29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...LiveJournal-ում վերջին գրառման մեջ maximus101 մականունով ռուս ճանապարհորդ–բլոգերը ռուս–ադրբեջանական սահմանը հատելու գործընթացը «ուրախ» է անվանում :
«Ռուս–ադրբեջանական սահմանի հատումը, ինչպես ընդունված է, «ուրախ» անցավ, ես որոշել էի Դաղստանից Բաքու մեկնել գնացքով, որպեսզի գոնե պառկած մասնակցեմ «զվարճալի» ծրագրին, որն այստեղ կազմակերպում են ռուս և ադրբեջանցի սահմանապահները, ոչ թե ընդհանուր հերթի մեջ կանգնած սպասել սահմանային անցակետում։
Ինչպես հայտնի է, և՛ նրանք, և՛ սրանք ակտիվ կերպով տարբեր ձևի ահաբեկիչներ են փնտրում։ Մերոնք` իսլամական, ադրբեջանցիները` հայկական, իմ «բախտը բերեց», որ ես, միաժամանակ, բոլորին էլ նման էի:
Թուրքիայի և Ուզբեկստանի կնիքների առկայությամբ ես դարձա ռուս սահմանապահների հաճախորդը, իսկ վաղուց Հայաստան այցելելու փաստիը խոստովանելով՝ ես գնացքը կանգնեցրեց ամբողջ մեկ ժամով, արդեն՝ Ադրբեջանի տարածքում։ Ընդ որում, անձնագրիս մեջ հայկական հետքի իսպառ բացակայությունը չհանգստացրեց ադրբեջանցի սահմանապահներին, նրանք ստիպում էին ինձ նորից ու նորից լրացնել միևնույն թուղթը, որտեղ ամենակարևորը «ազգություն» տողն էր։ Նրանք, չգիտես ինչու, կարծում էին, որ եթե մի քանի անգամ նույն հարցը տան,հայությունս որևէ կերպ կարտահայտվի», — պատմում է maximus101–ը։
Նրա խոսքով` ադրբեջանցի սահմանապահները ասել են, որ արտաքնապես նա նման է Երևանի բնակչի, սակայն համառորեն շարունակում էր իրեն ներկայացնել որպես ռուս։
«Որոշ ժամանակ անց ես ադրբեջանցիներին սկսեցի մեղմ ակնարկել, որ նրանք ինձնից ավելի շատ են արտաքնապես հայի նման, ինչը հենց այդպես էլ կա, և այդ դեպքում, ինչո՞ւ ենք մենք այստեղ ժամանակ կորցնում։ Արդյունքում առողջ դատողությունը խոսեց, վերադարձրեցին անձնագիրս, և մեր գնացքը Բաքու մեկնեց։ Չի կարելի ասել, որ ադրբեջանական սահմանի հատումը ինձ որևէ կերպ ձանձրացրեց, սակայն հաճելի բան էլ չկար այդտեղ, էլ չենք խոսում նման հարցաքննությունների նպատակահարմարության մասին»,– գրել է բլոգերը։
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» (Ես կարող եմ) բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։
Ինչպես պատմել է աղջիկը, նա ծնվել է հայկական ընտանիքում, որը միշտ փորձել է հեռու պահել նրան սպորտից։
«Ծնողներս միշտ դաստիրակում էին ինձ տնավար աղջկա պես, բայց ես ձգտել եմ սպորտով զբաղվել։ Դպրոցական տարիներին ես թբլիկ էի և միշտ երազում էր սիրուն կազմվածք ունենալ»,– պատմել է աղջիկը։
Նրա խոսքով, կարելի է զբաղվել ուժային սպորտաձևերով` պահպանելով կանացիությունը։
Նա ռեկորդ է սահմանել` բարձրացնելով կշռալծակ, որի վրա երեխաներ էին նստած` մոտ 300 կգ ընդհանուր քաշով։ Նա այդ ծանրությունն ուսերին կարողացել է քայլել մոտ հինգ մետր։
https://www.youtube.com/watch?v=lgv0VwKBaUc
Ամերիկյան Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում 24-ամյա բազմազավակ մորը մեղադրել են 2 մանկահասակ որդիների սպանության մեջ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Հետաքննության վարկածով՝ մայրը իր 1 և 2 տարեկան որդիներին մտցրել է էլեկտրական վառարանը:
Ոստիկանները հայտնում են‚ որ կինը զանգահարել է իր ամուսնուն և վիդեոչատով ցուցադրել երեխաների մահացած մարմինները: Տղամարդը հենց նույն պահին ոստիկանություն է կանչել: Պարզվել է‚ որ ամուսինների մյուս որդուն ոչինչ չի պատահել‚ իսկ իրենց աղջիկը այդ պահին հարազատների մոտ է եղել:
Բազմազավակ մայրը հոգեկան խանգարմամբ էր տառապում‚ սակայն բժիշկներին չի դիմել: Հիվանդությունը սրվել է իր հոր մահից և 4 երեխաների ծնունդից հետո: Շուրջ 1 ամիս առաջ նա աշխատանքից հեռացել է‚ քանի որ չէր կարողանում իր երեխաների համար դայակ գտնել:
Կինը պնդում է‚ որ իր 3 տղաներին թողել է իր ծանոթների հետ և հետո հայտնաբերել նրանցից 2-ին մահացած: Սակայն ոստիկանությունը դրան չի հավատում:
Ռուսաստանում հոկտեմբերի 14-ին ձերբակալված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները երեք պայթուցիկ սարքի կիրառմամբ հարձակում էին նախապատրաստել Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել Մախաչկալայում հուլիսի 6-ին։ Այդ մասին հայտնում է RBK-ն՝ հղում կատարելով Անվտանգության դաշնային ծառայությանը մոտ կանգնած աղբյուրներին:
Ահաբեկչության փորձը չի հաջողվել իրականացնել: Թե ինչն է կանգնեցրել ահաբեկիչներին, դրա պատճառները լրատվամիջոցի զրուցակիցները չեն նշել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ծրագրվող ահաբեկչության նույն օրը խմբի 30-ամյա ղեկավար Գաբիբուլա Խալդուզովն առաջարկել է երկու մյուս գրոհայիններին գնալ քաղաքային զբոսայգի և այնտեղ հարձակում գործել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վրա և խլել նրանցից զենքը, ինչից հետո հեռանալ դեպքի վայրից:
Զրուցակիցները հայտնել են, որ խմբի անդամներից ամեն մեկն իր հետ պայուսակ է վերցրել, որի մեջ դրել են երեք դանակ և կացին: Զբոսայգում ահաբեկիչները հետապնդել են ոստիկաններին, սակայն նրանց կրկին չի հաջողվել իրականացնել հարձակումը՝ շրջակայքում մեծ քանակությամբ մարդկանց պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ իրենք՝ իրավապահները, երկար ժամանակ զրուցելիս են եղել երկու կանանց հետ:
Ահաբեկիչները ձերբակալվել են Մոսկվայում և Մախաչկալայում շաբաթ՝ հոկտեմբերի 14-ին:
Իրավապահ մարմինների աշխատակիցներն ընդհանուր առմամբ ձերբակալել են չորս մարդու. նրանք բոլորը եղել են Դաղստանից: Նրանք աշխատել են Մախաչկալայում գտնվող շինհրապարակներում, իսկ 2017 թվականի հուլիսին համացանցի միջոցով հավատարմության երդում են տվել ԻՊ-ի առաջնորդին:
Թուրքական gazeteduvar.com.tr կայքում հրապարակվել է լրագրող Ազիզ Յաղանի հոդվածը «Քարավան 1915» ֆիլմի մասին: Ֆիլմում ներկայացված է հայերի տեղահանությունը՝ թուրքական պետական քաղաքականության թեզերով: Հոդվածը ներկայացնում է akunq.net-ը:
«Ֆիլմում ասվում է․«Առանց որևէ հետին մտքի` տեղահանության որոշում կայացվեց, որը ողբերգության վերածվեց, որի պատասխանատուն սույն որոշումը կայացրած անձինք չեն»։ Դեր Զորում գտնվող մի ճամբարում 1915 թ. կատարված, վրանների և հայերի ծանր դրությունը ներկայացնող պատկերը վերակենդանացնելու փոխարեն` ռեժիսորը նախընտրել է ցույց տալ սպիտակ ու մաքուր վրանների շրջակայքի հայերին։
