29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թուրքիայի նախկին ռազմական դատախազ Ահմեթ Զեքի Ուչոքը անդրադարձել է այն հարցին, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը չձախողվեր: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ուչոքը կարծիք է հայտնել, որ այդ դեպքում Թուրքիայում արյունահեղություն տեղի կունենար:
Թուրք դատախազի խոսքով, եթե հեղաշրջումը հաջողությամբ ավարտվեր, Թուրքիան կմասնատվեր. երկրի հարավարևելքում քրդական, իսկ արևելքում՝ հայկական պետություններ կստեղծվեին: Միևնույն ժամանակ, Ուչոքը տեսակետ է հայտնել, թե այդ դեպքում Թուրքիան էլ կանցներ ԱՄՆ-ի մանդատի տակ:
Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Գյուլենական համայնքի (FETÖ) անդամների դեմ առաջին հետաքննությունը հարուցած դատախազը մասնավորապես ասել է.
«Թուրքիան կմասնատվեր, հետո երկրում մեծ կոտորածներ կսկսեին: Նրանք ոչ թե դատարանի առաջ կկանգնեցնեին, այլ հենց հեղաշրջման ընթացքում ուղղակի կսպանեին բոլոր նրանց, ում ընդդիմադիր կհամարեին: Իսկ հեղաշրջումից հետո իշխանության եկած նոր դեմքերը անկասկած կլինեին այն երկրների դրածոները, որոնց հետախուզական կառույցների հետ նրանք կապված են»:
Ադրբեջանում հիստերիայի հերթական պոռթկում է Արցախում նախագահի ընտրությունների ֆոնին: Այս անգամ իրեն չի զսպել արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը:
«Ադրբեջանի տարածքներում» նախագահական ընտրությունների անցկացումը հերթական քաղաքական սադրանքն է»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված ռեժիմի կողմից 2015-ի մայիսի 3-ին խորհրդարանի ընտրությունների անցկացումը եւ 2017-ի փետրվարի 20-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մերժված են եւ միջազգային հանրության կողմից չեն ճանաչվում:
Անօրինական խորհրդարանում անօրինական նախագահական ընտրությունների անցկացումն ինքնախաբեություն է: Բոլորին հայտնի է, անօրինական ռեժիմի քրեական ղեկավարությանը եւ խորհրդարանի անդամներին նշանակում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ միայն խամաճիկի գործառույթ են իրականացնում»,- ասել է Հաջիեւը:
Հուլիսի 19-ին Արցախում նախագահական ընտրություններ են կայանալու: Համաձայն 2017 թվականի փետրվարին ընդունված Սահմանադրության` առաջիկա երեք տարվա համար խորհրդարանական խմբակցությունների առաջարկով հանրապետության նախագահ ընտրելու է Ազգային ժողովը: Առաջադրված թեկնածուներն են գործող նախագահ Բակո Սահակյանը եւ «Շարժում 88» կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը:
Ստամբուլում սկսված հորդառատ անձրևները, որոնք համարվում են ամենաուժեղը վերջին տարիների ընթացքում, հեղեղել են մետրոյի մի քանի կայարան, քաղաքի տարբեր հատվածներում ավտոմեքենաները խրվել են ջրի մեջ և չեն կարողանում տեղաշարժվել:
Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Ստամբուլի որոշ շրջաններում անձրևաջրերը հեղեղել են բնակելի տների առաջին հարկերը, ինչի հետևանքով մի խումբ քաղաքացիներ մնացել են տանը արգելափակված: Միառժամանակ փակվել է Բոսֆորի տակով անցնող Եվրասիական թունելը:
Ստամբուլի նահանգապետարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին սեփական ավտոմոբիլային միջոցներով տանից դուրս գալ միայն անհրաժեշտության պարագայում:
Արտակարգ իրավիճակների կենտրոնից հայտնել են, որ տեղումների արդյունքում կա սողանքների մեծ վտանգ:
https://www.youtube.com/watch?v=zLFqK-WVQT4
Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստիին», որում խոսել է Արցախի հակամարտության և ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին:
Մասնավորապես, Մամեդովը հայտարարել է, որ չնայած 25 տարի է՝ Արցախի հակամարտությունը ձգվում է, այնուամենայնիվ, խնդիրը ներկայացվում է որպես «սառեցված հակամարտությունը», ինչը արդյունք է աշխարհաքաղաքական խաղերի, ու քանի դեռ այդ խաղերը շարունակվում են, արդյունքը չի փոխվի:
«Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան դրա վառ հաստատումն են»,- ասել է նա:
Մամեդովի կարծիքով՝ «սառեցված» հակամարտությունը կարող է ցանկացած պահի բռնկվել նոր ուժով:
«Միջազգային միջնորդները թեև հանդես են գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, բայց, չգիտես ինչու, նախընտրում են գրավել միանշանակ դիրք: Մենք համանախագահող կողմերից, ինչպես նաև միջազգային հանրությունից ակնկալում ենք կոնկրետ քայլեր հակամարտության արդարացի լուծման համար»,- ասել է նա:
Մամեդովը նաև նշել է, որ «չգիտես ինչու՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության արդարացի գնահատականը բախվում է խոչընդոտների»:
«Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ մեկ պատերազմով ոչինչ չի որոշվի: Քանի որ հակամարտությունը կծնի նոր հակամարտություն, և գերտերությունները դրանում ակտիվ մասնակցություն են ունենում»,- ասել է նա:
Ադրբեջանի նախագահի օգնականը նաև հիշեցրել է, որ Արցախի հակամարտության խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի մեջ մտնում են հենց այն երկրները, «որոնք կարող են անհրաժեշտության դեպքում իրենց խոսքն ասել միջազգային հարթակում»:
Անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ Մամեդովն ասել է, որ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ հաշվի է առնում Ռուսաստանի շահերը և ցանկանում է ընդլայնել համագործակցությունը նրա հետ:
«Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ հաշվի է առնում իր ռազմավարական դաշնակիցների, այդ թվում Ռուսաստանի շահերը: Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ մենք կապված ենք հարյուրամյակներով: Երկիր, որի հետ մենք ունենք բարձր համագործակցության մակարդակ: Մեր ծրագրերի մեջ է մտնում Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնում և ամրապնդում»,- ասել է Մամեդովը:
Խոսելով միջազգային թատերաբեմում Ադրբեջանի խնդիրների մասին՝ Մամեդովն ասել է, որ այժմ շատ բարդ ու դժվար է խոսել միջազգային հարաբերություններում հաջողությունների մասին, քանի որ աշխարհը չկարողացավ պահպանել արդարության սկզբունքները Վարշավայի պայմանագրի լուծարումից հետո:
Խորհրդային հայտնի վիդեոօպերատոր Սերգեյ Գրիգորյանի դուստրը՝ Russia beyond the headlines-ի խմբագիր Մարիա Գրիգորյանը պատմել է իր հոր Բաքու այցելության հետաքրքիր մանրամասներ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ղարաբաղյան հակամարտության պատճառով, որը մինչև այսօր կարգավորված չէ, Ադրբեջանն իր տարածք չի թողնում հայկական ազգանունով մարդկանց: Առաջին ալիքի թղթակից Անտոն Վերնիցկին ինձ պատմել է, թե ինչպես է հորս հետ Բաքու գործուղման գնացել: Նրանք Ադրբեջան են թռել Վլադիմիր Պուտինի նախագահական պատվիրակության կազմում: Ինչ-որ մեկը ինչ-որ բան շփոթել էր: Ադրբեջան էին ուղարկել հայ Գրիգորյանին: Խնդիրները սկսվել են օդանավակայանում՝ ադրբեջանցի սահմանապահները խոսելու ունակությունը կորցրել էին, գրում է armtimes.com-ը:
Իսկ հայրս հանգիստ ասել է. «Եղբայրներ, ես Մոսկվայից եմ: Զեյնալովան և էլի մի քանի ադրբեջանցիներ իմ գործընկերներն են: Մենք միասին աշխատում ենք»: Զինված սահմանապահներն անհանգստ էին: Դա մեծ սկանդալ էր: Սակայն Պուտինի մամուլի ծառայությունը բավական սկզբունքային էր: Որպեսզի հանգստացնեն սահմանապահներին, հայրիկին բեյջ են տվել, որի վրա գրված էր «Վլադիմիր Պուտինի անձնական օպերատոր»:
Սերգեյ Գրիգորյանը մահացել է 72 տարեկան հասակում, այս տարի:
Մոսուլ քաղաքի արևմուտքում իրաքցի ուժայինների անցկացրած անվտանգության գործողություններից մեկի ժամանակ գաղտնի թունելներից մեկում հայտնաբերվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գրոհայինների 25 կին:
Կանանցից 3-ը եղել են Թուրքիայի քաղաքացիներ, 5-ը՝ գերմանուհիներ, 3-ը՝ ռուս, 1-ը՝ չեչեն, 2-ը՝ կանադացի, մնացածը՝ Լիբիայի և Սիրիայի քաղաքացիներ, հաղորդում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը՝ հղում անելով Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրներին:
Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի վարչության պատասխանատուներից Հայդար ալ Արաժին լրատվամիջոցներին հայտնել է, որ կանայք կրել են մահապարտի գոտիներ, ինչպես նաև զենք են ունեցել իրաքյան ուժերի վրա հարձակվելու համար:
Փորձագետները կարծում են, որ Մոլսուլում պարտություն կրած ԻՊ-ականները, տարածքի անապատային հատված ետ քաշվելով, կփորձեն պարտիզանական պատերազմ վարել:
Հիշեցնենք, որ Իրաքի վարչապետը հուլիսի 10-ին հայտարարել էր Մոսուլի ազատագրման մասին:
Մոսուլը ԻՊ ահաբեկիչների ձեռքում է գտնվում 2014թ.-ից:
««Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ, 45-ամյա միլիարդատեր Դանիլ Խաչատուրովն ամուսնանալու է Ռուսաստանում հայտնի ադրբեջանցի դերասանուհու՝ Սաբինա Ահմեդովայի հետ: Արդեն մի քանի տարի է, ինչ Խաչատուրովը, ում կարողությունն ըստ Forbes-ի կազմում է ավելի քան երկու միլիարդ դոլար, Ռուսաստանի ամենացանկալի փեսացուների թվում էր»,- տարփողում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Արդեն մի քանի տարի է… և ահա… ինչ հպարտություն՝ աշխարհի ավելի քան 3,7 միլիարդ կանանցից՝ միլիարդատերն ընտրել է ադրբեջանուհու:
Նշվում է, որ 36-ամյա Սաբինա Գյուլբալայի Ահմեդովան երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի, իսկ Ուլյանա Սերգեյենկոյի հետ 2008-ին ամուսնացած գործարարն ամուսնալուծվել է 2013-ին:
«Հաշվի առնելով Խաչատուրովի ընտանիքի կարողությունը, (նրա եղբայրները նույնպես միլիարդատերեր են), հարսանիքը պետք է որ շատ շքեղ լինի և ռեզոնանսային»,- նշում են ադրբեջանական թերթերը:
Ուշագրավ է այն փաստը, որ նեղմտությամբ տառապող ադրբեջանցիներն իրենց արյունակցին չեն մեղադրում ղարաբաղցու հետ ամուսնանալու համար:
Հետաքրքիր է՝ ի՞նչ կգրի ադրբեջանական մամուլը, երբ հաջորդ անգամ Դանիլն իր հայրենի Արցախ այցելի կնոջ հետ:
Նշենք, որ Սաբինան Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմում հայուհու կերպար է մարմնավորել:
Աղբյուրը՝ Նյութ.am
Ադրբեջանն ու Տաջիկստանը պայմանավորվել են Տաջիկստան Արցախի արտադրանքի ներմուծման ու վաճառքի արգելքի վերաբերյալ:
Այս մասին գրում է «Ռուսարմինֆո»-ն՝ մանրամասնելով, որ կողմերը հարցի շուրջ պայմանավորվել են Բաքվում անցկացված ադրբեջանա-տաջիկական միջկառավարական առևտրատնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում:
Ըստ աղբյուրի, Բաքուն և Դուշանբեն նաև պայմանավորվել են թույլ չտալ տաջիկական ընկերություններին Արցախում որևէ տնտեսական գործունեություն ծավալել:
Այս տարվա փետրվարին Ադրբեջանը նման փաստաթուղթ ստորագրել էր Ուկրաինայի հետ:
Trend գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության նախագահի վստահված անձ, ՌԴ հանրային պալատի անդամ, քաղաքագետ Սերգեյ Մարկովն այսօր առավոտյան ասել է. «Հայաստանը կազատի Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքը, և արդեն այս տարի ադրբեջանական առաջին ընտանիքները կվերադառնան հարազատ օջախներ»:
Նրա կարծիքով համաշխարհային առաջնորդների մասնավոր հանդիպումների և խաղաղ բանակցությունների արդյունքում ադրբեջանական տարածքները հնարավոր է հանձնվեն` հայկական սահմանների բլոկադայի վերացման դիմաց:
«Շուտով կողմերը պայմանագիր կկնքեն, քննարկվում են միայն կարգավորման որոշ դետալներ»,- ասել է Մարկովը:
Հավատա՞նք, սրանք իսկապե՞ս Մարկովի խոսքերն են:
Հայազգի գրող Սևան Նիշանյանը, ով 17 տարվա ազատազրկման է դատապարտվել, փախել է բանտից, որտեղ գտնվում էր 2014 թվականից:
Ինչպես հաղորդում է Asbarez-ը, Նիշանյանն ուրբաթ առավոտյան դուրս է եկել անվտանգության նվազագույն միջոցառումներ իրականացնող բանտից և չի վերադարձել:
Նշանյանի Twitter-ի էջում հայտնվել է հետևյալ գրառումը. «Թռչնակը թռավ. Նույնը մաղթում եմ մնացյալ 80 մլն-ին»:
Ինչպես հաղորդվում է, թուրք պատմաբան Թաներ Աքչամն արձագանքել է Նիշանյանի փախուստի մասին լուրին` գրելով. «Թռչնակը թռավ` հուսալով ազատ աշխարհ տեսնել բոլոր թռչունների համար»:
Հայազգի գրողին ձերբակալել և դատապարտել էին իր սեփական պարտեզում «անօրինական» շինարարություն իրականացնելու համար: Նույնիսկ թուրքական մամուլն էր նշում, որ նրա ձերբակալությունը երկրի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոց էր նրան լռեցնելու համար, քանի որ Նիշանյանը պարբերաբար քննադատում էր թուրքական ռեժիմին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.