29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի հոկտեմբերի 30-ին: Այս մասին կիրակի օրը Թբիլիսիում՝ իր վրացի գործընկեր Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Երկաթգիծը, հիշեցնենք, պետք է բացվեր դեռևս անցած տարի, սակայն բացումը հետաձգվել էր, և երեկ պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ արդեն մի քանի շաբաթից այն կսկսի գործել:
Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում հավաքվել էին Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ նշելու ՎՈւԱՄ կազմակերպության 20-ամյա հոբելյանը: Հանդիպմանը, ավանդույթի համաձայն, հայտարարվել է՝ ՎՈւԱՄ անդամները աջակցում են Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Չորս երկրների արտգործնախարարները քննարկել են ապագա ծրագրերը, որոշել են է՛լ ավելի խորացնել տնտեսական համագործակցությունը և հայտարարել են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները է՛լ ավելի զարգացնելու մտադրության մասին:
«ՎՈւԱՄ-ը իր ստեղծման օրից համագործակցել է Միացյալ Նահանգների հետ և մտադիր է շարունակել ակտիվ համագործակցությունը»,-երեկ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ալտայ Էֆենդիևը և հավելել՝ ՎՈւԱՄ-ի հետ ակտիվ համագործակցության հայտ են ներկայացրել մերձբալթյան երկրները, ինչպես նաև Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան:
Իսկ կազմակերպության անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ հոբելյանական նիստից հետո ստորագրվել է համատեղ հայտարարություն:
Աղբյուրը՝ Ազատություն
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից, եթե ձեռք չբերվի համատեղ արտադրության մասին համաձայնություն։ Այդ մասին հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, հայտնում է ТАСС–ը։
«Այդ թեմայով մենք ոչ մի պաշտոնական մերժում չենք ստացել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է մեզ, որ մենք կարող ենք քայլեր ձեռնարկել համատեղ արտադրության համար։ Այդ իսկ պատճառով, տեխնոլոգիաներն արդիական կլինեն։ Սակայն մենք կարող ենք համաձայնություն կնքել ուրիշ երկրի հետ, եթե Ռուսաստանը բացասական վերաբերմունք ցույց տա», – ասել է նախարարը։
Նրա խոսքով, Թուրքիային անհրաժեշտ է շտապ С-400 գնել, քանի որ նա ունի դրա կարիքը։
«Մենք պետք է պաշտպանենք մեր օդային տարածքը։ Սակայն եթե Ռուսաստանի դեմ տրամադրված երկրները չեն ցանկանում, որպեսզի Թուրքիան նրանից С-400 գնի, ապա նրանք պետք է ներկայացնեն իրենց տարբերակը», – նշել է Չավուշօղլուն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 12–ին հայտնել է, որ Անկարան համաձայնություն է ստորագրել Ռուսաստանի հետ С-400 համակարգերի գնման վրաբերյալ, և կանխավճարն արդեն մուծված է։ Սեպտեմբերի վերջին այդ լուրը հաստատել է ՌԴ նախագահի` ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը։ Ընդ որում, նա նշել է, որ «С-400 համակարգերի արտադրության տեխնոլոգիան չի քննարկվում»։
Ադրբեջանական բանակը հերթական կեղծ տեղեկությունն է տարածում այս անգամ շատ անգրագետ ձևով: Ադրբեջանի ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ իբր հոկտեմբերի 7-ին Արցախի առաջնագծում գտնվող դիրքերից մեկում երկու զինծառայող ստացել են մարմնական վնասվածքներ: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ադրբեջանական կոմղը արդեն քանի օր է ապատեղեկատվություն է տարածում հայկական դիրքերի մասին, որպեսզի հետագայում կարողանա բարձրաձայնի իր կորուստների մի մասը, սակայն այս անգամ Ադրբեջանը աչքի է ընկել նաև իր անգրագիտության գագաթնակետով:
Տարածած հաղորդագրության մեջ իբր վիրավոր զինծառայողներից մեկի անուն- ազգանունը գրված է՝ Ռոլանդ Դիեգազարյան: Ադրբեջանցի հատուկ նշանակության ապատեղեկատվություն տարածողները երևի ցանկացել են գրել Եղիազարյան, սակայն խիստ անգրագետ մթնոլորտում աշխատելու արդյունքում Եղիազարյան ազգանունը վերափոխվել և դարձել է Դիեգազարյան:
Իմ կարծիքով ամբողջ ՀՀ տարածքում նման ազգանունով մարդ չենք կարող գտնել ու այսպիսի փոքրիկ շեղումները ամբողջությամբ ցուցադրում են Ադրբեջանի իրական մարտավարությունը: Մարտավարությունը, որը հիմնված է կեղծ տեղեկությունների և դիվերսիոն հարձակումների վրա: Որոնք գրեթե միշտ ձախողվում են:
Ադրբեջանի կրթության նախարարությունը մեկնաբանել է 10-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված պատմության դասագրքի շուրջ սոցիալական ցանցերում բարձրացած աղմուկը, որի պատճառը դասագրքում Հայաստանի մասով տեղ գտած «սխալն» է:
«Գրքի ադրբեջաներեն և վրացերեն տարբերակներում սխալ չկա, ռուսերեն տարբերակում տեխնիկական սխալ է, որն արդեն ուղղվել է, դասագրքերը վերահրատարակվել են և բաժանվել դպրոցներին»,- նշված է Ադրբեջանի կրթության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ռուսական հատվածի 10-րդ դասարանի դասագրքում տեղադրվել է քարտեզ, որում պատկերված է «ծովից ծով Հայաստանը»։ Ըստ ադրբեջանցի օգտատերերի, քարտեզում Հայաստանի անվան տակ գտնվող տարածքներն իրականում պատկանել են Ադրբեջանին, Վրաստանին, Թուրքիային և Իրանին:
Դասագիրքը, որը խմբագրել է 9 հեղինակ, այս տարի հրապարակվել է Բաքվում 7000 օրինակով։
Հոկտեմբերի 8-ին Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հրավերով այդ երկիր է մեկնել Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։ Այցի առաջին օրը նա ծանոթացել է Բելառուսում արտադրվող 301 մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ Զաքիր Հասանովը և Բելառուսի ռազմական, քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները պետք է քննարկեն ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները։
Այցի առաջին օրը Հասանովը եղել է Բելառուսի ռազմարդյունաբերական ընկերություններում, այցելել զորավարժարաններ։
Հրապարակված լուսանկարներից մեկում երևում է, որ Հասանովին ցուցադրել են նաև Բելառուսում արտադրվող 301 մմ տրամաչափի «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ն։ Դատելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունից՝ Բաքուն հետաքրքրված է այդ զինտեխնիկայի ձեռքբերմամբ։ Սակայն սա հաստատող այլ հայտարարություն, փաստ առայժմ չի հաջողվել գտնել։
Նման խոսակցություն տարածվել էր միայն 2016 թ․ ադրբեջանական լրատվակայքերից մեկում՝ Բելառուսի նախագահի Ադրբեջան այցի ընթացքում։ Բայց դա ևս չէր հաստատվել։
«Պոլոնեզ» ՀԿՌՀ-ն կրում է 301 մմ տրամաչափի 8 հրթիռ։ Բելառուսական կողմի պնդմամբ՝ առավելագույն հեռահարությունը 200 կմ է։
Ըստ Ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (BMPD) բլոգի՝ Բելառուսում 2015 թ․ զորահանդեսին առաջին անգամ ցուցադրված զինտեխնիկան չինական General Army Tactical Strike System համակարգի՝ Բելառուսում հավաքվող տարբերակն է։
Սկզբում այն ցուցադրվել է նույնպես չինական արտադրության 301 մմ տրամաչափի A200 հրթիռներով, հեռահարությունը՝ 50-200 կմ։ 2017 թ․ Բելառուսում ցուցադրվել է հրթիռային համակարգի համար կրկին Չինաստանում արտադրված М20 բալիստիկ հրթիռը։ Նշվում է, որ М20-ի արտահանման տարբերակի հեռահարությունն արդեն մինչև 280 կմ է, մարտագլխիկի զանգվածը՝ 480 կգ։
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդի ասածները: «Մոսկվա-Բաքու» պորտալի հաղորդմամբ՝ Ժիրինովսկին ասել է, որ իմաստ չկա, որ Ադրբեջանը ուշադրություն դարձնի Յագլանդի ելույթին: «Ուշադրություն մի դարձրեք և նրանց այսպես պատասխանեք՝ հենց ձեզ մոտ վաղուց արդեն մարդու իրավունքները չեն պահպանվում ամենագազան ձևով»,- ասել է Ժիրինովսկին:
Հիշեցնենք՝ Յագլանդը պնդում է պաշտոնական Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ ԼՂ-ի հակամարտությունը պիտի կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
ԻՌՆԱ-ն հղում կատարելով Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո ծառայությանը հաղորդել է, որ Մամեդյարովը չորեքշաբթի օրը Բաքվում ԵԽ քաղաքական ու անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ զեկուցելով ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին, հայտարարել է, որ այդ հակամարտության կարգավորման միակ լուծումը հնարավոր է ինքնորոշման իրավունքի և միջազգային հանրության կողմից պաշտոնապես ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
«Տարածքային ամբողջականության սկզբունքն ու երկրների սահմանների անձեռնմխելիությունը միջազգային հարաբերությունների գլխավոր սկզբունքներից են, որոնք նաև ընդգծված են ԵՄ-ի համաշխարհային ռազմավարության փաստաթղթում»,-հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
ԼՂ-ի հակամարտության հարցը նաև քննարկվել է ԵԽ պատվիրակության Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ եվրոպական բարձրաստիճան պատվիրակությունը Բաքվից ուղղակի մեկնել է Երևան:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ելույթ ունենալով հոկտեմբերի 4-ին Կրասնոդարում մեկնարկած հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների և իրավապահ մարմինների XVI միջազգային խորհրդակցության ժամանակ, պատմել է Ռուսաստանում WannaCry վիրուսի հարձակման հետևանքների չեզոքացման հարցում հայ մասնագետների աջակցության մասին, գրում է rusarminfo.ru-ն:
«Հայաստանի գործընկերների հետ փոխգործակցությամբ հաջողվել է կանխել WannaCry-ի ներխուժումը մի շարք խոշոր բանկերի ցանց»,- նշել է Ալեքսանդր Բորտնիկովը:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի խոսքով՝ երկու երկրների միջև փոխգործակցությունն օգնել է չեզոքացնել վիրուսի բացասական հետևանքները նաև ՀԱՊԿ այլ երկրների բանկային համակարգերում:
WannaCry վիրուսի օգտագործմամբ հաքերային հարձակումը սկսվել է 2017 թվականի մայիսի 12-ին: Դրանից տուժել է ավելի քան 200 հազար օգտատեր աշխարհի 150 երկրում: Ռուսաստանում հարձակումն ամենամասշտաբայիններից է եղել: Վիրուսի հիմնական թիրախում եղել են ռուսական ֆինանսավարկային կառույցները:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է Արցախի «հնարավորինս արագ և ամբողջական» ականազերծմանը:
Թիլերսոնն իր դիրքորոշումը հայտնել է ի պատասխան կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Դևիդ Սիսիլինի ներկայացրած հարցման: Պետքարտուղարի պատասխանը հրապարակվել է այս շաբաթ:
Թիլերսոնը հաստատել է, որ շուրջ 45 մլն ԱՄՆ դոլար է հատկացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տուժածներին:
Նա աջակցություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի և դեմոկրատ Էլիոտ Էնգելի առաջարկին, որը ենթադրում է ԼՂ շփման գծից հետ կանչել դիպուկահարներին, ընդլայնել սահմանային մոնիթորինգը և տեղադրել կրակի արձակման ուղղությունը հստակեցնող համակարգեր:
«Մենք ողջունում ենք պետքարտուղար Թիլերսոնի աջակցությունը ԱՄՆ կողմից ֆինանսավորվող HALO Trust կազմակերպությանը, որն Արցախում զբաղվում է ականազերմամբ: Արժևորում ենք պետքարտուղարի աշխատանքն այս հարցում, ինչպես նաև օրենսդիրների աշխատանքն ինչպես Ներկայացուցիչների տանն, այնպես էլ Սենատում: Մենք ողջունում ենք նաև պետքարտուղարի աջակցությունը Ռոյս-Էնգել առաջարկներին»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը:
BBC Travel-ի թղթակից, գրող Բեն Լերվիլը ճանապարհորդել է Հարավային Կովկասով և Վրաստանից հասել է Հայաստան` իջևանելով Դիլիջանում։
«Անմիջապես հասկացա, որ Հայաստանում հետաքրքիր է լինելու։ Վրաստանի սահմանը հատելով` ես էժանագին երթուղային նստեցի, հասարակական միկրոավտոբուս, ինչի նմանը Կովկասում ամենուրեք հնարավոր է հանդիպել», — պատմում է գրողը։
Չնայած Դիլիջան այցելությունը նախատեսված չէր, ինչ-որ տեղ պետք էր գիշերել։
«Այդ փոքրիկ քաղաքը՝ Դիլիջանը, գրավիչ էր՝ պատված կաղնու անտառներով: Ավելի ուշ ես իմացա, որ իր գեղատեսիլ խիտ անտառների համար այն անվանում են «Փոքրիկ Շվեյցարիա», — գրում է Լերվիլը։
Հոդվածում Լերվիլը պատմական տեղեկություններ է հաղորդում ու ներկայացնում Հայաստանը որպես «դաժան փորձությունների միջով անցած երկիր», ինչպես նաև հայկական անեկդոտ պատմում, որը բնութագրում է երեք ժողովուրդների հարաբերությունները:
«Տղան հարցնում է պապիկին` ինչո՞ւ Հայաստանը դեռ ոչ մեկին տիեզերք չի ուղարկել։ «Որովհետև վրացիները նախանձից կմեռնեն»,- պատասխանում է պապիկը: — Իսկ եթե վրացիները մեռնեն նախանձից, այդ դեպքում մենք կմեռնենք հիացմունքից, իսկ ամբողջ հողը բաժին կհասնի ադրբեջանցիներին»։
Ամփոփելով իր ճամփորդական հոդվածը` Լերվիլը խոստովանում է, որ մեկ անգամ տեսնելով հայկական հյուրընկալությունը, այն հնարավոր չէ երբևէ մոռանալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.