29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրոնովսկին Սոբչակին «հիմար» է անվանել «Россия 1» հեռուստաընկերության եթերում բանավեճի ընթացքում ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի և Վլադիմիր Ժիրինովսկիի միջև տհաճ միջադեպ է գրանցվել: Գրում է Rentv.ru-ն:
Ռուսաստանի նախագահի թեկնածուներից Սերգեյ Բաբուրինի ելույթի շրջանակներում Քսենիա Սոբչակը դիմել է Ժիրինովսկիին և խնդրել չընդհատել քաղաքական գործչին:
Սոբչակը նյարդերը տեղի են տվել Ժիրինովսկու կտրուկ արտահայտություններից հետո։ Դեբատների ժամանակ Ժիրինովսկին նրան անվանել է «սև պոռնիկ» և «զզվելի շուն»։ Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ջանք է գործադրել իրավիճակը լիցքաթափելու համար։Թեժ քննարկումն ավարտել է Սոբչակը, որը բաժակով ջուրը քաղաքական գործչի վրա է լցրել:
Փետրվարի 26-ին ՌԴ Գերագույն դատարանը օրինական էր ճանաչել Սոբչակի բողոքարկման մերժումը, ով խնդրել էր չեղարկել ընտրություններում Վլադիմիր Պուտինի գրանցումը։
Քըրք Քըրքորյանին նվիրված «Խաղացողը» կենսագրական գրքի հեղինակ Ուիլիամ Ս. Ռեմփելը ծավալուն հոդված է հրապարակել ամերիկյան Fortune հանրահայտ պարբերականում, որտեղ զուգահեռներ է տարել Քըրք Քըրքորյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կերպարների միջև՝ պատմելով նրանց հարաբերությունների մասին։ Այս մասին գրում է b24-ը:
Ռեմփելը գրում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահի բիզնես կուռքերից մեկը եղել է հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը` չնայած այդ փաստին, որ գործարքների իրականացման ընթացքում երկու գործարարները չափազանց տարբեր են։ Քըրքորյանը մշտապես աչքի է ընկել իր ինքնատիրապետությամբ և հանգստությամբ, մինչդեռ նման բան պնդել Թրամփի մասին չափազանց դժվար կլինի։
Հեղինակը նշում է, որ ժամանակին Նյու-Յորք Թայմսի լրագրողներից մեկը Քըրքորյանին անվանել էր գործարքներ իրականացնողների Աստված, մինչդեռ Դոնալդ Թրամփը Քըրքորյանին անվանում էր «Արքա» և մշտապես նշում, որ անչափ համակրում է նրան։
Խոսելով Թրամփի և Քըրքորյանի տարբերությունների մասին Ռեմփելը նշում է, որ լինելով Լաս Վեգասի խոշորագույն կազինոների տեր, Քըրքորյանը երբեք իր անունը չի տվել դրանցից ոչ մեկին, մինչդեռ Թրամփի անունը երևում է իրեն պատկանող բազմաթիվ շենքերի վրա։ Հայազգի միլիարդատերը երբեք չի ապրել հայտնիների կյանքով և երբեք չի հետաքրքրվել քաղաքականությամբ։ Քըրքորյանը երբեք մարդկանց չէր վիրավորում, անգամ ամենաբարդ բանակցություններից հետո մրցակիցները մշտապես ընկերական հարաբերություններ էին հաստատում նրա հետ։
Քըրքորյանը գրեթե երբեք չէր շփվում ԶԼՄ ներկայացուցիչների հետ, նա ուներ երկու կանոն՝ շատ մի խոսիր և երբեք մի խոսիր ինքդ քո մասին։ Խոսելով Թրամփի մասին՝ Քըրքորյանը մեկ անգամ նշել է, որ շատ կցանկանար Թրամփի պես խոսել և շփվել։
Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ընկերը` բժիշկ-իմունոլոգ Արամ Հակոբյանը «Կոմսոմոլյսկայա պրավդա» հրատարակության հետ հարցազրույցում պատմել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նկատմամբ իր նախկին ամուսնու մասնավոր կյանքին միջամտության փաստի առիթով քրեական գործի մանրամասների մասին:
«Վիտալինան պնդել է, թե TV-ին տեսանյութ չի հանձնել, իբր դա ուրիշն է արել: Սակայն ինձ հաղորդել են` Անդրեյ Մալախովին կանչել են Քննչական կոմիտե, և նա ցուցմունք է տվել, որ հենց Վիտալինան է իրեն բերել հոլովակները հեռուստաեթերի համար` դրա դիմաց պարգևատրում ստանալով»,- պատմել է Արամ Հակոբյանը «Կոմսոմոլյսկայա պրավդային»:
Ժողովրդական արտիստի ընկերը նաև հավելել է, որ ինքն էլ մտադիր է ցուցմունք տալ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, քանի որ ունի երեք տեսահոլովակ, որոնք իրեն դեռ երեք տարի առաջ ուղարկել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան:
«Այս օրերին ադրբեջանական մամուլը դարձյալ հեղեղված է Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնի» առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի մասին լուրերով: Ադրբեջանցիների ուղեղներում չի տեղավորվում այն հանգամանքը, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն առանց պատճառաբանության հրաժարվել է Արգենտինայի հավաքականի կազմում ընկերական խաղ խաղալ Ադրբեջանի հետ: Եվ դա այն դեպքում, երբ, ըստ որոշ տվյալների, Ադրբեջանը 8 միլիոն դոլար էր առաջարկել, եթե Մեսսին խաղա գոնե 60 րոպե: Մեսսին հրաժարվել էր, Արգենտինայի հավաքականի ղեկավարները ստիպված էին մերժել առաջարկը: Փոխարենը հունիսի 9–ին 2 միլիոն դոլարի դիմաց Արգենտինան կխաղա Իսրայելում՝ տեղի թիմի հետ: Մեսսին հաճույքով համաձայնել է:
Այս պատմությունն ամիսներ առաջ է եղել, սակայն վերջին օրերին ադրբեջանական մամուլը դարձյալ անդրադարձել է խնդրին: Նրանք այդպես էլ բացատրություն չեն գտնում, թե ինչպես կարող է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը 2 միլիոնը գերադասել 8 միլիոնից: Ազերիները նույնիսկ սկսել են փորփրել Մեսսիի անցյալը, «հասել» են մինչև նրա ծննդավայր Ռոսարիո՝ համոզվելու համար նրա արմատներում հայի արյուն կա՞, թե ոչ: Այլապես ինչո՞ւ նա պետք է «զզվեր» Բաքվից»:
«Փաստ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ալժիրցի հայտնի գրող Քամել Դաուդը բաց նամակով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Huffington Post»-ում հրապարակված «Բարով չգաք մեր երկիր» բաց նամակում հեղինակն ասում է.
«Ձեր կողմից բանտարկված, սպանված և կտտանքների ենթարկված բոլոր մարդկանց անունից ասում եմ․ բարով չգաք մեր երկիր: Ոչ, Էրդողան, Դուք ցանկալի չեք մեր երկրում:
Մենք «ոչ» ենք ասում իրենց գաղափարները մեր կյանքերից ավելի կարևորողներին, մեր երեխաներին գերի վերցնողներին, մեր հոգիներն ու ապագան մեզանից խլողներին։
Դուք խորհրդանշում եք մեր ազգի բոլոր արժեքների լրիվ հակառակը։ Դուք ատում եք ազատությունը, անկախ մտածողներին, չեք սիրում ցույցերն ու երթերը, կրոնի առևտուր անելով երազում եք մեր միջոցով խալիֆայություն ձեռք բերելու մասին»:
Դաուդը նաև նշել է, որ քրդերի և իր մյուս ընդդիմադիրների շրջանում մահ սփռող Էրդողանը չի կարող իսկապես իրենց օգնելու կամ նրանց անկախությանը աջակցելու ցանկություն ունենալ։
«Դուք Մերձավոր Արևելքում տուժածների հետ լաց եք լինում, իսկ նրանց դահիճների հետ գործնական պայմանագրեր կնքում։ Պաշտպանում եք ոչ թե մեր արժանապատվությունը, այլ Ձեր խալիֆայությունը։ Մենք չենք մոռանա ձեր չարագործությունները, խորհուրդների ցանկը, անվերջ համալրվող սարսափելի բանտերը, պալատի իշխանության տակ գտնվող դատական համակարգը, ձեր նենգություններն ու ստերը»։
Ալժիրցի գրողը շեշտել է, որ Էրդողանը ջանում է կյանքի կոչել Օսմանյան կայսրության արյունոտ կրկնօրինակը։ Նա հիշեցրել է իշխանության գլուխ մնալու համար Էրդողանի կազմակերպած խարդախությունների, կեղծ հեղաշրջման փորձի, ժողովրդի դեմ իրականացվող «վհուկների որսի», սպանությունների ու բռնությունների մասին։ Իսլամը Էրդողանի համար միայն գործիք է, իսկ Աստված՝ առևտրի առարկա։
Նշենք, որ Էրդողանի այցը Ալժիր նախատեսված է մարտի 6-ին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այս տարվա 56 օրերի ընթացքում հասցրել է շոկի ենթարկել ամբողջ աշխարհը իր արտասովոր կոչերով: newmag-ը մեկտեղել է Էրդողանի արտառոց հայտարարությունները, որոնք արվել են միայն այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում:
