29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Իսրայելական Elbit Systems ընկերությունը Լոնդոնում անցկացված DSEI 2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացրել է նույնպես իսրայելական SandCat զրահամեքենայի վրա տեղադրված 120 մմ տրամաչափի SPEAR Mk2 ինքնագնաց ականանետը: Զինտեխնիկայի վրա ադրբեջաներենով գրառում է: Ականանետի լուսանկարը հրապարակվել է ռազմական բլոգներից մեկում:
Ականանետի վրա գրված է «ADDIM ATMAYIN», ինչն ադրբեջաներենից թարգմանած նշանակում է «Քայլ մի՛ գցեք»: Սա, ամենայն, հավանականությամբ, նշանակում է, որ իսրայելական ընկերությունը Լոնդոնում ցուցադրել է հենց Ադրբեջանի համար արտադրված SPEAR Mk2 ինքնագնաց ականանետ:
Այս ենթադրությունը հաստատվում է նաև այն փաստով, որ 2017 թ. օգոստոսին Ադրբեջանի նախագահին ցուցադրել էին ԲՏՌ-70-ի շասսի վրա մոնտաժված SPEAR ականանետ: Այս տարբերակը հանձնվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) սպառազինությանը:
Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանի բանակին կամ մատակարարվել, կամ մատակարարվելու են SPEAR Mk2 ականանետի ավելի մոբիլ տարբերակներ՝ տեղադրված Plasan ընկերության SandCat զրահամեքենաների վրա:
Ավելացնենք, որ Ադրբեջանն իսրայելական նույն ընկերությունից արդեն գնել է ինքնագնաց ականանետներ: 2012-ին Ադրբեջանը Elbit Systems-ից գնել է 120 մմ տրամաչափի Cardom ավտոմատ ականանետներ: «Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտի» (SIPRI) տվյալներով` Ադրբեջանը գնել է 10 միավոր, իսկ «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տվյալներով՝ 18 միավոր նման ականանետ:
Ականանետները 2011 և 2013 թթ. ցուցադրվել են Ադրբեջանում անցկացված զորահանդեսներում՝ մոնտաժված են Mercedes մակնիշի բեռնատար ավտոմեքենայի շասսիի վրա:
Ավելացնենք, որ Ադրբեջանի բանակը արդեն ստացել է SandCatզրահամեքենաներ, որոնցից առնվազն մեկի վրա տեղադրվել է Spike հակատանկային հրթիռային համակարգ: LAHAT հակատանկային հրթիռային համակարգեր էլ տեղադրվել են Ադրբեջանի բանակի Մի-17 ուղղաթիռների վրա:
Հավելելենք, որ 2017 թ. օգոստոսին Իլհամ Ալիևին ցուցադրել էին նաև ՊՍԾ սպառազինությունը համալրած հետևյալ սպառազինությունը՝
- Թուրքական արտադրության «Կոբրա» զրահամեքենայի վրա տեղադրված LAHAT հակատանկային հրթիռներ,
- Ադրբեջանում Իսրայելի հետ համատեղ ընկերությունում հավաքված Orbiter-1K մահապարտ ԱԹՍ,
- Իսրայելական արտադրության Harop մահապարտ ԱԹՍ:
ՌԴ Գերագույն դատարանի վերաքննիչ ատյանն անփոփոխ է թողել «Համառուսական ադրբեջանական կոնգրես» համառուսական հասարակական կազմակերպության լուծարման մասին որոշումը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Դատարանը հրաժարվել է բավարարել մայիսի 15-ին Գերագույն դատարանի որոշման չեղարկման մասին Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի վերաքննիչ բողոքը, հայտնում է News.am-ը:
Որոշումը մտել է օրինական ուժի մեջ:Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ «Համառուսական ադրբեջանական կոնգրեսը բախվել է մի շարք օբյեկտիվ հանգամանքների, որոնք նրան խանգարել են իրականացնել ՌԴ Արդարադատության նախարարություն պահանջները:
Հայցվոր կողմի խոսքով՝ Արդարադատության նախարարության հայտնաբերած խախտումները անուղղելի չեն, իսկ նամակագրություն ժամանակին ստացմանը խանգարել են ղեկավար մարմինների հետ հանկարծակի առաջացած ներքին խնդիրները: Իր հերթին Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ խախտումները կոպիտ են եղել, դրանցից մի քանիսը կրել են անուղղելի բնույթ եւ պարբերաբար կրկնվել:
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում այսօրվանից մեկնարկում է 72-րդ Գլխավոր ասամբլեայի Քաղաքական բանավեճը:
Սերժ Սարգսյանն այսօր պետք է ուղերձով դիմի մոլորակի ղեկավարներին: Նյու Յորքում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Երեկ Բաղրամյան 26-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Գլխավոր ասամբլեայում ՄԱԿ-ի ամբիոնից պետության ղեկավարը կխոսի:
Արդյո՞ք Գլխավոր ասամբլեայի շրջանակում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները՝ այդ մասին տեղեկություն դեռ չկա, նշենք, սակայն, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես մեկնում է Նյու Յորք, և չկա տեղեկություն երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ ավելի վաղ հայտարարված հանդիպումը չեղարկելու մասին, ուստի, հայ-ադրբեջանական քննարկումներ Նյու Յորքում այս կամ այն ձևաչափով հնարավոր են:
Սերժ Սարգսյանի ելույթը նախատեսված է այսօր 5-րդ և 6-րդ պլենար նիստերի ընթացքում, որոնք սկսվում են Երևանի ժամանակով երեկոյան ժամը 11-ին:
«Արեւմուտք-2017» զորավարժությունների ընթացքում Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող փորձադաշտում Կա-52 ռազմական ուղղաթիռը կրակ է բացել հանդիսատեսի ուղղությամբ` ծանր վիրավորելով առնվազն երկու հոգու, վնասելով մի քանի ավտոմեքենա, հաղորդում է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ տուժածները լրագրողներ են եղել: Միջադեպի պատճառը կարող էր լինել ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը: Պաշտոնապես, սակայն, միջադեպի մասին չի հաղորդվել:
Ի դեպ, նախօրեին այդ նույն փորձադաշտ են այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
ՌԴ ՊՆ-ն ավելի ուշ հերքել է տեղեկատվությունը՝ այն որպես սադրանք որակելով:
«Արեւմուտք- 2017» ռուս-բելառուսական զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 14-ին:
Փարիզում ընթացող ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հայկական կողմը տապալել է ադրբեջանական սադրանքը։
Ինչպես հայտնում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, հայկական կողմին հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության անդամ Ֆատալիևայի հակահայկական զեկույցի ընդունումը, որտեղ արձանագրված էր, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է: Բուռն քննարկումներից հետո հարցի քննարկումը հետաձգվել է:
Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել: Զորավարժությունների վերաբերյալ տեսանյութում երևում են չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA հաուբիցներ՝ ինքնագնաց հրետանային համակարգեր, ինչպես նաև 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
DANA հրետանային համակարգերն առաջին անգամ ներկայացվել են 1977-ին: Կրակի հեռահարությունը հասնում է 19 կմ, իսկ արդիականացված տարբերակը կարող է կրակ վարել մինչև 25,5 կմ հեռավորության վրա: Սարքի քաշը մոտ 29 տոննա է, հայտնում է Razm.info-ն:
DANA հաուբիցներ կան նաև Վրաստանի զինանոցում: Դրանք կիրառվել են 2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Այն ժամանակ Վրաստանի ԶՈւ-ն մի քանի միավոր հաուբից կորցրեց:
RM-70 հրետանային համակարգն ունի 40 ուղղորդիչով 122 մմ տրամաչափի հրթիռ: Այն համաչափ է ռուսական արտադրության «Գռադ» համակարգերին: Համակարգը չեխական Tatra 815 բեռնատարի բազայի վրա է: Համակարգի առավելագույն հեռահարությունը ստանդարտ հրթիռներով հասնում է 21 կմ:
Այս համակարգը ևս առկա է Վրաստանի զինանոցում և կիրառվել է 2008-ի օգոստոսին:
Օդերևութաբանները հայտարարել են, որ Կարիբյան ավազանում գագաթնակետին է հասել փոթորիկների շրջանը: Այժմ այնտեղ հասունանում է նոր` «Մարիա» արևադարձային փոթորիկը: Այդ մասին գրում է Interfaxs-ը
: Այժմ նրա էպիկենտրոնը գտնվում է Փոքր Անտիլյան կղզիներից հազար կիլոմետր հեռավորության վրա: Քամու արագությունը ժամում կազմում է 85 կմ, և ակնկալվում է, որ այն կսաստկանա: Ամենայն հավանականությամբ «Մարիան» երեքշաբթի կհասնի Կարիբյան կղզիների հյուսիս: Վտանգի տակ կարող են լինել Անտիգուան, Բարբուդան, Սենտ Կիտս-Նեվիսը և Մոնսերատը, որոնք վերջերս արդեն տուժել էին «Իրմա» փոթորկից:
Ստամբուլում մի խումբ ազգայնականներ քարերով հարձակվել են Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցուց դուրս եկող հայ հավատավորների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով artigercek.com-ին, այս մասին հայտնել է պոլսահայ գործիչ Երվանդ Օզուզունը: «Եկեղեցուց դուրս եկողներին «անակնկալ» էր սպասվում. մի խումբ անձինք սկսեցին քարեր նետել՝ բղավելով. «Մա՛հ ձեզ»: Սա ատելության և թշնամանքի դրսևորում է, այն կետը, որին հասել է Թուրքիան»,- նշել է Օզուզունը:
Նա ընդգծել է, որ ամեն կիրակի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ են մատուցվում, և մինչև պատարագի ավարտը եկեղեցու տարածքը հսկում են ոստիկանները: Այդուհանդերձ, պոլսահայ գործիչը տխրեցնող հանգամանք է համարել այն, որ իրենք սեփական անվտանգությունը պահպանելու խնդիր ունեն մի երկրում, որի քաղաքացին են:
«Թուրքիայում փոքրամասնությունները, մասնավորապես հայերը դարձել են ատելության խոսքի թիրախ: Այս երկրում «հայ» բառը շատերի կողմից օգտագործվում է որպես հայհոյանք»,- ցավով արձանագրել է Օզուզունը:
Վրաստանի պատրիարքի տանը, որը գտնվում է Մցխետի փողոցում, մեկ տարի ապրել են Թուրքիայի քաղաքացիներ, որոնց նկատմամբ հետախուզում էր հայտարարված՝ կատարված հանցագործության համար։Այս մասին հայտնում է «Ռուստավի-2»հեռուստաալիքը՝ վկայակոչելով պատրիարքի անձնական թիկնազորի նախկին ղեկավար Սոսո Օհանաշվիլիին։ Այդ ցուցումները Օհանաշվիլին տվել է դատարանում հուլիսի 25-ին փակ նիստի ժամանակ, սկայպ հեռակապով։
Օհանաշվիլին հայտնել է, որ ինքն այդ մասին տեղեկացրել է ուժային գերատեսչություններին, սակայն նրանց կողմից որեւէ արձագանք չի եղել։ «Ռուստավի-2» -ի տեղեկություններով՝ Օհանաշվիլիի ցւոցումների հիման վրա քննություն չի սկսվել՝ չնայած նա ցուցումներ էր տվել դատական նիստի ժամանակ՝ դատախազների ներկայությամբ։
«Իհարկե ես զանգահարել եմ համապատասխան մարմիններին։ ԻՆձ ակտիվ օգնում էր պետական անվտանգության ծառայությունը ու դրա տարբեր բաժինները։ Զանգահարել եմ Թբիլիսի վարչության ղեկավարին ու նրան ուղարկել տվյալները։ Նա հաստատել է, որ այդ մարդիկ, ցավոք, կասկածվում են ահաբեկչության մեջ, որ նրանցից մեկին հետախուզում է թուրքական Ինտերպոլը՝ մարդու առեւանգման ու սպանության համար, բայց ինձ ասացին, որ ցավոք չեն կարող վերադարձնել նրանց, քանի որ նրանք ապաստան են հայցել ու օրենքը նման իրավունք տալիս է»,- ասել է Օհանաշվիլին։
Քաղաքացիության համար ռեկոմենդացիա նրանց տվել են Գիորգի Անդրիաձեն ու եւս մեկ մարդ։ «Ես իհարկե եկա նորին սրբության մոտ ու բառ առ բառ ընթերցեցի այն, ինչ ինձ ուղարկել էլ հակահետախուզության ղեկավարը։ Պատրիարքը, բնականաբար, ոչինչ չգիտեր ու շատ վրդովվեց՝ խնդրելով ինձ միջոցառումներ ձեռնարկել՝ «թող նրանք այդտեղից դուրս գան, այդպես չի կարելի»։ Այդ նույն գիշերը այդ մարդկանց ուրիշ տեղ տեղափոխեցին։
Մեր աշխատակիցներից մեկն ականատես է դարձել այն խոսակցության, երբ Շորենան պատրիարքին ասում էր․ «Ճիշտ է՝ նա մարդ է սպանել, բայց ո չ այստեղ, այլ Թուրքիայում, ու մենք նրան թաքցնում ենք»։ Պատրիարքը նրա հետ համաձայն չէր ու ասում էր՝ «այդպես չի կարելի»,- պատմում է Օհանաշվիլին «ցիանիդի մասին գործով» դատավարության ընթացքում իր ցուցումներում, որի շրջանակում հոգեւորական Գեորգի Մամալաձեն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ Շորենա Տետրուաշվիլիին ցիանիդով թունավորելու փորձի համար։ Ընդ որում Մամաաձեն չի ընդունում իր մեղավորությունն ու Շորենա Տետրուաշվիլիին է մեղադրում ինտրիգների մեջ։
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական գրառումն է արել Facebook–ի իր էջում այս անգամ Ղարաբաղը ադրբեջանական տարածք «ճանաչելու մասին»։
«Գիտեք, ինչն է ինձ ամենաշատը ապշեցրել Ադրբեջանում։ Ո՛չ, ոչ թե վաղ իսլամական խալիֆայության խավարամտությունը, որը թաքցնում են ժամանակակից առեւտրի կենտրոնների քողի տակ։ Ինձ զարմացրել է, թե ինչպես է ադրբեջանցի ժողովուրդը ստորանում իմ առաջ՝ խնդրելով, որ Սաշա Լապշինը համաձայնի Ղարաբաղը ադրբեջանական տարածք անվանել։
Ադրբեջանցիները պոետների եւ վաճառականների քաղաքակիրթ ազգ էին, բայց վերածվել են, ցավոք, նյարդային եւ վրիժառու ընկերների՝ վստահ, որ իրենց երկրի ապագան, իրոք, կախված է Սաշա Լապշինից։ Այնքան շատ ուժ եւ միջոցներ են վատնել, որ ես՝ ժամանակին անհայտ գրչակս, քիչ մնաց դառնայի Ադրբեջանում ամենաազդեցիկ մարդը։ Աուուու։ Ձեզ հետ ամեն բան կարգի՞ն է։ Դուք լրջորեն մտածում եք, որ ես ինչ–որ բա՞ն եմ որոշում Հայաստանի եւ շրջակա աշխարհի հետ ձեր հակամարտության մեջ։
Այսօր ես շռայլ եմ եւ Ադրբեջանին եմ նվիրում… Ալյասկան։ Վերցրե՛ք, իսկ եթե ամերիկացիները ձեզ ուղարկեն ուր որ պետք է՝ հետույքներիդ քացի տալով, իրենց ասեք. «Լապշինը մեզ խոստացել է Ալյասկան, մենք նրանից անգամ տեղեկանք ունենք, որ նա Ալյասկան ճանաչում է Ադրբեջանի մաս։
Պատկերացնում եմ, թե Լուկաշենկոն ինչ փողեր է «քցել» Ադրբեջանին, որ Ադրբեջանի պատճառով համաձայնի փչացնել հարաբերությունները Հայաստանի, Ռուսաստանի եւ էլ չասած՝ Իսրայելի հետ։ Ինչ–որ մի բլոգերի համար։ Ահա թե ուր են գնում Կասպից նավթի փողերը։ Իսկ այդ ժամանակ ժողովուրդն աղքատության մեջ է՝ ստանալով ամսական 100-150 դոլար»,– գրել է բլոգերը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.