29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թուրքիայի սահմանադրական դատարանը նախադեպային որոշում է կայացրել, որով օրինական է համարել տրանսսեքսուալների` փողոցում հաճախորդ սպասելը:
Ըստ թուրքական Sozcu թերթի կայքի՝ 3 տարի առաջ սկսված դատական գործընթացի համար առիթ էր հանդիսացել փողոցում հաճախորդ սպասելու համար մի տրանսսեքսուալի տուգանելը:
Ջեմ Բուրաք անունով տրանսսեքսուալը դատի էր տվել իրեն տուգանած ոստիկաններին, սակայն տանուլ էր տվել առաջին ատյանի դատարանում: Վճիռը բարձր ատյանների դատարանում բողոքարկելուց հետո սահմանադրական դատարան հասած գործընթացն ավարտվել է Բուրաքի հաղթանակով:
Երկրի բարձրագույն դատարանը որոշումը պարզաբանել է այն հանգամանքով, որ տուգանքի արձանագրության մեջ գրված «պոռնկության նպատակով ուրիշներին անհանգստացնել» նկարագրությամբ զանցանքի համար անձին չի կարելի տուգանել զանցանքների մասին օրենքի հատկանիշներով:
«Անձը չի կարող պատժվել այն հանցանքի համար, որը տվյալ պահին գործող օրենքով սահմանված չէ որպես հանցագոործություն: Հանցանք գործած անձի չի կարող ավելի ծանր պատժի ենթարկվել, քան այն պատիժը, որը սահմանված է եղել հանցագործության պահին»,- նշված է սահմանադրական դատարանի որոշման մեջ:
Թուրքական աղբյուրն ավելացնում է, որ այս որոշումը նախադեպային է, ինչը նշանակում է, որ այսուհետև հնարավոր չի լինի տուգանել տրանսսեքսուալներին միայն նրա համար, որ վերջինները փողոցում հաճախորդի են սպասում:
Ադրբեջանցի քաղաքագետ Մեհման Գաֆարլին համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի համար հայ — ադրբեջանական պատերազմը անխուսափելի է: Այս քաղաքագետի կարծիքով, որը հիմնականում աշխատում է Ռուսաստանում, գալիք 2018 թվականը ընդհանրապես մտահոգիչ տարի է լինելու աշխարհի համար, քանզի ռուս- ամերիկյան հարաբերությունները վատթարագույն վիճակի մեջ են, պայթյունավտանգ վիճակի մեջ է գտնվում նաև միջին արևելքը, որտեղ ծայրաստիճան սրվել են Սաուդյան Արաբիայի և իրանի փոխհարաբերությունները, ծանր վիճակում է նաև Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանը, որտեղ հատկապես Հյուսիսային Կորեայի շուրջ պատերազմը կարող է բռնկվել ցանկացած պահի:
Ադրբեջանցի քաղաքագետի կարծիքով Ադրբեջանը զգույշ պետք է լինի Ղարաբաղի հարցում, քանզի պատերազմական գործողությունների բռնկման արդյունքում նա կարող է բախվել ոչ միայն Հայաստանի, այլև` Ռուսաստանի հետ:
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, թե Եվրոպայում ապրող հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների եւ լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպվելու։
«Եվրոպայի անվտանգության մարմիններն արդեն տեղյակ են այդ ծրագրերի մասին եւ անվտանգության միջոցառումներ են իրականացնում», ասել է նա։
Այս մասին գրում է թուրքական Evrensel–ը:
Ինչպես ասել է՝ տարբեր վստահելի աղբյուրներից տեղեկություններ է ստացել, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մեծ աղմուկ բարձրացնող գործողություններ է ցանկանում իրականացնել Եվրոպայում ապրող հայերի, ալեւիների ու Թուրքիայից հեռացածների դեմ։
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Հայոց ցեղասպանությունը անվանել է «վիճահարույց և տեսական հարց»` մեկնաբանելով Իսրայելի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յիր Լապիդայի`Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչելու առաջարկը:
«Նախ ես չեմ կարծում, որ արժե ակտիվացնել այն, ինչ զուտ պատմական, վիճահարույց և տեսական հարց է: Այն կարծիքին չեմ, որ դա կոնկրետ ազդեցություն ունի Իսրայելի այսօրվա դիրքորոշման վրա: Պատմական տեսանկյունից շատ վեճեր կան»,-ասել է Ավիգդոր Լիբերմանը RTVI հեռուստաալիքի եթերում: Նախարարը խոստովանել է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչելը կապված է նաև Իսրայելի և Ադրբեջանի սերտ համագործակցության հետ:
«Երկրորդ, անկասկած, Ադրբեջանի հետ հարաբերությունները մեզ համար կարևոր են: Պետք է ամեն ինչ քննարկել և կշռել»,-ասել է Պաշտպանության նախարարը:Ավելի վաղ, իսրայելական ընդդիմության առաջնորդ Յիր Լապիդը հայտարարել էր Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև ներկայացնելու կուսակցության մտադրության մասին:
Թուրքիան ու Հայաստանը, փաստացի, հայտարարել են հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելու մասին: Նախ Աթենքում այդ մասին անուղղակի հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հղում անելով ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթին՝ նա ասել է, որ «Հայաստանը 2018 թվականի գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների»: Նա դա հիմնավորել է նրանով, որ Թուրքիան չի հրաժարվում ղարաբաղյան նախապայմաններից արձանագրությունները վավերացնելու համար:Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նալբանդյանի հայտարարությանը եւ ըստ էության հաստատել, որ Թուրքիան չի հրաժարվում Ղարաբաղի հարցով նախապայմաններից: «Արձանագրությունները դեռ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում են: … Առաջին հերթին առաջընթաց է անհրաժեշտ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, որը շարունակվում է քառորդ դար եւ լուծման է սպասում ՄԱԿ ԱԽ բանաձեւերի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում», — նշված է Թուրքիայի ԱԳՆ փաստաթղթում:
Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը: «Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ բազմիցս արտահայտվել է, իսկ վերջին անգամ՝ երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի՝ Աթենքում ունեցած ելույթում։ Այն որևիցե փոփոխություն չի կրել»,- ասել է Բալայանը:Հիշեցնենք, որ Թուրքիան իր հայտարարությամբ հրաժարվում է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումից: «Ցեղասպանության մասին Նալբանդյանի պնդումները ոչ մի հիմք չունեն: Ինչպես նշված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում, 1915 թվականի իրադարձությունները քննարկման առարկա են խոսքի ազատության համատեքստում», -նշված է հայտարարությունում:Այսպիսով, եթե մոտակա երկու ամիսներին ոչինչ չփոխվի, Հայաստանը բոլոր հիմքերն ունի հայ-թուրքական արձանագրություններից իր ստորագրությունը հետ կանչելու համար: Ինչի՞ կարող է դա հանգեցնել եւ ինչպե՞ս կազդի տարածաշրջանային զարգացումների վրա:Արձանագրությունների ակնհայտ եւ անուղղակի բաղադրիչներից մեկը հայ-թուրքական հաղորդակցության վերականգնումն է:
Թուրքիան սակայն կտրականապես հրաժարվում է բացել Հայաստանի սահմանը: Վերջերս շահագործման է հանձնվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որն առիթ էր, որպեսզի Թուրքիան հայտարարի Վրաստանի սահմանին հայկական բեռների մուտքը թույլ չտալու համար: Արձանագրությունների եւս մեկ անուղղակի նպատակը, ըստ ամենայնի, հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան կարգավորումից առանձնացնելն էր: Միջազգային միջնորդները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, բազմիցս հայտարարել են, որ Թուրքիայի նախապայմաններն անընդունելի են:Սակայն Թուրքիան Ադրբեջանում ակտիվորեն ներգրավված է բանակաշինությանը, հատկապես Նախիջեւանում: Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Նախիջեւանի ռազմականացումը կարող է սպառնալիք լինել տարածաշրջանային կայունությանը, հայտարարել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, դա պետք է հուզի նրանց, ովքեր շահագրգռված են տարածաշրջանային կայունությամբ, որովհետեւ իրավիճակի սրացման դեպքում շատերը կարող են ներգրավվել, իսկ ելքն անկանխատեսելի կլինի:
Ադրբեջանին ռազմական օգնությունը կդառնա՞ Թուրքիայի պատասխանը հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի հրաժարվելուն: Նախիջեւանը կդառնա՞ այն գինը, որն Ադրբեջանը կվճարի Թուրքիային իր նախապայմաններից որոշակի «կախվածության» դիմաց:
Անցած շաբաթ Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի ոստիկանությունը ահազանգ է ստացել, թե շենքի երկու բնակիչներ ցերեկվա լվացքի ժամերին լվացքատանը մի ոչխարի ստիպողաբար բռերով նարկոտիկ են կերցնում, բայց նա համառորեն հրաժարվում է: Մինչ ոստիկանների գալը ոչխարն արդեն մորթազերծ է արված եղել:
Երկու հայ մորթարարները ձերբակալվել են, կենդանու անշունչ մարմինը ուղարկվել է փորձաքննության: Հաջորդ օրը տերտեր, դայակ, բժիշկ ու քավոր գնացել են բաժին` քննիչներին բացատրելու, թե ոչխարին կերցրածը միայն օրհնված աղ է եղել, պարզապես երեխան մանկապարտեզում կոտրված ապակուց միայն երկու կար է ստացել, հետևաբար զոհաբերության կարիք կար: Տեռորիստներին զգուշացում են տվել ու բաց թողել, բայց ոչխարի մարմինը ուղարկել են թաղման բյուրո:
Տիգրան Ժամկոչյան ֆեյսբուք:
Թուրքիայի Բուրսա քաղաքում Ուլուդաղի համալսարանի ադրբեջանցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի դրոշը բուհի շենքի առջևից հեռացնելու ղեկավարության որոշման դեմ: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն ՝ հղում կատարելով Azxeber.co-ին:
Թուրքիայի Բուրսա քաղաքում Ուլուդաղի համալսարանի ադրբեջանցի ուսանողները տեսանյութ են տարածել իրենց կազմակերպած բողոքի ակցիայից:
«Դրոշը հեռացնելու պատճառը Հայաստանի եռագույնի անհետանալն էր շենքի առջևից: Բուհի ղեկավարությունը վստահ է, որ Հայաստանի դրոշը պոկել են ադրբեջանցի ուսանողները»,- գրում է ադրբեջանական կայքը:
Նշվում է, որ համալսարանի ղեկավարությունը խոստացել է բարձրացնել Ադրբեջանի դրոշը շենքի վրա այն դեպքում, երբ կվերադարձվի Հայաստանի դրոշը:
Որոշ ուսանողներ էլ հայտարարել են, որ ադրբեջանցիները կապ չունեն հայկական եռագույնի անհետանալու հետ և որ այն պոկել են թուրք ազգայնականները:
https://www.youtube.com/watch?v=DiibsL606D4
Հունաստանի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները Աթենքում ձերբակալել են թուրքական DHKP-C ձախ ծայրահեղական խմբավորման անդամների, ովքեր մեղադրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հունաստան այցի ընթացքում նրա դեմ մահափորձ նախապատրաստելու համար: Այս մասին դեկտեմբերի 16-ին հայտնել էհունական To Vima լրատվակայքը:
Ըստ հունական կայքի՝ խմբավորման անդամների մոտ հայտնաբերվել են թղթեր, որտեղ նշված են Էրդողանի դեմ մահափորձի պլանի որոշ մանրամասներ: Անձամբ Էրդողանի անունը, ինչպես նաև մահափորձի վայրը նշված չեն եղել: Թիրախը, այսինքն մեծագույն հավանականությամբ հենց Էրդողանը, կրել է «կարիճ» կոդային անվանումը:
Խմբավորման անդամները ծրագրել են նռնականետներով, ինքնաշեն պայթուցիկներով և մոլոտովի կոկտեյլներով երկու կողմից հարձակվել Թուրքիայի նախագահի՝ Աթենքով անցնող ավտոշարասյան վրա:
Նշվում է, որ ձերբակալվել է 9 անձ: Հիշեցնենք, որ Էրդողանը դեկտեմբերի սկզբին այցելել էր Հունաստան ու հանդիպել այդ երկրի ղեկավարությանը:
Հակիրճ DHKP-C-ի մասին՝
DHKP-C-ն՝ Հեղափոխական ժողովրդական ազատագրության կուսակցություն-ճակատը, հիմնվել է 1994 թվականին՝ Devrimci Sol (հեղափոխական ձախ) խմբավորուման հիմքի վրա: Հիմնադիրը հայտնի թուրք «ձախական» Դուրսուն Թարաթաշն է, ով մահացել է 2008 թ.
Խմբավորման գաղափարական հիմքը «մարքսիստ-լենինյան» գաղափարախոսությունն է: Դատելով «կուսակցության» գաղափարախոսություն-ծրագրից՝ իրենց առաջնային նպատակը Թուրքիայում այդ գաղափարախոսական հենքի վրա բոլոր ազգությունների հավասար իրավունքներով պետության ստեղծումն է:
DHKP-C-ն գործունեության ընթացքում մի շարք աղմկոտ գործողություններ է իրականացրել, այդ թվում՝ ահաբեկչական ակտեր, հայտնի գործիչների սպանություներ:
Ամերիկացի ռազմական վերլուծաբան Դենիել Էլլսբերգը իր «Դատաստանի օրվա մեքենան. միջուկային ստրատեգի խոստովանությունը» նոր աշխատության մեջ պատմել է Երրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքների եւ դրա հնարավոր պատճառների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գրքի գրախոսականը հրապարակվել է San Francisco Chronicle պարբերականում:
Փորձագետը կարծում է, որ լայնամասշտաբ հակամարտության կարող է հանգեցնել անսարքությունը էլեկտրոնիյայում, լրատվամիջոցներում տեղ գտած կեղծ տեղեկատվությունը կամ չմտածված հրամանը:
Միեւնույն ժամանակ Էլլսբերգը շեշտում է, որ առաջատար ռազմական ուժերը ավելի մեծ կործանարար ներուժ ունեն, քան անհրաժեշտ է: Նրա խոսքերով՝ լայնամասշտաբ միջուկային հակամարտությունը մի քանի օրվա ընթացքում կկործանի միլիոնավոր մարդկանց եւ կհանգեցնի մարդկության մահվան:
Փորձագետը մտավախություն է հայտնում նաեւ ամերիկյան ղեկավարության՝ զանգվածային ոչնչացման զենքի հանդեպ վերաբերմունքի կապակցությամբ: «Մենք միակ երկիրն ենք աշխարհում, որը կարծում է, թե հաղթել է պատերազմը զանգվածային ոչնչացման զենքերի շնորհիվ»,- գրում է Էլլսբերգը Միացյալ Նահանգների մասին: «Մենք միակն ենք, ովքեր հավատում են, որ այս ամենը արդարացված էր: Զենքի հանդեպ այս վերաբերմունքը շատ վտանգավոր է »,- կարծում է փորձագետը:
Աշխատության վերջում Էլլսբերգը համաշխարհային հակամարտությունների կանխարգելման համար մի քանի առաջարկ է անում. ԱՄՆ-ը չպետք է պատերազմ սկսի եւ առաջինը միջուկային զենք օգտագործի, նրանք պետք է նաեւ վերացնեն «միջուկային եռյակի» ցամաքային բաղադրիչը: Էլլսբերգը վստահ չէ, որ դա տեղի կունենա, սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է առաջ տանել այս նախաձեռնությունը: «Միջուկային զենքի հետ կատակներ անել չի կարելի: Եվ դա վերաբերում է ոչ միայն երրորդ աշխարհի «խենթ» ղեկավարներին»:
«Ռուսաստանի կողմից փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերաբերյալ համաձայնագրի հնարավոր խախտումը լուրջ վեճերի պատճառ է դարձել: ՆԱՏՕ-ի անդամներն ընդհանուր հայտարարի են եկել, որ Կրեմլում պետք է հերքեն բոլոր մեղադրանքները արագ, ինքնուրույն եւ համոզիչ կերպով»,-գրում է գերմանական Der Spiegel հանդեսի թղթակից Մաթիաս Գեբաուերը:
«Դաշինքի անդամները մտահոգված են, որ այդ կարեւոր համաձայնագիրը վտանգի տակ է, եւ կոչ են անում Մոսկվային շտապ գործողություններ ձեռնարկել վստահությունը վերականգնելու համար»:
«Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ «հրթիռային վեճին» արեւմտյան դաշինքի միջամտությունը նշանակում է դիմակայության նոր էսկալացիա: ՆԱՏՕ-ն այդ պայմանագրի կողմ չի հանդիսանում, սակայն իր հայտարարությամբ վերածվում է հակամարտության «գործող անձի»: Այդ պայմանագրի գաղափարը կայանում էր նրանում, որ արգելվում էր ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին տեղակայել 500-5500 կմ հեռահարության հրթիռները՝ Եվրոպայում հնարավոր միջուկային աղետը կանխելու նպատակով»:
«ԱՄՆ-ն արդեն մի քանի տարի Ռուսաստանին մեղադրում է համաձայնագիրը խախտելու մեջ: Ամերիկյան հատուկ ծառայությունների պնդմամբ, Մոսկվան իբր զինել է ռուսաստանյան բանակը միջին հեռահարության SSC-8 տիպի նոր հրթիռներով»:
«ԱՄՆ-ի կառավարությունը ՆԱՏՕ-ին վերջնագիր է ներկայացրել. կամ պետք է ընդհանուր գործողությունների ճակատ անցնել, կամ, ինչպես հայտարարել է ԱՄՆ պաշտպանության ղեկավար Ջեյմս Մետիսը, Վաշինգտոնը կգործի միայնակ»,-գրում է հեղինակը:
«Որպեսզի ստիպի Մոսկվային գալ համաձայնության, ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում ընդդեմ Ռուսաստանի: Այսպես, ԱՄՆ առեւտրի նախարարությունն արդեն կազմել է ռուսաստանյան ընկերությունների ցուցակը, որոնք մասնակցել են SSC-8 տիպի հրթիռների մշակմանը»:
«Թե ինչ զարգացում կունենա հակամարտությունը, առայժմ հնարավոր չէ կանխատեսել: Սակայն ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինի ելույթը ոչ մի լավ բան չխոստացավ: Նա գովաբանեց փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերաբերյալ համաձայնագիրը եւ հայտարարեց, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի խախտի իր պայմանավորվածությունները, սակայն մեկ նախադասություն արտաբերելուց հետո այդ համաձայնագիրը խախտելու մեղադրանքներ հնչեցրեց ԱՄՆ-ի հասցեին»,-եզրափակում է հոդվածագիրը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.