29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՄԻԵԴ-ն աջակցել է Պորտուգալիայի 72-ամյա կնոջը, ում 1/3-ով զրկել են փոխհատուցումից` նախատեսված անհաջող վիրահատությունից հետո լիարժեք սեռական կյանքով ապրելու անհնարինության համար: Մանրամասները ներկայացնում է The New York Times-ը:
1993 թվականին, երբ կինը դեռեւս 50 տարեկան էր, նրա մոտ ախտորոշել են վտանգավոր հիվանդություն: Երկու տարի անց նրան վիրահատել են, ինչից հետո կինը զրկվել է լիարժեք սեռական կյանքով ապրելու հնարավորությունից, ինչպես նաեւ չի կարողանում նորմալ գնալ զուգարան, անգամ` նստել: Իրավիճակն այնքան է սրվել, որ նա անգամ մտածել է ինքնասպանության մասին:
Կնոջ համար սահմանվել է փոխհատուցում, սակայն 2014 թվականին Պորտուգալիայի վարչական բարձրագույն դատարանը որոշել է կրճատել տրվող փոխհատուցումը: Դատարանը արձանագրել էր, թե հասուն տարիքում սեքսն «այնքան էլ կարեւոր չէ, որքան` երիտասարդ տարիներին»: Ապշած լինելով դատարանի որոշումից` կինը դիմել է ՄԻԵԴ:
«Խոսքը չի գնում տարիքի կամ սեքսի մասին որպես այդպիսիք, այլ այն եզրահանգման, թե 50-ամյա կնոջ, երկու երեխաների մոր համար սեքսուալ լինելն այնքան էլ կարեւոր չէ, որքան ավելի երիտասարդի համար», — նշվում է դատարանի որոշման մեջ:
ՄԻԵԴ-ի դատավորներից մեկի կարծիքով` կնոջ դեպքում տեղի է ունեցել «նվաստացուցիչ եւ հանդուգն միջամտություն` մարդու անձնական կյանքի ինտիմ ոլորտ»:
Կանադական ընկերության գործարքը՝ Ադրբեջան զրահավոր փոխադրիչ մեքենաների արտահմանման վերաբերյալ և ռազմական նշանակության այդ ավտոմեքենաների համատեղ արտադրությունը խորհրդային նախկին՝ նավթով հարուստ այդ երկրում, դարձյալ հարցեր է բարձրացնում Կանադայում`արտադրանքի արտահանման արդյունավետության տեսակետից, գրում է Radio Canada International-ը (RCI):
Տորոնտոն, որը մտնում է INKAS Armored Vehicle Manufacturing-ի կազմի մեջ, գործարք է կնքել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հետ, համաձայն որի՝ ընկերությունն արդեն Ադրբեջանին է մատակարարել մի քանի կանադական զրահավոր փոխադրիչ մեքենա (APCs, БТР): «Մասնավոր ընկերությունը նաև համատեղ ձեռնարկություն է ստեղծել ադրբեջանական ընկերության հետ՝ զրահավոր փոխադրիչ մեքենաներն Ադրբեջանի տարածքում արտադրելու համար, որը հակամարտության մեջ է հարևան Հայաստանի հետ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր:
Ադրբեջանը շատ եզակի երկիր է աշխարհագրական տեղադրության, աշխարհաքաղաքական մարտահրավերների տեսակետից, քանի որ գտնվում է Իրանի, Հայաստանի և Թուրքիայի միջև»,- ասում է Ռոման Շիմոնովը՝ INKAS-ի մարքեթինգի և բիզնեսի զարգացման փոխնախագահը:
Շիմոնովը նաև նշանակվել է AZCAN Defense Solutions համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն: «Նրանք ունեն ռեսուրսներ, ավելի շատ, քան մյուս երկրները և նրանք ցանկանում են ունենալ կարևոր լուծումներ պաշտպանական տեսակետից և ոչ միայն՝ նրանք ցանկանում են պաշտպանել իրենց սահմանները»,- ասում է նա:
Շիմոնովն ասում է, որ ընկերությունը ամբողջությամբ հետևում է կառավարության օրենքներին, որոնք վերաբերում են ռազմական արտադրանքի արտահանմանը:
«Մենք չենք կարող ոչինչ վաճառել՝ առանց ստանալու արտահման վերահսկողության գրավոր թույլտվությունը, և մենք մեկ անգամ դա ստացել ենք, գիտենք, որ Կանադայի իշխանությունը ստուգել ու հավանություն է տվել դրան»,- ասում է նա:
Global Affairs Canada-ն դաշնային դեպարտամենտ է, որը պատասխանատու է ռազմական նշանակության զինատեսակների ու ապրանքների արտահանման թույտվության համար:
Դեպարտամենտը տեղեկացրել է, որ բոլոր երկակի նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունների ստացման հայտերը գնահատվում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար՝ կոնկրետ ապրանքների համար: «Տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը, այդ թվում՝ քաղաքացիական հակամարտությունը և մարդու իրավունքները, ինչպես նաև արտահանվող արտադրատեսակների չարտոնված փոխանցումը կամ արտահոսքը ակտիվորեն դիտարկվում են»,- ասում է Global Affairs-ի խոսնակ Նատաշա Նիսթրոմը:
Այնուամենայնիվ, Կանադայի դաշնային կառավարությունը INKAS-ին տրամադրել է թույլտվություն՝ արտահանել զրահավոր փոխադրիչ մեքենաներ՝ չնայած այն բողոքներին, թե Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը վատ է: «Կանադան և Ադրբեջանը օգուտ են քաղում փոխադարձ հետաքրքրություն ու մտահոգություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությունից», — ասել է Նիստրոմը՝ հավելելով, թե իրենք անհանգստացած են Ադրբեջանում հիմնարար ազատությունների ճնշումից, մասնավորապես լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ:
Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Amnesty International-ը և d Human Rights Watch-ը, քննադատում են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը՝ վերջiնիս մեղադրելով այլախոհների ձայները լռեցնելու մեջ:
2015թ. նոյեմբերին Ադրբեջանի ոստիկանությունը օգտագործեց իսրայելական արտադրության զրահավոր փոխադրիչ մեքենաներ, որոնք նման է INKAS-ի արտադրանքին, և որը Նարդարան քաղաքում դարձավ 6 մարդու մահվան պատճառ, հարյուրավորները ձերբակալվեցին:
2016թ. ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը դարձյալ բռնկվեց ու վերածվեց քառօրյա պատերազմի՝ խախտելով 1994թ. կնքված զինադադարը: Հայաստանը վերահսկում է հայկական բնակչությամբ Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները:
Ի հավելումն՝ գրեթե ամեն օր զեկույցներ են հրապարակվում Հայաստանի և Ադրբեջանի ուժերի միջև բախումների, դիպուկահարների կրակոցների, հրետանու, դիվերսիոն ներթափանցումների մասին այդ վիճահարույց շրջանում: Ինչպես հայտնում է Խաղաղության հիմնախնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (Stockholm International Peace Research Institute, SIPRI), Ադրբեջանը անցած երկու տասնամյակներին իր նավթից և գազից ստացած եկամուտներից 30 միլիարդ դոլար ծախսել է ռազմական ոլորտի վրա՝ գնելով բարձր տեխնոլոգիական զենքեր Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից, Ուկրաինայից և Պակիստանից:
«Նրանք զգում են, որ իրենց հողատարածքի մեծ մասը գրավյալ է և ցանկանում են մրցունակ լինել սարքավորումների տեսանկյունից, այդ պատճառով էլ նրանք ցանկանում են պաշտպանել իրենց զինվորներին և նրանց մատակարարել իրենց արտադրության լավագույն արտադրանքը, մենք, անկասկած, կարող ենք առաջարկել մի շարք լուծումներ, շատ արդյունավետ լուծումներ»,- ասում է Շիմոնովը:
Միևնույն ժամանակ, նա պնդում է, որ INKAS-ը չի արտադրում ռազմական նշանակության տրանսպորտային միջոցներ:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Հայաստանին իր քաղաքացի Արմեն Բադալյանին՝ որպես փոխհատուցում վճարել 3000 եվրո: Եվրադատարանը գտել է, որ Արմեն Բադալյանի ձերբակալումն ու կալանավորումը անհիմն են եղել: «Բադալյանն՝ ընդդեմ Հայաստանի» գործով վճռում Եվրոդատարանը նշել է, որ քննչների հիմանվորումները՝ ձերբակալել Բադալյանին, զուրկ են եղել փաստերից: Միաժամանակ Եվրոդատարանը նշել է, թե անհիմն ձերբակալումները Հայաստանում տարածված պրալտիկա է: Եվրոդատարանի եզրակացության մեջ նշվում է նաև, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի ոստիկանության հետաքննիչները 2016 թ. կեղծ ցուցմունքներ են տվել Արմեն Բադալյանի դեմ՝ նրան մեղադրելով իրենցից մեկին ահաբեկելու մեջ: Արմեն Բադալյանը սկզբում ձերբակալվել էր: Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել իր իսկ ձերբակալման պահին ոստիկանության աշխատակիցների դիմադրելու համար: Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը բավարարել էր Բադալյանին կալանավորելու միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ ազատության մեջ գտնվելով նա կարող է խանգարել գործի քննությանը:
Ինչպես արդեն գիտենք՝ հուլիսի 20-ին արտաշիրիմվել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի (1904 – 1989) աճյունը՝ հայրության հաստատման հայցի պատճառով: Հուլիսի 13-ին այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ֆիգերաս քաղաքի (Կատալոնիայի Ինքնավար Մարզ), որտեղ ծնվել է նկարիչը, քաղաքապետարանում: Նրանց տեղեկատվությամբ՝ արտաշիրիմումը «նշանակված է հուլիսի 20-ին տեղական ժամանակով 09:30-ին (Երևանի ժամանակով 11:30-ին):
Գիտնականները արդյունքները դեռ չեն հայտնել: Սակայն այն ինչ նրանք տեսել են՝ ցնցել է: Նկարչի մասունքներից ամենալավը 30 տարվա ընթացքում պահպանվել են նրա լեգենդար բեղերը:
Եթե մասնագետներին հաջողվի ապացուցել նկարչի և Մարիա Պիլար Աբել Մարտինեսի արյունակցական կապը, ապա կինը կարող է ժառանգել Դալիի ազգանունը, նկարների հեղինակային իրավունքը, նկարները, որոնք հիմա գնահատվում են 325 միլիոն եվրո:
Մարիան ծնվել է 1956 թ. ենթադրաբար նկարչի տնտեսուհուց: Նա տարո թղթերով գուշակությամբ է զբաղվում:
ofigenno.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը
ObamaCare-ի չեղարկման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթն այնքան մեծ ուշադրության չի արժանացել, որքան տարօրինակ ունքերով կինը, որը նրա ելույթի ժամանակ կանգնած էր նրա ետեւում։
Կնոջ արտասովոր ունքերը, որոնք նրա դեմքին կատակերգական արտահայտություն էին հաղորդում՝ հաշվի առնելով Թրամփի ելույթի թեման, դարձել են Twitter օգտատերերի շրջանում ամենաշատ քննարկվող թեման։ Շատերը նշել են, որ կնոջ դեմքի արտահայտությունը կիսում են շատ ամերիկացիներ այն պահից սկսած, երբ Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ։
Մամուլին չի հաջողվել պարզել, թե ով է այդ տարօրինակ ունքերով կինը, որը գրավել է ամերիկացիների ուշադրությունը ու մեմ դարձել։ Ի սկզբանե Սպիտակ տան աշխատակազմը հայտնել էր, որ Թրամփը իր ելույթին հրավիրել էր ObamaCare-ի «զոհերին», սակայն ոմանք ենթադրություն են հայտնել, որ Թրամփի խոսքը այդ կնոջն ավելի շատ է մտահոգել, քան զոհի կարագավիճակը։ Օգտատերերի մի մասն էլ Թրամփին առաջարկել է ObamaCare-ի փոխարեն այդ կնոջ ունքերը փոխել, մյուսները սրամտորեն նկատել են, որ այդ կնոջ ունքերը Օբամայի բարեփոխման զոհն են դարձել, ոմանք էլ կատակել են, որ դա հատուկ շեղող մանեւր է, որպեսզի չլսեն, թե ինչ է խոսում Թրամփը ։
https://www.youtube.com/watch?v=jhXNDfmhD3g
Թուրքիայի Աքսարայի նահանգում «Ղարաբաղ» անունով զբոսայգի է բացվել:
Բացման արարողության շրջանակում զբոսայգում նաև կանգնեցվել է Xarı Bülbül-ի հուշարձանը, որի վրա պատկերված է համանուն ծաղիկը, ԼՂ պատմական վայրեր և Շուշի քաղաքը:
Զբոսայգու բացումը նախաձեռնել էին ադրբեջանցի պատգամավոր Գանիր Պաշաևը և Աքսարայի նահանգի մեջլիսը:
Ներկայացնում ենք բրիտանական «Daily Star» պարբերականի «Վլադիմիր Պուտինը բունկերներ է պատրաստում ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին միջուկային հարված հասցնելու սպառնալիքից պաշտպանվելու համար»:
Վլադիմիր Պուտինն, ըստ երևույթին, համոզված է, որ ԱՄՆ—ը պլանավորում էիրեն հեռացնել իշխանությունից, դրա համար նա հսկայական ստորգետնյա համալիրներ է կառուցում, որոնք կարող են մինչև 10 հազար մարդ տեղավորել: Այդ մասին նշված է Պենտագոնի փորձագետների կողմից ներկայացած զեկույցում:
Ինչպես հաղորդում է «Times» պարբերականը, այդ միջուկային բունկերները գտնվում են Մոսվկայի տակ՝ 985 ֆուտ (մոտ 300 մետր) խորությամբ, և ռուսական իշխանությունները դրանք պատրաստում են միջուկային հոլոքոստից պաշտպանության համար:
«Կրեմլի տակ խորը ստորգետնյա համալիրը և Մոսկվայի պետական համալսարանի մերձակայքում ղեկավարության համար նախատեսվածհսկայական ստորգետնյա բունկերը նախատեսված են ռազմական դրության պայմաններում ազգային հրամանատարության համար», — նշված է զեկույցում:
«Կենսապահովման համար նախատեսված բարձր արդյունավետություն ունեցող համակարգերը կարող են հնարավորություն տալ միջուկային հարձակումից հետո մի քանի ամիս անկախ օպերացիաներ իրականացնելու»:
Համարվում է, որ այդ պուտինյան բունկերները կապված են Մոսկվայի տակ գտնվող բունկերների ցանցի և «Վնուկովո» օդանավակայանի VIP- տերմինալի հետ:
Դեռ նախքան Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը գրված այս զեկույցում, խոսվում է այն բանի մասին, որ Պուտինի կարծիքով ԱՄՆ-ը ցանկանում է իրեն հեռացնել իշխանությունից՝ աշխարհում ժողովրդավարությունն խթանելու ամերիկյան արշավի շրջանակներում: Նախորդ տարի Ռուսաստանը քաղաքացիական պաշտպանության վարժանքներ անցկացրեց, որոնց շրջանակներում մշակվում էին միջուկային հարվածի դեպքում տարհանման սցենարները:
Շատերը սպասում էին, որ Թրամփին կհաջողվեր բարելավել հարաբերությունները Պուտինի հետ, քանի որ իր ընտրական արշավի ժամանակ նա բազմիցս հայտարարել էր այդ մտադրության մասին: Սակայն այդ հույսերը վերացան այն սկանդալի բացահայտմամբ, որ Թրամփի օգնականի Կրեմլի հետ կապեր է ունեցել:
Երկու երկրների միջև լարվածությունն էլ ավելի աճեց, երբ Վաշինգտոնն ու Մոսկվան բախվեցին Սիրիայում: Երրորդ աշխարհամարտի թեման կրկին թատերաբեմ իջավ, երբ ԱՄՆ-ը խոստացավ Պուտինի մերձավոր դաշնակցի՝ Բաշար Ասադի դեմ պատասխան գործողություններ ձեռնարկել:
ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության փորձագետների կողմից ներկայացված այս զեկույցը սառը պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի հնարավորությունների վերաբերյալ նմանատիպ առաջին զեկույցն է:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը թեև ավարտվել է, սակայն այն լիարժեք չի կարող շահագործվել, քանի որ տնտեսապես շահավետ չէ: Տրապիզոնի նավահանգստից դեպի Վրաստան և Ադրբեջան բեռնափոխադրումները դեռ երկար շարունակվելու են ավտոմոբիլային տրանսպորտով:
Սակայն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Հայաստանը տնտեսապես շրջափակելու մեծ ծրագրի ընդամենն առաջին փուլն էր և եթե այսօր իսկ չկանխատեսենք ապագայի մարտահրավերները, ապա Թուրքիան և Ադրբեջանը կհասնեն իրենց նպատակին:
Թուրքիան հեռահար նպատակ ունի երկաթուղային կապ հաստատել Տրապիզոն –Արդահան-Կարս-Իգդիր- Նախիջևան- Իրան – Պակիստան- Չինաստան գծով : Այս մասին դեռևս 2017 թվականի մայիս ամսին հայտարարել էր Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը, Իգդիր կատարած աշխատանքային այցի ժամանակ: Նախարարը հայտարարել էր, որ Արդահանից դեպի Տրապիզոն Սահարա կիրճում նոր թունել են կառուցում հատուկ նպատակով:
Այսպիսով , Թուրքիան նպատակ ունի Հայաստանը շրջանցող երկաթուղու շրջանակ կառուցել, որպեսզի Գյումրի-Կարս կամ Նախիջևան- Երևան երկաթուղու կարիքն ապագայում չլինի միջազգային բեռնափոխադրումների համար: Վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի հարցը կամ ևս մեկ կարճատև պատերազմին հաջորդող խաղաղության պայմանագրով կամ էլ՝ ցավալի փոխզիջումներով լուծվելու է և Ադրբեջանը ՛՛պատրաստակամություն՛՛ է հայտնելու ապաշրջափակել երկաթուղին Սադարակի ուղղությամբ, իսկ Թուրքիան՝ Գյումրի-Կարս ուղղությամբ: Դա կլինի ոչ վաղը, ոչ էլ ՝ մյուս օրը:
Առնվազն տասը տարի աչքի առաջ ունենանք:
Մոռանանք Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապող երկաթուղու մասին ընդմիշտ:
Մեզ համար շարունակում է առաջնահերթ մնալ վրաց-ռուսական հարբերությունների կարգավորումը, ինչն էլ թույլ կտա գործարկել Աբխազական երկաթուղին: Սակայն կրկին անգամ հիշեցնենք, որ Աբխազական երկաթուղու գործարկումը օրախնդիր է նաև Ռուսաստանի համար, որպեսզի նա կարողանա անխափան ռազմամթերք ապահովել Գյումրու 102-րդ բազայի համար: Սիրիայում դեռ ռազմական գործողությունները չեն ավարտվել և Միջին Արևելքում ամեն պահի կարող է նոր մեծմասշտաբ պատերազմ սկսվել և դա չի լինի առանց Ռուսաստանի մասնակցության:
Հիշեցնենք, որ Աբխազիայի և Գյումրու ռազմական բազաներում ծառայում են շուրջ 10 հազար զինվորականներ՝ յուրաքանչյուրում 5 հազարական և Աբխազիայի ռուսական բազայի ներուժը արտակարգ իրավիճակների պարագայում Գյումրու բազա հասնելու սցենարով ևս զորավարժություն է արել երկու տարի առաջ:
Աբխազական երկաթուղու վերաբացման համար շահագրգիռ են և Ռուսաստանը , և Վրաստանը, թեև՝ տարբեր շարժառիթներով: Պարզապես առևտուր են անում՝ ով ինչ կշահի:
Վրաստանի պարագայում, առանց Աբխազական երկաթուղու գործարկման, հնարավոր չէ վրացի փախստականների վերադարձը Աբխազիայի Գալիի շրջան:
Հայաստանն այս հարցում լուրջ դերակատարում չունի:
Կարող է տարօրինակ հնչել , բայց որքան հզոր ու մեծ ռուսական 102-րդ բազա Գյումրիում , որքան մեծ նրա դերակատարումը Սիրիայում ռազմական օժանդակության համար, այնքան մեծ կլինի հավանականությունը Աբխազական երկաթուղու բացման համար:
Ի վերջո, Հայաստանում ռուսական ռազմական ՛՛հրեշը՛՛ ՛՛կերակրվելու՛՛ կարիք է ունենալու և դրա համար Սուխումից դեպի Գյումրի անխափան բեռնատար գնացքներ են աշխատելու:
Forbes Woman ամսագիրը, ներկայացնելով աշխարհահռչակ Gorgio Armani իտալական նորաձևության տան հիմնադիր-ղեկավար Ջորջիո Արմանիի մասին ուշագրավ անդրադարձ, պատմել է նրա արմատների ու ընտանիքի մասին:
Forbes-ի վարկածով` 6.6 մլրդ դոլար կարողության տեր Արմանին, որը 2002թ. ճանաչվել է աշխարհի ամենահաջողակ դիզայներ, շատ փակ կյանք է վարում: Ութսուներեքամյա դիզայների անձնական կյանքի մասին տեղեկություն գրեթե չկա, բացի այդ, նա շատ հազվադեպ է հարցազրույց տալիս:
Արմանին ծնվել է Իտալիայում՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծների ընտանիքում: Նրա ծնողները փախել են Թուրքիայից: Եվ չնայած, որ Արմանին ծագմամբ իտալացի չէ, այնուհանդերձ՝ նրան հոգեհարազատ են իտալացիների սկզբունքներն ու արժեքները:
Այդ երկրի բնակիչների պես՝ Արմանիի համար գլխավոր արժեքներից մեկն ընտանիքն է: Գաղտնիք չէ, որ իտալացիներն առանձնահատուկ կարևորություն ու նշանակություն են տալիս բարեկամական կապերին:
Արմանին մեծացել է եղբոր ու քրոջ հետ: Երիտասարդ տարիքում ցանկանում էր բժիշկ դառնալ, բայց թողել է ուսումն ու գնացել բանակ: Այնուհետև ապագա դիզայները տարվել է լուսանկարչությամբ ու հայտնվել նորաձևության աշխարհում: Նա հասցրել է աշխատել այնպիսի անվանի վարպետների հետ, ինչպիսիք են Էմանուել Ունգարոն ու Էրմենեջիլդո Զեյնան: 1975թ. Արմանին ընկերոջ՝ Սերջիո Գալեոտիի հետ գրանցել է Giorgio Armani S.p.A. ընկերությունը: Գալեոտիի մահից հետո 1985թ. բիզնեսին է միացել քույրը՝ Ռոզաննա Արմանին:
Չնայած տարիքին՝ Արմանին շարունակում է ինքնուրույն լուծել ընկերության հիմնական խնդիրները: Նա միակ բաժնետերն է, նախագահն ու գործադիր տնօրենը: Դիզայները մինչև հիմա անձամբ է մշակում haute couture գծի յուրաքանչյուր մոդել: Բացի այդ, նա ունի հյուրանոցային և ռեստորանային բիզնես:
Աղբյուրը նկատում է, որ առանց ընտանիքի աջակցության հնարավոր չէր լինի նման արդյունքի հասնել: Արմանին երբեք ամուսնացած չի եղել ու երեխաներ չունի: Նրա ընտանիքը քույրը՝ Ռոզաննան, ու քրոջ դուստրերը՝ Սիլվանան և Ռոբերտան են, որոնք քեռուն օգնում են բիզնեսում:
Քրոջ՝ Ռոզաննայի հետ
Սերջիո Գալեոտիի հետ
Քրոջ և ավագ եղբոր՝ Սերջիոյի հետ
Մոր՝ Մարիա Ռայմոնդիի հետ Քրոջ հետ
Դիզայների հայրն ու մայրը
Եղբոր ու հոր հետ
Երիտասարդ տարիքում
http://www.tert.am/am/news/2017/07/24/armani-armenian/2439806
http://www.tert.am/am/news/2017/07/24/armani-armenian/2439806
Հայտնի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին կարող է բնապահպանական աղետի հանգեցնել մոլորակում:
Ըստ գիտնականի, մարդու գործունեության պատճառով ապագայում ջերմաստիճանը մոլորակում մի քանի հարյուր աստիճանի կհասնի, օվկիանսներում ջուրը կեռա, իսկ երկնքից թթվային անձրևներ կգան: Նա հավելել է, որ այդպիսի կլիմայական իրավիճակ է Վեներայում, գրում է Life.ru-ն:
«Կլիմայի փոփոխությունը մեծագույն աղետներից է, որ սպառնում են մարդկությանը, դա այն է, ինչը մենք կարող ենք կանխել, եթե գործենք հիմա»,-ասել է Հոքինգը:
Ըստ նրա, մարդկության փրկության հնարավոր տարբերակներից կարող է լինել այլ մոլորակների և Երկրի արբանյակ Լուսնի բնակեցումը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.