտակ տունը զբաղված է լինելու ավելի հրատապ այլ հարցերով. «Երբ ես դեսպան էի Թուրքիայում, Միացյալ Նահանգները շատ սերտ ներգրավված էր՝ փորձելով Լեռնային Ղարաբաղում կարգավորման հասնել եւ բարելավել հայ-թուրքական հարաբերությունները»:
Դիվանագետի խոսքով, 100 տարի առաջ Թուրքիայի նկատմամբ Վուդրո Վիլսոնի քաղաքականությունից ի վեր Թուրքիան Ամերիկային կասկածանքով է վերաբերվում.
«Թուրքիայում գոյություն ունի հանրային մի զգացմունք, կասկած, թե Միացյալ Նահանգները անընդհատ փորձում է զրկել Թուրքիային արեւի տակ իր օրինական տեղից»:
Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իսկ դուք գիտե՞ք, որ Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի կողմից 2015թ․ հուլիսին որդեգրած փոքրիկ Ամինան իրականում Իլհամ Ալիևի ապօրինի դուստրն է…
Այս մասին euroasiainfo.com կայքէջում մի հետաքրքիր հոդված է հրապարակվել (հոդվածն այստեղ)։
Հեղինակը գրում է, որ երեխայի կենսաբանական մայրն է հանդիսանում «Ադրբեջանական ավիաուղիներ» (AzAl) ընկերության նախագահ Ջահանգիր Ասկերովի դուստրը՝ Ջամիլա Ասկերովան…
Երկար ժամանակ երեխայի լուսանկարը որևէ տեղ չի հրապարակվել, միայն Ալիևի 55-ամյակին է հայտնվել նախագահի որդու՝ Հեյդար Ալիևի ինստագրամի էջում։ Հոր և դստեր լուսանկարը լայն տարածում է գտել համացանցում, չնայած որ քիչ անց այն հեռացվել էր Հեյդարի էջից։
Ալիևի և Ասկերովայի միջև եղած կապի մասին հայտնի է դարձել Մեհրիբան Ալիևային, ում հրահանգով հեռախոսազանգերի գաղտնալսումներ և գաղտնի տեսանկարահանումներ են կազմակերպվել։ Այդ միջոցառումները կազմակերպվել են Մեհրիբանի հայրական «Փաշաևյան կլանին» լոյալ՝ ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի և կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Ալի Աբասովի կողմից։
Չնայած որ այդ ամենից հետո Մահմուդովի և Աբասովի հարազատներից շատերի նկատմամբ Ալիևի հրամանով ճնշումներ և քրեական հետապնդումներ են իրականացվել, այնուամենայնիվ, նրանք մնացել են անպատիժ և մինչ օրս գտնվում են ազատության մեջ։ Պատճառն այն է, որ այդ գաղտնալսումների ընթացքում նրանց ձեռքերում ալիևյան կլանի մասին բավականին վարկաբեկիչ տեղեկություններ են հայտնվել։
Հոդվածում նշվում է նաև, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում իրականացված աղմկահարույց ձերբակալություններն ու «տոտալ մաքրումները» կապված են այդ գաղտնալսումների հետ։
Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաևը, ով համարվում է, այսպես կոչված, «Ադրբեջանական Վիկիլիքսի» հեղինակը, 2016 թվականին այդ գաղտնալսումների մասին մի տեսանյութ է հրապարակել»:
Ռուսաստանի «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերության օտարերկրյա պատվիրատուները սկսել են առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերել «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային և «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների նկատմամբ: Այս մասին հայտնել է«Ռոսօբորոնէկսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը:
Պահանջարկն աճել է նաև Ս-400 ԶՀՀ-երի, ինչպես նաև Սու-35 և Սու-32 կործանիչների նկատմամբ:
Մինչ այս «Իսկանդեր-Է» և Վերբա համալիրներ է ձեռք բերել նաև Հայաստանը:
«Իսկանդեր» հրթիռային համալիրը Հայաստանը ցուցադրել է 2016 թվականի սեպտեմբերի զորահանդեսի ժամանակ, իսկ մեծաքանակ «Վերբա» համալիրներ գնելու մասին 2017-ի ապրիլին հայտնել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալը:
Իսկ ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի՝ 2016 թվականին Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է 300 միավոր դյուրակիր զենիթահրթիռային համալիր:
Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու ուղղությամբ բանակցում ենԹուրքիան և Ռուսաստանը:
Ընկերության տնօրենը նաև նշել է, որ զենքի համաշխարհային արտահանման Ռուսաստանի բաժինը վերջին հինգ տարիների ընթացքում կազմում է շուրջ 17 տոկոս:
«…Ներկայում Ռուսաստանը զենքի համաշխարհային շուկայում զբաղեցնում է երկրորդ տեղը: Վերջին 5 տարիների ընթացքում «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերության՝ ռազմական նշանակության արտադրանքի համաշխարհային արտահանման բաժինը 15 տոկոս է, իսկ ընդհանուր Ռուսաստանինը՝ շուրջ 17 տոկոս», — մանրամասնել է Միխեևը:
Ըստ նրա՝ 2017-ի առաջին 6 ամվա ընթացքում «Ռոսօբորոնէկսպորտին» հաջողվել է պատվերները 42 մլրդ ԱՄՆ դոլարից հասցնել շուրջ 45 մլրդ դոլարի:
Նշենք, որ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) տվյալներով` 2011-2015 թվականներին աշխարհում զենք ներկրողների և արտահանողների ցուցակում Ռուսաստանը (25%) երկրորդ տեղում է ԱՄՆ-ից (33 %) հետո:
Ռուսական անձնագրերով հայերի նկատմամբ Ադրբեջանում վայրենի վերաբերմունքն ու Ռուսաստանի սահմանապահ ծառայության հայտարարությունը նշան են այն բանի, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները թևակոխում են ոչ բարենպաստ փուլ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 12-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ռուսաստանի սահմանապահ ծառայության հայտարարությունում հստակ նշվում էր ԼՂՀ եզրույթը, որից Ադրբեջանի ղեկավարության շրջանում, լրատվամիջոցներում մեծ աղմուկ է բարձրացել: Պետք է ասեմ, որ դա պատահական հայտարարություն չէր: Ռուսական անձնագրերով հայերի նկատմամբ վերաբերմունքից ևս կարելի է եզրակացնել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատ են:
Ես չեմ բացառում, որ երկու երկրները կշարունակեն իրենց համագործակցությունը, որովհետև Ռուսաստանը Հարավային Կովկասում ունի շահեր, այնուամենայնիվ, այն, որ այդ հայտարարությունների միջոցով Ռուսաստանը մեսիջ է հղում Ադրբեջանին, փաստ է»,-ասաց Շարմազանովը:
Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու խնդրի վերաբերյալ փոխխոսնակն ասաց, որ բազմիցս արտահայտել են իրենց դժգոհությունը նաև ռուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ:
«Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել, քանի որ զենք վաճառում են նրան, որն այն օգտագործում է ինքնապաշտպանական նպատակով: Սակայն սա չպետք է խոչընդոտի հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների խորացմանը, դրանք չպետք է պայմանավորված լինեն միայն ռուս-ադրբեջանական հարաբերություններով, հայ-ռուսական հարաբերություններն ավելի խորն են և բխում են երկու երկրների շահերից»,- ասաց Էդուարդ Շարմազանովն ու հավելեց, որ Ռուսաստանի հետ Հայաստանն ունի իրավապայմանագրային հարուստ բազա, նաև շատ լուրջ համագործակցություն է ապահովվում պաշտպանության ոլորտում: Այս պահին թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը իրականացնում են պայմանագրերում նշված կետերը:
ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում դիսպետչերներին հաջողվել է կանխել ժամանակակից ավիացիայի պատմության մեջ ամենախոշոր աղետը՝ հինգ ինքնաթիռի բախում, հայտնում է CBC հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ի գիշերը: Վայրէջք կատարելիս Տորոնտոյից թռած Air Canada ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը սխալմամբ ուղղվել է սխալ ճանապարհի կողմը, որտեղ այդ պահին եղել է ևս չորս ինքնաթիռ:
Դիսպետչերներին հաջողվել է ժամանակին կանգնեցնել օդաչուին: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել երկրորդ փորձից:
«Եթե դա ճիշտ է՝ տեղի ունեցածը շատ մոտ էր պատմության մեջ ամենախոշոր ավիավթարը լինելուն»,- ասել է United Airlines ավիաընկերության պաշտոնաթող կապիտան Ռոս Այմերը:
«Եթե դուք կարող եք պատկերացնել Airbus-ի բախումը վառելիքով լիարժեք լիցքավորված և ուղևորներով չորս ինքնաթիռի հետ, կարող եք ենթադրել՝ ինչ սարսափելի ավարտ կարող էր այդ ամենը ունենալ»,- ասել է Այմերը:
Օդանավակայանի վարչակազմը և տեղի իշխանությունները հետաքննում են միջադեպի հանգամանքները:
Ադրբեջանի իշխանությունների եւ նախագահ Իլհամ Ալիեւի շահերը սպասարկող Haqqin.az լրատվական գործակալության ղեկավար Էյնուլլա Ֆաթուլաեւի ֆեյսբուքյան էջը Facebook-ն արգելափակել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատճառը հուլիսի 4-ին ԼՂ շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետեւանքով մահացած երկու ամյա երեխայի նկարներն իր էջում տարածելն է:
Facebook-ի ղեկավարությունը գնահատել է իրավիճակը, որպես օգտատիրոջ կողմից «հասարակական նորմի խախտում»: Արդյունքում Ֆաթուլլաեւի ֆեսյբուքյան հաշիվն արգելափակվել է:
Ուշագրավ է, որ սադրիչ գործողություններից հետո հենց Haqqin.az-ը եւ նրա ղեկավարն էր սկսել մահացած ադրբեջանցիների լուսանկարների տարածումը՝ փորձելով մանիպուլյացիայի ենթարկել ադրբեջանական ու միջազգային հանրությանը:
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին՝ խնդրելով հրաման արձակել և թուրքական զորքը մտցնելով Ղարաբաղ, ազատագրել այն:
Նամակը գրվել է երեկ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնվում էր Անկարայում և հանդիպում էր ունենում նախագահ Էրդողանի հետ:
«Ղարաբաղի օկուպացիան ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի և մարդկության խնդիրն է, այդ թվում՝ և Թուրքիայի հանրապետության: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հաշվի չի նստում միջազգային կառույցների կարծիքների հետ և նույնիսկ ձերբակալում է Amnesty International-ի ներկայացուցչին: Ուրեմն ինչո՞ւ չի նա հրաման արձակում թուրքական բանակին և օկուպացիայից ազատագրում Լեռնային Ղարաբաղը: Ումի՞ց և ինչի՞ց է նա զգուշանում»,- գրում է «Մուսավաթի» ղեկավարը:
Սա իսկական թուրքական ձեռագիր է, միայն ադրբեջանցիներն են հասկանում թուրքերին: Արևմուտքը կհասկանա՞, որ Էրդողանը թքած ունի միջազգային կառույցների, օրենքների, պայմանավորվածությունների վրա…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.