Աշոտ Ասատրյանի գրառումը. Համացանցում տարածված լուրը, թե իբր քնած հայ սպա կացինով սպանած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովին գեներալի կոչում են տվել, չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական ոչ մի լուրջ կայք չի տեղեկացրել դրա մասին, նման տեղեկություն չկա նաև ադրբեջանական բանակին պատկանող կայքում և իշխանությանը սպասարկող լրատվականներում:

Ռամիլ Սաֆարովը 2017 թվականի դեկտեմբերի 11-ին ստացել է փոխգնդապետի կոչում: Դեռ մինչև գեներալի կոչում ստանալը պետք է անցնի գնդապետի ուսադիրների տակով: Իհարկե, հեռու չէ այն օրը, երբ Սաֆարովը կկրի գեներալի ուսադիրներ, քանի որ նա այժմ ավելի շատ սեփական երկրում բանակի ու սպայի գովազդային վահանակ է ծառայում, ու ադրբեջանական բանակը փորձում է ցույց տալ, որ խրախուսում և առաջ է տանում բոլոր մարդասպան զինվորականներին:

Ադրբեջանական բանակի նման քայլը միտված է հերթական խմբաքանակի ահաբեկիչներ բուծելուն, որպեսզի փողի, փառքի և պաշտոնի համար զինվորականներն ամեն գնով փորձեն հայ սպանել: Չնայած որ Ռամիլ Սաֆարովի դեպքից հետո բոլոր զինվորականները, ովքեր փորձել են հայ զինվորի կամ սպայի կյանք խլեն, սպանվել են կամ վիրավոր զինակիցների հետ փախել են մինչև Բաքու:

Դա, իհարկե, քիչ է հետաքրքրում ադրբեջանական բանակի ղեկավարներին, քանի որ այդ կերպ նրանք ապահովում են առաջնագծում լարվածությունը և թքած ունեն իրենց մեռնող զինվորների վրա: