29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...tert.am. Օգոստոսի 28-ին Թուրքմենբաշի քաղաքի նավահանգստում Թուրքմենստանի հատուկ ծառայություններն ահաբեկչություն են կանխել: Ահաբեկչության պատրաստման համար կասկածվում են Թուրքմենստանի քաղաքացի երկու եղբայրներ: Այդ մասին հայտնում է «Хроники Туркменистана»-ն՝ վկայակոչելով աղբյուրների:
Նրանք փորձել են պայթուցիկ անցկացնել Թուրքմենբաշի և Բաքու քաղաքների միջև նավարկող «Բախտիյար» ուղևորաբեռնատար լաստանավ:
Եղբայրները տարբեր տեղերի տոմսեր են ունեցել և պատրաստվում էին առանձին-առանձին անցկացնել պայթուցիկ նյութերը և ռումբը հավաքել արդեն լաստանավի վրա: Պայթյունը պետք է տեղի ունենար թուրքմենական տարածքային ջրերում:
Լաստանավն այդ օրը տեղափոխելու էր մոտ 170 ուղևոր և տասնյակ ավտոմեքենաներ, ներառյալ՝ իրենց անձնակազմերով թուրքական ընկերությունների բեռնատար ավտոմեքենաներ:
Լրատվամիջոցի աղբյուրները ենթադրում են, որ ահաբեկչության նախապատրաստաման մասին հատուկ ծառայություններին նախապես է հայտնի եղել:
Բրիտանացի միլիարդատեր սըր Ռիչարդ Բրենսոնը լուսանկարների ու տեսանյութի միջոցով ցույց է տվել Կարիբյան ծովում իրեն պատկանող Նեկեր կղզով օրեր առաջ անցած «Իրմա» ծովամրրիկի ավերիչ հետևանքները:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, կղզին կազմում է բրիտանական Վիրջինյան կղզիների մի մասը: Նկարներից երևում է՝ ինչպես է 295կմ/ժ արագությամբ շարժվող ծովամրրիկն արմատախիլ արել ծառել, քանդել շինությունները:
«Ինչպես տեսնում եք լուսանկարներից՝ Նեկերում շինությունների ու բուսականության մեծ մասն ավերվել է: Մենք ամբողջությամբ զգացինք երբևէ Ատլանտյան օվկիանոսում ձևավորված ամենաուժեղ ծովամրրիկի ամբողջ ցասումը: Բարեբախտաբար մառանը, որում մենք պատսպարվել էինք, շատ ամուր էր»,-գրել է Բրենսոնը:
Հայտնի է, որ բնական տարերքի մոլեգնելու պահին Բրենսոնը գտնվել է Նեկերում. նա պատսպարվել է առանձնատան տակ գտնվող մառանում:
Այժմ 67-ամյա մեծահարուստն ուղևորվել է Պուերտո Ռիկո, որտեղ մասնակցում է բրիտանական Վիրջինյան կղզիների վերականգնման հարցով քննարկմանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ծովամրրիկն անցած հանգստյան օրերին հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգ, ինչի հետևանքով Մայամիի կենտրոնական փողոցները հայտնվել են ջրի տակ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել Է Թուրքիայում Վրաստանի 51-ամյա քաղաքացուհի Աննա Սաֆարյանի սպանության վերաբերյալ տեղեկատվությունը:
Կնոջն սպանել են Թուրքիայի Անթալիայի նահանգի Դերմե տուրիստական քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում: Սեպտեմբերի 10-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 18:00-ին նրան դանակի վեց հարված են հասցրել, այդ թվում՝ պարանոցի շրջանում: Ստացած վերքերից նա մահացել Է Դերմեի հիվանդանոցում: Այդ մասին հայտնել Է Sputnik-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Հետաքննությունը վարում Է թուրքական կողմը, նշանակված են համապատասխան փորձաքննություններ… Համապատասխան ընթացակարգերից հետո նախարարությունը կիրականացնի օրենքով նախատեսված գործողություններ՝ կապված հանգուցյալի մարմինը հայրենիք տեղափոխելու հետ»,-ասված Է Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Հարձակվողը փախել Է պատահարի վայրից: Ավելի ուշ ձերբակալել են կասկածյալին՝ տեղի 44-ամյա բնակիչ Մեսութ Օզքանին: Ձերբակալման պահին նա ալկոհոլի ազդեցության տակ Էր:
Ինչպես հայտարարել Է Օզքանը, ինքը մոտիկից ծանոթ Էր սպանվածի հետ, իսկ հանցագործությունը կապված Է փողի հետ: Նա պարտքով 117 դոլար Էր տվել Սաֆարյանին եւ երկար ժամանակ խնդրում Էր վերադարձնել պարտքը, բայց ամեն անգամ մերժում Էր ստանում:
Կոլումբիայում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հանրության առջև է հայտնվել աչքերի տակ կապտուկներով: Պարզվում է, որ Լատինական Ամերիկա այցի ժամանակ նա վնասվածքներ է ստացել: Լրատվամիջոցները գրում են, որ հոգևորականը պապոմոբիլի ընթացքի ժամանակ դեմքով հարված է ստացել: Դեպքը տեղի է ունեցել Կարտախենա քաղաքում՝ այցի վերջին օրը:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
Հռոմի Պապը լավ է, նա աչքերի ու հոնքերի վրա քերծվածքներ ունի»,-ասել է Վատիկանի մամուլի խոսնակ Գրեգ Բրուկը: Չնայած ստացած վնասվածքին՝ Պապը շարունակել է իր այցը և ողջունել Կարտախենայի փողոցներ դուրս եկած հազարավոր մարդկանց: Նշենք, որ Կոմումբիայ ճանապարհին Պապ Ֆրանցիսկոսի ինքնաթիռը հարկադրված է եղել փոխել ուղղությունը Ամերիկայի Ֆլորիդա նահանգ հասած «Իռմա» փոթորիկի պատճառով:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
Իսրայելի և ՌԴ քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին ներում է շնորհել, նախքան այդ ինքնասպանության փորձ է ձեռնարկել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը:
Նա մեղադրել է Իսրայելի իշխանություններին՝ Լապշինի արտահանձնման գործընթացը ձգձգելու մեջ՝ նշելով, թե դրա հետևանքով սեպտեմբերի 10-ին Լապշինը ինքնասպանության փորձ է ձեռնարկել: Բանտապահները նկատել են բլոգերի արարքը և կանխել այն: Լապշինին բժշկական օգնություն է տրամադրվել: Ներկայում նա շարունակում է բուժումը բժիշկների վերահսկողության ներքո:
Հասանովը հայտնել է, որ նախագահի կողմից ներման մասին հրամանագիր ստորագրելուց հետո Լապշինի արտահանձնման հարցով զբաղվում են Ադրբեջանի ԱԳՆ-ն և Իսրայելի դեպսանությունը: Նա նշել է, որ գործընթացը կարող է ավարտվել ամենասեղմ ժամկետներում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին համաներում շնորհելու մասին: Հրամանգիրն ուժի մեջ է մտնելու հրապարակման օրվանից:
Ուշագրավ է, որ Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրվել այն նույն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Իսրայել:
Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:
Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:
