Ադրբեջանցի սպա Վալե Գալաևը փախել է Ադրբեջանից ու ապաստան գտել Վրաստանում: Այս մասին տեղեկացնում է «Минвал.аз» լրատվական կայքը:
Ըստ ադրբեջանական լրատվականի՝ նա փախուստի է դիմել այն բանից հետո, երբ Արցախի ՊՆ-ն պատժիչ գործողություն է իրականացրել, որի արդյունքում իր վաշտի 7 զինծառայողներ սպանվել են: Սպան փախել է Վրաստան, որպեսզի չդատապարտվի Ադրբեջանում, քանի որ իր վաշտի զինվորները չեն կարողացել հակահարված տալ Արցախի ՊՆ պատժիչ խմբին: