29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այվազովսկու՝ Ռուսաստանում գողացված «Ծովը» նկարը հանվել է Շվեյցարիայում գտնվող աճուրդի տներից մեկի վաճառքից: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Նրա խոսքով, տեղեկություններ են ստացվել, որ Շվեյցարիայի Koller աճուրդի տանը վաճառքի է դրվել Այվազովսկու «Ռևելի տեսարան» նկարը (1845 թվական): Նկարի օրիգինալ անվանումն է «Ծովը»:
«Ստեղծագործությունը գողացվել է 1976 թվականին «Դմիտրովսկի կրեմլ» թանգարան-արգելոցից: Շվեյցարացի գործընկերների հետ Ինտերպոլի համագործակցության շնորհիվ գողացված նկարը, որը գնահատվում է ավելի քան 1 միլիոն դոլար, հանվել է աճուրդից», — նշել է ՆԳՆ ներկայացուցիչը:
Այժմ աշխատանանքներ են տարվում նկարը Ռուսաստան վերադարձնելու համար:
Ամերիկայի հայկական համագումարը սեպտեմբերի 16-ին նամակ է ուղարկել Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և կառավարական բարեփոխումների ու Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հատուկ հանձնաժողովներին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի խավիարային դիվանագիտության անհարկի ազդեցության հետ կապված, մասնավորապես հաշվի առնելով «Ադրբեջանական լվացքատունը» բացահայտող վերջին զեկույցը:
«Պետք չէ աչք փակել ամերիկյան ժողովրդավարության հանդեպ Ադրբեջանի` սահմաններն անցնող և կոռումպացված ազդեցության վրա: Կոնգրեսը տեղյակ է այն պատճառներին, թե ինչու է Ալիևի ինքնավարությունը փորձում արդարացնել մարդու իրավունքների հետ կապված իր երկրի մասին արձանագրությունները, լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ վերացնելով քրիստոնյա հայ բնակչությունը և դեմ դուրս գալով Միացյալ Նահանգների արժեքներին: 2016թ. ապրիլին Ադրբեջանի աննախադեպ հարձակումները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, երբ Ադրբեջանի կողմից ԻԼԻՊ-ի ոճով անդամախեղումների և հայերի գլխատման դեպքերն անհետևանք մնացին, ինքնին խոսուն են: Վերջին բացահայտումները միայն հաստատում են, որ խոշոր գումարներ են ծախսվում՝ կաշառելու պաշտոնյաներին, որպեսզի նրանք չգործեն այնպես, ինչպես ընտրազանգվածներն են ակնկալում», – նշել են Համագումարի համանախագահներ Բարսամյանը և Գրիգորյանը:
Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և կառավարական բարեփոխումների ու Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հատուկ հանձնաժողովներին ուղղված նամակն այստեղ:
Ռոտերեմի բնակչուհի Սեմմի Վուդհաուսին բռնաբարում էին 14 տարեկանից սկսած: Արշիդ Հուսեյնը հինգ տարվա ընթացքում անչափահասի հետ սեքսով էր զբաղվում, և արդյունքում նրան 2016թ. դատապարտել են 35 տարվա բանտարկության: Սակայն երբ Սեմմին փոխհատուցում է խնդրել, նրան մերժել են: Դատավորը բացատրել է դա նրանով, որ նա ինքը դեմ չի եղել սեքսուալ կապին, հաղորդում է Daily Mail-ին:
«Ապացույցներ չկան, որոնք կվկայեին, որ ձեզ մանիպուլյացիայի են ենթարկել: Հանցագործը չէր թաքցնում իր կյանքի որևէ ասպեկտ և ցանկությունները, և այդ պատճառով ես համոզված եմ, որ դուք գիտակցել եք, թե ինչ եք անում»,- ասել է դատավորը:
Սեմմին անգամ հղիացել է Արշիդից, ով այն ժամանակ 24 տարեկան է եղել և աբորտ է արել: Արդեն 15 տարեկանում նա ծննդաբերել է իր առաջին որդուն, չնայած գտնվում էր սոցիալական ծառայությունների դիտարկման ներքո: Որպես բռնաբարության փոխհատուցում կնոջը վճարել են 11 հազար ֆունտ, սակայն նա փող է պահանջում նաև հինգ տարվա ընթացքում սեռական շահագործման համար:
«Եթե մեծահասակ մարդը կարող է պնդել, որ երեխան է մեղավոր, որ նրան ծաղրուծանակի են ենթարկել, ծեծել, բռնաբարել, առևանգել, ես կարծում եմ, որ նա այն աշխատանքը չի ընտրել»,- գտնում է Սեմմի Վուդհաուսը:
Աղբյուր` Փաստինֆո
«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, եւ վաղ թե ուշ այդ տարածքներն օկուպացիայից ազատված կլինեն»,- հայտարարել է Թուրքիայի նորանշանակ պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Մենք Ադրբեջանի հետ գործում ենք որպես մեկ ամբողջություն: Մեր ուժն Ադրբեջանի ուժն է, Ադրբեջանի ուժը` Թուրքիայինը: Մենք դա հաստատում ենք բոլոր ոլորտներում: Ռազմական վարժանքները մեր գործակցության միայն մի մասն են: Նման վարժանքներ ավելի հաճախ կլինեն` երկու երկրների զինված ուժերի ավելի մեծ թվով զինծառայողների մասնակցությամբ»,- ասել է Ջանիքլին:
Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Ադրբեջանն ու Թուրքիան TurAzQartalı-2017 համատեղ թռիչքատակտիկական զորավարժություններ են անցկացրել սեպտեմբերի 18-ին, որին մասնակցել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ՌՕՈւ 30 ավիացիոն միավոր, այդ թվում՝ ՄիԳ–29, F-16, Սու-25, Ս-130 Herkules եւ CASA CN-235 ինքնաթիռներ, Մի–35, Մի-17 եւ Sikorsky S-70 ուղղաթիռներ:
Զորավարժությունների ընթացքում իրականացվել են մի շարք առաջադրանքներ` 2 երկրների ՌՕՈւ համատեղ գործունեության պլանավորման, գործողությունների իրականացման եւ մարտական համակարգման ոլորտում փոխգործակցության ուսումնասիրություն, որոնողափրկարարական միջոցառումների անցկացում ու ցամաքային թիրախների ոչնչացում:
Etihad Airways ավիաընկերության` Աբու Դաբիից Ամստերդամ չվերթ իրականացնող ինքնաթիռի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Gulf News պարբերականին։
Ինքնաթիռը ստիպված է եղել փոխել ուղղությունը և վայրէջք կատարել Քուվեյթում։
Ավիաընկերությունից հայտնել են, որ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, բժիշկների խումբը մոտեցել է ինքնաթիռին,, բայց օդաչուն արդեն մահացած է եղել։
«Etihad Airways-ը ցավով հայտնում է, որ EY 927 չվերթի օդանավի օդաչուն մահացել է»,- նշել են ավիաընկերությունից։
Օդաչուի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ։
Ուկրաինայի Վինիցիայի շրջանում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների պատճառով մոտ 30 հազար մարդ է տարհանվել, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Նախնական տվյալներով վնասվածքներ է ստացել մեկ մարդ: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Սեպտեմբերի 26-ի երեկոյան պայթյուններ են սկսվել Կալինովկա քաղաքի մոտ գտնվող Ուկրաինայի ՊՆ ռազմական պահեստում: Բաց աղբյուրներում առկա տվյալների համաձայն այդ պահեստներում կա 188 տոննա կամ 10 հազար պայմանական վագոն զինամթերք՝ այդ թվում Սմերչ, Ուրագան և Գրադ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներ:
ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են բանաձեւ, որը կոչ է անում պատասխանատվության ենթարկել ադրբեջանցի պաշտոնյաներին մարդու իրավունքների ոտնահարումների համար։ Բանաձեւը ներկայացրել է հանրապետական Քրիս Սմիթը դեմոկրատ Ջիմ Մաքգովերնի հետ։
«Ադրբեջանի ռեժիմը շարունակում է կիրառել խոշտանգումները, քաղաքական դրդապատճառներով քրեական մեղադրանքները, հալածանքներն ու մարդկանց միջազգային առեւանգումները եւ ահաբեկման այլ միջոցները, որպեսզի ստիպի լռել իրավապաշտպաներին, լրագրողներին եւ կրոնական առաջնորդներին։ Ակնհայտ է, որ մեր երկրների միջեւ կարեւոր տնտեսական կապեր կան, սակայն այդ խախտումները չի կարելի անտեսել»,– ասել է Սմիթը։
Այլ առանցքային դրույթների թվում՝ բանաձեւն ԱՄՆ կառավարությանն առաջարկում է Ադրբեջանի հետ աշխատելիս առաջնահերթ ուշադրություն դարձնել մարդու իրավունքներին եւ հիմնական ազատություններին եւ կիրառել Մագնիտսկու օրենքը մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաներին պատժելու համար։ Բանաձեւը Ադրբեջանի կառավարությանը նաեւ կոչ է անում անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ խղճի բանտարկյալներին։
