«Մոսկվա սիթի» միջազգային գործարար կենտրոնում գտնվող ռեստորանում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 6 մարդ, հաղորդում է Ren TV-ն:
ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` ձերբակալվել է շուրջ 30 մարդ:
Նշվում է, որ կոնֆլիկտը ծագել է կենտրոնի ավտոկայանատեղիում` անհայտ անձանց և անվտանգության աշխատակիցների միջև. վիրավորներից 4-ը հոսպիտալացվել են, 2-ին օգնություն են տրամադրել տեղում: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։ Վիրավորների թվում հայեր չկան:
Հաղորդվում է նաև, որ ռեստորանում նշվում էր քրեական հեղինակություններից մեկի ծննդյան օրը: