29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների քաղաքական թևը՝ PYD-ը, կոչ է արել Սիրիայի իշխանություններին ապահովել Աֆրինի և երկրի սահմանի անվտանգությունն ու պաշտպանել տարածքը թուրքական օկուպացիայից, այս մասին հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը:
Քրդական ուժերը խնդրել են պաշտոնական Դամասկոսին միջամտել իրավիճակին և Աֆրինում տեղակայել սիրիական բանակի ուժեր՝ տեղի բնակչությանը թուրքական հարձակումից պաշտպանելու նպատակով:
Թուրքական մամուլը PYD-ի այս հայտարարությունը որակել է «ուշագրավ»՝ նշելով Սիրիայի քրդական խմբավորումների և երկրի իշխանությունների միջև երկար տարիներ առկա լարվածությունը, քրդերի՝ ընդդիմադիր դիրքերից հանդես գալն ու ամերիկյան աջակցություն ստանալու պատճառով Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմից որպես «դավաճաններ» որակվելը:
Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մաքդադը հայտարարել էր, որ սիրիական օդուժը պատրաստ է արժանի հակահարված տալ Թուրքիային, որն իր գործողություններով խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
Միացյալ Նահանգների առաջին տիկինը՝ Մելանիա Թրամփը, հրաժարվել է ամուսնու հետ պաշտոնական գործուղման մեկնել. պատճառը վերջին շրջանում քննարկվող տհաճ լուրերն են:
ԱՄՆ-ում նոր սկանդալ է հասունացել: Տեղեկատվությունը, որը Դոնալդ Թրամփն այդքան ցանկացել էր թաքցնել, բոլորին հայտնի է դարձել։ Պարզվում է՝ 2006-2010 թվականներին, երբ Թրամփն արդեն ամուսնացած էր Մելանյայի հետ, սիրային հարաբերություններ է ունեցել պոռնոաստղ Ստորմ Դենիլեսի հետ: Ինչպես հաղորդում է «The Wall Street Journal»-ը, նախագահական ընտրություններից առաջ Թրամփը 130 հազար դոլար է տվել դերասանուհուն, որպեսզի վերջինս գաղտնիքը չբացահայտի:
Չնայած դրան՝ տեղեկատվությունը հայտնի է դարձել լրատվամիջոցներին: Դրանից հետո Մելանյան հրաժարվել է Դավոսում ուղեկցել ամուսնուն: Նրանց վատ հարաբերությունների մասին է նաև վկայում այն, որ նրանք հունվարի 22-ին չեն նշել իրենց ամուսնության 13-րդ տարեդարձը:
razm.info Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ԶՈւ «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության առաջին օրերից թուրքական կողմը «թմբկահարում էր», թե «Աֆրինում ազատագրված առաջին գյուղը Շենգալն է»: Հունվարի 23-ին քրդական կողմը տեսանյութ է հրապարակել, որտեղից երևում է, որ գյուղը կրկին քրդերի վերահսկողությանն է անցել:
Նույնիսկ հունվարի 24-ին, թուրքական «Հաբեր թյուրք» առցանց հեռուստաալիքը շարունակում էր կրկնել քարոզչական ռեպորտաժը «Աֆրինում ազատագրված առաջին գյուղ Շենգալից»:
Այս գյուղը Թուրքիայի ԶՈւ-ն և Թուրքիայի օգնությամբ գործող զինյալները գործողության առաջին օրն էին գրավել: Սակայն հունվարի 23-ին հրապարակված տեսանյութից երևում է, որ քրդերը հետ են վերցրել այդ գյուղը:
Այն, որ գյուղը անցել է քրդերի վերահսկողությանը, հաստատում է նաև Աֆրին գործողությունները ակտիվորեն լուսաբանող Twitter սոցիալական ցանցի QalaatAlMudiq օգտատերը:
Աֆրին գործողությունից տարածվող տեղեկությունը հաճախ իրարամերժ են լինում: Չնայած Թուրքիան հայտարարում է, որ «գործողությունը հաջող է ընթանում», սակայն ընթացքը ցույց է տալիս, որ ռազմագործողությունը հավանաբար սպասվածից դանդաղ է և կարող է երկար ժամանակ խլել: Նշված գյուղի նման որոշ բնակավայրեր և բարձունքներ մերթընդմերթ անցնում են այս կամ այն կողմի վերահսկողությանը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի որդին՝ Ստեփանը, ով հոր հետ չէր շփվել մոտ 20 տարի, վերականգնել է հարաբերություններն Արմեն Բորիսովիչի հետ։
Հոր հետ վեճից հետո նա ուղևորվել էր Ամերիկա։ Վերջերս 52-ամյա Ստեփանը վերադարձել է Մոսկվան՝ մորը՝ Տատյանա Վլասովային տեսնելու և հոր հետ խոսելու համար։ Այն մասին, թե ինչպես է անցել հանդիպումը, Ստեփանը պատմել է «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ հարցազրույցում։
«Տևական ժամանակ մտածում էի, թե ինչ բառերով պետք է սկսեմ հանդիպումը հորս հետ»,-ասել է Ստեփան Ջիգարխանյանը,- «Սակայն երբ գնացի թատրոն և բացեցի նրա կաբինետի դուռը, նա անմիջապես առաջինն ասաց. «Որդի՛ս, արի,արի…» Եվ վերջ, ասես այդքան տարի չէր անցել։ Այո, հայրիկը փոքր-ինչ ծերացել է, սակայն մտքի պայծառությունը, բոլոր առոգանությունները միանգամայն պահպանվել են։ Չէի սպասում նրան տեսնել այդքան լավ վիճակում։ Կեցցե՛ հայրիկը։ Այդ տրագիկոմիկ իրավիճակից դուրս է գալիս արժանապատվորեն և չի կորցնում ո՛չ հումորը, ո՛չ մտքի սրությունը, ո՛չ առողջությունը»։
«Ի՞նչ ժառանգություն։ Վիտալինայից հետո ոչինչ չի մնացել։ Ես երբեք էլ չեմ մտածել ժառանգության մասին։ Իմ մասին հիշել են տեղեկատվական պատերազմի թեժ պահին»,-ասել է նա՝ հավելելով, որ վաղուց ապրում է իր կյանքով։
«Մեծ հաշվով ես պետք է շնորհակալություն ասեմ նրան (Վիտալինային), ես եկա Մոսկվա և հաշտվեցի Արմեն Բորիսովիչի հետ»,-ասել է Ստեփանը։
Հունվարի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի բանակի 1-ի կորպուսի՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկը: Զորամասում երևում է նաև իսրայելական Aerostar տիպի անօդաչու թռչող սարք: Այցի մասին այսօր՝ հունվարի 24-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարին այցի ընթացքում ուղեկցում են այդ երկրի նախագահի իրավապահ մարմինների հետ տարվող աշխատանքներ և ռազմական հարցերով օգնական Ֆուադ Ալեսգերովը, Ադրբեջանի ՊՆ տեղակալ ” ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը:
Ադրբեջանի նախագահի օգնականին և ՊՆ հրամկազմին զորամասում ուղեկցում է Ադրբեջանի ԶՈւ 1-ին բանակային կորպուսի (շտաբը՝ Բարդա) հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը:
Այցից հրապարակված լուսանկարներից մեկում երևում է իսրայելական արտադրության, Ադրբեջանում հավաքվող Aerostar տիպի անօդաչու թռչող սարք: Ադրբեջանում այդ սարքերից հավաքում են դեռևս 2011-12 թթ. սկսած:
Aerostar-ը իսրայելական Aeronautics ընկերության արտադրած անշարժ թևով միջին ԱԹՍ է։ Սարքը կարող է աշխատել GPS և իներցիալ նավիգացիայով։ Ունի ավտոնոմ առաջադրանքներ կատարելու հնարավորություն` նախապես կազմված ծրագրի համաձայն։
Թևերի բացվածքը | 7,5–8,7 մ |
Առավելագույն թռիչքային զանգվածը | 210-230 կգ |
Օգտակար բեռնատարողությունը | 50 կգ |
Առավելագույն արագությունը | ~200 կմ/ժ |
Datalink, LOS | մինչև 250 կմ |
Թռիչքի տևողությունը | 12 ժ |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքարանին՝ Աֆրինում քրդերի դեմ Թուրքիայի սկսված «Ձիթենու ճյուղ» գործողությանն աջակցություն հայտնելու համար:
«Համայնքային հիմնադրամները, Պոլսո հայոց պատրիարքարանն ու Թուրքիայի հրեական համայնքը մեր բանակի և պետության կողքին են: Միասնականության այդ ոգին մեր ամենամեծ ուժն է: Շնորհակալ ենք նրանց»,- գրել է Քալընը:
Քալընն իր թվիթերյան էջում նաև հրապարակել է Պոլսո հայոց պատրիարքարանի հայտարարության լուսանկարը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է հակառազմական կոչերով հանդես եկող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP)։ Թուրքական «Karınca» թերթի կայքի փոխանցմամբ՝ Էրդողանը խոսել է իշխող կուսակցության կանանց թևի՝ Բուրսայում կայացած 5–րդ հերթական կոնգրեսի ժամանակ։
Անդրադառնալով Աֆրինի ռազմական գործողությունների մասին HDP-ի խաղաղարար կոչերին` Էրդողանն ասել է․ «Եթե սխալմամբ հրապարակ դուրս եկողներ լինեն, շատ թանկ կվճարեն։ Քանի որ սա ազգային պայքար է։ Այս ազգային պայքարի ընթացքում ով էլ որ մեր դեմ դուրս գա մեզ, կճզմենք, կանցնենք։ Հիմա մենք քայլ առ քայլ հետևում ենք ձեզ, որտեղ հրապարակ դուրս գաք, իմացեք, որ մեր անվտանգության ուժերը ձեր գլխին կանգնած են»։
Իր ելույթում Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կատարվել է թուրքերի դեմ։ «Հայկական պնդումները բարձրաձայնողներին մենք տարիներ շարունակ առաջարկեցինք բացել ախիվները, բայց մեր առաջարկը ոչ ոք չընդունեց»։
Էրդողանը նաև հայտարարել է, որ Աֆրինում թուրքական ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունները վճռականորեն շարունակվելու են․ «Մենք հետքայլ չենք անի, մենք մենակ չենք», -նշել է նա։
Պատասխանելով նաև ընդդիամդիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ զինվորների հնարավոր կորուստներից խուսափելու նպատակով առանց օդուժի աջակցության Աֆրին չմտնելու կոչերին՝ Էրդողանը նշել է, որ հնարավոր չի լինի խուսափել ոչ արյունից, ոչ զոհերից ու կորուստներից:
Պարզվել է, որ զոհերն ընդհանրապես չեն մասնակցել ծեծկռտուքին և պատահականության զոհ են դարձել։
armeniasputnik.am Քննությունը պարզել է, թե կազակների նախկին ատաման Ալեքսանդր Սիտավիչուսն ինչու է երկու հայի սպանել Կրասնոդարի երկրամասի Ուստ Լաբինյան շրջանում. նա պարզապես ցանկացել է լիցքաթափվել։ Սիտավիչուսը համապատասխան խոստովանություն է արել ոստիկանության շրջանային բաժնի պետի հետ զրույցում։ Այս մասին հայտնում է Ridus-ը` հղում անելով «Առաջին ռուսական իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպության մամուլի քարտուղարին։
Հունվարի 19-ին տեղի Լադոժյան ավանի Մշակույթի տանը տեղի է ունեցել քաղաքացիների հավաք, որի ժամանակ իրավապահ մարմինների ներկայացուցիչները բացահայտել են աղմկահարույց սպանության մանրամասները։
Աղբյուրի խոսքով` սպանությունից առաջ նախկին ատաման Ալեքսանդր Սիտավիչուսը և նրա ընկեր Ալեքսեյ Միրոնովը ոգելից խմիչք են ըմպել «Օգոնյոկ» սրճարանում, որտեղ վիճաբանություն է ծագել նրանց և գնչուների միջև։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, ծեծված Ալեքսանդր Սիտավիչուսը և Ալեքսեյ Միրոնովը հեռացել են տաքսիով` խոստանալով վերադառնալ։
Մեկ ժամ անց նրանք վերադարձել են սրճարան, նախկին ատամանի ձեռքին հրացան է եղել։
Ալեքսանդր Սիտավիչուսը կրակ է բացել և սպանել երեք հոգու` Արտեմ Արթուրի Միրզոյանին (1993թ. ծնվ., նախկինում դատված), Ռոման Հրաչիկի Սիրակոսյանին (1986թ. ծնվ., հաստատության դիջեյը), սրճարանից դուրս գալիս էլ` մեքենայում նստած 18-ամյա Նիկոլայ Իվանի Կուզմենկոյին (1999թ. ծնվ.)։
Մահացածները վերոնշյալ վիճաբանությանը չեն մասնակցել։
Հռոմի Պապ Ֆրանցիսկը մեղադրել է Չիլիի ամենահայտնի պեդոֆիլի զոհերին զրպարտության մեջ,– հաղորդում է Associated Press-ը։ Չիլի կատարած իր այցի ավարտին, որի նպատակը սեքս–սկանդալի կարգավորումն էր, Պապը հանդես է եկել կաթոլիկ հոգևորականի շահերից։
Միջադեպը տեղի է ունեցել 2011 թվականին, երբ Վատիկանը մեղավոր է ճանաչել չիլիացի հոգևորական Ֆերնանդո Կարադիմային՝ մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների և նրանց նկատմամբ հոգեբանական ճնշման համար։ Նրա վրա առաջին բողոքները սկսել են գալ դեռևս 1984 թվականին։
Չիլիում արտասանած Պապի խոսքերը վրդովել են հանրությանը. զոհերն ու նրանց փաստաբանները դատապարտել են նրա վերաբերմունքը կատարվածի հանդեպ։ Պապը սակայն պնդել է, որ մինչև ապացույցներ չտեսնի, կհամարի, որ մեղադրանքները զրպարտություն են։
Ներկայումս Չիլիի բնակչության կեսից ավելին կաթոլիկներ են։
Գիտնականները զգուշացնում են գրիպի համատարած համաճարակի մասին 1918 թվականի իսպանական գրիպի օրինակով, որին զոհ էր գնացել մոտ 50 միլիոն մարդ ամբողջ աշխարհում: Նրանց կարծիքով նման համաճարակի բռնկումը շատ հավանական է. հայտնում է Ամերիկայի Ձայնը:
Նման մի իրավիճակին հակազդելու համար գիտնականները ձեռնամուխ են եղել ստեղծելու համընդհանուր մի պատվաստանյութ: Մերիլենդ նահանգում գտնվող Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները հավաստիացնում են, որ ունիվերսալ պատվաստանյութը շուտով պատրաստ կլինի:
«Սա լինելու է մի պատվաստանյութ, որը կպաշտպանի գրեթե ամեն տեսակի վարակներից: Այն արդյունավետ կլինի անգամ սեզոնի փոփոխման ժամանակահատվածում»,- ասում է դոկտոր Էնթոնի Ֆաուչին:
Գիտնականների կարծիքով՝ այս նոր համընդհանուր պատվաստանյութի ի հայտ գալու պարագայում այլևս չի լինի անհրաժեշտություն պատվաստում ստանալ ամեն տարի:
«Եթե ամեն ինչ անցնի այնպես, ինչպես սպասում ենք, և կենդանիների վրա փորձարկումները գրանցեն դրական արդյունք, մենք կունենանք ունիվերսալ պատվաստանյութ գրիպի և այլ վարակների դեմ մի քանի տարում»,- ասում է Փիթեր Փեյլիսը Իքահնի համալսարանի բժշկական դպրոցից:
Համընդհանուր պատվաստումը նաև կվերացնի հետագա թանկարժեք հետազոտություններ անցկացնելու կարիքը: Հայտնի է, որ այս պահին առնվազն մեկ համընդհանուր պատվաստանյութի հետազոտություն է գտնվում վերջնական փուլում: Այս հարցում հետազոտությունն անցկացնող ընկերությունը ստացել է 27 միլիոն դոլար՝ այն շարունակելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.