«Կապուստին Յար» հրաձգարանում ավարտվել են «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի համար նոր հրթիռի փորձարկումները:
«Վերջին շրջանում անցկացված առավել նշանակալի միջոցառումների թվում կարելի է նշել «Իսկանդեր» հրթիռային համալիրի համար նոր հրթիռի միջգերատեսչական փորձարկումների ավարտը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ա յս մասին հայտնել է հրաձգարանի պետ, գեներալ-մայոր Օլեգ Կիսլովը:
Նրա խոսքով՝ ներկայումս հրաձգարանում Ռուսաստանի Զինված ուժերի բոլոր տեսակի եւ կարգերի զորքերի շահերի շրջանակում անցկացվում են 160 թեմաների փորձարկումներ:
Կիսլովը նաեւ հայտնել է, որ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը մշակում են հեռանկարային հրթիռային համալիր: