29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ժխտում է Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանության փաստը, չի կարող դասեր տալ Իսրայելին: Այս մասին հայտարարել է Իսրայելի Yesh Atid կուսակցության ղեկավար Յաիր Լապիդն` անդրադառնալով Էրդողանի` «Իսրայելն ահաբեկչական պետություն է» հայտարարությանը: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելն անվանում է «ահաբեկչական պետություն, որը սպանում է երեխաներին»:
Մարդը, ով հերքում է Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանդը, մեզ դասեր տալու իրավունք չունի»,- twitter-ի իր էջում գրել է Լապիդը:
Հիշեցնենք, որ քաղաքական գործիչն ամիսներ առաջ դիմել էր Իսրայելի ղեկավարությանը՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովին փոխգնդապետի կոչում են տվել: Դրա ամեն բարձրացող կոչումը մեր ամոթն է ու մեր Գուրգենի ավելացող վրեժի ծարավը:
Չնայած նրան, որ Սաֆարովը ծառայում է առաջնագծի զորամասերից մեկում նրա անվտանգությունը ավելի խիստ ռեժիմով է ապահովվում , քան օրինակ երկրի նախագահինը:
Սակայն գալու է այն օրը , երբ սա պատասխան է տալու իր հանցագործության համար: Միակ սրտի մխիթարանքը մնում է այն, որ ավելի լավ է հնչում ՝ սատկել է գեներալ Սաֆարովը, քան ՝ սատկել է փոխգնդապետ Սաֆարովը:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին, ինչպես նաեւ Հայ եւ վրաց եկեղեցիների առաջնորդներին կոչ է անում Ջավախքում հյուպատոսություն բացել, հայա եկեղեցու տեղի կառույցին վերապահել թեմի կարգավիճակ:
Կոչ-հայտարարությունում ասվում է.
«- Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին,
— Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին,
— Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իլիա Բ-ին,
— Հայ եւ վրաց ժողովուրդներին,
Ջավախահայության ազգային, մշակութային, կրոնական եւ հասարակական իրավունքների իրականացման ճանապարհին երբեմն տեղի են ունենում չսպասված եւ անընդունելի այնպիսի երեւույթներ որոնց հետեւանքով առաջացած լարվածությունը անհարիր է երկու բարեկամ ժողովուրդների հարաբերություններին: Իսկ վերջերս, դժբախտաբար, է’լ ավելի թափ ստացան նման երեւույթները:
Եվրոպայի Հայերի Համագումարը վկայակոչելով՝ հայ եւ վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, սույն կոչով դիմում է երկու երկրների իշխանություններին, հոգեւոր առաջնորդներին եւ հասարակական գործիչներին՝ ի խնդիր երկու հարեւան պետությունների եւ ժողովուրրդների բարօրության, համերաշխության եւ զարգացման, իրենց համատեղ, խոհեմ եւ ողջամիտ քաղաքականությամբ եւ մոտեցումներով կարեւորելով ազգային, մշակութային, կրոնական եւ կենցաղային բնույթի բոլոր հարցերը, համատեղ քննարկումներով եւ բարեկամական մթնոլորտում հետապնդեն խելամիտ եւ արդար լուծումներ՝ կանխելով անխոհեմ, երբեմն սադրիչ ու անգիտակցության ֆոնի վրա զարգացող իրադարձություններին, որոնք կարող են վնասել ոչ միայն ջավախահայության, այլ նաեւ վրաց եւ հայ ժողովուրդների եւ՛ սեփական եւ՛ ընդհանուր շահերը:
Հարկ չկա հիշեցնելու, որ ջավախահայությունը տասնամյակներ շարունակ ենթարկվել է տարբեր բնույթի խտրականությունների:
Փաստ է նաեւ, որ ազգային, մշակութային եւ կրոնական գետնի վրա ի գործ դրված խտրականությունների քաղաքականությունը ցանկացած երկրում սաղմնավորում է անհանդուրժողականության եւ ճնշումների ենթարկված կողմի հակազդեցությունը, որ հարցի տրամաբանական լուծում չստանալու դեպքում վերածվում է խոր դժգոհության եւ բարձրացնում անկանխատեսելի բողոքի ալիք:
Նկատի ունենալով, որ ջավախահայությունը նաեւ զերծ չի մնացել նման խտրականություններից եւ հեռու է պահվել զարգացման համաչափ ընթացքից, չի ստացել տնտեսության համար զարգացման երաշխիքներ, անտեսվել է նրա ազգային փոքրամասնություններին վերապահված կրթամշակութային, կրոնական եւ հասարակական իրավունքները, եւ վրացական հերթական իշխանությունները, իհարկե, որոշակի տարբերությամբ, վարել են այնպիսի խնդրահարույց քաղաքականություն, որի հետեւանքով սահուն կերպով եւ գնացքի արագությամբ Ջավախք է ներթափանցում թուրք-ադրբեջանական տարրը, որը մոտ ապագայում կարող է կործանարար լինել հայության եւ հեռանկարում վրաց ժողովրդի համար:
Ուստիեւ, իրավիճակը պահանջում է մոտեցումների եւ ստեղծված խնդիրների ընկալման հեռանկարային փոփոխություն:
Անհրաժեշտ է կարճաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունների ծրագիր: Հարկավոր է բարեփոխել ջավախահայության կրթական եւ եկեղեցական համակարգը: Եկեղեցական, մշակութային եւ պատմական հուշարձանների խնդիրը անհրաժեշտ է լուծել բացառապես բանակցությունների միջոցով եւ կրոնապետների անմիջական մասնակցությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության եւ հարաբերությունների ամրապնդման:
Ջավախահայությունը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ, կամ ապրել անսահման աղքատության մեջ իր զավակների ու թոռների համար անհեռանկար մի երկրում, կամ թողնել հարազատ տունն ու երկիրը եւ բռնել արտագաղթի ճամբան: Իհարկե սա կախված է նրանից թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները, կրոնական եւ քաղաքական ղեկավարները եւ սփյուռքահայությունը ընդհանրապես, որքանով հեռատես մոտեցում կցուցաբերեն ջավախահայության արդար իրավունքների նկատմամբ:
Ջավախքի հայությունը ամուր կերպով պիտի մնա ու ապրի իր հարազատ բնօրրանում, սակայն դրա համար անհրաժեշտ է Ջավախքի տնտեսության զարգացման համար հեռանկարային եւ իրագործելի ծրագիր եւ ֆինանսական ներդրումներ: Համոզված ենք, որ ՀՀ-ի եւ Վրաստանի իշխանությունների կողմից քաղաքական կամքի դրսեւորման եւ փոխըմբռնման ու բարի դրացիական մթնոլորտի առկայության պարագայում հնարավոր կլինի, համատեղ ջանքերով, Ջավախքի համար մշակել կենսական մի ծրագիր, որին իր անմնացորդ օժանդակությունը կցուցաբերի նաեւ հայկական Սփյուռքը:
Վրաստանը արդեն վաղուց հայտարարել է իր եվրոպական քաղաքականության ուղեգիծը եւ հավաստում է, որ հանձնառու կմնա այն քաղաքակրթությանը որով առաջնորդվում է Եվրոպան: Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ նոյեմբերին կնքված շրջանային պայմանագիրը եւս հավաստում է այն, որ Հայաստանը նաեւ ունի նույն հեռանկարը, ուստի երկու երկրները այսուհետ ավելի ազատ եւ ձեռնբաց կարող են հետապնդել իրենց հետաքրքրող համատեղ շահերը:
Եվրոպայի Հայերի Համագումարը, հիմք ընդունելով երկու բարեկամ եւ եղբայր ժողովուրդների բարօրությունն ու երջանկությունը, Վրաստանի իշխանություններին կոչ է անում Ջավախքի հայության զարգացման եւ ազգային ու մարդկային իրավունքների ապահովման համար ցուցաբերել ժողովրդավարական եւ ազատ երկրին հարիր քաղաքականություն եւ այդ առթիվ ձեռնարկել գործնական քայլեր:
Հայաստանի իշխանությանը կոչ է անում Ջավախքի նկատմամբ ցուցաբերել ավելի լուրջ մոտեցում եւ աջակցություն: Վրաստանում դիվանագիտական ներկայացուցչություն նշանակելիս հաշվի առնել տարածաշրջանի կարեւորությունը, լարվածությունն ու բարդ խնդիրները եւ Ջավախքում ապահովել հյուպատոսական ներկայացուցչություն:
Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իլիա Բ-ից ակնկալում ենք եղբայրական ոգով վերաբերվել Հայ եկեղեցու զավակներին եւ թույլ չտալ վրաց հասարակության սրտում բույն դնի այլատյացությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից ակնկալում ենք Ջավախքին վերապահել թեմի կարգավիճակ, որպեսզի շեշտադրվի համայնքի կարեւորությունը եւ ապահովի նրա ազատ, անկաշկանդ ու համակողմանի զարգացումը՝ զերծ ազգամիջյան տարաբնույթ լարվածություններից:
Համայն հայությանը, հատկապես ջավախահայությանը եւ վրաց ժողովրդին կոչ ենք անում լինել համերաշխ եւ աչալուրջ՝ ընթացք չտալ արտաքին ցանկացած երրորդ կողմի սադրանքներին, որոնք կարող են վտանգել հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու պետական գերիշխանությունը»:
Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին հայկական պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի Հայ դատի հանձնախումբը նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական գերեզմանոցի ոչնչացման 12-րդ տարելիցի նախաշեմին: Հայտարարության մեջ նշվում է, որ 2005թ. դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները սկսել են ներկայումս Ադրբեջանի տարածքում գտնվող հին հայկական Ջուղա քաղաքի գերեզմանատան վերջնական ոչնչացման գործընթացը: Նշվում է, որ այդ ամենի հետևանքով ադրբեջանցիների կողմից ոչնչացվել է 10 հազար խաչքար: Կանադայի Հայ դատի հանձնախումբը հիշեցրել է, որ հայկական խաչքարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում:
Կանադայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքրյանը նշել է, որ հայկական հուշարձանները յուրահատուկ ճարտարապետական արժեք են, և միջազգային հանրությունը պետք է տեղյակ լինի Ադրբեջանի կողմից դրանց ոչնչացման քաղաքականությանը: Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ժխտել այդ հանցագործությունը և խթանում են հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:
Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա` նրանց կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը վերջ դնելու համար:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես Է եկել Տերունական աղոթքը փոխելու օգտին:
Այս մասին հայտնել Է Daily Mail-ը:
Քահանայապետի կարծիքով՝ ելնելով աղոթքի անգլերեն եւ մի շարք այլ լեզուներով թարգմանությունից՝ կարելի կարծել, թե «Աստված ընտրում Է՝ փորձության ենթարկել մեզ, թե՝ ոչ»:
«Դա լավ թարգմանություն չԷ, որովհետեւ ակնարկում Է, որ Աստված դրդում Է գայթակղության»,- հայտարարել Է Հռոմի պապը: Ֆրանցիսկոս պապը հիշեցրել Է, որ Ֆրանսիայում արդեն փոխել են աղոթքի տեքստը, որն այժմ ասում Է «թույլ մի՛ տուր մեզ փորձության ենթարկվել»:
Այդ թարգմանության մեջ, նշել Է քահանայապետը, գայթակղության ամբողջ մեղքն ընկած Է մարդու վրա: «Հայր մեր» աղոթքը, Ավետարանի համաձայն, իր աշակերտներին տվել Է Հիսուս Քրիստոսն ի պատասխան նրանց՝ աղոթք սովորեցնելու խնդրանքի: Բնագրի լեզվում աղոթքը կորստի Է մատնվել, եւ պահպանված տեքստերից ամենահները գրված են հին հունական կոյնեով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը կառուցել են այս երկիրը, հիմնվելով առաջին հերթին Աստվածաշնչի արժեքների վրա, եւ այսօր ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն ստանձնի պաշտպանելու քրիստոնյաներին, հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար կոնգրեսական Էդ Ռոյսը.
«Այսօր, երբ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների վրա հարձակվում են, նրանց դուրս են հանում տներից, խոշտանգում, բռնաբարում, սպանում հավատքի համար, մենք պարտավոր ենք դադարեցնել այդ ամենը»:
Ելույթ ունենալով Վաշինգտոնում անցած Կրոնական ազատության միջազգային համաժողովում, ԱՄՆ-ի ազդեցիկ կոնգրեսականն ընդգծել է, որ այսօր Միացյալ Նահանգներն աշխարհի պատմության մեջ հզորագույն պետությունն է, ինչը հատուկ պատասխանատվություն է նախատեսում.
«Հաշվի առնելով մեր ամբողջ դիվանագիտական թափը, մեր ամբողջ հզորությունը, եթե մեզ չհաջողվի վերջ դնել քրիստոնյաների հալածանքներին, ուրեմն մենք բավարար չենք ջանում»:
Էդ Ռոյսը նշեց, որ վերջին շրջանում այցելել է Իրաքում քրիստոնեական եկեղեցիներ, հանդիպել տեղի քրիստոնյա բնակչության հետ, ինչպես նաեւ՝ Հայաստանում հանդիպել է Մերձավոր Արեւելքից գաղթած քրիստոնյաներին.
«Պատճառներից մեկը, որ մենք աջակցում ենք ու շարունակելու ենք աջակցել Հայաստանին այն է, որ Հայաստանն ապաստան է տվել բազմաթիվ քրիստոնյա փախստականների»:
«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում Էդ Ռոյսը նշեց, որ Միացյալ Նահանգները նախատեսում է Նինվեի հովտում պայմաններ ստեղծել, որպեսզի Իրաքի քրիստոնյա բնակչությունը վերադառնա հայրենի հող, սակայն այս պահին Իրաքի եւ Սիրիայի քրիստոնյաներից շատերը դեռեւս ապաստանի կարիքն ունեն.
«Մենք խորը հարգանք ենք տածում եւ բարձր ենք գնահատում Հայաստանի դերը քրիստոնեությունը պաշտպանելու եւ քրիստոնյաներին ապաստան տալու գործում»:
Հիշեցնենք, ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ եւ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ փորձում են Հայաստանի համար հավելյալ ամերիկյան օգնություն ապահովել, որն այնուհետեւ կտրամադրվի Հայաստանում ապաստան գտած Իրաքի եւ Սիրիայի հայերին:
Դեկտեմբերի 7-ին հայ երիտասարդների խումբն Ախալքալաքի կենտրոնում «Մեզ հանգիստ թողեք» խորագրով բողոքի ակցիա է կազմակերպել:
Ինչպես հաղորդում է jnews.ge-ն` Ախալքալաքի կենտրոնում էին հավաքել քաղաքի երիտասարդները, ովքեր պահանջում էին ոստիկանությունից, որ Ախալքալաքում կատարված ամեն հանցագործությունից հետո իրենց չտանեն հարցաքննության և ստուգումների:
Երիտասարդների բողոքի ակցիան ուղղված էր ոստիկանության գործողությունների դեմ, բայց նրանք հավաքվել էին Վարչության շենքի դիմաց:
Երիտասարդների բողոքի ակցիայի էությունը կայանում է նրանում, որ նրանցից շատերին ոստիկանությունը Ախալքալաքում կատարված ամեն հանցագործությունից հետո տանում է ստուգման:
Երիտասարդներից Դավիթ Մանուկյանն ասում է, որ ամեն անգամ Ռուսաստան գնալ գալուց հետո, իրեն հարցաքննության են տանում Ախալքալաքում կատարված տարբեր հանցագործությունների պատճառով: Այս խնդրով, jnews.ge-ի խմբագրություն էր դիմել Կիմ Կուղոյանը, բողոքի ակցիայի մասնակիցներից, ով հայտարարել է, որ դեկտեմբերի 5-ին իրեն Ախալցիխե են տարել: Կասկածելի ոչինչ չգտնելով, ասել են, որ երկիրը լքի, հակառակ դեպքում իրեն կնստեցնեն:
Աղբյուրի փոխանցմամբ` հավաքվածները գնացել են վարչության շենք, որպեսզի հանդիպեն Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանին:
Jnews-ի հետ զրույցում Յուրիկ Ունանյանը նշել է, որ նա լուրջ խնդիր չի տեսնում, դա ոստիկանության առօրյա աշխատանքն է, և որ մի կողմին լսելով, եզրակացություն չի կարող անել:
«Եթե նրանք գրավոր կամ բանավոր ձևով ինձ են դիմել, ես այդ տեղեկությունը կներկայացնեմ համապատասխան մարմիններին, որպեսզի կարողանան միջոցներ ձեռնարկել։ Նրանց բողոքը կայանում է նրանում, որ իբր շատ հաճախ նրան (Խմբ. Կիմ Կուղոյանին) մեղադրելով թմրանյութեր օգտագործելու մեջ, տանում են Ախալցիխե և ուզում են փորձաքննության միջոցով հաստատել, թե իրոք օգտագործել է, թե՝ ոչ: Նրանց բողոքն է, որ իրենց հանգիստ թողնեն և ամեն սովորական բանի համար նեղություն չտան։ Ես չգիտեմ ինչքանով է ճիշտ նրանց ասածը, եթե իրոք այդպիսի փաստ գոյություն ունի պետք է հարուցել քրեական գործ, որտեղ կլինեն երկու կողմերը և կպարզաբանեն ճշմարտությունը», — ասել է քաղաքապետը։
