29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ռուսաստանում նոյեմբերի 5-ից փոխվել են ինքնաթիռներով ձեռքի ուղեբեռի տեղափոխման դաշնային կանոնները։
Ավիաընկերություններին թույլատրվել է վաճառել վերադարձման ոչ ենթակա տոմսեր, որտեղ խնայողությունների համար նախատեսված չէ անվճար ուղեբեռի տեղափոխումը։ Այդուհանդերձ, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, փոխադրողները պարտավոր են թույլատրել մինչեւ 5 կգ անվճար ուղեբեռի տեղափոխումը։ Նախկինում թույլատրվում էր տեղափոխել 10 կգ։
Բացի այդ՝ հստակեցվել է այն իրերի շրջանակը, որոնք ուղեւորները կարող են իրենց հետ անվճար տանել ինքնաթիռ՝ ի հավելումն նվազագույն ուղեբեռի։ Դրանց թվում են՝ մեջքի պայուսակը, կանացի պայուսակը կամ պորտֆել, վերնազգեստ, մանկական սնունդ, օրորոց, հենակներ, դեղորայք, ինչպես նաեւ ապրանքներ՝ գնված առանց հարկի խանութներից։
ՌԴ տրանսպորտի նախարարությունում կարծում են, որ փոխադրողները կընդլայնեն գնային առաջարկը, որը կնպաստի բնակիչների ավիացիոն շարժունակությանը։
ԱՄՆ նախկին դեսպանատան դիմաց կայացած 13 աբանի քայլարշավի ժամանակ, Ալի Շամխանին ասել է.«1979 թվականի աբանի 13-ը Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի նենգ քայլերի ու անթաքույց թշնամության առաջին օրը չի եղել: Այդ թշնամությունը շարունակվում է և ԱՄՆ-ն չի հրաժարվելու Իրանի գործերին միջամտելուց և չարությունից»:
Նշելով, որ Դոնալդ Թրամփի հակաիրանական քաղաքականությունն է այսօր Իրանի ժողովրդին փողոց բերել, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«ԱՄՆ հանրապետական ու դեմոկրատ վարչակազմի դեմ Իրանի ժողովրդի դիմադրությունն իրականացվել է իրանական ու իսլամական ինքնությունը պահպանելու համար»:
«Միջուկային, հրթիռային ու տիեզերական ոլորտներում գիտական զարգացումներին ընդդիմանալը, իսլամական հանրապետության դեմ քարոզչական ու քաղաքական միջավայրի թունավորումը, հարևան երկրներին սադրելու միջոցով լարվածության հարուցումը և իսլամական հեղափոխության դիմագծի խեղումը համարվում են ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի իրականացրած քայլերի մի մասը». ասել է Ալի Շամխանին:
Անդրադառնալով Իրանի հզորանալու մասին թշնամիների խոստովանությանը Շամխանին ասել է .«Իրանի ժողովուրդն ամրապնդել է տարածաշրջանում ու աշխարհում իր դիրքը, սպառնալիքները հնարավորությունների վերածելով , գտել է զարգացման ուղին»:
Շաբաթ օրը, աբանի 13-ի առիթով Իրանի տարբեր քաղաքներում քայլարշավներ են կայացել ՝ աշակերտների, ուսանողների ու պատասխանատուների ակտիվ մասնակցությամբ: Վերջում հրապարակվել է 9 հոդվածանոց հաղորդագրություն, որտեղ դատապարտվել են Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի քաղաքականությունները:
ԱՄՆ Թեքսաս նահանգում անհայտ անձը կրակոցներ է արձակել Սան-Անտոնիո քաղաքից քիչ հեռու գտնվող եկեղեցում․ առնվազն 27 մարդ զոհվել է, ավելի քան 30-ը` վիրավորվել։ Զոհերի թվում են նաև երեխաներ և հղի կին։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11.30-ին․ այն ժամանակ, երբ եկեղեցում կիրակնօրյա ժամերգություն էր ընթանում:
Հանցագործը սպանվել է դեպքի վայր հասած ոստիկանների կողմից:
Նախնական տվյալներով՝ սպիտակամորթ տղամարդը՝ ամբողջովին սև հագնված, զրահաբաճկոնով և մարտական ինքնաձիգով զինված, մտել Սազերլենդ-Սփրինգս բնակավայրի եկեղեցին և կրակ բացել հենց այն ժամանակ, երբ եկեղեցական արարողություն է տեղի ունեցել:
Ոստիկանության տվյալներով՝ սպանվածները 5-72 տարեկան մարդիկ են: Նրանց մեջ է նաև ծխական պաստորի 14-ամյա աղջիկը:
Ավելի ուշ պարզվել է, որ նա Թեքսաս նահանգի 26-ամյա բնակիչ Դեվին Քելլին էր:
Իշխանությունները պնդում են, որ վերջինն ահաբեկչական խմբավորումների հետ կապված չի եղել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարվածն անվանել է սատանայական արարք։
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=JpueUMURhWU
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ոչնչացրել է ՆԳՆ-ի համար ուսապարկեր գնելու կոռուպցիոն գործով անցնող տեսագրության բնօրինակը, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։ Խոսքը ՆԳ նախկին փոխնախարար Սերգեյ Չաբոտարի սենյակի թաքնված տեսախցիկի տեսագրության մասին է, որում նա իբր թե ՆԳ նախարարի որդու՝ Ալեքսանդր Ավակովի հետ քննարկում է գերատեսչության աշխատակիցների համար ուսապարկեր գնելու հարցը։ Լրատվամիջոցները ենթադրում են, որ նախարարությունը դրանք գնել է ֆիկտիվ ընկերությունից։
Աղբյուրները հայտում են, որ ՆԳ նախարարը վստահ է, որ դատարանում իր որդու դեմ գործը կտապալվի, քանի որ մեղադրանքներւ հիմնված են հիմնականում մոնտաժած տեսանյութի վրա։
«Իսկ բնօինակը բացակայում է։ Այն ուղղակի չկա։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները, երբ համացանցում տեսել են այդ տեսանյութը վախեցել են եւ ոչնչացրել բնօրինակը, ինչպես նաեւ տեսախցիկը, որը դա ձայնագրել էր»,- ասել է պարբերականի աղբյուրներից մեկը։
Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսին քրեական վարույթ է սկսվել Ազգային գվարդիայի համար ուսապայուսակների գնման գործով: Լրագրող Ռոման Բոչկալան հայտնել է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը ուսապայուսակները գնել է հատը 3 հազար գրիվնայով՝ ընդհանուր 14,5 մլն գրիվնա գումարի:
Ավելի ուշ YouTube-ում հրապարակվել է իբր նախկին փոխնախարար Սերգեյ Չեբոտարի եւ մի մարդու զրույցի տեսանյութը, որը նման է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդուն: Տեսանյութում 2 տղամարդիկ զրուցում են ՆԳՆ ստորաբաժանումների համար ուսապայուսակների մատակարարումների մասին, ըստ որում՝ իբր Չեբոտարի աշխատասենյակում եւս մեկ մարդ կա:
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի հետաքննության ընթացքում պարզվել է, որ դեսպանին սպանած Ալթընթաշի էլեկտրոնային փոստ են մտել Կիպրոսի թուրքական հատվածից եւ ջնջել փոստում գտնված նամակագրությունները։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ թուրքական դատախազությունը դիմել էր Apple ընկերությանը՝ Ալթընթաշի հեռախոսի գաղտնաբառը բացելու համար, սակայն Apple ընկերությունը մերժել էր՝ հաշվի չառնելով, որ միջազգային մակարդակի սպանության մասին է խոսքը։
Թուրքական դատախազությունը ստիպված դիմել է թուրքական մի ընկերության, սակայն այդ ընկերությունն էլ պահանջել է 20 հազար դոլար, բայց 100 տոկոս երաշխիք չի տվել, որ կկարողանա բացել գաղտնաբառը։ Դատախազությունը հույ ունի հեռախոսի ապակոդավորումով բացահայտել սպանության հետեւում կանգնած իրական պատվիրատուներին, որոնք ըստ դատախազության ակսկածների՝ գյուլենականներն են։
Երկար ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ Մեւլութ Ալթընթաշի սպանությունից հետո Կիպրոսի թուրքական հատվածի համալսարանական հանրակացարանից անհայտ անձը մուտք է գործել Ալթընթաշի էլփոստ եւ ջնջել նամակագրությունները։
Թուրքական դատախազությունը սպանության օրը Կիպրոսի թուրքական հատված ելք եւ մուտք արած բոլորի տվյալները մանրակրկիտ ստուգում է իրականացնում, միեւնույն ժամանակ ստուգվում են Կիպրոսի հիշյալ հանրակացարանում ապրողների բոլոր տվյալները եւ հիշյալ օրը հանրակացարանում գտնվածներին։
Նշենք, որ 2016–ի դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։ Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթ Ալթընթաշին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթ Ալթընթաշը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։
Ադրբեջանի իշխանությունները 2017 թվականի փետրվարին փորձել են համաձայնության գալ Ռուսաստանի հետ՝ առաջարկելով այդ երկրի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին փոխանակել Ստեփանակերտում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասքերովի հետ:
Այս մասին, «Արցախպրես»-ի տեղեկացմամբ, բացահայտումն արել է անձամբ բլոգերը՝ Լապշինը:
«Կարճ հիշեցնեմ, որ այդ երկու անձինք ադրբեջանական ԶԼՄ-ների տարբերակով պարզապես զբոսաշրջիկներ էին, ովքեր որոշել էին այցելել հայերի կողմից վերահսկվող Ղարաբաղում իրենց հարազատների գերեզմաններ: Նրանք Աղդամի շրջանում անցել էին շփման գիծն ու հարազատների գերեզմանների այցելությունը սկսել հայ երեխայի սպանությունից:
Ստեփանակերտում դատական նիստի ժամանակ նրանք պատմեցին, թե երեխան իրենց տեսել է և ստիպված են եղել սպանել, որպեսզի չմատնի: Այնուհետև նրանք վազել են անտառներով, թաքնվել են, ապա դուրս են եկել ինչ-որ գյուղ, սպանել երկու մարդու, ովքեր փորձել են իրենց բռնել: Երրորդ «զբոսաշրջիկին» հայ զինվորականները սպանել էին փոխհրաձգության ժամանակ:
Կարճ ասած, նրանք խաղաղարար «զբոսաշրջիկներ» էին, ովքեր եկել էին Ադրբեջանից՝ այն էլ Կալաշնիկով ինքնաձիգով»,- հիշեցրել է Լապշինը՝ նշելով, որ Արցախի դատարանը նրանց դատապարտել է ցմահ ազատազրկման:
Բլոգերը պատմել է, որ Ադրբեջանն իրեն ձերբակալելուց հետո փորձել է սադրել Ռուսաստանին՝ ասելով, որ եթե այդ երկիրը օգնի «զբոսաշրջիկ-դիվերսանտներին» հետ վերադարձնելու նպատակով Հայաստանի հետ բանակցություններին, ապա դա կարագացնի հենց իր ազատ արձակումը:
«Ռուսաստանի ԱԳՆ շատ բարձրաստիճան մի մարդու խոսքով՝ այդ իրադրությունը հունից հանել է անձամբ Սերգեյ Լավրովին, և Ադրբեջանն այս առաջարկով ուղարկվել է գրողի ծոցը: Ռուսական կողմն ընդհանրապես չէր կարող հասկանալ և ընդունել, թե ինչ կապ ունի ՌԴ և Իսրայելի քաղաքացի Լապշինն ադրբեջանցի դիվերսանտների հետ: Եվ որ ամենակարևորն է՝ ինչի համար Հայաստանը, ում քաղաքացին ես չեմ հանդիսանում, պետք է իմ փոխարեն հանձներ մարդասպաններին:
Ավելի ուշ այդ իրադրության մասին տեղյակ պահվեցին նաև Իսրայելի իշխանությունները, որոնց ևս խիստ զայրացրել էր Ադրբեջանի դիրքորոշումը»,- հայտնել է բլոգերը:
Լապշինը պատմել է, որ պաշտոնական Բաքվի այս ծրագրի մասին առաջին անգամ լսել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննիչի կողմից հարցաքննության ժամանակ:
«Ասել, որ ես պարզապես ապշել էի այս երկրի, ում թաթերում էի հայտնվել, անհեթեթ գործողություններից, նշանակում է ոչինչ չասել: Բավական չէ, որ ես արդեն իսկ այնտեղ ինձ զգում էի որպես աֆղան թալիբ գերի, դեռ մի բան էլ՝ ինձնով առևտուր անելու այս փորձերը:
Ռուսաստան, շնորհակալ եմ սկզբունքայնության համար: Նույնը նաև Իսրայելին: Եվ շնորհակալ եմ Հայաստանին, որ չնահանջեց:
Մարդկային տեսանկյունից ես կարող եմ հասկանալ, որ հազարավոր ադրբեջանցիներ ղարաբաղյան պատերազմի արդյունքում դարձել են փախստական: Ինչպես և հազարավոր հայեր Բաքվից և Սումգայիթից: Ես հասկանում եմ հարազատների գերեզմանները տեսնելու այդ մարդկանց ցանկությունը: Եվ շատ դաժան է, որ Ադրբեջանն արգելում է հայերին այցելել այդ երկիր անգամ զբոսաշրջիկի կարգավիճակով: Նույնն էլ անում է Հայաստանը: Սակայն հանուն ինչի է պետք շփման գիծն անցնել ինքնաձիգներով և կրակել սովորական մարդկանց վրա, ում պատահաբար նկատել են: Սա արդեն զբոսաշրջություն չէ, դա ասում եմ ես, որպես մեծ փորձ ունեցող զբոսաշրջիկ: Սա պարզապես ջիհադ է»,- հայտարարել է Լապշինը:
System of a Down ռոք-խմբի երգիչ, հասարակական գործիչ Սերժ Թանգյանը Հայաստանին կոչ է արել «հեռու մնալ» ամերիկյան Monsanto ընկերությունից, որը բույսերի բիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար է համարվում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Թանգյանն այսպես է արձագանքել Երեւանում ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված Valmont եւ Monsanto ընկերությունների շնորհանդեսին: Ելույթ ունենալով միջոցառմանը, ԱՊՀ-ում Monsanto-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվյագինցեւը հավաստիացրել էր, որ ընկերությունը Հայաստանում գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանք չի զարգացնելու:
Իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ Սերժ Թանգյանը, մասնավորապես, նշել է.
«Monsanto թունավորել է մեր շրջակա միջավայրը՝ մեծապես նպաստելով մեղուների ոչնչացմանը: Նրանց կողմից մշակված գենետիկորեն մոդիֆիկացված մթերքները օրգանիկ սննդի վերջն են նախանշում: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Monsanto հայտնի է որպես չարիքի կորպորացիա՝ իր վարվելակերպի համար: Երբ ես Հայաստան եմ այցելում եւ այնտեղ խնձոր եմ ուտում, այն իրական է, խռթխռթան եւ համեղ, քանի որ հանդիսանում է հազարավոր տարիների գյուղատնտեսական աշխատանքի արգասիք: Թող ամեն ինչ այդպես էլ մնա: Monsanto-ի «շնորհիվ» ես ԱՄՆ-ում նման խնձոր չեմ կարող գտնել: Խնդրում եմ տարածել այս գրառումս»:
Թուրք գրող Քեմալ Յալչընը ներողություն է խնդրել հայ ժողովրդից 1915 թ. Ցեղասպանության համար:
«Առաջին հերթին ցանկանում եմ, որ թուրքերն ու հայերը, թուրքերն ու քրդերը եւ ողջ մարդկությունը ներդաշնակ եւ առանց թշնամանքի ապրեն: Հայերը 100 տարի պայքարել են Ցեղասպանության ճանաչման համար, իսկ թուրքերը հոգնել են այն ժխտելուց:
Ցեղասպանությունը շատ երկրների կողմից է ճանաչվել,բայց ոչ թուրքիայի կողմից։ Կարծում եմ, որ մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ցանկանում եմ, որմեր ապագա սերունդները խաղաղ ապրեն »,- ասել է Քեմալ Յալչընը Ամերիկիայի ձայնին տված հարցազրույցում:
Թուրք գրողը հայերենով դիմել է լրագրողին և ասել,որ հայերի ցավն իր անձնական ցավնէ:
«Իմ սիրելի հայ քույր, քո ցավն իմ ցավն է: Որպես թուրք, ներողություն եմ խնդրում բոլոր հայերից: Դժվար է ներել, բայց ավելի դժվար է ներվել, ներեցեք ինձ », — ասել է Քեմալ Յալչընը:
Երեւանում ուղիղ հայտարարել են, որ Բաքու-Թբիլիսի-Կարսը կարող է ճիշտ այնպիսի թիրախ դառնալ, ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հավելելով, թե Հայաստանում նման տրամադրությունների տարածմանը նպաստում են նաեւ ռուս քաղաքական գործիչների հայտարարությունները:
Նշվում է, օրինակ, ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հարցազրույցը «Первый информационный»-ին, որում նա հայտարարել է՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը մրցակից է Հայաստանի եւ Ռուսաստանի համար, քանի որ դրանով ծրագրվում է բեռներ, ուղեւորներ փոխադրել՝ շրջանցելով Հայաստանին եւ Ռուսաստանին: Այդ նոր երկաթուղու բացումը Զատուլինը Երեւանի եւ Մոսկվայի համար մարտահրավեր է համարել:
Մեջբերվում է նաեւ Ջավախքից Վահագն Չախալյանի հայտարարությունը, թե ոչ ոք չի կարող խանգարել երկաթգծով հայկական բեռների փոխադրմանը եւ, որ Ջավախքի հայերը փորձել են խանգարել երկաթգծի շինարարությանը՝ հրաժարվելով վաճառել դրա ճանապարհին ընկած իրենց հողերը:
Այս ամենին ադրբեջանական մեդիան ավելացրել է Ռուսաստանից զենքի նոր խմբաքանակ ստանալու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ նշելով, որ դա կոպիտ ակնարկ է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կարող է թիրախ դառնալ Հայաստանի համար:
Անդրեյ Մալախովը կարող է խնդիրների մեջ ընկնել «Прямой эфир» հաղորդման ժամանակ ցուցադրված կադրերի պատճառով, որոնք արվել էին Արմեն Ջիգարխանյանի առանձնասենյակում տեղադրված թաքնված տեսախցիկների միջոցով: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Իրավապահ մարմինները մտադիր են հետաքննել, թե որտեղից և ինչպես են գաղտնի նկարահանված այդ կադրերը հայտնվել Մալախովի ձեռքում:
Նշենք նաև, որ հաղորդման ժամանակ ցուցադրվել են նաև կադրեր բանկերից մեկի տեսագրությունից, որն արվել է Ջիգարխանյանի երիտասարդ կնոջ փախուստից մի քանի օր առաջ: Տեսանյութում երևում է Վիտալինայի ձեռքում գտնվող 5 հազար ռուբլին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անդրեյ Մալախովը «Սթարհիթ» ամսագրում հոդված է հրապարակել, որում տեղի ունեցածի հետ կապված հետաքրքիր վարկած է առաջ քաշել, ըստ որի` Ջիգարխանյանին կարող էին հիպնոսացնել նրա հայ ընկերները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.