29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ֆրանսիայի հարավում՝ Կարկես լճի մոտակայքում, ռազմական երկու ուղղաթիռ են բախվել: Առնվազն 5 մարդ է զոհվել: Դեպքի վայրում աշխատող փրկարարները որոնում են ուղղաթիռներից մեկում գտնված 6-րդ անձին: Ավիավթարի պատճառները հայտնի չեն:
Tert.am: Այսօր Դամասկոսի օդանավակայանում ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից հրթիռակոծության է ենթարկվել Սոչիից վերադարձող օդանավը։ Օդանավի ուղևորները վերադառնալիս են եղել Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսից:
Ինչպես փոխանցում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասարը», պատվիրակության կազմում է եղել Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, որը պարբերականի հետ զրույցում նշել է, որ ահաբեկիչների արձակած առաջին հրթիռն ընկել է օդանավից մի քանի մետր հեռավորության վրա, դրանից հետո նրանց ուղղությամբ արձակվել է ևս երկու հրթիռ:
«Բարեբախտաբար, տուժածներ չկան, օդանավն էլ չի վնասվել», — ասել է Ռեիսյանը:
Լեհաստանի Սենատը հավանություն է տվել օրինագծին, որով յուրաքանյուր ոք, ով կպնդի, թե լեհերը մեղսակից են Հոլոքոսթին, կպատժվի տուգանքով կամ մինչև երեք տարվա ազատազրկմամբ:
Վիճահարույց օրինագիծն ընդունվել է ձայների 57 կողմ, 23 դեմ հարաբերակցությամբ, չնայած Միացյալ Նահանգներն ու Իսրայելը զգուշացրել էին՝ դա կսահմանափակի խոսքի ազատությունն ու գիտական հետազոտությունները:
Օրինագիծը, որը, ըստ աջակիցների, նպատակ ունի պաշտպանել Լեհաստանի հեղինակությունը, դեռ պետք է վավերացվի նախագահի կողմից. վերջինս ավելի վաղ հավանություն էր տվել փաստաթղթին:
Դիվերսանտ-ահաբեկիչ ադրբեջանցի սպան տեսանյութի միջոցով փորձում է աջակցել թուրք զինվորներին:
2015 թվականին Թալիշի շրջանում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու ժամանակ ադրբեջանցի սպա Քյամիլ Մուսավին կորցրեց մեկ աչքը և մեկ ոտքը: Հայկական բանակի զինծառայողները չներեցին թշնամու ահաբեկիչ սպայի հարձակումը և որպես պատիժ զրկեցին նրան մեկ աչքից, որպեսզի ամբողջ կյանքում, հայելու մեջ նայելուց, նա հիշի, որ չի կարելի հարձակվել խաղաղ ծառայություն իրականացնող զինվորների վրա: Սպան ադրբեջանական բանակի ոչ ավել ոչ պակաս հետախույզ էր՝ ավագ-լեյտենանտ զինվորական կոչումով:
Իրեն վստահված առաջադրանքը տարիներ առաջ ձախողելուց հետո Քյամիլը դարձավ ազգային հերոս: Ռամիլ Սաֆարովից հետո մենք իհարկե չենք զարմանում նման դեպքերից, սակայն մարտական գործողությունը ձախողած հերոս սպա ունենալ մեկ քայլ առաջ էր Ադրբեջանի համար:
Ավագ-լեյտենանտին այնքան են հերոսացրել, որ վերջինս մտածում է, թե ինքը նույնիսկ կարող է այլ զինվորների ոգեշնչման աղբյուր դառնալ: Տեսանյութի մեջ մեկ աչքանի «հերոսը» կոչ է անում թուրք զինվորներին կռվել հանուն հայրենիքի ու չխնայել կյանքը, սա ավելացնում է, որ ինքը պատրաստ է նաև իր մարմնի մյուս մասերը կորցնել հանուն թուրք ժողովրդի:
Հիմա երևի թուրք զինվորները նստած մտածում են՝ արդյո՞ք իրենք ցանկանում են մեկ աչքով ապրել:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
Հունվարի 31-ին երկրագնդի տարբեր կետերում մարդիկ հետևել են 2018-ի լուսնի առաջին խավարմանը. NASA-ն երևույթն անվանել է Super Blue Blood Moon (Կապույտ արյունոտ գերլուսին):
Անվանումը բացատրվում է նրանով, որ հունվարի 31-ին համընկնում են տիեզերական երեք երևույթներ՝ «արյունոտ» լուսնի խավարում, գերլուսին և «կապույտ լուսին»:
Նորվեգիա
Նյու Յորք
Թուրքիա
Կալիֆոռնիա
Բանգկոկ
Սան Ֆրանցիսկո
Թաիլանդ
Լոնդոն
Լոնդոն
Ռուսաստան
Հունաստան
Լոս Անջելես
Լաս Վեգաս
Թուրքական Haberturk հեռուստաընկերությունը օգտագործել է հայտնի «Պատվո մեդալ» վիդեո խաղի հատվածները՝ որպես Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների ապացույց:
Հունվարի 24-ին թուրքական Haberturk հեռուստաընկերությունը հեռարձակել է մի տեսանյութ՝ ներկայացնելով այն որպես Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ իրականացվող Թուրքիայի զինված ուժերի հատուկ գործողությունների ապացույց:
Փորձագետներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը արագ նկատել են, որ հրապարակված տեսանյութը իրականում վերցված էր «Պատվո մեդալ» հայտնի վիդեո խաղից, որտեղ գործողությունները տեղի են ունենում Աֆղանստանում:
Թուրքիան միակ պետությունը չէ, որը վիդեո խաղերից վերցված տեսանյութերը ներկայացնում է որպես արժանահավատ լրատվություն և իրականություն:
Ըստ Polygraph.info-ի՝ 2017 թվականի նոյեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր այդ նույն տեսանյութը։ Դրա նպատակն էր ապացուցել, որ Սիրիայում ԱՄՆ-ը աջակցում է «Իսլամական պետությանը»:
2016 թվականի փետրվարին «Պատվո մեդալ» հայտնի վիդեո խաղի հատվածները որպես իրական մարտական գործողություններ պատկերող տեսանյութ հեռարձակել էր նաև Իրանի պետական հեռուստաընկերությունը՝ ներկայացնելով այն որպես Հեզբոլլահի դիպուկահարի կողմից Դաեշի ահաբեկչի սպանության տեսանյութ: Նույն կադրերը հայտնվել էին նաև Սաուդյան Արաբիայի և միջազգային այլ լրատվամիջոցներում:
2010 թվականին թողարկված հայտնի «Պատվո մեդալ» վիդեո խաղի համակարգչային գրաֆիկան տարեցտարի կատարելագործվում է և կեղծ լրատվություն տարածող ընկերությունների կողմից շարունակում է տարածվել համացանցում՝ որպես հավաստի լրատվություն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 30-ին Ֆրանսիայում կազմակերպված Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համաժողովում խոստացել է ներգրավել Ֆրանսիայի Հանրապետության օրացույցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն:
«Սա մեր պայքարն է արդարության և Ցեղասպանության ճանաչման հարցում, մենք պայքարում ենք, և մենք կավելացնենք Ցեղասպանության օրը հանրապետության օրացույցին: Ազգային ժողովը առաջիկա ամիսներին կանրադառնա այս հարցին »,- իր ելույթում ասել է Էմանուել Մակրոնը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին մասնակցել են Փարիզի քաղաքապետ Էնն Իդալգոն, տարածաշրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, «Hauts-de-Seine» գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեվեջյանը, Լիոնի քաղաքապետ Ժորժե Քեփենեկյանը, թուրքահայ պատգամավոր Գարո Փեյլանը , ինչպես նաև հրեական համայնքի ղեկավարները:
Ադրբեջանական կայքերում լուրեր են հրապարակվում՝ «մտահոգությամբ», թե Արցախի իշխանությունները գրպանել են Թալիշի վերականգնման ուղղված ֆինանսական միջոցները:
Նույնիսկ նշվում է, թե արդեն գրպանվել են միլիոնավոր դոլարներ, որը հավաքել էր հայկական սփյուռքը 2016-ի ապրիլի ռազմական գործողությունների հետեւանքով վնասված շինությունների նորոգման համար:
Հասարակական մի կազմակերպության հղումով նշվում է, թե այդ օրերին վնասվել են 20 բնակելի տուն եւ ադմինիստրատիվ շենքեր, մինչդեռ տեղի իշխանությունները արտասահմանի հայկական կազմակերպություններին պատմել են, թե գյուղն ամբողջությամբ ոչնչացվել է:
«Սփյուռքն այնքան գումար է հավաքել եւ ուղարկել, որ կբավականեցներ մի մեծ քաղաք կառուցելուն»,- նշում են ադրբեջանական լրատվամիջոցները ու հավելում, թե գյուղի բնակիչները հույս ունեին, որ այդ փողերն անմիջապես իրենց կհասնեն, բայց այդպես էլ ոչ մի դրամ չստացան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լատինական Ամերիկա այցի չեղարկումը զուգադիպել է այդ երկրներում հայկական համայնքի կողմից նախատեսվող բողոքի ցույցեր կազմակերպելու որոշման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Prensa Armenia գործակալությունը:
Թուրքիայի նախագահը պատրաստվում էր փետրվարի 5-ին Վատիկան, ապա Իտալիա այցելելուց հետո պատրաստվում էր այցելել Լատինական Ամերիկայի երկրներ: Սակայն վերջին օրերին տեղական շատ պարբերականներ սկսել էին գրել այն մասին, որ Ուրուգվայում հայկական համայնքը խիստ դժգոհ է այդ այցի կապակցությամբ: Բացի այդ, հայտնի էր դարձել, որ Էրդողանի այցի դեմ պատրաստվում են բողոքի ցույցեր իրականացնել:
Թուրքիայի կառավարության մի շարք գործակալներ անգամ այս շաբաթ այցելել էին Ուրուգվայ՝ ապահովելու նախագահի անվտանգությունը:
Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբից հայտնել են, որ Էրդողանի հնարավոր այցի վերաբերյալ քննարկումները ցույց են տվել, որ Թուրքիայի ժխտողական դիրքորոշման թիրախը Ուրուգվայն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման իր քաղաքականությամբ:
Փետրվարի 5-ին Էրդողանը պետք է այցելեր Վատիկան և Իտալիա, այնուհետև Բրազիլիա, Ուրուգվայ և Վենեսուելա: Սակայն Թուրքիայի նախագահականից հայտարարություն է արվել, որում նշվում է, թե նախագահի արտերկրա այցը կսահմանափակվի միայն Վատիկանով և Իտալիայով: Թե որն է Լատինական Ամերիկա այցը չեղարկելու պատճառը, դեռևս հայտնի չէ:
210 ռուս չինովնիկ և օլիգարխ կարող է զրկվել ամերիկյան բանկերի հետ աշխատելու հնարավորությունից։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այսպես կոչված «կրեմլյան զեկույցը»: Դրա դրդապատճառը 2016թ-ին ԱՄՆ նախագահի ընտրություններին Ռուսաստանի միջամտությունն է: Զեկույցում Վլադիմիր Պուտինի շրջապատից 210 անձնանց անուններ են ներառվել՝ 114 պետական ծառայողի և 96 գործարարի:
Զեկույցն այն անձանց վերջնական ցուցակը չէ, ում դեմ պատժամիջոցներ կկիրառվեն: Ֆինանսների նախարարությունը փաստաթուղթն ԱՄՆ Կոնգրեսին է փոխանցել, որտեղ զեկույցի վերաբերյալ մի քանի լսումներ կանցկացվեն: Հենց Կոնգրեսում կորոշվի, թե ով ինչ պատժամիջոցի կենթարկվի:
Զեկույցում խոսվում է յուրաքանչյուր պաշտոնյայի և գործարարի՝ Վլադիմիր Պուտինին մոտ լինելու աստիճանի և նրա եկամտի աղբյուրների մասին: Նշված են նաև հիշատակված յուրաքանչյուր ռուսաստանցու դեմ պատժամիջոցի կիրառման հնարավոր հետևանքները:
Զեկույցում, մասնավորապես, նշված է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ռուսական խորհրդարանի երկու պալատների ղեկավարներ Վյաչեսլավ Վոլոդինն ու Վալենտինա Մատվիենկոն, Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նախագահի վարչակազմի պետ Անտոն Վայնոն, խոշոր գործարարներ Ալեքսեյ Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը, Ռուսաստանի խոշորագույն պետական ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Գազպրոմի» ղեկավարներ Իգոր Սեչինն ու Ալեքսեյ Միլլերը:
Ինչպես հաղորդում է CNN-ը, գոյություն ունի ցուցակի երկրորդ մասը, որն ԱՄՆ ֆիննախը չի հրապարակել:
Արդյոք դրանում խոսվում է Պուտինի շրջապատի՝ առաջին մասում չհիշատակված անձանց մասին, թե այն լրացուցիչ տեղեկատվություն է պարունակում արդեն նշված 210 պաշտոնյաների և գործարարների մասին, դեռևս հայտնի չէ:
Թե ինչ պատժամիջոցներ կկիրառվի ԱՄՆ-ն Կոնգրեսի համաձայնությամբ, նույնպես դեռևս պարզ չէ: CNN-ի կողմից հարցված փորձագետները կարծում են, որ, առաջին հերթին, ամերիկյան բանկերի հետ աշխատանքի սահմանափակում է լինելու:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.