29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Միխայիլ Սաակաշվիլիի համախոհների եւ իրավապահների միջեւ բախումներ են տեղի ունեցել։ Սաակաշվիլիին տեղափոխող մեքենան շարունակում է արգելափակված մնալ, հայտնում է «112 Ուկրաինան»։
Այն բանից հետո, երբ իրավիճակը սրվել էր, իրավապահներն արցունքաբեր գազ էին կիրառել, որից հետո իրավիճակը հաջողվել էր կայունացնել։
«Հիմա իրադրությունը նորից սրվել է։ Մոտ կես ժամ իրավիճակը կայուն էր, հանգստություն էր պահպանվում։ Բայց բառացիորեն մի քանի րոպե առաջ ուժայինները ցրել են մարդկանց ամբոխը, որպեսզի բուֆերային գոտի կազմեն։ Դրանից հետո Սաակաշվիլիի համախոհներն ակտիվ գործողությունների էին անցել, սկսվել էին բախումները։ Իրավապահները հատուկ միջոցներ են օգտագործել, հավանաբար դա արցունքաբեր գազ էր։ Իրադրությունը մի փոքր հանդարտվել է։ Բողոքի ակցիան առաջնորդող մարդիկ կոչ են անում հանդարտություն պահպանել եւ կոնֆլիկտի չգնալ։ Այստեղ են Կարմիր խաչի ներկայացուցիչները։ Մեքենան, որի մեջ գտնվում է Սաակաշվիլին, բաց չեն թողնում, այն շրջապատել են Ազգային գվարդիայի եւ Ազգային ոստիկանության ուժերը»,– փոխանցում է հեռուստաալիքի թղթակիցը։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բարձրացել էր իր բնակարանի շենքի տանիք և սպառնում էր ինքնասպանություն գործել , եթե իրավապահ մարմինները անհապաղ չհեռանան իր բնակարանից: Նշենք , որ վերջիններս Սաակաշվիլիի բնակարանում խուզարկում են անցկացնում :
Այս պահին Սաակաշվիլիի բնակարանում են , ոչ միայն բժիշկներ, այլ նաև փրկարարները, որոնք արդեն տանիքից իջեցրել էն Վրաստանի նախկին նախագահին:
Կանադայի դաշնային պաշտոնյաները վերսկսել են կառավարության տարհանման պլանի նախապատրաստումը՝ Սառը պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ մայրաքաղաքին հասցվելիք հնարավոր միջուկային հարվածի դեպքում։ Այս մասին հայտնում է CBC News-ը։
Հաղորդվում է, որ նման գործողությունների հրահրել է միջազգային լարվածության բարձր մակարդակը, այդ թվում կապված Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի հետ։ Միջուկային հարվածի դեպքում կառավարությունը կտեղափոխվի Օտտավայից գաղտնի ռազմաբազաներ։ Փաստաթղթերում դրանք անվանվում են «Ալֆա» և «Բրավո»։
ՊՆ-ի հետ համաձայնագրի նախագիծը նախապատրաստվել է Կանադայի վարչապետի գրասենյակում դեռևս մեկ տարի առաջ։ Այն թույլ է տվել քաղաքացիական պաշտոնյաների համար բացել երկու ռազմաբազաների պաշտպանված բունկերները։
Գերմանիայի իրավապահ մարմինները ստուգում են Կարո Մուրատին ու Արթուր Աբրահամին` արդյո՞ք նրանք կապ ունեն մաֆիայի հետ։ Այդ մասին հայտնում են MDR Thuringen ու Thuringer Allgemeine գերմանական պարբերականները։
Կասկածներ կան, որ Կարո Մուրատը մասնակցել է երկու հայկական խմբավորումների փոխհրաձգությանը Էրֆուրտ քաղաքում երեք տարի առաջ։ Մուրատը հերքում է դա` հայտնելով որ այդ գիշեր Բեռլինում է եղել։
«Նրա անունով գրանցված սև «Մերսեդեսը» նկատել են փոխհրաձգության վայրում գիշերը։ Իսկ տեսախցիկը փոխհրաձգության վայրում ֆիքսել է կեպկայով ու մուգ պայուսակով մարդու։ Կարո Մուրատի եղբայրը`Կոկոն, պնդում է, որ այդ մարդը հենց ինքն է եղել, ոչ թե Կարոն», – գրում է MDR Thuringen պարբերականը։
Կարո Մուրատի մենեջերը պարբերականի խմբագրություն նամակ է ուղարկել, որում պահանջել է «դադարեցնել սուտ տեղեկություններ տարածելը» ու այլևս չգրել այդ մասին։ Նա պատասխանել է հեռախոսազանգին ու կրկնել է, որ փոխհրաձգության հետ ոչ մի կապ չունի։
Ուսումնասիրվում են նաև մեկ այլ հայտնի բռնցքամարտիկի` Արթուր Աբրահամի կապերը։ 2017 թվականի ապրիլին Ռոբին Կրասնևիչի նկատմամբ Էրֆուրտում հաղթանակ տանելուց հետո, նա որոշել է հաղթանակը տոնել քաղաքի ռեստորաններից մեկում։ Մուտքի մոտ նա խոսել է եղբայրներ Գևորգի ու Արամի հետ։ Նրանք երկուսն էլ հարցաքննվում են` փոխհրաձգությանը մասնակցելու համար։ Իսկ Արամին նաև կասկածում են Իտալիայից կեղծ դրամ տեղափոխելու մեջ, նշում է MDR։
Իրավապահ մարմիները մի քանի ամսվա ընթացքում լսել են Արամ. Ա.–ի հեռախոսը, այդ հեռախոսից օգտվել է օգտատեր Ալեքսանդր Աբրահամը (Արթուրի եղբայրը, որը նույնպես բռնցքամարտիկ է)։ Նրա անվան կից նշում կա` Աբրահամների ընտանեկան բիզնեսի անունը` Abraham-Boxsport։ Գևորգի հեռախոսում նույնպես Ալեքսանդր անունով համար կա` առանց ազգանվան, սակայն նույն նշումով։
MRD Thuringen պարբերականը հարցում է ուղարկել Արթուր Աբրահամին։ Նա ու նրա փաստաբանները հրաժարվել են մեկնաբանություններից։
Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շահերը ակտիվ կերպով պաշտպանող Ելենա Մազուրը մարզական-առողջական կենտրոնի անվան տակ հասարակաց տուն է նախաձեռնել: Այդ մասին լրագրողներն իմացել են սեփական հետաքննության ընթացքում:
Ելենա Մազուրի անունով երկու ընկերություն է գրանցված՝ երկուսն էլ միևնույն հասցեում: Սակայն երբ լրագրողները ժամանեցին այնտեղ, ոչինչ չհայտնաբերվեց սովորական հասարակաց տնից բացի, որտեղ մատուցվող ծառայությունների արժեքը կազմում է երկու հազար ռուբլի մեկ ժամի համար: Աշխատողներից մեկը պատմել է, որ այնտեղ մշտապես աշխատում են հինգից վեց աղջիկներ:
Ավելի վաղ տարածվել էր, որ Ելենա Մազուրը զբաղվում է սև կախարդությամբ, ինչի հետևանքով շատերը լրջորեն համարում են, որ Ջիգարխանյանի և իր կնոջ բաժանմանը այլկողմնային ուժեր են միջամտել:
«Կոնկորդ» լեգենդար օդանավի «ժառանգը» կկատարի իր առաջին թռիչքը 2025 թ.–ին։
Boom Supersonic ընկերությունը մշակում է գերձայնային ուղևորատար ինքնաթիռ, որը կարող է 55 ուղևորի Լոնդոնից Նյու Յորք տեղափոխել 3 ժամում, գրում է life.ru–ն` հղում անելով Daily Mail–ին։ Ընկերության ներկայացուցիչների խոսքերով, ինքնաթիռի նախատիպը, որն ի վիճակի կլինի թռչել 2330 կմ/ժ արագությամբ, նախատեսվում է փորձարկել արդեն 2018 թ.–ին։
Միաժամանակ, ընկերության մասնագետները նախատաեսում են, որ ինքնաթիռի առավելագույն արագությունը կարող է հասնել 2800 կմ/ժ–ի, ինչի շնորհիվ նոր ինքնաթիռն անգամ ավելի արագ կլինի, քան «Կոնկորդը»։ Փոքր ինքնաթիռը Նյու Յորքից Լոնդոն կհասնի առնվազն 3 ժամ 15 րոպեում։ Boom Supersonic ընկերության հիմնադիր Բլեյք Շոլը նշել է, որ ընկերությունն արդեն 76 նման ինքնաթիռի պատվեր է ստացել։
Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նոյեմբերի 28-ին կայացրած որոշմանը, որով չեղարկվում էր Հայոց ցեղասպանությունը ժխտած թուրք գործիչների դեմ շվեյցարական դատարանի դատավճիռը:
Անկարան ՄԻԵԴ-ի այս որոշման վերաբերյալ հրապարակել է հայտարարություն, որում այն որակել է իրավական կարևոր դիրքորոշում, որը հիմնված է ժողովրդավարության և իրավական սկզբունքների վրա: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջ»-ը:
Հայտարարության մեջ նշվում է որ ՄԻԵԴ-ը, արձանագրելով շվեյցարական դատարանի կողմից ցեղասպանությունը ժխտելու մեղադրանքով դատապարտված թուրք գործիչների խոսքի իրավունքի խախտումը, հզոր իրավական դիրքորոշում է ցուցադրել բոլոր այն գործողությունների նկատմամբ, որոնք պարտադրում են «ցեղասպանության պնդումներ»-ը ընդունել որպես ճշմարտություն:
Հայտարարության մեջ ասվում է. «ՄԻԵԴ-ի որոշմամբ մեկ անգամ ևս արձանագրվեց, որ 1915 թվականի դեպքերի քննարկումը օրինականորեն մնում է խոսքի ազատության սահմաններում, և 1915-ի դեպքերի ու Հոլոքոստի միջև կան պատմական և իրավական տարբերություններ։ Այս դրույթները ձևավորված էին արդեն 2015-ին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կայացրած բեկանման որոշմամբ։ Այդպիսով, հաստատվեցին նաև 1915-ի դեպքերի նկատմամբ մեր պետության իրավացի փաստարկները, որոնք ունեն իրավական հիմքեր»։
Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հաստատել է ՌԴ 19-ամյա քաղաքացի Տատյանա Չեխրանովայի մահվան փաստը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Դիվանագետները հրաժարվել են մեկնաբանել աղջկա մահվան հնարավոր պատճառները մինչև բոլոր փորձաքննությունների պատասխանները թուրքական կողմից ստանալը:
Գլխավոր հյուպատոսությունը ցույց է տվել անհրաժեշտ ողջ օգնությունը մարմինը հայրենիք վերադարձնելու գործում:
Չեխրանովան‚ ով ապրել էր Սանկտ Պետերբուրգում և սովորել քոլեջում բուժքույրի մասնագիտությամբ‚ 2017թ-ի ամառը ակադեմիական հանգիստ էր վերցրել և գնացել Ստամբուլ իբրև թե խաղատանն աշխատելու:
Որոշ ժամանակ անց աղջիկը ծանոթացել էր 28-ամյա գործարարի հետ և սիրահարվել նրան: Նոյեմբերի 18-ին նա Ռուսաստանի բարեկամներին հայտնել էր‚ որ պատրաստվում է Իբրահիմի հետ սարեր բարձրանալ և դրանից հետո կապ չի պահպանել այլևս նրանց հետ:
«Գալիք տարում լարվածությունը երկու գոտիներում կարող է վերածվել պատերազմի»,- նախազգուշացնում է նախկին դեսպան եւ շվեյցարական Le Temps-ի թղթակից Ֆրանսուա Նորդմանը:
«Աշխարհաքաղաքական իրավիճակը չի դադարում վատթարանալ, թեեւ բնակչությունը դա լիովին չի ընկալում: Հատկապես անհանգստություն են առաջացնում լարվածության երկու օջախները՝ Կորեական թերակղզին եւ Մերձավոր Արեւելքը»,- ասվում է հոդվածում:
«Ըստ Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի զինաթափման եւ միջուկային զենքի չտարածման ծրագրի ղեկավար Մարկ Ֆիցպատրիկի՝ հավանականությունը, որ 2018թ.-ին Հյուսիսային Կորեայի մասնակցությամբ պատերազմ կսկսվի, կազմում է 50 տոկոս: Քիչ հավանական է, որ ամերիկյան եւ չինական ճնշմամբ Հյուսիսային Կորեան հրաժարվի իր միջուկային փորձարկումներից եւ բալիստիկ հրթիռները գործարկելու ծրագրերից»,-փոխանցում է թղթակիցը:
«Հնարավո՞ր է պատկերացնել, որ նման պայմաններում նախագահ Թրամփը կարձագանքի այնպես, ինչպես խոստացել էր՝ սպառնալով Փխենյանին «կրակով եւ զայրույթով»»:
Դիվանագետն ընդունում է, որ սպառնալիքների փոխանակությունը կարելի է դասել հոգեբանական պատերազմների շարքին: «Գարնանը հայտնի կդառնա՝ արդյոք Հյուսիսային Կորեան կհրաժարվի իր սադրանքներից: Եթե ոչ, ապա ինչպիսի՞ն է լինելու միջազգային հանրության համապատասխան արձագանքը նման գործողությունների դեպքում. ինչպե՞ս պատասխան տալ առանց Հյուսիսային Կորեայի հետ պատերազմ սկսելու ռիսկի»,- խորհում է հոդվածագիրը:
«Ասիայի մյուս ծայրում ռազմատենչ հռետորական էսկալացիայով են զբաղված Իրանը եւ Սաուդյան Արաբիան: Ի դեպ, նրանք հավասար պայմաններում չեն խաղում: Էր-Ռիադն անհանգստացած է ԻՊ-ի անկման հետեւանքով իրանական առաջընթացով: Իրանի ազդեցությունը տարածվում է իրաքյան Քուրդիստանի, սիրիական Քուրդիստանի եւ նույնիսկ Թուրքիայի վրա»,- նշում է Նորդմանը:
«Սաուդյան Արաբիայի վրա հրթիռների արձակումը, որը վերագրվում է Եմենում Իրանի դաշնակիցներին, թագաժառանգ Մուհամեդ Բեն Սալմանի մանեւրները՝ կապված գահին տիրելու պահանջների եւ թագավորությունն արդիականացնելու հետ, լարվածությունը Լիբանանի շուրջ, հիմք են ստեղծում երկրորդ ճակատի բացման համար: Սակայն Լիբանանում բնակչությունը թշնամաբար է վերաբերվում Սաուդյան Արաբիայի միջամտությանը եւ հավատարիմ է վարչապետին, իսկ Ֆրանսիայի եւ Չինաստանի դիվանագիտական միջնորդությունը կարողացավ հանգցնել այդ կրակը: Այնուամենայնիվ, մրցակցությունը Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ շարունակում է աճել»,- գրում է հոդվածի հեղինակը:
«Այսպիսով, 2018թ.-ին հանգիստ չի լինի, իսկ պատերազմի ռիսկը շարունակում է բարձր մնալ»,- եզրափակում է Նորդմանը:
Աղբյուր՝ Le Temps
Երեկ Մինսկում, ՀԱՊԿ նիստի ընթացքում, մասնակից երկրների ղեկավարների կողմից հայտարարություն է ընդունվել ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ, որով ՀԱՊԿ անդամ երկրներն իրենց աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին:
Ընդունած հայտարարությունով ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
Հայտարարությունում ասվում է նաեւ, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ենթակա են կատարման:
«Հաստատելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հայտնում ենք աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ՝ միջազգային նորմերի եւ իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաեւ Հելսինկյան ակտի հիման վրա, որոնք վերաբերում են ուժի կիրառմանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:
Հանդես ենք գալիս 2016-2017 թվականներին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման օգտին»,-ասվում է հայտարարությունում:
Երկրպագուները մեղադրել են Ալլա Պուգաչովային երկերեսանիության մեջ, քանի որ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկիի հուղարկավորությունից հետո նա որոշել է հրապարակել Instagram-ում լուսանկար՝ իր ընկերուհու ծննդյան օրվա տոնակատարությունից։ Պրիմադոննան երկրպագուների կողմից արժանացել է հանդիմանությունների։
Մեկնաբանություններում նրան հարցրել են, թե ինչպե՞ս կարելի է առավոտյան սգալ երգչի մահը, իսկ երեկոյան պարել և փայլուն կոստյումով լուսանկար հրապարակել։ Երկրպագուները նման վարքն անվանել են անպատշաճ և կեղծավոր։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.