29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թուրքիայում օրեր առաջ մեծ էկրաններ բարձրացած «Քարավան 1915» ֆիլմի ռեժիսորը հայտարարել է, թե կան որոշակի ուժեր, որոնք ֆիլմի նկարահանումների ժամանակվանից ամեն կերպ իրեն խանգարում են, որը շարունակվում է ներկայում ևս և ինքը ստիպված է ֆիլմը հեռացնել երկրի կինոթատրոններից, գրում է Արցախպրեսը:
Թուրք ռեժիսորը նշել է, թե իր ֆիլմում ինքը չի փորձում ցույց տալ թե ցեղասպանություն եղել է կամ հակառակը, այլ պարզապես ցույց է տալիս մի կառապանի պատմություն, ում հանձնարարել էին Գիրեսունում ապրող 200 հայերին տեղափոխել Հալեպ, որի ընթացքում կառապանը «անձնվիրաբար» պաշտպանել է իրեն «վստահված» հայերին ավազակների հարձակումներից: Նա շեշտել էր, թե Գիրեսունից Հալեպ գնալու ժամանակ տարբեր վայրերում ֆիլմի հերոսներն ականատեսն են լինելու կոտորածների տեսարանների:
Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսոր Իսմաիլ Գյունեշի նկարահանած ֆիլմը Թուրքիայի կինոթատրոնները միտումնավոր միայն վաղ առավոտյան են ցուցադրում, ինչն էլ ստիպել է հեղինակին հետ կանչել ֆիլմը կինոթատրոններից։
Ռեժիսորը շեշտել է, թե կինոթատրոնները միտումնավոր իր ֆիլմը միայն առավոտյան մեկ անգամ են ցուցադրում որպեսզի քիչ մարդ դիտի այն: «Մենք մեծ դժվարություններով, 1500 հոգանոց թիմով, 3 տարում նկարահանեցինք այս ֆիլմը, սակայն մոնոպոլ դիրքում հանդես եկեղող կինոթատրոններն այնպես են անում, որ այն դիտողականություն չունենա։ Այդ իսկ պատճառով ստիպված եմ ֆիլմը հետ կանչել կինոթատրոններից»,-ասել է «Քարավան 1915»-ի ռեժիսորը։
Թուրքիայի ծայրահեղ ազգայնական կազմակերպության՝ «Ընդդեմ անհիմն հայկական պնդումների միության » (ASIMDER) ղեկավար Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է , որ ՀՀ Սփյուռքի նախարարությունը եւ հայամետ ՀԿ-ները ծրագրում են համշենահայերի միջոցով Թուրքիայի տարածքների հանդեպ պահանջներ ներկայացնել:
«Հայկական լոբբիստական կազմակերպությունները մտադիր են Եվրոպայում ապրող համշենահայերից համայնք ստեղծել , եւ ապահովել նրանց վերադարձը Թուրքիայի Սեւ ծովի ափամերձ տարածքներ», — ասել է Գյոքսել Գյուլբեյը:
Ըստ նրա՝ ներկայում համշենահայերի մասնակցությամբ անցկացվում են տարբեր կոնֆերանսներ, որոնց արդյունքում ուսումնասիրություններ են հրապարակվում այն մասին, որ Համշենի լեզուն հայոց լեզվի բարբառներից մեկն է, իսկ համշենցիներն էլ հայեր են:
Գյոքսել Գյուլբեյը նաեւ կոչ է արել Թուրքիայի Ներքին գործերի նախարարությանը հետեւել տեղի ունեցող դեպքերին եւ ակտիվորեն քայլեր ձեռնարկել համշենահայերի գործունեության դեմ:
Երեկվանից ղազախական լրատվամիջոցներում և սոցցանցերում մեծ տարածում է գտել Հայաստանի նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի կողմից արված՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լուսանկարը:
Ղազախական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Դավիթն անկեղծացել է, որ իրականում փորձել է լուսանկարել ՀՀ նախագահին, բայց փոխարենը ստացվել է այս լուսանկարը:
Նշենք, որ լուսանկարն արվել է Նազարբաևի` Սոչիում ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթաժողովի ընթացքում:
Ներկայացնում ենք առատաձեռն ղեկավարի վերջերս արձակած հրամանի պատմությունը:
Սաուդյան Արաբիայի ներկայիս թագավորը՝ Աբդուլ-Ազիզ-ալ-Սաուդը երկրի ղեկավարն է 2015 թ. հունվարից, երբ մահացավ իր եղբայրը:
Դրանից մի քանի շաբաթ անց նա հրաման արձակեց, որը ցնցեց բոլորին: Խոսքը այն մասին է, որ թագավորը դրամական պարգևի է արժանացրել բոլոր պետծառայողներին, թոշակառուներին, ուսանողներին՝ ընդհանուր 30 միլիարդ ԱՄՆ դոլար:
Ավելին, այդ հրամանով ներում է շնորհվում ավելի քան երկրի կես միլիոն քաղաքացու, ովքեր պարտք կամ տուգանք ունեն պետությանը, ընդհանուր՝ 133 000 ԱՄՆ դոլար:
Բոլոր օտարերկրյա կալանավորներին թագավորի այդ հրամանով արտաքսել են երկրից:
Նույն հրամանով, թագավորը հատկացնում է 20 միլիարդ դոլար բնակչությանը խմելու ջրով և էլեկտրականությամբ ապահովելու համար: Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը բոլոր գրական ակումներին, ՍԱ-ի սուպերլիգայի գավաթի ակումբներին հատկացրել է 10, 5 և 2-ական միլիոն րիալ գումար:
Բացի թվարկածից, արքան խրախուսական գումարներ է հատկացրել նաև սահմանափակ կարողությունների տեր մարդկանց, նպաստ ստացող մարդկանց:
infinityfunn.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը
Այս տարվա հունվարի 31-ին Ադրբեջանում ոչնչացված խումբը պատրաստվում էր գրոհել երկրի զորամասերից մեկը, պետական հաստատություններ, ինչպես նաև Ադրբեջանի Խորհրդարանի շենքը և սպանել պատգամավորներին. Նման պնդում հրապարակել է ադրբեջանական «Մինվալ» լրատվակայքը: Այս մասին գրում է razm.info-ն։
Ըստ «Մինվալի»՝ նախատեսված գործողությունների մասին իր ցուցմունքներում պատմել է խմբի միակ ողջ մնացած անդամ Ֆարիդ Սադիխովը:
Խումբը բաղկացած էր եղել 5 անդամից, որոնք պարբերաբար հավաքվել էին նրանցից մեկի տանը՝ Բաքվի Գարաչուխուր թաղամասում և քննարկել անելիքները: Նշվում է, որ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը խմբի վնասազերծման գործողություններ իրականացրել էր հենց այդտեղ:
Խումբը սկզբում մտադրություն էր ունեցել Ադրբեջանից մեկնել և համալրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը, սակայն հետո որոշել էր մնալ և գործունեությունը շարունակել Ադրբեջանում:
Գործողությունների համար բավարար միջոցներ ձեռք բերելու համար նախատեսվել էր թալանել գրավատներ, ալկոհոլի խանութներ և ունևոր մարդկանց տներ:
Խմբի գործողությունների աշխարհագրության մեջ էր մտնում նաև Ադրբեջանի հյուսիսային (ՌԴ սահմանակից) Գուսարի շրջանը: Այստեղ նախատեսվում էր գրոհել զորամասերից մեկը (ենթադրաբար զինամթերք ձեռք բերելու համար), ինչպես նաև թալանել տեղի ՏԻՄ ղեկավարությանը:
Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ անցկացվում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը: Այդ մասին հայտնում է Կրեմլի կայքը:
Նեղ կազմով նիստը բացելով՝ Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ երկրներն ունեն բոլոր հնարավորությունները նոր, փոխշահավետ նախագծերի գործարկման համար:
Գագաթաժողովում հատուկ ուշադրություն կդարձվի տնտեսական թեմային և առևտրաներդրումային կապերի խորացմանը, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների ճանապարհին խոչընդոտների վերացմանը:
https://www.youtube.com/watch?v=gLCXdcA-Wik
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1992-ին ծնված Ջավիդ Ջալալ օղլու Մամեդովը, համաձայն ադրբեջանական վարկածի, մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից անզգուշության հետևանքով արձակված կրակից։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, միջադեպն արձանագրվել է Բեյլագանում տեղակայված զորամասերից մեկում։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միջադեպը չի մեկնաբանել։
Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներին՝ ադրբեջանական զինուժը 2014-ի օգոստոսին ունի արդեն 18 զոհ։
Անկարայում գտնվող ԱՄՆ դեսպանատան դարպասի վրա փակցված եռագույն ցուցանակներն անմիջապես հիշեցնում են Հայաստանի Հանրապետության դրոշը։ Լուսանկարն իր էջում տեղադրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը` գրառում անելով. սա ֆոտոշոփ չէ, ոչ էլ հայկական դրոշն է։