Վերջապե՜ս։ «Հայկական հարցի մասին ճշմարտությունը ոչ մի կերպ չկարողացանք ներկայացնել աշխարհին» մտքին ի պատասխան մի ֆիլմը նկարահանվեց։ Դա իրականացրեց ռեժիսոր Իսմայիլ Գյունեշն՝ «Քարավան 1915» անունը կրող իր ֆիլմով։ Արդեն էկրաններին է հայտնվել այդ ֆիլմը, որում ներկայացվում է 1915 թ․ 200 հայ կանանց ու երեխաների՝ Գիրեսունից (Կերասուն) դեպի Հալեպ 900 կմ ձգվող ճանապարհը ոտքով կտրել-անցնելու տառապագին ճամփորդությունը։ Ֆիլմում բոլոր հայերը թուրքերեն գիտեն, միմյանց հետ կա՛մ թուրքերեն են խոսում, կա՛մ էլ՝ հայերենով տրված հարցին թուրքերենով, իսկ թուրքերենով տրված հարցին էլ հայերենով պատասխանում։
Ոչ միայն ցեղասպանություն տերմինը չկիրառող, այլև անգամ «տեղահանության» փոխարեն «ցեղի աքսոր» եզրը շրջանառության մեջ մտցնել փորձող և դրա մասին քննարկումներին սկիզբ դրած այս ֆիլմը գուցե և կարողանա այս տերմինը ընդունել տալ ոչ միայն ՄԱԿ-ին, այլև՝ ողջ աշխարհին։ Անհրաժեշտ է նաև հետևել և տեսնել, թե ի՞նչ կարող է փոխել այս ֆիլմը` 1915 թվականի ընթացքի և հետևանքների թեմայի առումով։ Հայերի քարավանը պետական պաշտոնական փաստաթղթի համաձայն` հանձնվում է մեկ այլ հսկիչի, որն այն ընդունում է` դարձյալ հիմնվելով պաշտոնական փաստաթղթի վրա։ Իսկ ահա այն, ինչ տեղ է ունենում, կատարվում է այդ ճանապարհորդության ընթացքում։
Ֆիլմում թեև ափսոսանք են հայտնում հայերի տեղահանության համար, բայց վերջինս ներկայացվում է որպես անհրաժեշտություն։ Այնտեղ պատմվում է, որ ոտքով ճանապարհն անցնելու ամբողջ ընթացքում քարավանի անվտանգությունն ապահովելու համար Օսմանյան պետությունը պատրաստ է եղել և ցանկություն է ունեցել մոբիլիզացնել ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, սակայն պատերազմական պայմանները դա թույլ չեն տվել, մինչև իսկ պետական հիմնարկներն են անկարող եղել պաշտպանվել ավազակախմբերի հարձակումներից։ Պատմվում է նաև, որ տեղահանությունը չի կատարվել օսմանցի զինվորների միջոցով, այլ` պայմանագրեր են կնքվել տեղացի փոխադրողների հետ, որոնց էլ հանձնվում էին քարավանները, այսպիսով՝ ֆիլմում անգամ բացառվում էր զինվորների կողմից հայ կանանց ու երեխաներին վնաս հասցնելու հավանականությունը։
Ֆիլմում պատկերվում է, թե իբր հայերի քարավանը ճանապարհի ամբողջ ընթացքում երբեք սովի չի մատնվել, որ իբրև թե ճանապարհ են ընկել խոհարարով, սպասքով, կաթսայով, Գիրեսունի ջրով, ալյուրով և ուտելիքի այլ պաշարով։ Նույնիսկ երեխաներին են ողջ-առողջ տեղ հասցվել։ Այնտեղ ներկայացվում է, որ իբր քարավանի վրա հարձակվողներն ու հայերին թալանողները, ողջակիզողները հայ և դիարբեքիրցի (ֆիլմում չի ասվում, թե դրանք քուրդ ավազակախմբեր են) ավազակախմբերն են եղել (չերքեզ ավազակախմբեր էլ չկան ֆիլմում), և որ քարավանի անվտանգությունն ապահովողները հայ կանաց ու երեխաներին պաշտպանել են` սեփական կյանքը վտանգի ենթարկելով, ձեռքը ջարդված մի ծեր կնոջ համար մնալու ապահով տեղ են փնտրել, կանանց կյանքն ու պատիվը երբեք վտանգի չեն ենթարկել, քարավանը տեղափոխողների նկատմամբ հայերի զայրույթին ըմբռնումով են մոտեցել։ Ֆիլմի հատկապես հետաքրքիր դրվագներից է այն դրվագը, որում օսմանցի փաշան իբր գորովանքով շոյում է ողջ-առողջ Հալեպ հասցված քարավանի ճանապարհին ծնված երեխայի դունչը։
Ֆիլմում ուշադրություն են գրավում նաև այն տեսարանները, որոնցում Հալեպ հասած քարավանից առաջ մեկ այլ քարավանն էլ ապահով տեղ էր հասել, հայ երեխաներին խնամելու և կրթություն տալու նպատակով քարավանների մեջ դաստիարակչուհիներ են որոնում, քարավանում գտնվողներին հարցնում են, թե արդյոք ճանապարհորդության ընթացքում վնաս չեն կրել, իսկ բողոքների դեպքում, մեղավորներին արդարադատության առաջ կանգնեցնելով` պատժում են: Վերջին կադրերից մեկում էլ «օձի» հետ ունեցած խնդիրը «հիմնովին» լուծվում է, քարավանները թալանած անձինք Հալեպում պատժվում են Սալիմի կողմից և այլն։
Ռեժիսորը նաև ներկայացնում է, որ կորած հայ կանանց առնվազն մի մասը ճանապարհին հանդիպած մեկի հետ սեփական կամքով է զվարճանալու գնում, այսինքն՝ տղամարդու հետ փախչում է, ոչ թե` անհետանում։ Հայանուշը Գիրեսունում ամուսնու թաքցրած` ջրից ապակյա մի մեծ տարայի մեջ լցնելով` դժվարությամբ տեղափոխած է լինում այն և «Սա պահի՛ր» ասելով` իր աղջկան՝ Սյուզանին է տալիս, ապա` Սալիմին մի ապտակ հասցնում, ինչը կարող էր ոչ միայն իր աղջկա՝ Սյուզանի, այլ նաև՝ բոլոր հայ, ասորի, լազ, հույն և Պոնտոսի հույն կանանց ճակատագրերը հարցականի տակ դնել։ Ֆիլմն այդ կանանց ու երեխաների ճակատագրերի համար պատասխանատու չի համարում քրդերին. քարավաններով տեղափոխվողների ճակատագրի համար` քուրդ ավազակախմբերին, իսկ տներում մնացածների համար՝ քուրդ հարևաններին։ Ֆիլմում ասվում է հետևյալը․ «Առանց որևէ հետին մտքի` տեղահանության որոշում կայացվեց, որը ողբերգության վերածվեց, որի պատասխանատուն սույն որոշումը կայացրած անձինք չեն»։
Ֆիլմի վերջում պատկերված այդ ապտակը ռեժիսորի առաջին համարձակությունը չէ. նրա իրական համարձակությունը դրսևորվում է այն դրվագում, երբ Թալեաթ փաշան վիճում է պաշտոնյաների հետ։ Ֆիլմը հատկապես Դիարբեքիրին (կարծում եմ` քրդերին) է անդրադառնում։
Եթե քարավանների անվտանգությունը Օսմանյան պետությունը չէր կարողացել ապահովել, չնայած իբր անկեղծորեն ուզում էր դա, ինչպես ներկայացվում է ֆիլմում, այդ դեպքում ինչու՞ պետությունը հայերին չթողեց իրենց տներում: Թուրքական գյուղեր էլ են ներկայացվում ֆիլմում, որտեղ ցույց է տրվում, որ թուրք գյուղացիները շարունակում էին ապրել իրենց առօրյայով։ Եթե թուրք գյուղացիներն այդքան հանգիստ էին, իրենց գործն էին անում դաշտերում ու պարտեզներում, իսկ ձեռքը ջարդվելու դեպքում այն բուժելու նպատակով տրված գումարը ընդունելիս նույնիսկ այն շատ են համարում, ի՞նչպես է ստացվում, որ հայ կանանց ու երեխաների «տեղահանության» պատճառներին չեն անդրադառնում։
Դեր Զորում գտնվող մի ճամբարում 1915 թ. կատարված, վրանների և հայերի ծանր դրությունը ներկայացնող պատկերը վերակենդանացնելու փոխարեն` ռեժիսորը նախընտրել է ցույց տալ սպիտակ ու մաքուր վրանների շրջակայքի հայերին։ Ռեժիսորը, այնուամենայնիվ, գեղեցիկ լուծում է գտել` թռչունների խռնված երամը ցուցադրելով, ինչպես նաև՝ մինչ ֆիլմի ավարտը միմյանց ձեռքը բաց չթողած քրոջն ու եղբորը ներկայացնելով։
1915 թ․ հայերի գլխին եկածների հարցով հետաքրքրվողներին խորհուրդ կտամ դիտել այս ֆիլմը, որը նկարահանվել է «Բոլորը թող արխիվի փաստաթղթերրը հանեն» մտայնությամբ և խորհրդականների հսկողությամբ։ Ֆիլմը աչքաթող չպետք է արվի, պետք է դիտվի և քննարկվի։ Մարդկանց նման` հասարակություններն էլ հիշողություն ունեն, և 1915 թ․ թուրք հասարակության կողմից երեխաներին և թոռներին փոխանցած այդ օրերի հիշողության, իրականության տերերը հուսով եմ ուշադրությամբ կդիտեն այս ֆիլմը: Կցանկանայի, որ ֆիլմը քննարկվեր նաև հոդվածների միջոցով։ Ֆիլմերի, հոդվածների քննարկումը խիստ արժեքավոր է։
Դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ է շարժվում ԱՄՆ-ն։ Այսպիսի կարծիք է հայտնել հարցված ամերիկացիների մեկ երրորդը: Այս մասին հաղորդում է CBS News- ը, ՝հղում անելով YouGov- ի հետ համատեղ ուսումնասիրության տվյալներին:
Արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 30% -ը հաստատել է, որ իրենց երկիրը գտնվում է նոր համաշխարհային պատերազմի ճանապարհին, իսկ 48% -ն էլ նշել է, որ հավանական է համարում նման զարգացումը: 22% -ն այս տեսակետը կտրականապես մերժել է :
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ԱՄՆ բնակիչների 38% -ը անխուսափելի է անվանել պատերազմը Հյուսիսային Կորեայի հետ, իսկ 62% -ը կարծում է, որ դրանից կարելի է խուսափել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն: Այդ մասին The New York Times թերթին հայտարարել է հանրապետական սենատոր Բոբ Քորքերը՝ Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահը: Նրա խոսքով՝ Թրամփն իր վարչակազմը դիտարկում է որպես «ռեալիթի շոու»:
«Նա ինձ անհանետացնում է: Նա պետք է անհանգստացնի բոլոր նրանց, ովքեր ցավում են մեր ազգի համար»,- ընդգծել է սենատորը: Քորքերը քննադատել է Թրամփին Twitter-ում նրա հաղորդագրությունների համար, որոնցով , սենատորի կարծիքով, նա վնաս է հասցրել ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերին:
Դրա հետ մեկտեղ օրենսդիրը հայտարարել է, թե իրեն ուրախացնում է, որ Թրամփի կողքին են այնպիսի մարդիկ, ինչպիսին են պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին: «Այնքան ժամանակ, քանի դեռ նրա կողքին են մարդիկ, որոնք կարող են հանդարտեցնել նրան, երբ նա բռնկուն է դառնում «…» կարծում եմ՝ ամեն ինչ կարգին կլինի»,- նշել է սենատորը: Հոկտեմբերի 8-ին Թրամփը լեզվակռվի մեջ է մտել Քորքերի հետ՝ նրան քննադատելով իր Twitter-ում: Ի պատասխան սենատորը քննադատական ոգով է մեկնաբանել նախագահի հայտարարությունները՝ Սպիտակ տունը համարելով «մանկամսուր մեծահասակների համար»:
