29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Aysor.am: Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի անդամ Ռաֆայել Ջաբրաիլովը կարծիք է հայտնել, որ հայ պատգամավորներ Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը միտումնավոր են բաժակները ձեռքին լուսանկարվում Բաքվում ու տարածում դրանք համացանցում:
«Հայ պատգամավորները փորձում են այդ քայլերով բարկացնել ադրբեջանական հասարակությանը և դիվիդենտներ շահել դրանից իրենց ընտրողների շրջանում: Ես կարծում եմ, որ նրանք միտումնավոր են այդ քայլերն անում՝ ադրբեջանցիներին հրահրելու համար, որպեսզի ինչ-որ մեկը չդիմանա ու նրանց նկատմամբ բռունցքներով հարձակում գործի:
Բաժակներով լուսանկարը հայ պատգամավորներն արել են հյուրանոցի իրենց համարում: Եթե նրանք նստած լինեին ռեստորանում և այնտեղ իրենց լավ չպահեին, ապա ինչ-որ ադրբեջանցի անպայմանորեն շիշը կկորտրեր նրանց գլխին: Անկեղծ ասած, եթե նման բան պատահեր, ապա դա իմ սրտով կլիներ», — ըստ ադրբեջանական աղբյուրների՝ հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը:
Միաժամանակ, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը», բողոքի ակցիա է անցկացրել ընդդեմ Ադրբեջան հայ պատգամավորների այցելության:
Կազմակերպության անդամները հավաքվել են խորհրդարանի շենքի առջև, որտեղ անցկացվում է Եվրանեսթ-ի խորհդրաժողովը և հնչեցրել՝ «Ամոթ հայերին հրավիրողներին», «Հայերը պետք է անմիջապես լքեն Բաքուն»:
Բաքվի ԶԼՄ-ները հինգշաբթի օրը հղում կատարելով Վրաստանի «Ռեզոնանս» օրաթերթին հաղորդել են, որ Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Ջիհան նավթատար խողովակագիծը պաշտպանելու համար օգտվելու է Սիոնիստական ռեժիմի արտադրած «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգից:
Բաքու-Թբիլիսի-Ջիհան նավթատար խողովակագիծը Ադրբեջանի նավթն ու նաև Ղազախստանի և Թուրքմենստանի նավթի որոշ բաժինը Վրաստանի ու Թուրքիայի տարածքով փոխադրում է Միջերկրական ծովի ափին գտնվող Ջիհան նավահանգիստը և այնտեղից դա արտահանում է համաշխարհային շուկաներ:
Այս հաղորդումն ավելացնում է, որ Հայաստանի կողմից «Իսկանդեր» հրթիռների օգտագործումն առաջին հերթին լուրջ վտանգ է համարվելու Բաքու-Թբիլիսի-Ջիհան նավթատար խողովակագծի համար:
Վրաստանի «Ռեզոնանս» օրաթերթն իր հաղորդման մեջ հավելել է. «Ադրբեջանը «Երկաթե Գմբեթ» համակարգը տեղադրելու է Բաքու և Գյանջա քաղաքներում»:
«Վրաստանի ռազմական փորձագետների համոզմամբ հիշյալ համակարգը կարող է չեզոքացնել «Իսկանդեր» հրթիռների վտանգը»-նշված է հաղորդման մեջ:
Բաքվի ԶԼՄ-ներն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Իսրայել կատարած ուղևորության մասին մեկնաբանություններում հայտարարել են, որ այդ այցի շրջանակներում նաև քննարկվել է Սիոնիստական ռեժիմի պաշտպանական արդյունաբերության արտադրանքը համարվող «Երկաթե Գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման հարցը:
Panorama.am: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքում մեկնաբանություն է զետեղված, որում, մասնավարպես նշված է.
«Ուշադրություն ենք դարձրել Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հաջիևի հայտարարությանը, որը վերաբերում է դատական կարգով Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի չեղարկմանը, ինչի պատճառը, ինչպես հայտնի է, եղել են այդ ՀԿ-ի կողմից ՌԴ օրենսդրության բազմաթիվ խախտումները։
Նշված հարցի առնչությամբ մանրակրկիտ պարզաբանումներ մենք արդեն տվել ենք։ Սակայն պարոն Հաջիևը շարունակում է մեր կարծիքով տարօրինակ միտք շրջանառել առ այն, որ ռուսական դատարանի որոշումը ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ «ոչ բարեկամական քայլ է», այլև կարող է ինչ-որ կերպ դժվարացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելությունը։ Սա մեզ մոտ աճող տարակուսանքից բացի այլ բան չի առաջացնում։
Հավանաբար անօգուտ չի լինի կրկնել հետևյալը.
Ռուսաստանը բազմազգ ժողովրդավար երկիր է, ուր յուրաքանչյուրի իրավունքները ապահովվում և պաշտպանվում են՝ անկախ նրա ազգային պատկանելությունից։ Մեզ մոտ ստեղծված են ազգային-մշակութային կազմակերպությունների ինքնակազմակերպման և լիարժեք գործունեության համար։ Այդ կազմակերպությունների մեծ մասը ինքնակամ պահպանում են ռուսական օրենքները։ Ռուսաստանում բարձր են գնահատում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը։ Մեր երկրները երկկողմ և միջազգային փոխգործակցության լայն հեռանկարներ ունեն։ Արժե՞ դրանք մթագնել հրինված խնդիրներով»։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ժամանակ Ադրբեջանի նախագահի ու նրա «պատվիրակության» պահվածքը դարձել է ԶԼՄ-ներում ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Սոցիալական կայքերը, հատկապես՝ ադրբեջանական սեգմենտը, լցված են Ադրբեջանի քաղաքացիների ինքնաքննադատական հայտարարություններով ու վիրավորանքներով։ Այս թեմայով իրենց տեսակետն են արտահայտում նաև Ադրբեջանի լրատվամիջոցների ներկայացուցիչները։
Այսպես՝ ադրբեջանցի հայտնի լրագրող Ֆազիլ Կերիմովն իր զայրույթն ու վրդովմունքն է արտահայտել՝ անելով հետևյալ հրապարակումը.
«Սրտի տրոփյունով հետևում եմ Նյու Յորքից եկող նորություններին։ Արդյոք կարելի՞ է այսպես խաղալ երկրի հեղինակության հետ։ Մեր ինքնակոչ նախագահն ու վարչապետը կարծես ծաղրածու լինեն ՆԱՏՕ-ի նստաշրջանում։ Իսկ արքայադուստրն իրեն ամերիկացի թինեյջերի նման է պահում՝ սելֆի է անում, ծամոն ծամում ու ծամածռվում։ Ամբողջ աշխարհի մամուլը ծաղրում է Ալիևին, միևնույն ժամանակ՝ նաև Ադրբեջանին։ Նույնիսկ Հայաստանի նախագահն ավելի լավ ելույթ ունեցավ՝ ՄԱԿ-ի հարթակից հերթականությամբ ներկայացնելով իր քաղաքականության բոլոր առաջնահերթությունները:
Եվ լուսանկարվել է Թրամփի, ինչպես նաև աշխարհի այլ առաջնորդների հետ։ Շատ եմ ուզում հասկանալ՝ ինչպես է ստացվում, որ միայն Ադրբեջանի նախագահն է այսպիսի նկար ներկայացնում որպես պաշտոնական հանդիպում։ Ինչո՞ւ հայերն այդպես չեն անում, իսկ մենք անում ենք։ Որովհետև մեր ազգի մեջ կա մարդկանց մի տեսակ, որ խոզեր են կոչվում։ Իսկական խոզեր։ Ու քանի դեռ իշխանության գլուխ այսպիսի խոզեր են, մենք հաճախ ականատես կլինենք նման տեսարանների»։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր մեկնում են Բաքու` մասնակցելու Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, մշակույթի, կրթության եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպած համաժողովին` նվիրված կանանց առողջության եւ գենդերային հավասարության խթանմանը:
Բացի հայաստանյան պատվիրակությունից, միջոցառմանը մասնակցելու են Եվրանեսթ ԽՎ-ում ազգային պատվիրակությունների անդամներ, Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ, Բաքվում հավատարմագրված դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ի՞նչ վտանգներով կարող է հղի լինել այս այցը եւ առհասարակ այցի հետ կապված Բաքվում ինչ տրամադրություն է տիրում: Հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:
Ըստ մեր զրուցակցի, ի տարբերություն ադրբեջանական կողմի, Հայաստանը մասնակցում է Բաքվում կազմակերպվող որոշ միջազգային համաժողովների։ Ա. Մովսիսյանը հիշեցերց, որ դեռեւս 2015 թվականի Երեւանում կազմակերպված Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստին Բաքուն հրաժարվել էր մասնակցությունից. «Ինչ վերաբերում է հայ պատվիրակների անվտանգությանը, ապա չեմ կարծում, որ նրանց անվտանգությանը սպառնացող որեւէ բան կարող է տեղի ունենալ Բաքվում, քանի որ գտնվելու են ադրբեջանական հատուկ ծառայությունների խիստ վերահսկողության տակ։ Բաքվում հասկանում են, որ եթե հայ պատգամավորների գլխից մեկ մազ անգամ պակասի, ապա այն կվերածվի միջազգային սկանդալի, ընդհուպ Բաքուն կարող է զրկվել միջազգային նման միջոցառումներ հյուրընկալելու իրավունքից։ Այս առումով կարող ենք հանգիստ լինել»,— նշեց ադրբեջանագետը եւ նկատեց, որ Ադրբեջանում առկա է ազգայնականների ստվար խումբ, որը դեմ է հայերի հետ ամեն տեսակի շփման, այդ թվում նաեւ` հայերի այցին Բաքու. «Երեկ ադրբեջանական ասպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» ակտիվիստները հավաքվել էին Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում, որպեսզի բողքի ցույց կազմակերպեն հայ պատվիրակների՝ Բաքու այցի դեմ։ Նման երեւույթների կրկնությունը բացառված չէ, բայց դրանք չեն կարող վտանգ հանդիսանալ»,- ընդգծեց Աշոտ Մովսիսյանը։
Ինչ վերաբերում է Բաքվում հայ պատվիրակների ելույթների օրակագին, ապա Աշոտ Մովսիայնը կարծում է, որ ինչ օրակարգով էլ հայ պատգամավորները գնան, մի բան պարզ է` ադրբեջանան իշխանությունը այս հարթակը օգտագործելու է որպես հակահայկական քարոզչություն իրականացնելու, Հայաստանին ինչ-որ հարցերում մեղադրելու համար ընձեռնած միջոց. «Կարծում եմ` մեր պատգամավորները պետք է պատրաստ լինեն համարձակությամբ պատասխանելու դրանց։ Թեեւ վեհաժողովը նվիրված է կրթության, քաղհասարակության, մշակույթի ընտանիքի եւ նման հարցերի՝ Ադրբեջանական կողմից արդեն կան հայտարարություններ, որ վեհաժողովի ժամանակ իրենք բարձրացնելու են արցախյան հարցը»,- եզրափակեց ադրբեջանագետը։
ԱՄՆ կոնգրեսական, հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը հայտնել է, որ իր կառույցը չի հրաժարվելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։
Սեպտեմբերի 20-ին Արցախ են ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Փալոունը և Թուլսի Գեբըրդը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ուղեկցությամբ այցելել են Շուշիի և Ստեփանակերտի մշակութային և կրոնական կենտրոնները, հանդիպել երկրի հասարակական-քաղաքական գործիչների հետ։
Փալոունն անդրադարձել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի և Արցախի իշխանությունների միջև համագործակցության ձևավորված ավանդույթներին և գոհունակություն հայտնել Արցախում տարեցտարի նկատվող քաղաքական, տնտեսական և սոցիալական առաջընթացի կապակցությամբ:
«Մենք Կոնգրեսում և Մինսկի խմբի շրջանակում կանենք մեզանից հասնող ամեն բան` վստահության մեխանիզմներ ստեղծելու համար և, իհարկե, ամեն կերպ ջանալով սատարել հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերը, սակայն մենք չենք հրաժարվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքից», — ասել է Փալոունը։
Կոնգրեսական Թուլսի Գեբըրդը, խոսելով Արցախ կատարած իր առաջին այցի մասին, ընդգծել է, որ որպես նախկին զինվորական քաջ գիտակցում է պատերազմի մեջ գտնվող ժողովուրդների խաղաղության ընկալման արժեքը և, որպես իշխանության ներկայացուցիչ, հետագայում ևս շարունակելու է աջակցել արցախցիների արդար պահանջին:
Աշոտ Ղուլյանն իր հերթին նշել է` պատահական չէ, որ հենց ամերիկյան նահանգներից են գալիս Արցախի անկախությունն ու ազատությունը սատարող առաջին ազդակները, որոնք արտահայտվում են նահանգային մակարդակի օրենսդիր մարմինների կողմից ընդունված բանաձևերի տեսքով:
«Նման բանաձևերը ոչ միայն քաջալերում են Արցախի ժողովրդին ազատության համար անհավասար պայքարում, այլև մեկ անգամ ևս փաստում են, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ազատության բացարձակ գաղափարին», — ասել է Ղուլյանը։
Կոնգրեսականների այցը, ինչպես սպասվում էր, վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում։ Երկրի ԱԳՆ-ն անմիջապես հայտարարել է, որ նա «հայկական լոբբիից կախված և ֆինանսավորվող» անձ է։
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացել է իր ընտանիքի անդամների հետ: Նրա հետ միասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցել են կինն ու դուստրը:
Ալիևի այս քայլը ծաղրի առարկա է դարձել: Բանն այն է, որ բոլոր երկրների ղեկավարները նստաշրջանին ներկայացել են իրենց երկրի ԱԳ նախարարի և ՄԱԿ-ում իրենց երկիրը ներկայացնող դեսպանի, իսկ Ալիևները համաշխարհային նման մեծ նշանակություն ունեցող միջոցառումը վերածել են ընտանեկան խնջույքի:
Ալիևների նման քայլը զարմացրել է մնացյալ մասնակիցներին ու նրանցից շատերը փորձել են անմահացնել այդ պահը:
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես «Տրենդը» և «Ազերնյուզը», ինչպես նաև Военное обозрение ռուսական էլեկտրոնային պարբերականը վերջին օրերին հայտնել են, թե ներկայում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում, ի շարս այլ զինատեսակների, կիրառվում է Չեխիայում արտադրված «Դանա» հրետանային համակարգը:
Չեխիայի արտաքին գործոց նախարարությունն ի պատասխան «Ազատության» հայկական ծառայության հարցմանը, հաղորդել է, որ արտաքին ասպարեզում զենքի առևտրին վերաբերող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ:
Սովորաբար, այս կամ այն զինատեսակի վաճառքի արտոնագիրը տրամադրում է Արդյունաբերության և առևտրի նախարարության լիցենզավորման վարչությունը, որը հաշվի է առնում համապատասխան գերատեսչությունների՝ Ներքին, Պաշտպանության և Արտաքին գործոց նախարարությունների պաշտոնական հիմնավորումները:
Ապա Չեխիայի ԱԳ նախարարությունը նշում է, որ Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին:
Ավելին, 2016 և 2017 թվականներին մերժվել են Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի հրթիռային համակարգեր գնելու հայտերը, ինչի մասին պատկան խողովակներով տեղեկացվել են նաև Չեխիայի գործընկերները Եվրամիությունում, փոխանցում է «Ազատության»:
Չեխիայի արտաքին գործոց նախարարությունը տեղյակ չէ, թե ինչ ճանապարհով են չեխական արտադրության զինատեսակները հայտնվել Ադրբեջանում: Նախարարությունը կշարունակի քննել այդ հարցը:
Նախարարությունն ընդգծում է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծումն անընդունելի է Չեխիայի համար:
Չեխիան սատարում է խնդրի խաղաղ կարգավորումը, որը կհիմնվի փոխզիջման սկզբունքի վրա և կհամապատասխանի միջազգային իրավունքին:
Չեխիան շարունակում է սատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա երեք համանախագահների ջանքերին:
Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կանադայում ադրբեջանցի նախարար Րեզա Մորիդին 2017 թվականի օգոստոս ամսին ժամանել էր Հայաստան ու տարբեր վայրեր այցելելուն զուգահեռ այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկ դրել զոհվածների հիշատակին։
Ռեզա Մորիդին գիտության և նորարարության նախարար է նշանակվել Կանադայի ամենամեծ նահանգում `Օնտարիոում: Ակտիվ ղեկավարում է Կանադայի 100 հազարանոց ադրբեջանական համայնքը։ Մորիդիի գլխավորությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ նվիրված Ադրբեջանին և ԼՂՀ-ին։ Նախարարը Կանադայում միշտ պաշտպանել է Ադրբեջանի շահերը։ 2010 թվականին Տորոնտո քաղաքում Մորիդիի հովանավորությամբ Ադրբեջանի հանրապետության օրվա առթիվ ծածանվել է Ադրբեջանի դրոշը։ Նա է ուղեկցել է Կանադայի պատվիրակությանը Ադրբեջան:
Բաքվում եղած վերջին այցելությունից մի քանի ամիս անց Մորիդին Կանադական պատվիրակության հետ օգոստոս ամսին ժամանում է Հայաստան, սակայն պաշտոնապես ոչ մի տեղ տեղեկություն չի հրապարակում իր այցի մասին։ Այնուհետև արդեն սեպտեմբեր ամսին հրապարակում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում արված իր լուսանկարները, որտեղ պարզ երևում է, որ նա հարգանքի տուրք է տալիս ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ռուսաստանյան հայտնի երգչուհի Ալիսա Վոկսը, Բուրմիստրովի արդեն նախկին կինը ամբողջովին մերկացել է համերգի ժամանակ: «Մեր ժողովուրդը սիրում է Լենինգրադը» երգի կատարման ժամանակ բոլորի համար անսպասելի նա սկսել է մերկանալ, իսկ երգի ամենավերջում ամբողջովին մերկացել է, գրկելով մենակատարներից մեկին՝ փորձելով մի փոքր թաքցնել մերկությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?time_continue=106&v=UNrJkFh_A_w
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.