Դա, իհարկե, դրոշ չէ, բայց, միևնույն է, հիշեցնում է հայկական եռագույնի մասին։
Թուրքագետ Տիգրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ դժվար թե դա թուրքական իշխանության մտքով անցներ, հակառակ դեպքում հստակ որոշումներ կկայացներ։
«Եթե Թուրքիայում ամենափոքր կասկած ունենային, հաստատ կխուսափեին, այդ պատահականությունը, փաստորեն, ոչ ոք չի նկատել։ Եթե անգամ ԱՄՆ դեսպանատունն է հեղինակը, թուրքական իշխանությունները կարող էին բողոքել, դա քաղաքական խնդիր կլիներ»,- ասաց թուրքագետը։
Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատերերը լուսանկարը վերնագրում են որպես հայկական ուրվական Թուրքիայում։
Մարմնավաճառն, ում ծառայություններից օգտվում էր Լաս Վեգասում երաժշտական փառատոնի հյուրերին գնդակահարած հրաձիգը, պատմել է նրա դաժան ֆանտազիաների մասին: Ինչպես հաղորդում է The Sun-ը, 27-ամյա կինն, ով ցանկացել է անհայտ մնալ, Սթիվեն Պադդոկի հետ հանդիպել է 9 անգամ, երբ տղամարդը այցելում էր Լաս Վեգասն առանց իր 62-ամյա ընկերուհի Մերիլու Դենլիի:
«Երբ ես առաջին անգամ հանդիպեցի Սթիվենին, ես փորձում էի խելքի գալ ինձ ծաղրուծանակի ենթարկած մարդու հետ հարաբերություններից հետո, ես ոչինչ չունեի, բացի վրայիս հագուստից: Թվում էր, որ նա ցանկանում էր օգնել, պատմել է նա, հավելելով, որ բազմիցս Պեդդոկի հետ կազինո է գնացել, որտեղ շատ ժամերի ընթացքում նա խաղում էր և սպիրտային խմիչք օգտագործում: Երբ նրա բախտը բերում էր, մենք վերադառնում էինք հյուրանոցի համար, որտեղ լինում էր շատ ագրեսիվ, դաժան սեքս»:
Ըստ կնոջ, Սթիվեն Պեդդոկը սեքսում շատ ագրեսիվ էր ու դաժան, սակայն առատաձեռն էր, նա մի անգամ իրեն թողել է համարյա 8 հազար դոլար:
Մարմնավաճառը լրագրողներին ցույց է տվել Պեդդոկից ստացած տեքստային հաղորդագրությունը, որում նա առաջարկում էր իրեն կապել, որպեսզի նա օգնություն կանչի: Ըստ կնոջ, նա գլուխ էր գովում, որ իր հայրը ԱՄՆ ամենահետախուզվող հանցագործների տասնյակում էր գտնվում, և ասում էր, որ ծնողի հետ իրեն կապում էր միայն վատ արյունը:
«Նա մութ, այլասերված կողմ ուներ: Սակայն, ամեն ինչով հանդերձ, ես երբեք չէի կարող պատկերացնել, որ նա կորոշի անել այն, ինչ արեց»,- եզրակացրել է կինը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ամերիկացի Սթիվեն Պեդդոկը կրակ էր բացել Լաս Վեգասում երաժշտական փառատոնի հանդիսատեսների վրա, որի հետևանքով շուրջ 60 մարդ զոհվել էր և 500-ից ավելի մարդ տուժել: Նախքան հանցագործի հյուրանոցի համար ոստիկանների ներխուժելը նա ինքնասպան էր եղել:
Ռումինիայում տեղակայված ամերիկյան զորախմբերի մի մասը անցել են Բուլղարիա եւ շարժվում են դեպի Բուլղարիա-Թուրքիա սահման։ Այս մասին գրում է թուրքական Aydinlik թերթը։
Թուրքական պարբերականը գրել է, թե վերջին շրջանում ԱՄՆ-ը մեծացնում է Թուրքիան շրջապատող երկրներում զինված ուժերի թիվը։ Նշվում է, որ այս լուրը հետաքրքրական է ԱՄՆ-Թուրքիա վիզային ճգնաժամի ֆոնին։
Նշենք, որ ԱՄՆ-ը հայտարարել է, թե Թուրքիայի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում դադարեցնում է Թուրքիայի քաղաքացիներից ոչ միգրացիոն վիզաների համար դիմումների ընդունումը։ Այս քայլը պատճառաբանվել է դիվանագիտական ներկայացուցիչների անվտանգության հետ կապված հարցերով։ Օրեր առաջ Թուրքիայում ձերբակալվել էր ԱՄՆ հյուպատոսության աշխատակից, ում թուրքական իշխանությունները մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ։
Այս որոշումից ժամեր անց Թուրքիան եւս նմանատիպ հայտարարություն է տարածել։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.