Իրաքի Քիրքուք քաղաքում ապրող հայերին այս պահին որեւէ վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էրբիլի հոգեւոր հովիվ տեր Արթուն քահանա Խալաթյանը: Նա նշեց, որ Քիրքուք քաղաքն այս պահին շրջապատված է իրաքյան զորքերով, սակայն, իրավիճակը հանգիստ է, քաղաքը գրավելու գործողությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Նրա խոսքով, Քիրքուքում ապրում է 30 հայ ընտանիք, այս պահին նրանք բոլորը քաղաքում են, այնտեղ կա նաեւ հայ առաքելական եկեղեցի՝ Սուրբ աստվածամայր:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրաքի զորքերը Քիրքուքի գրավման գործողություն են սկսել: Ընդ որում, քրդական Rudaw հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Իրաքի միացյալ հրամանատարությունը հերքել է Քիրքուքի հարավում գործողություն սկսելու լուրերը, նշելով, որ Հավիջ քաղաքի ազատագրման համար իրականացվող օպերացիայի շրջանակներում գործողություններ են իրականացվում տարածաշրջանը ԻՊ զինյալներից ազատագրելու ուղղությամբ։
Սակայն փեշմարգայի հրամանատարությունը հայտարարել է, որ անցած գիշեր Իրաքի զինյալները եւ ռազմական կազմավորումները Քիրքուքի հարավից սկսել են առաջ շարժվել հարձակման նպատակով։ Քիրքուք են ուղարկվել փեշմարգայի հազարավոր զինյալներ։
Ադրբեջանցիները գողությանփորձ են կատարել Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում հայկական տաղավարից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
Նա հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում Հայաստանի տաղավար է մտել երկու ադրբեջանցի, վերցրել են գրադարակին ծալված վիճակում դրված Հայաստանի և Արցախի մի քանի քարտեզ և Արցախի թեմայով քաղաքական վանկարկումներով տարել դրանք իրենց հետ:
Հայկական պատվիրակության անդամները կարգի հրավիրելու պահանջով հետևել են այդ երկուսին մինչև Ադրբեջանի տաղավար: «Ես իրենց տաղավարում արդեն ուժով ետ եմ վերցրել քարտեզներն ու վերադարձել: Անմիջապես տաղավար եմ կանչել ցուցահանդեսի անվտանգությանը և ոստիկանությանը, նաև ցուցահանդեսի փոխտնօրեն Թոբիաս Վոսին և այլ պատասխանատուների: Ոստիկանությունն այս ամենն արձանագրել է և խոստացել միջոցներ ձեռնարկել: Ցուցահանդեսի ղեկավարությունից պահանջել եմ մի սեղանի շուրջ նստեցնել իրենց տաղավարի պատասխանատուի հետ և դեռ սպասում եմ»,-ասվում է գրառման մեջ:
Փոխնախարարը հավելել է, որ այս ամենը լրատվամիջոցների կողմից տեսագրված է (թեև ամեն կերպ փորձում էին խանգարել նկարահանելուն), և հայկական կողմը կփորձի այն առաջիկայում հրապարակել:
«Այսօր արդեն իրենց լրատվամիջոցներում տեսնում եմ, որ իբրև թե իրենք մտել են ինչ-որ «սեպարատիստների» տաղավար և պատռել քարտեզներ: Ծանոթ ձեռագիր է: Փաստորեն այս ամենն արվում էր իրենց մամուլի համար: Եվ սա արվում է մի երկրի կողմից, որի տաղավարում քաղաքականությունն ու քարոզչությունը գերակշռում է գրականությանն ու մշակույթին»,-նշել է փոխնախարարը:
Թուրքիան ցանկանում է ատոմային զենք ստեղծել: Այս մասին ասվում է Գերմանիայի հետախուզության հաշվետվությունների մեկում: Զեկույցում ասվում է, որ Թուրքիան ցանկանում է իրեն տեսնել, որպես ատոմային գերտերություն և այս նպատակով քայլեր է ձեռնարկում: Այս մասին տեղեկանում ենք kurdarm.info լրատվականից:
Մասնավորապես Թուրքիան մի քանի պետություններից գնել է 42 միլիարդ դոլար արժողությամբ հրթիռներ, որոնք կարող են նաև ատոմային մարտագլխիկ կրել: Թուրքիան հրթիռների այդ գործարքը իրականացրել է Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ճապոնիայի հետ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.