29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Սա կարծես վատ երազ լինի եւ ես դեռ հույս ունեմ, որ կարթնանամ». այսպես է վերջին մի քանի օրը նկարագրում Արմեն Ազատյանը, որի որդու վրա ուրբաթ օրը շնաձուկ էր հարձակվել: Ամերիկյան KSBW Action News 8-ը տեսանյութ է նկարահանել հիվանդանոցում, որտեղ Գրիգոր Ազատյանին արդեն երկու անգամ վիրահատել են: Տեսանյութում նաեւ հարցազրույց կա նրա հոր հետ:
Արմեն Ազատյանը պատմել է, որ Կալիֆորնիայի ափերի մոտ որդու հետ ստորջրյա ձկնորսության ժամանակ են շնաձկան հարձակման ենթարկվել: Սպիտակ շնաձուկը 3 տեղից կծել Գրիգոր Ազատյանին: Նրա աջ ոտքն ամբողջությամբ հոշոտված է եղել, արնահոսել է: Կիրակի օրվա վիրահատությունը հաջող է ընթացել:
«Բժիշկներն ասում են, որ մկանները հնարավոր է վերականգնվեն: Երջանիկ եմ, որ ամեն ինչ գոնե այսպես ավարտվեց: Սա այս պատմության հնարավոր լավագույն վերջաբանն էր»,- ասում է Արմեն Ազատյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմեն Ազատյանը կարողացել է փրկվել, քանի որ հասցրել է հարվածել շնաձկան գլխին ու ազատվել նրա երախից, հասել մինչեւ նավակը ու քանի որ կապի բոլոր միջոցները չեն կարողացել փրկարար ալիք որսալ, հոր հետ լողալով մոտեցել են ափին ու օգնություն խնդրել:
Ստորջրյա որսորդությամբ զբաղվող ամերիկաբնակ հայր ու որդի Արմեն եւ Գրիգոր Ազատյանները ենթարկվել են շնաձկան հարձակման Կալիֆորնիայի ափերի մոտ:
Հայրը` Արմենը, արդեն դուրս է եկել ջրից, երբ լսել է որդու աղաղակներն ու հասկացել եղելությունը: Սպիտակ շնաձուկն հարձակվել ու բռնել է Գրիգորի ոտքի փափուկ մասից, սակայն նրան հաջողվել է դուրս պրծնել շնաձկան բերանից, այլապես տղան կարող էր զրկվել ոտքից, այս մասին հայտնում է Daily News-ը:
Հայր ու որդի Ազատյանները որսորդությամբ են զբաղվում ստորջրյա աշխարհում, լուսանկարում ջրային բնությունը, ձկնատեսակներին, հենց լուսանկարելիս է Գրիգոր Ազատյանը նկատել շնաձկանը, չի հասցրել զգուշացնել հորը, երբ շնաձուկն արդեն բռնել է նրա ոտքից: Մինչ նրանից ազատվելը, սպիտակ շնաձուկն հասցրել է 3 անգամ կծել նրան` 2 անգամ ոտքից, 1 անգամ` գոտկատեղից ներքեւ: Գրիգորի աջ ոտքը ամբողջությամբ հոշոտված է եղել, արնահոսել է, տղան հասցրել է հարվածել շնաձկան գլխին ու ազատվել նրա երախից, հասել մինչեւ նավակը ու քանի որ կապի բոլոր միջոցները չեն կարողացել փրկարար ալիք որսալ, նրանք լողալով մոտեցել են ափին ու օգնություն խնդրել:
Գրիգոր Ազատյանն արդեն 2 անգամ վիրահատվել է, առջեւում նրան սպասվում է եւս մեկ վիրահատություն, սակայն հոր` Արմենի խոսքերով, ամենակարեւորը որդու ողջ լինելն է:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփն ու իր դիզայներական խումբն արդեն ավարտին են հասցրել Սպիտակ տան ամանորյա ձեւավորման աշխատանքները:
Այս տարի Սպիտակ տան ամեն մի սենյակ ձեւավորվել է նախորդին չնմանվող լուծումներով: Տոնածառների, փայլող խաղալիքների, լույսերի ու թանկարժեք դեկորների գունային համադրություններն ու փայլուն լուծումները նախագահական նստավայրը դարձրել են իրական հեքիաթի նմանվող մի վայր:
Առաջին տիկինն անձամբ վերահսկել ու մասնակցել է ձեւավորման աշխատանքներին:
Ամանորյա տոների բացման արարողության մեկնարկը տրվել է զարդարված Սպիտակ տանը ներայացված վալսով, Սպիտակ սրահում պարել են սպիտակազգեստ աղջիկները:
Սպիտակ տան ամենագլխավոր խորհրդանիշը` 5,5 մետրանոց տոնածառը տեղադրված է կապույտ սենյակում, զարդարման համար օգտագործվել են 300 փայլող գունդ, 18 հազար լույս ու 12 հազար խաղալիք:
Իսկ գլխավոր հյուրասիրությունը կլինի չհնացող խմորից պատրաստված Սպիտակ տան տորթե տարբերակը, որի պատրաստման համար 160 կգ խմոր է օգտագործվել, բացի այդ, պատրաստվել են ամանորյա 30 հազար թխվածքաբլիթներ: Մինչ Սուրբ ծննդյան տոներ, Սպիտակ տանը 100 միջոցառում կանցկացվի:
Իտալացի լրագրողները Մայդանի դիպուկահարների մասին հետաքննություն են իրականացրել:
«MATRIX» հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ է նկարահանել դիպուկահարների խոստովանություններով, որոնք 2014 թ. ձմռանը «Եվրոմայդան»-ում սպանում էին մարդկանց:
Ըստ ֆիլմի այդ դիպուկահարները եղել են Սաակաշվիլիի մարդիկ:
Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Վրաստանին այն բանի պատճառով, որ Թբիլիսիում բացված «Հայարտուն» կենտրոնում ցուցահանդեսին ներկայացրել էին նաև երիտասարդ ղարաբաղցի նկարիչների աշխատանքները: Սույն փաստը հիստերիայի մեջ է գցել Բաքվին, որտեղ զայրացած են, որ Վրաստանը թույլ է տալիս նման քայլ, որտեղ գովազդվում է ղարաբաղցի նկարիչների աշխատանքները:
«Վրաստանը, որը տուժած է անջատողականների կողմից, չպետք է թույլ տար նման ցուցահանդես», — նշում են ադրբեջանցիները:
Արձագանքելով Ադրբեջանի բողոքին` Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ նման ցուցահանդեսի անցկացումը կապ չունի Վրաստանի պետության դիրքորոշման հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրաժարական կտա այն ժամանակ, եթե ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն ապացուցի, որ նա արտասահմանյան գումարային հաշիվներ ունի: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ—ը:
«Եթե Թայիփ Էրդողանը մեկ դոլար ունի, ապա դա պետք է ապացուցվի: Եթե դա ապացուցվի, ես մեկ րոպե էլ չեմ մնա նախագահի պաշտոնում», — ասել է Էրդողանը` անդրադառնալով ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քլըչդարօղլուի այն հայտարարությանը, թե Էրդողանի մոտ շրջապատը միլիոնավոր դոլարներ ունի օֆշորային հաշիվներում:
«Ես հարցնում եմ այդ մարդուն, կա՞ն արդյոք ձեր մեղադրանքներն ապացուցող փաստաթղթեր: Եթե կան, հրապարակեք դրանք և ես կանեմ այն, ինչ անհրաժեշտ է… Եթե դուք դա չանեք, կխոսոտովանեք, որ զրպարտել եք և ներողություն կխնդրեք», — ասել է Էրդողանը:
Ի պատասխան այդ մեղադրանքին՝ Էրդողանը դիմել է դատարան և որպես փոխհատուցում պահանջել 1,5 միլիոն թուրքական լիրա (380 հազար դոլար):
«Եթե կարողանաք հաստատել, որ իմ փողերը արտասահմանյան որեւէ բանկում են պահվում, ապա ես հրաժարական կտամ նախագահի պաշտոնից», — ասել է Էրդողանը:
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության Ֆաթիհի շրջանի երիտթեւի առաջնորդ Թոլգայ Դեմիրի հայտարարությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանի գլխավորած կուսակցության երիտթեւի առաջնորդը հայտարարել է, թե երկար տարիներ մարդկությանը խաբել են, թե երկիրը կլոր է։ «Երկրի կլոր լինելու մասին պնդումները մասոնների հորինածն են։ Երկիրն իրականում տափակ է։ Իսկ ՆԱՍԱ-ի կողմից տիեզերքից արված լուսանկարները ֆոտոշոփ են։ Մենք ուսումնասիրել ենք բազմաթիվ լուսանկարներ, որոնց արդյունքում համոզվել ենք»,-ասել է Թոլգայ Դեմիրը։
Նա նաեւ պնդել է, թե իրականում արեւը չի պտտվում երկրի շուրջ, այլ այն արեւելքից արեւմուտք է շարժվում, ինչը մայրամուտի եւ արեւածագի տպավորություն է ստեղծում։ Ըստ Թոլգայ Դեմիրի աստղագետները կեղծ փաստեր են բերում, թե տիեզերքում միլիարդավոր աստղեր կան, որպեսզի մարդուն որպես փոշու հատիկ ներկայացնեն ու մարդն իրեն ոչնչություն զգա այդ հսկա տիեզերքի մեջ։
Թոլգայ Դեմիրի այս «հայտնագործությունը» Թուրքիայում մեծ արձագանք է գտել։
Սոցկայքերում նրա ասածները ուրախության ու զվարճանքի թեմաներ են դարձել։
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի 2016 թվականի այցերին նվիրված լույս են տեսել հատուկ փոստային նամականիշներ:
Նամականիշների շարքում հատուկ տեղ է զբաղեցրելՀայաստան կատարած պատմական այցի վերաբերյալ թողարկված նմուշը:
Նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս պապը, իսկ նրա թիկունքին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է:
Վատիկանի պաշտոնական կայքում նշվում է, որ նամականիշի հեղինակը Դանիելա Լոնգոն է, ով պատկերել է Ծիծեռնակաբերդում Հռոմի պապի աղոթքի պահը:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապ 2016 թվականի հունիսի 25-ին այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, որտեղ նա հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում Սրբազան Քահանայապետը գրել էր. «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»:
Եվրոպական հանձնաժողովի առևտրի հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնական կայքում՝ շուկաների հետ աշխատելու տեղեկատվական բազայում նախազգուշացում է հրապարակվել՝ ուղղված ԵՄ անդամ երկրների ընկերություններին:
ԵՄ երկրներից մասնավոր և իրավաբանական անձինք նախազգուշացվում են ԼՂ տարածքում առևտրային գործունեություն ծավալելու հետևանքների մասին. գրում է ադրբեջանական haqqin.az-ը:
«Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում առևտրային գործունեություն ծավալելու դեպքում եվրոպական ընկերությունները կենթարկվեն քաղաքացիական և քրեական պատասխանատվության: Նման գործողությունների հետևանքով գործարարներին քրեական հետապնդում է սպառնում, ինչպես նաև Ադրբեջան մուտք գործելու արգելք», – ասված է հաղորդագրության մեջ:
Հեղինակավոր Forbes հանդեսը ծավալուն հոդված է հրապարակել Kerbedanz բրենդի մասին, որը զբաղվում է թանկարժեք ժամացույցների արտադրությամբ և վաճառքով։
Ամսագիրը Kerbedanz-ը ներկայացրել է որպես շվեյցարական ընկերություն, ինչը հասկանալի է, քանի որ ընկերությունը հիմնված է Շվեյցարիայում։ Սակայն գաղտնիք չէ, որ Kerbedanz-ը ասոցացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ և արտահայտում է նրա ազգանունը։
Հրապարակման առիթը եղել է Նյու Յորքի Opera Gallery-ում կազմակերված միջոցառումը, որի ժամանակ Kerbedanz-ի մարքեթինգի գծով տնօրեն Գալուստ Զորիկը ցուցադրել է իրենց նորույթներից մի քանիսը։
Forbes-ը գրում է, որ 2008 թվականին հիմնադրված այս ընկերությունը տարեկան թողարկում է մինչև 100 հատ տղամարդու և կանանց ինքնատիպ ժամացույցներ, որոնցից շատերի գները արտահայտվում են յոթանիշ թվերով (մի քանի մլն դոլար)։ Kerbedanz-ը մասնագիտանում է ժամացույցների արտաքին տեսքի վրա, դիզայնն արվում է մշակութային, էթնիկական և պատմական մոտիվներով։ Գալուստ Զորիկը Forbes-ի հետ զրույցում ասել է, որ իրենց յուրաքանչյուր ժամացույց «կատարյալ միկրոմեխանիկական արտահայտչամիջոց է»։ «Ժամացույցը սեփական աչքով տեսնելուց հետո դժվար է չհամաձայնել այս պնդման հետ», – գրում է Forbes-ը։
Մեխանիզմների մեծ մասը գնվում է և մշակվում՝ ժամացույցի կորպուսին և դիզայնին համապատասխանեցնելու նպատակով։ Միևնույն ժամանակ չի կարելի ասել, որ մեխանիզմները հնացած են կամ պարզունակ։ Որոշ մեխանիզմներ (այդ թվում՝ սեփական) ծայրահեղ բարդ են և նորարարական։
Opera Gallery-ում ներկայացված նոր ժամացույցներից է “Tribute to the United States of America”-ն, որին ուշադրություն է դարձրել Forbes-ը։ Զորիկի խոսքերով, այն պատրաստվել է ի պատիվ «ազատ ձեռներության երկրի»։ Forbes-ի գնահատամամբ, այդ ժամացույցը արվեստի և ժամագործի վարպետության կատարյալ նմուշ է։
Ժամացույցի դիմերեսը պատկերված է գլոբուսի տեսքով, որի կենտրոնում դեղին ոսկուց պատրաստված ԱՄՆ-ն է, իսկ 12-ի տեղում՝ արծիվ (նույնպես դեղին ոսկուց)։ Թվերի փոխարեն հորիզոնի կողմերն են (տես գլխավոր նկարը)։
Դիմերեսի արտաքին մասը պատրաստված է 18 կարատ սպիտակ ոսկուց, որի վրա փորագրված են ԱՄՆ 4 նախագահների անունները՝ Ջորջ Վաշինգտոն, Թոմաս Ջեֆերսոն, Թեոդոր Ռուզվելտ և Աբրահամ Լինքոլն։ Դա պատահական չէ, որովհետև ետևի մասում փորագրված է այդ 4 նախագահների ժայռապատկերը Ռաշմորում (ԱՄՆ, Հարավային Դակոտա)։
Ժամացույցը հագեցած է Caliber KRB-03 ավտոմատ մեխանիզմով։ Թողարկման քանակը սահմանափակ է՝ ընդամենը 50 հատ (ԱՄՆ նահանգների թվով)։.
Forbes-ի աչքից չի վրիպել նաև “Maximus” կոչվող ժամացույցը, որը ամենամեծ տուրբիլյոն մեխանիզմն ունեցող ձեռքի ժամացույցն է։ Մեխանիզմը բաղկացած է 415 կոմպոնենտներից։ Տուրբիլյոնի «վանդակը» պատրաստված է տիտանից և բաղկացած է 73 կոմպոնենտներից՝ կշռելով ընդամենը 1.35 գրամ։ “Maximus”-ը թողարկվել է 99 օրինակով։
b4b.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.