Մարտին Կուղոյանը՝Կիմի հայրը մատնանշում է Ախալքալաքի փոխոստիկանապետի ապօրինի և մշտական հետապնդումները երիտասարդների նկատմամբ: Նրա խոսքերի համաձայն, հենց քաղաքում գողություն է կատարվում, ոստիկանության թիրախում են հայտնվում Կիմը և նրա ընտանիքը:
Կայքում օծանելիքի հայտնվելուց մեկ ժամ անց Քարդաշյանին հաջողվել է վաստակել 1.3 մլն դոլար, իսկ մեկ օր անց այդ գումարն ավելացել է 10 անգամ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն
Հաղորդվում է, որ KKW Fragrance բույրի վաճառքից ստացված շահույթը միայն առաջին մեկ ժամում կազմել է մեկ միլիոն դոլար։
Նոյեմբերին Քիմ Քարդաշյանը ներկայացրել էր իր օծանելիքը 3 վարիացիաներով՝ Crystal Gardenia, Crystal Gardenia Citrus և Crystal Gardenia Oud՝ 30-60 դոլար արժողությամբ։ Վաճառակետերում ապրանքի հայտնվելուն Քարդաշյանի երկրպագուները սպասել են ողջ աշխարհում, սակայն այն հասանելի չի եղել բոլորին։
Փոխադրումների միջազգային FedEx ընկերությունը հրաժարվել է օծանելիքը Ավստրալիա և Նոր Զելանդիա տանել դրանցում սպիրտ պարունակող դյուրավառ նյութի պատճառով:
Ավստրալացիները, ովքեր անհամբերությամբ սպասել են պատվերներին, հետ են պահանջել իրենց գումարները, քանի որ կայքում չեն հայտնել այդ երկիր մատակարարումների դադարեցման մասին։
armeniasputnik.am-ը գրում է, որ Հայկական ավանդական տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ն որակել է ադրբեջանական կերակրատեսակ։ Կազմակերպության պաշտոնական կայքում նշված է, որ տոլման ճանաչվել է ոչ նյութական մշակութային ժառանգություն։ «Տոլման պատրաստվում է Ադրբեջանի ամբողջ տարածքում և համարվում կարևոր կերակրատեսակներից մեկը, փոխանցվում է սերնդեսերունդ և վեր է երկրի ներսում առկա էթնիկ ու հոգևոր սահմաններից»,- ասված է հաղորդագրության մեջ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ «տոլմա» բառը գրված է «դոլմա», մեկնաբանվում է, թե իբր առաջացել է թուրքերեն «դոլդուրմա» բառից, որ թարգմանաբար նշանակում է լցոնված։
Դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանում ներառված են տարբեր երկրներից ներկայացված 34 հայտ:
ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի հնարավոր ճանաչումն որպես Իսրայելի մայրաքաղաք կամ ամերիկյան դեսպանության տեղափոխումը Երուսաղեմ խիստ բացասաբար կընդունվի իսլամական աշխարհում։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության հայտարարությանը հղումով։
Փաստաթղթում նշվում է, որ ամերիկյան կողմի նման քայլերը «բաց ագրեսիա» կդառնան իսլամ դավանողների հանդեպ։ Բացի այդ, կազմակերպության 57 անդամները պատրաստակամություն են հայտնել խզել հարաբերությունները ցանկացած պետության հետ, որը կճանաչի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք։
Ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին օրենքն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1995 թվականին։ Սակայն, Մերձավոր Արևելքում իրավիճակի էլ ավելի սրացնելուց խուսափելու համար, այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցրած դեմոկրատ Բիլ Քլինթոնը հետաձգել է օրենքի իրագործումը։ Նման քաղաքականություն են վարել նաև նախագահներ Ջորջ Բուշ-կրտսերը և Բարաք Օբաման։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.