29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, 2009-ից Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը, ով «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումների արդյունքում պարզվեց, որ գումարներ է ստացել Ադրբեջանից, պատասխանել է ամիսներ շարունակ իրեն ուղղված հարցերին ու մեղադրանքներին:
Շտրենցը 9 էջանոց հայտարարության մեջ անդրադարձել է Ադրբեջանի հետ կապերին՝ նշելով, որ ինքը կոռումպացված չէ ու չի ստել: Սակայն, ինչպես գրում է Ostsee-Zeitung-ը, Շտրենցը հարցերին պատասխանել է մասամբ: Քննադատները նրա հայտարարությունները արժանահավատ չեն համարում:
Վերջերս Գերմանիայում կայացած ընտրություններից առաջ հայտնի դարձավ, որ Շտրենցն աշխատել է Ադրբեջանի լոբբիստ Էդուարդ Լինթների համար՝ ստանալով 30 հազար եվրո: Նշվում էր, որ պատգամավորն ակնհայտորեն մտերիմ հարաբերություններ է ունեցել ավտոկրատական պետության հետ, որը սակայն Շտրենցը հերքում է՝ առանց հարցերին պատասխանելու, փոխանցում է Panorama.am-ը:
Երկուշաբթի օրը Շտրենցը, ով նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ էր, Եվրոպայի խորհուրդ է ուղարկել բացատրություն, որում ասել է, որ «իրեն ուղղված մեղադրանքները հավասարակշռված չեն»: Նա հերքել է ստելու ու կաշառվելու մասին մեղադրանքները, սակայն ընդունել է, որ աշխատել է Լինթների «Line M-Trade» ընկերության համար, ամսական ստացել 7497 եվրո՝ 3 ամիս, ընդհանուր 22 491 եվրո, սակայն չի իմացել, որ այն Ադրբեջանի կողմից է ֆինանսավորվում: Ըստ պայմանագրի, ընկերությունն իր հաճախորդներին տրամադրել է «իրավական, Եվրոպական, միջազգային ու տնտեսական հարցերով խորհրդատվություն»:
ԵԽ-ին ուղարկված բացատրությանը Շտրենցը կցել է նաև տարբեր երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ցանկը, փորձելով ցույց տալ, որ ինքն Ադրբեջանի լոբբիստը չէ ու ակտիվ աշխատել է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի ու Վրաստանի հարցերով:
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունում Շտրենցի նկատմամբ աջակցությունը կորել է: Բունդեսթագում խորհրդարանական խմբակցությունը ևս փորձում է հեռու մնալ այս սկանդալից, իսկ գլխավոր քարտուղար Վոլֆգանգ Վալդմյուլլերն ասել է. NO COMMENT.
Ալիևի կարգադրությամբ՝ ադրբեջանցի պատմաբանները փորձում են ստեղծել երկրի նոր պատմություն՝ ամեն կերպ զրոյացնելով հայերի դերը Ադրբեջանի ձևավորման և զարգացման գործում: Ադրբեջանական մշակութային ժառանգության պատմության գրքերում հայկական հուշարձանների մասին տեղեկությունները պարբերաբար անհետանում են, իսկ ադրբեջանցի «գիտնականների» հոդվածները շարունակաբար ուղեկցվում են պատմական աղավաղումներով: Այնուամենայնիվ, հայտնի փաստ է, որ հայերն առաջատար տեղ են զբաղեցրել Ադրբեջանի սոցիալական, մշակութային և գործարար կյանքում:
Ադրբեջանում շատ բաներ առաջին անգամ ներմուծել են հենց հայերը:
Օրինակ՝ առաջին տպարանը Բաքվում բացվել է հայերի կողմից, իսկ հրատարակված գրքերը լույս են տեսել ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն և եվրոպական լեզուներով, 20-րդ դարի սկզբին Մայիլով եղբայրներն առաջին անգամ Բաքվում կառուցել են օպերայի շենք՝ այժմ Ադրբեջանի պետական ակադեմիական օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Ադրբեջանը ներկայացնող առաջին աշխարհի չեմպիոնը եղել է հայազգի ըմբիշ Արտեմ Տերյանը: Բացի այս հայտնի փաստերից, կան նաև համամատաբար ավելի քիչ լուսաբանվող իրողություններ:
Դրանցից մեկը շատ խորհրդանշական է թվում. Ադրբեջանի ԽՍՀ պետական գերբը հեղինակել է գրաֆիկական նկարիչ Ռուբեն Շխյանը:
Ռուբեն Շխյանն Ադրբեջանի հեղափոխական արվեստի աշխատողների միության անդամ էր: Խորհրդային Ադրբեջանի զինանշանը պատկերում է մուրճն ու մանգաղը, նավթային աշտարակը ծագող արևի ֆոնին, որը մակագրված է և ադրբեջաներեն և ռուսերեն. «Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն», «Բոլոր երկրների աշխատողներ, միացե՛ք»: Գերբի վերին հատվածում պատկերված է հնգանկյուն աստղ:
Ռուբեն Շխյանի հայտնի աշխատանքներից է նաև Վլադիմիր Լենինի 3 մետր բարձրությամբ ռելիեֆային դիմանկարը (Վլադիմիր Ինգալի համահեղինակությամբ) Կիսլովոդսկում, որի բացմանը ներկա են եղել Ն.Կ. Կրուպսկայան, Մ.Ի. Ուլյանովան, Ն.Ա. Սեմաշենկոն:
Միևնույն ժամանակ, չնայած Շխյանի նման հայտնի արվեստի գործերին, նրա մասին շատ քիչ տեղեկություն է պահվել: Կամ ինքը Շխյանն է կյանքի ընթացքում չափազանց համեստ եղել, կամ Ադրբեջանի ժամանակակից պատմաբանները ջանք չեն խնայել…
Միջուկային փորձարկումներից հետո Հյուսիսային Կորեայի Պանգիրի հրաձգարանում տեղի բնակիչների մոտ մուտանտ երեխաներ են լույս աշխարհ գալիս: Այս մասին հայտնում է հարավկորեական Chosun Ilbo պարբերականը:
«Այդ շրջանում ապրող բարեկամս պատմել է, որ ծննդատներում մուտացիա ունեցող երեխաների ծննդյան դեպքեր են գրանցվում»,- ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը:
2010թ. Հյուսիսային Կորեայից փախուստի դիմած ևս մեկ տղամարդ պատմել է, որ այդ հրաձգարանից արձակված 2 փորձարկում է վերապրել: «Առաջին (2006թ. հոկտեմբեր) և երկրորդ (2009թ. մայիս) միջուկային փորձարկումների ժամանակ տարհանվեցին միայն զինծառայողների ընտանիքները, նրանց թաքցնում էին ստորգետնյա հանքերում: Տեղի բնակիչները փորձարկումների մասին ոչինչ չգիտեին»,- ասել է նա:
Բացի այդ, պարբերականի զրուցակիցները պատմել են հրաձգարանի շրջանում գետերում ձկների անհետացման և ծառերի 80%-ի ոչնչացման մասին, ինչն, ամենայն հավանականությամբ, ռադիոակտիվ աղտոտման հետևանք է:
Ադրբեջանում «Հայկական լրտեսների ցանցը» «բացահայտվելուց» հետո, ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները բազմիցս բարձրաձայնել են, որ այդ գործով կալանավորվածների խոշտանգումները և սպանությունները իրականացվում են մարտական ուղիով անցած հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների, կամ այսպես կոչված «շահիդների» հարազատների կողմից։
Ադրբեջանցի օգտատերերը գրում են, որ այդ գործով մեղադրյալներին խոշտանգումների ենթարկելու համար կալանավորվել է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի սպաներից մեկը։
Զինծառայողի տվյալները դեռ հայտնի չեն ։ Հայտնի միայն, որ նա ունի 26 տարվա զինվորական ծառայության ստաժ և որ փետրվարին Ակնայի ուղղությամբ մասնակցել է ձախողված դիվերսիոն գործողություններին։
Նյութի աղբյուրը՝ Арцах Армения-ի FB էջ:
Թուրքիան արդեն սկսել է փորձարկել Հայաստանի հետ սահմանի՝ Կարսի հատվածում տեղադրված տեսանկարահանման-վերահսկման համակարգը: Կարսի նախահանգապետարանից նշում են, որ այս քայլն ուղղված է սահմանային անվտանգության պահպանմանը, անցանկալի դեպքերի կանխարգելմանը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ծրագիրը միայն Կարսի հատվածում ընդհանուր առմամբ գնահատվում է շուրջ 2 մլն 880 հազար թուրքական լիրա (ներկայիս փոխարժեքով՝ շուրջ 740 հազար ԱՄՆ դոլար):
Կարսի նահանգապետարանից նշել են, որ Հայաստանի հետ սահմանային շրջաններում տեսանկարահանման և վերահսկման սարքերի տեղադրման մրցույթն իրենք հայտարարել էին ընթացիկ տարվա օգոստոսի 3-ին: Կապալառու ընկերության հետ համաձայնագիրը ստորագրվել է արդեն օգոստոսի 17-ին:
Ըստ հաղորդագրության՝ տեսախցիկների մոտնաժումն արդեն ավարտվել է: Ներկայում ընթանում են համակարգի փորձարկման աշխատանքները:
Նոյեմբերի 6-ին Սիրիայում՝ Դեր Զոր քաղաքի թաղամասերից մեկում, ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել, ինչի հետևանքով վիրավորվել է Ռուսաստանի ԶՈւ 5 զինծառայող, նրանց հետ միասին վնասվածքներ են ստացել նաև ռուսաստանյան «Զվեզդա» և «ՆՏՎ» հեռուստաալիքների 4 լրագրող: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ զինծառայողները ՌԴ ԶՈւ «Միջազգային հակաականային կենտրոնի» աշխատակիցներ են և պայթունի ժամանակ տարածքի ականազերծման աշխատանքներ էին իրականացնում:
Բոլոր վիրավորվածները տեղափոխվել են «Հմեյմիմ» ավիաբազա, որտեղ նրանց տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Վիրավորված զինծառայողների և լրագրողների կյանքին ոչինչ չի սպառնում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Դեր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել էին իրանական Press TV և Al-Alam հեռուստալիքների լրագրողների վրա: Լրագրողներ չէին տուժել, սակայն վիրավորվել էր Սիրիայի կառավարական բանակի 3 զինծառայող:
Նոյեմբերին 3-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական բանակը և նրանց աջակցող ուժերը ամբողջությամբ վերահսկողություն են սահմանել Դեր Զոր քաղաքում: Դեր Զոր նահանգում էլ իսլամիստ զինյալների ձեռքում շատ քիչ տարածքներ են մնացել, նրանք հիմնականում գործում են Սիրիա-Իրաք սահմանային հատվածում:
Իտալիայի ափերին փախստականների նավակում և դրա մոտակայքում 14-18 տարեկան 26 աղջկա մարմին է հայտնաբերվել. հաղորդում է Tvrain.ru-ն:
Հաղորդվում է, որ աղջիկները, հնարավոր է, սպանվել են Աֆրիկայի ափերից հեռանալու ժամանակ. նրանց նկատմամբ սեռական ոտնձգություններ են կատարվել:
Համացանցում հայտնվել են Իտալիայի Սալերնո նավահանգստից ստացված առաջին կադրերը, որտեղ հայտնաբերվել էին բռնաբարված և սպանված աղջիկների մարմինները, ովքեր փորձել էին ռետինե նավակով հատել Միջերկրական ծովը:
Հայտնի է, որ նավակում եղել է 64 մարդ. փրկվածներին տեղափոխել են ափ: Գրեթե բոլոր փախստականները Նիգերիայի, Սենեգալի, Գանայի, Գամբիայի և Սուդանի բնակիչներ են:
https://www.youtube.com/watch?time_continue=21&v=91XZj8JAUWU
Յոթամյա որդու սպանության համար ազատազրկման դատապարտված Մայքլ Ջոնսը այժմ փորձում է հերքել իր մեղքը: Ավելի վաղ տղամարդը խոստովանել էր, որ երեխային դաժան կտտանքների է ենթարկել, ում մարմնով հետո նա կերակրել է խոզերին՝ հանցանշաններից ազատվելու համար, հաղորդում է New York Post-ը:
«Ես շատ բանում եմ մեղավոր, սակայն ոչ դիտավորյալ սպանության մեջ»,- ասում է Մայքլ Ջոնսը:
Քանի որ դատարանում Մայքլը խոստովանել է իր մեղքը, նրան սահմանված 50 տարվա ազատազրկման նվազագույն ժամկետի փոխարեն դատապարտել են 25 տարվա ազատազրկման: Այժմ 46-ամյա տղամարդը պետք է ապացուցի, որ նա դարձել է դատարանի անարդարության զոհ, հակառակ դեպքում՝ նրա ժամկետը կավելացնեն:
Տղայի մարմնի մնացորդները գտել էին 2015թ. նոյեմբերին ֆերմայում, որը Կանզասում վարձակալել է նրա ընտանիքը: Քննությունը պարզել է, որ զոհվածին, մասնավորապես, սովամահ էին անում, էլեկտրոշոկերով խոշտանգումների ենթարկում: 31-ամյա խորթ մայրը՝ Հիզեր Ջոնսը, նույնպես սպանության մեջ մեղավոր էր ճանաչվել՝ չնայած կնոջ պնդմանն առ այն, որ ինքը չէր կարող հակազդել Մայքլի բռնությանը: Այդուհանդերձ, ըստ հարևանների, կինը մասնակցել է երեխայի հանդեպ կտտանքներին:
Աղբյուր` Փաստինֆո
Սաուդյան թագավորական ընտանիքի անդամ՝ արքայազն ալ-Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ ալ-Սաուդը, ով առավել հայտնի է որպես արքայազն ալ-Վալիդ, համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանց մեկը, ում՝ միլիարդների հասնող ունեցվածքը մեծանում է օրեցօր։
Ապագա միլիարդատերը ծնվել է 1955 թվականին, Ջիդդա քաղաքում՝սաուդցի արքայազն Թալալի և լիբանանցի Մոնա ալ-Սոլհիի ընտանիքում։ Ալ-Վալիդի պապը եղել է Սաուդյան Արաբիայի հիմնադիրը՝ երկրի առաջին թագավոր Աբդել Ազիզ իբն Սաուդը, ով արդեն պատկառելի տարիքում կնության է վերցրել Հայոց ցեղասպանության տարիներին փրկված հայուհու՝ Մունայիր անունով։
«Մունայիրը 12 տարեկանում արդեն ներկայացվել է իբն Սաուդին, իսկ շուտով դարձել սաուդցի կառավարչի սիրելի կինը և նրա համար երկու որդի լույս աշխարհ բերել՝ Թալալին և Նավաֆին»,-ասվում է Սաուդյան Արաբիայի հարցերով հայտնի մասնագետ Ջոզեֆ Քեշիշյանի «Իշխանությունն ու իրավահաջորդությունն արաբական միապետություններում, 2008թ» գրքում՝ հայտնում է rusarminfo-ն։
Սաուդցի արքայազն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացրել է ԱՄՆ-ում, որտեղ ստացել է Մենլո քոլեջի բակալավրի աստիճան (Աթերթոն, Կալիֆորնիա)։ Բացի այդ, նա մագիստրոսի աստիճան է ստացել Սիրակուզի համալսարանում (Նյու Յորք)՝ PR գծով։ Ավելի ուշ նա փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել Էկսեթերի միջազգային համալսարանում (Մեծ Բրիտանիա)։
Դեռևս 1980-ականների սկզբին նա սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ կապեր հաստատելով Արևմուտքի և Սաուդյան Արաբիայի միջև։ Արքայազնի նախաձեռնությամբ ստեղծվել է միջազգային Kingdom Holding Company կորպորացիան, որը զբաղվում է աշխարհում խոշորագույն ներդրումային նախագծերով։
Այնուհետև նա սկսել է մասնաբաժիններ ձեռք բերել խոշորագույն միջազգային ֆինանսական City Group կոնգլոմերատում, News Corporation-ում, AOL-ում, Apple-ում, MCI-ում, Motorola-ում, Fox Broadcasting-ում։ 2011 թվականին նա 300 մլն դոլարի ներդրում է արել Twitter-ում։
2008 թվականին Times ամսագիրը ներառել էր նրան աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում, իսկ Forbes-ի վարկածով արքայազնն աշխարհի ամենահարուստ 50 մարդկանցից մեկն է։ 2016 թվականին նրա կարողությունը գնահատվել է 17.3 մլրդ դոլար։
Արքայազնը երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել Սաուդյան Արաբիայում։ Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սաուդյան Արաբիայի թագավորը Իսրայելի հետ հարաբերություններ հաստատելուց հետո մտադիր է միլիարդատեր զարմիկին թագավորության դեսպան նշանակել այդ երկրում, գրում է 1in.am-ը:
Ադրբեջանում որոշել են շներին վարժեցնել՝ տարբերակելու հայերեն խոսքը:
Այս մասին հայտնում է minval.az–ը։ Ադրբեջանի կինոլոգիական կենտրոնից հայտնել են, որ շների վարժեցումն ընթանում է ադրբեջաներենով։ Այսինքն՝ շները կատարում են ադրբեջաներենով տրված հրամանները։
Գլխավոր մարզիչ կապիտան Մովջուդ Ասկերովի խոսքով՝ մոտ ժամանակներս պլանավորվում է շներին վարժեցնել արձագանքել հայերեն խոսքին։ «Դա հիմնականում վերաբերում է պահապան շներին, որպեսզի նրանք կարողանան զգուշացնել զինվորներին, երբ որ թշնամու մոտենալիս հայերեն բառեր լսեն»,– ասել է նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.