29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:54-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. դեկտեմբերի 27-ին տեղական ժամանակով ժամը 22:01-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.830 և արևելյան երկայնության 57.230 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 62 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
րա համար նրան մեղադրում են բրիտանական հետախուզական ծառայությունները
Զեկույց է հրապարակվել, որում բրիտանական հետախուզության ստորաբաժանումները (ՄԻ-5, ՄԻ-6, Կառավարական կապի կենտրոն) հայտարարել են համացանցում հակաօրինական գործողությունների մասշտաբների մասին, հաղորդում է Financial Times-ը:
Զեկույցում ասվում է, որ Ռուսաստանը բնակչությանն ապակողմնորոշող արշավ է վարում: Որպես ապացույց բրիտանական հետախուզական ծառայություններն օրինակ են բերում 2014թ-ի հուլիսին Դոնբասի երկնքում խոցված ուղևորատար ինքնաթիռի հետ կապված իրավիճակը:
«[Ռուսաստանի ապօրինի գործողությունների] գլխավոր օրինակ է պրոպագանդիստական փորձն աշխարհին ցույց տալու, թե Ռուսաստանը պատասխանատվություն չի կրում МН17 չվերթի բոինգի կործանման համար (ինչն ապատեղեկատվություն է. մենք անկասկած գիտենք, որ ռուս զինվորականները (Դոնբաս) են ուղարկել հակաօդային կայանք, իսկ հետո՝ դուրս բերել այն)», – համարում են զեկույցի հեղինակները:
«Մտացածին բաների և ապատեղեկատվության ստեղծում ու հրապարակում». ահա, ըստ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների, թե ինչով են զբաղվում Կրեմլի վարձած մարդիկ:
Զեկույցի հեղինակներն անհանգստացած են նաև ռուս հաքերների աճող հնարավորությունների կապակցությամբ: Ռուսաստանը, նրանց խոսքով, «պատրաստ է ողջ աշխարհը որպես պոլիգոն օգտгգործել» համացանցային իր փորձարկումների համար:
Մեկ ամիս առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ռուսական իշխանությունների հասցեին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ:
«Մենք գիտենք ձեր պլանների մասին և թույլ չենք տա ձեզ անել այն, ինչ ուզում եք», – հայտարարել էր նա:
Sputnik: Ոստիկանները շղթայել են «Մենշևիկ» գործարանը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, ՆԳՆ–ն փորձում է կապ հաստատել պատանդառուների հետ։
Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող գործարանի շենքում, որտեղ տղամարդը կրակ է բացել, մի քանի մարդու պատանդ են վերցրել, հաղորդում էՌԻԱ Նովոստին։
Տնտեսվարող սուբյեկտների գույքային վեճի հիման վրա կոնֆլիկտը ծագել է դեկտեմբերի 27-ի առավոտյան «Մենշևիկ» գործարանի տարածքում։ Մասնակիցներից մեկը կրակել է ընդդիմախոսին և սպանել նրան։
Ինչպես հաղորդում է Mash ալիքը, գործարանի տնօրենը կրակել է «Սայգա» հրացանից, երբ դատական կատարածուները վարկատուների հետ եկել են գործարան` պարտքերը գանձելու համար։ Հաղորդվում է առնվազն երեք վիրավորի մասին։ Հրաձիգը հրաժարվում է տուժածների մոտ թողնել ոստիկաններին և, ինչպես պնդում են, պատանդներ է պահում։ Որոշ տվյալներով` Մոսկվայի «Մենշևիկ» գործարանի տնօրենը որոշել է կրակել այցելուների վրա` լուրջ պարտքերի պատճառով։ Առավոտյան նրա մոտ մարդիկ են եկել և պահանջել վերադարձնել հին պարտքը, որով արդեն քաղաքացիական գործ է հարուցվել։
Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում տղամարդուն ձերբակալելու համար, մահացել է մեկ մարդ։
Դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիեւը ձերբակալվել է Բաքվի մետրոյի «Նարիմանով» կայարանին հարող այգում եւ տեղափոխվել ոստիկանության Նարիմանովի շրջանի 17-րդ բաժանմունք։ Այս մասին հայտնել է նրա եղբայրը՝ Ռահաբ Գազիեւը, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը։
Նրան տեղափոխել են ոստիկանության Նարիմանովի շրջանի 17-րդ բաժանմունք: «Այսօր (դեկտեմբերի 25-ին) մոտ 20:00-ին ինձ զանգահարեցին 17-րդ բաժանմունքից եւ ասացին, որ եղբորս ձերբակալել են»,-գործակալությանը հայտնել է նրա եղբայրը։
Ընդ որում՝ եղբորը չեն հայտնել Ռահիմ Գազիեւին ձերբակալելու պատճառները։
Իրավապաշտպանների կարծիքով՝ Ռահիմ Գազիեւին ձերբակալել են օրերս «Kanal-13» ինտերնետային հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ վերջինիս հոր՝ հանգուցյալ Հեյդար Ալիեւի հասցեին քննադատական ելույթով հանդես գալու համար: Ռահիմ Գազիեւը 1989 թվականին ստեղծված Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ էր: 1992 թ-ի մարտից մինչեւ 1993 թ-ի փետրվար Ռահիմ Գազիեւը զբաղեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը:
Նշենք, որ իրավապահ մարմինները Ռահիմ Գազիեւի ձերբակալության մասին որեւէ տեղեկություն դեռ չեն հրապարակել:
Ռահիմ Գազիեւը 1993 թ. ձերբակալվել էր Շուշի քաղաքը թշնամուն հանձնելու մեղադրանքով եւ դատապարտվել էր մահապատժի պատերազմական հանցագործությունների համար, ինչը հետագայում փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: 2005 թվականին Գազիեւին ներում էր շնորհվել:
Sputnik: Սանկտ Պետերբուրգում երեխաներ տեղափոխող ավտոբուսի վարորդի վրա հարձակումից հետո քրեական գործ է հարուցվել։
Սանկտ Պետերբուրգում ավտոմոբիլիստը դանակով վնասել է դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի վարորդին, հարուցվել է քրեական գործ, հայտնում է Ռուսաստանի Քննչական կամիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ՆԳՆ ԳՎ ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ոստիկանությունը փորձում է գտնել Պետերբուրգում ավտոբուսի վարորդին դանակահարած ավտոմեքենայի վարորդին։ Տեղական ԶԼՄ–ների տվյալներով` Օկտյաբրսկի առափնյա փողոցում տղամարդը դանակով հարձակվել է երեխաներ տեղափոխող ավտոբուսի վարորդի վրա, երեխաների աչքի առաջ։ Միջադեպից հետո երեխաներին տեղափոխել են Նևսկի շրջանի ադմինիստրացիա։
«Քրեական գործ է հարուցվել հանցագործություն, մահափորձ հատկանիշներով», – գրված է հաղորդագրության մեջ։
Քննության տվյալներով` երկուշաբթի երեկոյան ճանապարհային կոնֆլիկտի ընթացքում Ադրբեջանում ծնված 44-ամյա Ալիզադե Մուսթաֆաևը, անհայտ կնոջ հետ հարձակվել է դպրոցականներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին Լենինգրադի շրջանի Կիրովսկ քաղաք տեղափոխող ավտոբուսի վարորդի վրա։
Մուսթաֆաևը տուժածին դանակով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել, իսկ նրա ուղեկցորդուհին մի քանի անգամ հարվածել է նրան անհայտ առարկայով։ Հայտնում են, որ հարձակում իրականացրած անձինք լքել են դեպքի վայրը Range Rover–ով, իսկ տուժածը ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այժմ անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացվում կատարվածի բոլոր հանգամանքները և Մուսթաֆաևի ու նրա հանցակցի գտնվելու վայրը պարզելու համար, ավելացրել են ՔԿ–ում։
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սեւան Նշանյանը, որն ամիսներ առաջ փախուստի դիմելով թուրքական բանտից՝ հաստատվել է Հունաստանի Սամոս կղզում, Twitter-ի իր էջում անդրադարձել է Թուրքիայում ծնված, այժմ եվրոպաբնակ հայերի ու ալեւիների դեմ թուրք ազգայնականների կողմից մահափորձերի շարքի նախապատրաստման շուրջ տեղեկություններին:
«Կարո Փայլանի հարցազրույցը պարունակում է արտահայտություններ, որոնք պետք է կարդալ առնվազն 3-4 անգամ եւ շատ ուշադիր: Կարոյի փոխարեն լինեի՝ առանց ժամանակ կորցնելու դուրս կգայի երկրից»,- գրել է Նշանյանը՝ նկատի ունենալով, որ այդ տեղեկությունների հրապարակմամբ Փայլանը վտանգի է ենթարկում նաեւ իրեն:
Հիշեցնենք, օրերս Փայլանը հայտարարել էր, որ Եվրոպայում ապրող հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների եւ լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպվելու։
Նա հայտնել էր, որ ըստ իրեն հասած տեղեկությունների, Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մի շարք հայերի, ալեւիների, ինչպես նաեւ թուրք ընդդիմադիր լրագրողների, գրողների ու մտավորականների վրա մահափորձ է նախապատրաստվում: Փայլանը նշել էր, որ ահաբեկչությունները պլանավորող խմբերը ուղղորդվում են Թուրքիայից:
Հատկանշական է, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի հայտարարության հիման վրա:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է թուրքական «Alevinet» լրատվական կայքը` հղում անելով դատախազությունը հայտարարությանը: Նշվում է, որ Գարո Փայլանը որպես գործով վկա ցուցմունք տալու նպատակով հրավիրվել է դատախազություն:
«Ինձ համար հեռացող 2017-ը հեշտ չէր, քանի որ այդ տարվա գրեթե 9 ամիսն անց եմ կացրել ադրբեջանական բանտում՝ Արցախ այցելությունների պատճառով։ Ինձ «բախտ վիճակվեց» ականատես լինել ադրբեջանական կլանների կեղտոտ «ռազբորկաներին», տեղեկանալ Ալիեւների ընտանեկան խժդժությունների մասին, թռչել Բաքվի սուլթանի կնոջ անձնական ինքնաթիռով եւ տեսնել, թե ինչպես են իրար կոկորդ կրծում այդ մահմեդական երկրում իշխանության ու նավթային փողերի համար, տեսնել նրանց ռասիզմն ու ատելությունը ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ (արցախյան հակամարտության պատճառով), այլեւ այլադավանների նկատմամբ ընդհանրապես․․․
Փորձելով վախեցնել ամբողջ աշխարհին՝ գաճաճային Ադրբեջանը ընդհակառակը, նպաստեց նրան, որ 2017-ին Արցախ այցելեցին գրեթե կրկնակի շատ զբոսաշրջիկներ, քան նախորդ տարի։ Նրանց թվում էին իմ լավ բարեկամները Մերձբալթիկայից, ովքեր ֆիլմ են նկարահանել այս հրաշալի երկրամասի, նրա մշակույթի, ժողովրդի, բնության, հուշարձանների մասին»։
Այս մասին գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով այժմ գտնվում է Չեխիայում։
Հայկական արմատներով անվանի երգիչ Ալեքսեյ Չումակովը Instagram-ի իր էջում հայտնի երգիչ Էմին Ագալարովի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան) և իր կնոջ՝ Յուլյա Կովալչուկի հետ համատեղ լուսանկար է հրապարակել։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Չումակովը շնորհակալություն է հայտնել Ագալարովին Բաքու հրավիրելու համար, որտեղ նա մասնակցելու է «Ժարա» փառատոնին։ «Շնորհակալություն հիանալի, հագեցած և շատ հետաքրքիր զրույցի համար։ Մեր գործում չի ստացվում երկար խոսել, իսկ մեզ մոտ ստացվեց։ Էմին, շնորհակալություն ընկերության և «Ժարա» հրավիրելու համար։ Զգում եմ՝ իսկապես թեժ է լինելու», — գրել է Ալեքսեյը լուսանկարի տակ։
Մեկ օր առաջ Էմինը գալիք փառատոնը ներկայացրել է Բաքվում կայացած համերգներից մեկի ժամանակ, ինչին հաջորդել է ադրբեջանական ԶԼՄ-ների կայծակնային արձագանքը։ Նրանք հասցրել են «անհանգստանալ», որ նախնական ցուցակներում եղել է Ալեքսեյ Չումակովի անունը, որի մայրը, ինչպես հայտնի է, ծնունդով Ղարաբաղից է։ Ագալարովին մեղադրել են ոչ միայն Չումակովի հետ ընկերություն անելու մեջ, այլ նաև հիշեցրել են Սոսո Պավլիաշվիլու հետ սկանդալային պատմությունը (նրան ներառել էին Ադրբեջանի «սև ցուցակում»՝ Արցախում համերգ տալու համար)։
Չնայած Ադրբեջանում բազմաթիվ բողոքներին՝ Պավլիաշվիլին, ինչպես գրում է վերոհիշյալ կայքը, ամեն դեպքում ժամանել է Բաքու։ Բայց, ինչպիսի դժբախտություն, այդպես էլ ներողություն չի խնդրել ադրբեջանցիներից։
«Հակառակը, Պավլիաշվիլին բավական վիրավորական խոսքեր է ասել այն մարդկանց հասցեին, որոնք դեմ են եղել նրա այցին։ Անցել են տարիներ… Հայամետ Պավլիաշվիլուն Էմին Ագալորվի աջակցությամբ թույլ են տվել մուտք գործել Ադրբեջան։ Այժմ Բաքվում լինելու շանս ունի նաև Չումակովը», — գրում է լրատվամիջոցը։
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանելնախկին ԽՍՀՄ երկրների 10 քրեական հեղինակությունների, ինչպես նաև 2 ընկերությունների դեմ՝ «Օրենքով գողեր» կազմակերպության դեմ պայքարի շրջանակում։ Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարությունում։
Պատժամիջոցային ցուցակում են հայտնվել Յուրի Պիչուգինը (Պիչուգան), Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն), Ալիմժան Տոխտախունովը (Թայվանչիկ), Վլադիմիր Տյուրինը (Տյուրիկ), Զախարի Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ), Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես), Կամչիբեկ Կոլբաևը (Կամչի Բիշքեկսկի), Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուստավսկի), Վլադիսլավ Լեոնտևը (Վադիկ Բելիյ) և Գաֆուր Ռախիմովը։
ԱՄՆ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ցուցակում ընդգրկված անձիք կապված են «Օրենքով գողեր» կազմակերպության հետ, որը գործում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հունաստանում, Իսպանիայում և Ուկրաինայում։
Սահմանված միջոցառումները, մասնավորապես, արգելում են գործարար կապերը վերոնշյալ անձանց և ընկերությունների հետ։ Բացի այդ, ցուցակում ընդգրկված անձանց մուտքն ԱՄՆ արգելվում է, իսկ ամերիկյան տարածքում գտնվող նրանց ակտիվները՝ սառեցվում։
Պետք է նշենք,որ Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն) մտերիմ հարաբերությունների մեջ է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։
Հիշեցնենք, որ Ռոբսոնը վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսաստանցի մեծահարուստ հայ գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ է: Նա վարչապետի մտերիմներից է ու վայելում է նրա աջակցությունը։
Ինչպես հայտնի է ՀՀ ԱԳՆ-ի կողմից Ռոբսոնին նաև դիվանագիտական անձնագիր է տրամադրվել՝ Հայաստանում տնտեսական զարգացման և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ գործունեություն իրականացնելու համար։
Թուրքիայի նորաստեղծ ազգայնական «Լավ» կուսակցության փոխնախագահ Ումիթ Օզդաղը հայտարարել է, թե Մերձավոր Արեւելքում Թուրքիայի դեմ միավորվող երկրների բլոկ է ստեղծվելու։
Թուրքական Haberperi կայքի փոխանցմամբ՝ Ումիթ Օզդաղը նշել է, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության սխալ արտաքին քաղաքականության պատճառով Թուրքիան տարածաշրջանում միայնակ է մնալու իր դեմ միավորվող երկրների բլոկի դեմ։
Նա պնդել է, թե Թուրքիան սարսափելի սցենարների առաջ կարող է կանգնել եւ նշել Թուրքիայի դեմ միավորվող երկրների ցանկը՝ Իսրայել, Հունաստան, Կիպրոս, Հայաստան, Եգիպտոս եւ Սաուդյան Արաբիա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.