Լապշինի դեմ դատական գործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: 281.2-րդ հոդվածով Լապշինի մեղադրանքն ապացուցող բավարար փաստեր չեն հայտնաբերվել: Բլոգերը մեղավոր է ճանաչվել միայն պետական սահմանի անօրինական հատման համար. Ադրբեջանում գործող կամայական օրենքով (ՔՕ 318-րդ հոդված) քրեական հետապնդում է սպառնում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:
Վրաստանի Շուխայի –Խուլո վարչական միավորի Բուտուրաուլի գյուղում (Աջարիա) հայտնաբերվել է յուրահատուկ ջրով բնական աղբյուր, որը կարող է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, վստահեցնում է շրջանային վարչակազմի ղեկավար Ամիրան Մախաջաձեն:
Մախաջաձեն պատահաբար հայտնաբերել է աղբյուրը, երբ հանձնարարել է կտրել գյուղի անտառում եղած ոչ պետքական ծառերը:
Առաջինը Մախաջաձեն է որոշել ջուրը փորձել: Նրա խոսքով ջուրը համեղ է եղել, սակայն մի փոքր մածուցիկ: Որոշ ժամանակ անց շաքարային դիաբետով հիվանդ Մախաջաձեն սկսել է թեթևություն զգալ:
Արյան մեջ շաքարի մակարդակը չափելով` պարզվել է, որ այն նորմայի մեջ է: Այնուհետև նա որոշել է ջուրը տալ դիաբետից տառապող այլ մարդկանց նույնպես: Ջուրը նույն կերպ է գործել նրանց վրա. արյան մեջ շաքարի մակարդակը նվազել է:
Մախաջաձեն տեղեկացրել է համապատասխան ծառայություններին և մասնագետներին աղբյուրի մասին, ինչպես նաև ջուրը լաբորատորիա է հանձնել: Ուսումնասիրությունը երկար ժամանակ կպահանջի: Մախաջաձեն հուսով է, որ լաբորատորիան դրական եզրակացություն կտա:
«Կան մարդիկ, ովքեր այս ջուրը խմելուց հետո հրաժարվել են ինսուլինից: Այն իջեցրել է արյան մեջ շաքարի մակարդակը: Եղել են դեպքեր, երբ ջուրը խմելուց հետո որոշ մարդկանց մոտ այնքան է իջել արյան մեջ շաքարի մակարդակը, որ վերջիններս կորցրել են գիտակցությունը: Դիաբետիկները շատ գոհ են այս ջրից », — «Sputnik Грузия»-ին է հայտնել Մախաջաձեն:
Մայամիի կենտրոնական փողոցները հայտնվել են ջրի տակ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մոլեգնող «Իրմա» փոթորիկի հետևանքով։
Քամու ուժգնությունը հասել է ժամում 200 կմ, հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով Associated Press–ին։
FPL էներգետիկ ընկերությունը տեղեկացրել է, որ փոթորկի հետևանքով ամբողջ նահանգը հոսանքազրկվել է։ Առանց էլեկտրաէներգիա է մնացել ավելի քան 3 մլն մարդ։
Համացանցի օգտատերերը հրապարակում են «Իրմա» փոթորիկի սարսափելի հետևանքները։
https://www.youtube.com/watch?v=kZJnWg6Ma8g
Ջորջ Քլունին հայտնել է, որ ինքը ետ է պահել կնոջը՝ իրավապաշտպան Ամալ Քլունիին Ադրբեջան մեկնելուց, հայտնում է Life.ru-ն:
«Կինս ուզում էր մեկնել Ադրբեջան, որտեղ բանտարկված էր նրա հաճախորդներից մեկը։ Իսկ ես առաջարկեցի նրան ինքս չգնալ Հարավային Սուդան, եթե նա համաձայնի չգնալ Ադրբեջան»։
Քլունին խոստովանել է, որ ինքն ու կինը տարաբնույթ սպառնալիքներ են ստացել և բավական զգոն ու զգուշավոր են դարձել՝ հատկապես երեխաների ծննդից հետո:
Հիշեցնենք, որ Ամալ Քլունին պաշտպանում էր ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը, ով Բաքվում 7․5 տարվա ազատազրկման է դատապարտված նախագահ Ալիևի դեմ լրագրողական հետաքննության համար։
Սեպտեմբերի 6-ին արեգակի երկրին նայող կողմում տեղի է ունեցել հզոր պայթյուն, ինչ հետևանքով դեպի մթնոլորտ են տեղաշարժվել հսկայական ծավալի իոնացված մասնիկներ, որը անցած գիշեր Նորվեգիայի տարածքում ուղեկցվել է շքեղ բևեռափայլի երևույթով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Իրմա անվանմամբ արևադարձային թայֆունը, որը հասել է իր զարգացման վերջին, 5-րդ աստիճանին, մոտենում է Ֆլորիդայի ափերին: Կործանարար փոթորկում քամու արագությունը հասնում է 300/կմ/ժ, 1 օրում կանխատեսվում է 1000-1200մմ անձրև:
Համեմատելու համար Գագիկ Սուրենյանը բերում է Երևանի օրինակը, որտեղ տարեկան տեղումների քանակը կազմում է 300մմմ:
Ամերիկայի ձայնը հայտնում է, ոչ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը նախապատրաստվում է Իրմա անվանումը կրող ծովամրրիկին, որը Կարիբյան մի քանի կղզիներ ավերելուց հետո շարժվում է դեպի այստեղ: Այն Ֆլորիդա կհասնի կիրակի վաղ առավոտյան:
Իրմա ծովամրրիկը, որն այս պահին ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը, Կարիբյան ծովի ավազանում գտնվող Բարբուդա կղզում ավերել է գրեթե բոլոր կառույցները: Մոտ մեկ միլիոն մարդ Պուերտո Ռիկոյում զրկվել է էլեկտրականությունից: Ու եթե մրրիկի այսպես ասած աչքը, այսինքն’ կենտրոնն անցնի Ֆլորիդայի վրայով, հետեւանքները կլինեն աղետալի:
Ինչպես մասնագետներից Սեթ Բորենստայնն է ասում, Իրման իր ուժգնությամբ ռեկորդ է սահմանել ամբողջ աշխարհում: Այն արդեն 37 ժամ փչում է ժամում 285 կմ արագությամբ:
Ի դեպ Իրմայի ճանապարհի վրա են գտնվում նաեւ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի հանգստավայրը եւ մի շարք այլ սեփականություններ: Թրամփը լրագրողներին ասել է, թե Ֆլորիդան հնարավորինս լավ է պատրաստվել դիմավորելու Իրմային:
Տեսանյութը՝ ստորև
Panorama.am: Զբոսաշրջիկները, ովքեր այցելել են Ֆրանսիայի Շատո-Շալոն քաղաքի եկեղեցի, հայտնաբերել են, որ անհայտ կատակասերները : life.ru-ն, հղում անելով 7News-ին, գրում է, որ տասնյակ զբոսաշրջիկներ նշել են, որ մրգային կոնյակի հոտ են առնում: Այդ հանգամանքը ստիպել է նրանց մտածել քաղաքի ավանդույթի մասին, նույնիսկ՝ դրական լույսի ներքո: Բայց եկեղեցու ծառայողները կատակի ժամանակ չեն ունեցել, անհապաղ սկսել են մաքրել պղծված տեղը: Երկու տարաները, որոնց մեջ, զբոսաշրջիկների կարծիքով, եղել է նվազագույնը 1 լիտր կոնյակ, թափվել են և լցվել համապատասխան ջրով:
Կատակ անողների և նրանց մտադրությունների մասին մինչ այժմ անհայտ է: Միաժամանակ քաղաքապետը շտապել է հանգստացնել հասարակությանն ու հայտարարել է, որ խուլիգանների գործողություններում չարամիտ մտադրություն չի եղել:
«Ավելի շուտ ինչ-որ մեկի կատակն է: Կարծում եմ, մարդիկ, ովքեր արել են դա, հումորի զգացում ունեն և ցանկանցել են նման կերպ մի քիչ ընդլայնել ավանդույթը»,- դիվանագիտորեն հայտարարել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.