«Մագնիտսկու օրենքը հող է նախապատրաստել ԱՄՆ–ում մարդու իրավունքների հարցում կառավարման նոր դարաշրջանի համար։ ԱՄՆ–ը պետք է օգտագործի այդ գործիքակազմը մարդու իրավունքներ ոտնահարող պաշտոնյաներին պատժելու համար»,– ընդգծել է Սմիթը։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կես կիլոգրամ սև խավիար և «Ադրբեջանական մուղամ CD» Հ. Քլինթնին, կամ ի՞նչ են Ադրբեջանցիները նվիրում ԱՄՆ ղեկավարներին։ ԱՄՆ պաշտոնյաները թանկարժեք նվերներ ստանալու դեպքում պարտավոր են լրացնել հայտարարագիր։ Հայտարարագրում նշվում է նվերի տեսակն ու արժեքը։ Ես էլ, բնականաբար օգտվելով հնարավորությունից ուսումնասիրեցի թե ի՞նչ նվերներ են ամերիկացիները ադրբեջանցիներից ստանում: Օրինակ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան է․ Սուլեյմանովը 2013թ․ ԱՄՆ նախագահ Օբամային նվիրել է ադրբեջանական խալի, որի արժեքը կազմել է 6500 դոլար, իսկ Միշել Օբամային ադրբեջանական շարֆ, որի արժեքը 450 դոլար է։
2012թ. Իլհամ Ալիևը Օբամային նվիրել է «Ադրբեջան, տոլերանտության երկիր» և «Ադրբեջանական Ղարաբաղի խալիները» գրքերը։ Դրանց արժեքը 550 դոլար է։ 2012թ. Ալիևը Օբամային բյուրեղապակե թեյի բաժակներ է նվիրել՝ 940 դոլար արժեքով, իսկ Հիլարի Քլինթոնին ադրբեջանական մուղամի ձայնասկավառակ և կես կգ սև խավիար։ 2013թ. պետքարտուղար Քլինթոնին Ալիևը նվիրել է ադրբեջանական խալի, որը կոչվում է «Ադրբեջանի Շուշի», թեյի արծաթե ոսկեջրած բաժակներ և «Ադրբեջանը տոլերանտության երկիր» գիրքը։ Դրանից զատ նվիրել է նաև Հիլարի Քլինթոնի պատկերով կտավը, հավանաբար ձեռք բերված Բաքվի վերնիսաժից, քանի որ դրա արժեքը 500 դոլար է։ Նույն թվականին դեսպան Սուլեյմանովը՝ հավատարիմ մնալով դասական դիվանագիտությանը, Հիլարի Քլինթոնին «բանկով» սև խավիար է նվիրել 500 դոլար արժեքով։ Նույն նվերն էլ արել է Ֆիլիպ Գորդոնին և Վիկտորիա Նուլանդին։ Բնականաբար կան նաև հայ պաշտոնյաների նվերները, որը առանձին թեմա է»։
ԱՄՆ-ն դուրս է բերել զորքերը Սիրիայի հարավի իր երկու բազաներից մեկից՝ Դերաա նահանգում ապաէսկալացիոն գոտու ձևավորման մասին Ռուսաստանի հետ պայմանավորվածության շրջանակում։ Այդ մասին հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով սիրական բանակի աղբյուրներին։
Նշվում է, որ տեղեկությունը հաստատել են Սիրիայի զինված ընդդիմությունում։
Ինչպես հայտնել են ռուսական դիվանագիտական աղբյուրները, Սիրիայի և Իրաքի սահմանից ոչ հեռու գտնվող Ազ-Զակֆ բազայի փակման մասին որոշումը դարձել է եռակողմ բանակցությունների արդյունք Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հորդանանի ներկայացուցիչների միջև։ Բանակցություններն ընթացել են Հորդանանում։
Նշվում է, որ այժմ ԱՄՆ-ը Սիրիայում մեկ բազա է ունի։ Խոսքը Աթ-Թանֆ բազայի մասին է, որը գտնվում է Հորդանանի հետ սահմանին։
Միաժամանակ, ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունում չեն հերքել բազայի փակման մասին տեղեկությունները։
«Սիրիայում և Իրաքում կոալիցիան ստեղծում և փակում է մի շարք բազաներ՝ կախված օպերատիվ իրավիճակից և այն բանի համար, որպեսզի արդյունավետ աջակցություն ցուցաբերի մեր գործընկերներին»,- հայտնել են հրամանատարությունից:
Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանին պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ. հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ-ին:
Պայթյունի հետևանքով ևս 2-ը վիրավորվել են:
Հարուցվել է քրեական գործ՝ «Անզգուշությամբ առողջությանը ծանր կամ պակաս ծանր վնաս հասցնելու» մասին հոդվածով:
Վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունի պատճառը եղել է գազի բալոնի բռնկումը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.