29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Նոեյմբերի 22-ի լույս գիշերը Թբիլիսիի փողոցներից մեկում ահաբեկիչների ձերբակալման հատուկ գործողություն է սկսվել։ Շենքը, որտեղ ենթադրաբար տեղակայվել է երկու ահաբեկիչ, շրջապատվել է, այնտեղից մարդիկ տարհանվել են։ Առավոտյան Վրաստանի ազգային անվտանգության ուժերը գրոհել են շենքը, լսվել են կրակոցներ և պայթյուններ։ Այս մասին հայտնում է վրաստանյան Rustavi 2 հեռուստաալիքը։ Գրոհի արդյունքների և կորուստների մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ըստ շենքի բնակիչներից մեկի՝ բնակարանում ապրում էին Պանկիսիի կիրճից չեչեններ:
Ահաբեկիչների կողմից զբաղվեցված շենքի մոտ են բերվել «Կոբրա» զրահամեքենաներ:
Վիրավորվել է մեկ հատուկջոկատային, մարտական գործողությունները շարունակվում են:
Առայժմ տարածված տեղեկության համաձայն՝ Գաբրիել Սալոսի փողոցում տեղակայված շենքում գտնվում է երկու ահաբեկիչ, ովքեր Վրաստանի քաղաքացիներ չեն։ Վրաստանի ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ուժերը արդեն 15 ժամ է, ինչ շարունակում են նրանց ձերբակալման ուղղությամբ հատուկ գործողությունը։
Շենքի գրոհը սկսվել է առավոտյան ժամը 5։00-ին, շուրջ մեկ ժամ լսվել են կրակոցի և պայթյունի ձայներ։ Դրանից հետո միջադեպի վայր են ժամանել շտապ օգնության մեքենաներ և իրավապահ կառույցների լրացուցիչ ուժեր։ Հատուկ գործողության պատճառով նաև տարհանվում են հարևան շենքերի բնակիչները, մոտակա դպրոցում դասերը դադարեցվել են։
Վրաստանի ՆԳՆ-ն և ՊԱԾ-ն առայժմ գործողության անցկացումը չեն մեկնաբանել։ Նաև որևէ տվյալ չի տրամադրվել հնարավոր կորուստների կամ տուժածների վերաբերյալ։
Աղբյուրը՝ razm.info
Լուգանսկում զինված հեղաշրջման հետ կապված՝ ՆԳՆ նախարար Իգոր Կորնետը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով որ Լուգանսկի ազգային հանրապետության առաջնորդ Իգոր Պլոտնիցկին փախել է:
Նշվում է նաև, որ Ներքին գործերի նախարարության զինված աշխատակիցները շրջափակել են կառավարության շենքը:
https://www.youtube.com/watch?v=wiiFWIo8Tgw
Ռուսաստանից Ս-400 հրթիռային համակարգի գնումը սխալ է: Այս մասին հայտնել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Մեջլիսում արած իր ելույթի ժամանակ, հաղորդում է Akunq.net-ը՝ հղում կատարելով Yeniakit.com-ին:
«Ս-400 հրթիռները գնելու համար միլիարդավոր դոլարներ եք ծախսում, իսկապես հետաքրքիր է, թե այդ հրթիռները ո՞ւմ դեմ եք օգտագործելու: Ո՞վ է մեզ վրա հարձակում գործելու: Ներկայիս պարանոյան հետևյալն է` ՆԱՏՕ-ն մեզ վրա հարձակվել է, հետևաբար` ՆԱՏՕ-ն կրկին կարող է հարձակվել մեզ վրա: Դաշնակից կազմակերպության` մեզ հարվածելու վախը, ցավոք սրտի, խելացնորության աստիճանի է հասել:
Լուգանսկում զինված հեղաշրջում է տեղի ունենում «ԼՆՌ»-ի առաջնորդ Իգոր Պլոտնիցկիի դեմ:
Լուգանսկում Ներքին գործերի նախարարության զինված աշխատակիցները շրջափակել են կառավարության շենքը, ոմանց ձեռքին նռնակներ կան:
https://www.youtube.com/watch?v=PDAjbSeOtJw
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն առաջարկել է հուղարկավորել Վլադիմիր Լենինին, իսկ Իոսիֆ Ստալինի աճյունը փոխանցել Վրաստանին, գրում է Interfax-ը:
«Ես բազմիցս ասել եմ Լենինի թաղման անհրաժեշտության մասին, թեև դա ինձ անձամբ չի հետաքրքրում: Նրանք հարցնում են ինձ, ես էլ իմ կարծիքն եմ հայտնում: Ինչ վերաբերում է Ստալինին, պետք է բարի կամք ցույց տալ և նրա աճյունը փոխանցել Վրաստանին, որպեսզի նրան հուղարկավորեն իր հայրենիքում: Վրաստանը ԽՍՀՄ-ի մաս էր, որը ղեկավարել է Իոսիֆ Ստալինը: Ուստի արդար կլիներ, եթե Վրաստանը նրան հուղարկավորելու հնարավորություն ստանար»,- ասել է Կադիրովը:
Նրա խոսքով` այդպես Ռուսաստանի միլիոնավոր բնակիչներ հանգիստ շունչ կքաշեին՝ իմանալով, որ ստալինյան ոգին հեռացել է երկրից:
Razm.info-ն գրում է. Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է պայմանագրային զինծառայողների ընդունելության հերթական ժամկետները: Դիմումները պետք է ներկայացվեն 2017 թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2018 թ. հունվարի 4-ը: Ընդունվածները կանցնեն պատրաստության դասընթաց: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Հատկանշական է, որ, չնայած համաձայն Ադրբեջանի «Զինվորական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի պայմանագրային զինծառայության կարող են ընդունվել՝
նվազագույնը լիարժեք միջնակարգ կրթությամբ, օրենքով սահմանված կարգով պարտադիր զինծառայությունն անցած, մինչև 40 տարեկան զինվորականները (բացառությամբ սպաների, ենթասպաների և միչմանների), 19-40 տարեկան կանայք,
Սակայն այս անգամ ընդունելություն հայտարարվել է միայն մինչև 28 տարին լրացած քաղաքացիների համար: Նման սահմանափակում առաջին անգամ նկատվել էր 2017 թ. մայիսին՝ պայմանագրային ենթասպաների ընդունելության մասին հայտարարությունում: Այս տարիքային նեղ սահմանափակման պատճառները չեն նշվում:
Կարող ենք ենթադրել, որ սա արվում է 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո հատուկ նշանակության ստորաբաժանումներում զինծառայողների պակասը լրացնելու նպատակով: Սակայն սա հաստատող փաստեր չկան:
Համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ այդ երկրի ՊՆ ուսումնամարզական կենտրոնում պատրաստության կուրսն անցածները զորքերում կծառայեն որպես շարքայիններ, սերժանտներ և մատրոսներ (նավաստի):
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Բաքվի Գարադագսկի շրջանում՝ Լոկբատան բնակավայրի տարածքում, պայթյուն է որոտացել գործարաններից մեկում, հաղորդում է APA գործակալությունը:
Գործարանը պատկանում է թուրք գործարարի: Հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին, նրանց թիվը ճշտվում է:
Սկսվել է հետաքննություն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական օրգանը համարվող «Звезда» հեռուստաալիքի նոյեմբերի 19-ի եթերում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշենիննիկովան անդրադարձել է Հայաստանին և Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Կրաշենիննիկովան նախ նշել է, որ անսպասելիորեն Եվրամիութան կազմ է պատրաստվում մտնել Հայաստանը, որը նաև ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն Անդրկովկասում:
«Տասը օրից Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստանը կստորագրի շրջանակային և ընդլայնված գործակցության մասին համաձայնագիր Եվրամիության հետ: Եվրամիության հետ ասոցացումը միակ բանը չէ, որ Հայաստանն անում է Ուկրաինայի նման:
Դժվար է հավատալ, բայց Երևանը նույնպես հերոսացնում է ֆաշիզմի հետևորդներին: 2016-ի մայիսին Երևանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը: 1942 թվականին Նժեդհը դիմել է 3-րդ ռեյխին՝ խնդրելով խորհրդային Հայաստանը գերմանական գաղութ դարձնել:
Նժդեհի հուշարձանը խորագույն վիրավորանք ամբողջ հայ ժողովրդին, որը հերոսաբար կռվել է Մեծ հայրենականի ռազմաճակատներում: 106 հայեր ԽՄ հերոսներ են, բայց Նժդեհը հերոս է Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության համար», ասում է Կրաշենիննիկովան:
Ապա հաղորդավարուհին ցույց է տալիս Հայաստանի հանրապետական կուսակցության լոգոն ու հարցնում՝ ոչինչ չի՞ հիշեցնում: Ինքը պատասխանում է՝ իրեն հիշեցնում է 3-րդ ռեյխի սիմվոլիկան:
«Երբ հանդիպել էի ՀՀԿ ղեկավարության հետ հանդիպմանը լոգոյի մասին հարցիս պատասխանելով, դուք չեք հավատա, ղեկավարներից մեկը հաստատեց՝ այո, մենք արիացիներ ենք: Կարծես թե մենք որոշ բաներ չգիտենք Հայաստանի ղեկավար շրջանակների առանձին ներկայացուցիչերի մասին: Արդյոք նրանք պատրաստվում են Հայաստանը տանել Ուկրաինայի ճանապարհով», եզրափակում է Կրաշենիննիկովան:
Տեսանյութը՝ 19:30-րդ րոպեից:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=pLts_RSnJf0
Ադրբեջանում մեկնարկած խոշորամասշտաբ զորավարժության շրջանակներում նոյեմբերի 18-19-ին վարժանքներ են անցկացվել Նախիջևանի առանձին համազորային բանակում։ Վարժանքներին ներգրավվել են հրթիռահրետանային, տանկային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, ՀՕՊ ուժեր։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Դատելով հրապարակված տեսանյութից և լուսանկարներից՝ զորավարժությանը առնվազն ներգրավվել են՝
- «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,
- Տ-72 տանկեր,
- 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգեր՝ 122 մմ
- 2Ա31 «Գիացինտ» քարշակվող հրետանի՝ 152 մմ
- «Օսա» զենիթահրթիռային համալիրներ,
- Ս-125 ՀՕՊ համակարգեր,
- «Ստրելա» դյուրակիր ԶՀՀ,
- Մի-35 հարվածային և Մի-8/17 բեռնատար ուղղաթիռներ։
Ստորաբաժանումները հանվել են մշտական տեղակայման վայրերից և ուղարկվել նշանակված հավաքատեղիներ։ Ստուգվել են զորքերի ղեկավարման հնարավորությունները։
Զորավարժության շրջանակներում ստուգել են նաև Նախիջևանի կայազորի զորահավաքային հնավարությունները։
Հիշեցնենք, որ վարժանքները մեկնարկել են նոյեմբերի 16-ին և կավարտվեն նոյեմբերի 20-ին։ Ներգրավվել են Ադրբեջանի, այդ թվում՝ նաև Նախիջևանիբոլոր զորատեսակները, հրամանատարական կազմը։
Աղբյուրը՝ razm.info
84 տարեկան հասակում մահացել է ցմահ ազատազրկում կրող ամերիկյան սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը, հաղորդում է TMZ-ը՝ հղելով կնոջն, ում քրոջ սպանության մեջ նա մեղադրվել է:
Դեբրա Թեյթը պատմել է, որ իրեն զանգահարել են բանտից և հայտնել, որ Մենսոնը կիրակի օրը մահացել է:
Սերիական մարդասպանի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել անցյալ շաբաթ: Կալիֆորնիայի նահանգի Պատիժների կատարման և կալանավորների ռեաբիլիտացիայի վարչությունը հաստատել է, որ Մենսոնը մահացել է բնական մահով Քերնի օկրուգի հիվանդանոցում:
1969թ. Մենսոնն «Ընտանիք» անվանվող իր կոմունայի անդամների հետ Լոս Անջելոսում սպանել էին ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը՝ դերասանուհի Շերոն Թեյթին և նրա չորս ծանոթներին: Մենսոնին մեղավոր էին ճանաչել ևս երկու այլ սպանությունների մեջ: Նրան ու նրա երեք հանցակցուհիներին դատապարտել էին մահապատժի, սակայն նրանք փրկվել էին առավելագույն պատժից 1972թ. Կալիֆորնիայում դրա ժամանակավոր վերացման շնորհիվ:
1984թ. կրիշնայական կալանավոր Յան Հոլմսթրեմը հարձակվել էր Մենսոնի վրա: Նա սերիական մարդասպանի վրա լուծույթ էր լցրել ու այրել, սակայն Մենսոնը ողջ էր մնացել: 2014թ. հանցագործին թույլ էին տվել հարսանիք կազմակերպել իր երկրպագուհի Էֆտոն Էլեն Բերտոնի հետ: Աղջիկը դեռևս անչափահաս տարիքից տեղափոխվել էր Կալիֆորնիա, որպեսզի Մենսոնին ավելի մոտ գտնվի և նրան բանտում այցելում էր յոթ տարվա ընթացքում:
Աղբյուր` Փաստինֆո
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.