29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես՝ Հայաստանից, աշխատանքային միգրանտներն ու նրանց ընտանիքի անդամները Ռուսաստանում ամբողջական բժշկական ապահովագրություն կստանան։
Այդ մասին, իբնչպես տեղեկացնում է Sputnik-Արմենիան, ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտնել է ռուս-հայկական առողջապահական երրորդ համաժողովի բացման ժամանակ։
«Համաձայնագիր է նախապատրաստվում այն մասին, որ աշխատանքային միգրանտներն ամբողջական բժշկական ապահովագրություն կստանան»,– ասել է Սկվորցովան։
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է հայկական կողմի համաձայնությունը ստանալ և համապատասխան համաձայնագիր նախապատրաստել։
«Մենք սեղմ ժամկետում կուսումնասիրենք մեր գործընկերների առաջարկը, հայկական կողմից խոչընդոտներ չեն լինի։ Ավելին, մենք մտադիր ենք մեր ներդրումն ունենալ»,– Sputnik Արմենիային ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
Նշվում է, որ բուժօգնության փաթեթը կտարածվի նաև աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների վրա։
Անհետ կորած 3-ամյա երեխան հայտնաբերվել է վարձակալված տներից մեկի բակում` բետոնի մեջ զմռսված վիճակում: Երեխայի պապը Կանզասի քաղաքապետն է եղել` Կարլ Բրյուերը:
Երեխայի սպանության մեջ կասկածվողները ձերբակալված են: New York Post-ը հայտնում է, որ երեխան հայտնաբերվել է այն ժամանակ, երբ տարածքի սեփականատերերին դուրս գալու հրահանգ է եղել: Դրանից հետո ԴՆԹ անալիզ է արվել, որով հաստատվել է երեխայի ինքնությունը:
Նախորդ շաբաթ երեխայի մայրը` 36-ամյա Միրանդա Միլլերը, ձերբակալվել էր ծնողական իրավունքների չարաշահման կասկածանքով: Երեխայի նկատմմաբ բռնություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նրա ընկերը` 40-ամյա Սթիվեն Բոդին: Տեղեկություններ կան, որ երեխան ընտանեկան բռնության է ենթարկվել: Զույգը հիմա հետախուզվում է: Զույգը կարող է ազատվել կալանքից 25 հազար դոլար գրավ ներկայացնելու դեպքում:
Իրաքի Քրդստանի տարածաշրջանի նախագահ և հայտնի քուրդ ռազմաքաղաքական գործիչ Մասուդ Բարզանին ապահովեց իր պատվավոր տեղը քրդերի պատմության էջերում, որպես առաջին անգամ անկախության հաջողված հանրաքվե անցկացրած գործիչ, սակայն Քրդստանը մտցրեց, պատկերավոր ասած, ալեկոծ մի ծով, որտեղ նավարկելն ու խութերից խուսանավելն այնքան էլ հեշտ չի լինելու: Ըստ իս, առաջին կոպիտ սխալը թույլ տրվեց Իսրայելի հետ բացահայտ «սիրախաղի» տեսքով, ինչը լրջորեն անհագստացնում է Իրանին: Բանն այն է, որ Իրանի կենտրոնական իշխանությունը հատկապես վերջին տարիների ընթացքում փափուկ ուժի և մշակութային լայն արտոնությունների համադրմամբ այն աստիճան նկատելի հաջողություններ է գրանցել այս երկրի քրդաբնակ շրջաններում, որ նույնիսկ միջազգային մամուլում «մոռացել» էին Իրանում քրդական հիմնախնդրի գոյության մասին: Իրանցիները հատկապես սուննի քրդերով բնակեցված իրենց տարածքներում գործընթացները խելամտորեն կառավարում են ոչ թե շիայական իսլամի, այլ համաիրանական ազգայնականության գործիքակազմով՝ հաշվի առնելով այն հանգամնքը, որ քրդերը իրանալեզու ժողովուրդներից մեկն են և սերտորեն կապված են Իրանի պատմության և մշակույթի տարբեր շրջափուլերի հետ: Այս իմաստով Իրաքի Քրդստանին առնչվող զարգացումներում Իրանին ոչ այնքան անհանգստացնում է անջատողականության հնարավոր տարածումը սեփական սահմաններից ներս քրդաբնակ շրջաններում, այլ իր անմիջական հարևանությամբ Իսրայելի պոտենցիալ արբանյակը դառնալու ազդանշաններ հղող նոր պետական միավորի ի հայտ գալու հեռանկարը: Իրանցիներն, ի տարբերություն թուրքերի, այս պահին, ըստ էության, պայքարում են ոչ այնքան Իրանի տարածքում քրդական անջատողականությունը խթանելուն միտված անկախ Քրդստանի, այլ որպես այդպիսին իրենց դեմ ձևավորվող իսրայելակենտրոն հնարավոր դաշինքի ապագա դերակատարներից մեկի դեմ: Այս առումով Էրբիլի համար բազմաթիվ կենսական խնդիրներ՝ այդ թվում շիաների կողմից վերահսկվող և Իրանից աջակցություն ստացող Բաղդադի կենտրոնական իշխանության հետ հարաբերությունների կարգավորման տիրույթում, բացի անկախության դե յուրե ճանաչումից, կարող են լուծվել Իրանի հետ նույնիսկ ոչ հռչակագրային դաշինքի ստեղծման միջոցով, ինչը Քրդստանին հնարավորություն կնձեռի զուգահեռաբար ազատվել նաև Անկարայից հսկայական կախվածությունից՝ անձամբ Մասուդ Բարզանիի համար ապահովելով նաև պատվավոր տեղ համաիրանական պատմության էջերում:
Վարդան Ոսկանյանի ֆբ էջից
Անկարայի համար օրենքի ուժ չի ունենալու Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի ցանկացած արդյունքն, ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում:
«Հանրաքվեի արդյունքներն օրինական ուժ չեն ունենալու ոչ միջազգային իրավունքի, ոչ էլ Իրաքի սահմանադրության տեսանկյունից», — ասվում է հայտարարությունում:
Թուրքիայի ԱԳՆ ևս մեկ անգամ ընդգծել է, որ Անկարան կձեռնարկի ցանկացած միջոցառում, եթե իր ազգային անվտանգության համար որևէ սպառնալիք լինի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անկարան փակել է Իրաքյան Քրդստանի հետ սահմանը:
Իրաքյան Քրդստանում անցկացվող անկախության հանրաքվեին զուգահեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը սպառնացել է դադարեցնել նավթի արտահանումը Թուրքիայի տարածքով: «Անկախ արդյունքից, չենք ճանաչում հանրաքվեի արդյունքները»,–նշել է էրդողանը: Թուրքիայի նախագահի հաղորդագրությունը փոխանցել է թուրքական պետական TRT հեռուստաընկերության կայքը:
Ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայությունը փոխանցում է, որ, անդդրադառնալով Իրաքյան Քրդստանի հանրաքվեին, Էրդողանը հայտարարել է.
«Տեսնենք Հյուսիսային Իրաքի ղեկավարությունը նավթը ի՞նչ խողովակներով կվաճառի. փականը մեզ մոտ է»:
Թուրքիայի նախագահը ևս հայտարարել է, որ անկախության հանրաքվեն անօրինական է: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր հերթին նշել է, որ իրենք նավթի շուրջ միայն Իրաքի հետ կհամագործակցեն: Թուրք պաշտոնյան ավելացրել է, որ իրենք «պատերազմի չեն պատրաստվում»:
Ավելացնենք, որ Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ հանրաքվեն Թուրքիայի անվտանգությանը չի սպառնում:
Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են կատարել Կրասնոդարի մարդակեր ընտանիքի տանը։ Սառնարանում հայտնաբերվել է մարդու մարմնի մնացորդների սառեցված 6 փաթեթ։ Բացի այդ՝ նրանք պահել են սպանվածների մաշկի կտորներ։ Այդ մասին հաղորդում է Mash հեռուստաալիքը։
Նշվում է, որ սպանվածների ինքնությունը հնարավոր կինի պարզել միայն ԴՆԹ փորձաքննությունների արդյունքում, եթե հաջողվի գտնել տուժածների հարազատներին։
Նախնական վարկածով՝ մարդակերները 1999 թվականից առեւանգել, սպանել եւ կերել են իրենց զոհերին։ Ընդ որում՝ ամուսինները խոստովանել են մոտ 30 սպանություն։ Մարդկարները բացահայտվել են հեռախոսների միջոցով, որտեղ հայտնաբերվել են մահացածների լուսանկարները։
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ստուգում են Իրաքում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ երկրի 300 քաղաքացիների մահվան մասին տեղեկատվությունը: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Իրաքում սպանվել է շուրջ 300 ադրբեջանցի: Մեր աշխատակիցները ներկայումս գտնվում են Իրաքում և պարզում են ստացված տեղեկատվության ճշմարտությունը», — ասել է Գուլիևը:
Նրա խոսքով` որոշ ադրբեջանցի քաղաքացիներ միացել են ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությանը և իրենց հետ պատերազմական գոտի են տարել նաև իրենց ընտանիքներին, այդ թվում, փոքր երեխաներին:
«Մահացածների մեջ կան նաև երեխաներ», — ասել է նա:
Այսպես է ՄԱԿ-ի ամբիոնից Փհենյանն արձագանքել այն վիրավորանքին, որը հասցրել էր Միացյալ Նահանգների նախագահը՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ ՉեՆ Ինին անվանելով «մարդ հրթիռ, ով իրեն ու իր ժողովրդին տանում է ինքնաոչնչացման»:
Հյուսիսային Կորեայի հրթիռներն ուղղված են ԱՄՆ-ի ուղղությամբ, նրանց «այցն» այդ երկիր «անխուսափելի է», հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ, տեղեկացնում է Reuters- ը:
Դոնալդ Թրամփի հայտարարությունը Լի Յոն Հոն համարում է վիրավորանք՝ հասցված իր երկրի բարձրագույն արժանապատվությանը: «Թրամփն իր այդ հայտարարությամբ անխուսափելի դարձրեց մեր հրթիռների այցը Միացյալ Նահանգների մայրցամաքային տարածք»,-ասել է Հյ. Կորեայի արտգործնախարարը:
«Ինքնաոչնչացման գործողությունները եթե հանգեցնեն նրան, որ ԱՄՆ-ում զոհվեն անմեղ մարդիկ, Թրամփը կկրի դրա համար լիակատար պատասխանատվություն»,-հավելել է Լի Յոն Հոն:
Նա հիշեցրել է, որ Հյ. Կորեայի միջուկային ուժերը գրեթե ամբողությամբ ձեւավորված են:
«Շնորհիվ երկար եւ համառ պայքարի, մենք վերջապես մի քանի քայլ առաջ ենք գտնվում երկրում միջուկային ուժերի ստեղծման ավարտից»: Հյ. Կորեայի արտգործնախարարը նաեւ կոչ է արել հույսեր չփայփայել, որ իր երկիրը պատժամիջոցների խստացման պատճառով կարող է փոխել իր ընթացքը:
«Փհենյանի նպատակն է հասնել ԱՄՆ-ի հետ ուժերի հավասարակշռության»,- եզրափակել է նա:
https://www.youtube.com/watch?time_continue=5&v=Nz9AE15nD0M
Մինչեւ 5․7 մագնիտուդով երկու հաջորդական երկրաշարժ է գրանցվել Կալիֆորնիա նահանգում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
5․7 մագնիտուդով առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ֆերնդեյլ քաղաքից 240 կմ հեռավորության եւ 9․1 խորության վրա։ Դրան հաջորդել է 5․6 մագնիտուդով երկրաշարժ, Ֆերնդեյլից 58 կմ հեռավորության վրա, օջախը 4․6 կմ խորության վրա էր գտնվում, հայտնում է news.am-ը։
Զոհերի կամ փլուզումների մասին տեղեկություններ դեռ չկան։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում 47 անդամ երկրների ներկայացուցչները սեպտեմբերի 19-ից 21-ը «Մարդու իրավունքների» հանդիպման ժամանակ ուսումնասիրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը։
Օրակարգում ընդգրկված էր նաև «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2014թ․-ի ՄԻԵԴ վճիռը, որն Ադրբեջանը մինչ այսօր չի կատարել, հայտնում է panorama.am-ը։
Քննարկման արդյունքում ԵԽ-ն ընդունել է աննախադեպ որոշում Իլգար Մամմադովի գործով։ Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանին 1 ամիս ժամանակ է տվել Իլգար Մամմադովին ազատ արձակելու համար, հակառակ դեպքում կարող է սկսվել Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի հեռացման գործընթացը։
Որոշման մեջ մեջբերվում է ՄԻԵԴ վճիռը, որը գտել էր, որ Իլգար Մամմադովի ձերբակալությունն ունի քաղաքական դրդապատճառ ու նրան ազատազրկել են կառավարությանը քննադատելու համար։ ՄԻԵԴ-ը նշել էր, որ Մամմադովը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Նախարարների կոմիտեն մեջբերում է նաև այս գործով նախորդ որոշումներն ու միջանկյալ բանաձևերը, որոնցում նշվում է վճռականությունը՝ ապահովել ՄԻԵԴ վճռի կատարումը՝ կազմակերպության տնօրինության տակ գտնվող բոլոր միջոցներով։
Որոշման մեջ Նախարարների կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում, որ ՄԻԵԴ որոշման վերջնական դառնալուց մոտ 3 տարի անց Մամմադովը շարունակում է ազատազրկված մնալ։
Այս ամենից ելնելով, ԵԽ-ն քարտուղարությանը հանձնարարել է պատրաստել միջանկյալ որոշման նախագիծ ու Ադրբեջանին պաշտոնական կարգով ծանուցել, որ Նախարարների կոմիտեն մտադիր է դատարանի առաջ բարձրացնել Ադրբեջանի պարտականությունների չկատարմանն հարցը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46 հոդվածի 1-ին կետի համաձայն։ Այս հարցը քննարկվելու է հոկտեմբրի 25-ի կոմիտեի նիստում, եթե մինչ այդ Մամմադովի ազատման հարցում շոշափելի առաջընթաց չլինի։
Այս որոշման ընդունումից հետո ադրբեջանական կայքերում սկսեցին տարածվել լուրեր Իլգար Մամմադովի ազատման վերաբերյալ, որոնք սակայն հերքել է Ադրբեջանի Արդարադատության նախարարությունը։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչ Իլգար Մամմադովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ին Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով։ Մամմադովը 2014թ․-ին Բաքվում դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.