1.Ամերիկացի հրամանատարները դեռ օսմանյան ապտակ չեն ստացել:
Այս հայտարարությունից հետո Թուրքիա մեկնեց ԱՄՆ պետքարտուղարը: Թուրքիայի ԱԳ նախարարը ասաց, որ այս խոսքերը ոչ թե իրենց, այլ թուրք ժողովրդի կարծիքն են արտահայտում:
2.Մինչև Թրամփը ինձ չզանգի, ես իր հետ չեմ խոսի, առաջինը չեմ զանգելու:
Էրդողանը նեղացել էր Թրամփից, քանի որ ԱՄՆ-ը շարունակում էր աջակցել Սիրիայի քրդերին, որոնք ԻՊ ահաբեկիչների դեմ կռվող ամենակենսունակ ուժն էին Սիրիայի հյուսիսում:
3.Կեղտոտ հետույքով մարդիկ մեզ սպառնում են:
Էրդողանն այսպես է արտահայտվել Սիրիայում խաղաղ բնակիչներին պաշտպանող քրդերի և արաբների հասցեին:
4.Աբդուլլահ Գյուլը ընկել է գնացքից, ընկած տեղում էլ կմնա:
Այս արտահայտությամբ Էրդողանը արձագանքեց նախկին նախագահ Գյուլի խիստ մեղմ ու նույնիսկ անուղղակի քննադատությանը:
5.Պարո՛ն Թրամփ, Ձեր դոլարով մեր ժողովրդավարությունը չեք գնի:
Սա Թրամփին ու ԱՄՆ-ին վիրավորող շարքային արտահայտություններից մեկն էր միայն: Էրդողանին նույնիսկ հաջողվել է Վաշինգտոնի կենտրոնում ԱՄՆ հայ, քուրդ և եզդի քաղաքացիների ծեծելու հրաման տալ ու մարսել դա, չնայած ամեն ինչ ֆիքսել էին Ամերիկայի Ձայնի տեսախցիկները:
6.Ամուսնական դավաճանությունը պետք է քրեականացնել:
Ավելին, Էրդողանը բազմիցս պահանջել է, որ թուրքերը 3-ի փոխարեն 5 երեխա ունենան՝ խոստանալով օգնել այդ հարցում…
7.Եթե այս երեխան նահատակվի մարտում, մենք նրան կպատվենք մեր դրոշով:
Սա Էրդողանը ասել է անցած շաբաթ, երբ ելույթ էր ունենում հերթական հանրահավաքում: Նրա կողքին երեխա էր՝ զինվորական համազգեստով ու Թուրքիայի դրոշով:
8. Ամառը թեժ է լինելու…
Սա ասվել է Սիրիայի մասին, բայց Էրդողանի արկածախնդրությունը խոստանում է թեժ ամառ ամբողջ տարածաշրջանին:
Ermenihaber.am:Մարտադաշտում թույլ տրված ամենաչնչին հաշվարկային սխալը ՆԱՏՕ-ի երկու անդամների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև անմիջական պատերազմի պատճառ կարող է դառնալ։ Նման մտահոգություն է հայտնել բրիտանական «Financial Times» պարբերականը:
«Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական խմբավորումը, որի դեմ է ըստ էության ուղղված տարածաշրջանի բոլոր կողմերի պայքարը, վերջին շրջանում շատ է թուլացել։ ԻՊ-ի անկումը սիրիական տարածաշջանում նույնքան վտանգավոր կարող է լինել, որքան և դրա հզորացումը։
«Ընդհանուր թշնամու բացակայության պայմաններում պատերազմի մեջ ներքաշված տարածաշրջանային և միազգային հակամարտող ուժերը տարբեր ճակատներից միջնորդավորված ձևով պատերազմում են միմյանց դեմ՝ իրենց զարմանալիորեն բազմատեսակ ներկայացուցիչների միջոցով։ Յուրաքանչյուր բախում ավելի է հեռացնում հակադիր շահերի միջև համաձայնության ձեռքբերման հնարավորությունը՝ սաստկացնելով բացահայտ առճակատման վտանգը»,- գրում է «Financial Times»-ը։
Այս համատեքստում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած զինադադարի որոշումը թեև դրական զարգացում է, բայց դրա արդյունավետությունն անվարժ արված վիրակապից տված օգուտից ավելին չի կարող լինել։
«Քանի դեռ որևէ միջազգային ֆորումում առավել երկարատև զինադադարի որոշում չի կայացվել, այդ որոշման դերը լարվածության նվազեցման հարցում փոքր կլինի։ Սիրիական պատերազմի յոթերորդ տարում այն, ինչ մնացել է Սիրիայից, կարող է տարածաշրջանային հզոր հրդեհի աղբյուր դառնալ»։
Ստամբուլի «Դեպո» ցուցասրահում բացվել է «1990թ․-ից մինչև այսօր․ Ստամբուլի բազմալեզու մամուլը» խորագրով նոր ցուցահանդես։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Ստամբուլի Բիլգի համալսարանի նախաձեռնությամբ և Ստամբուլում Շվեդիայի դեսպանատան, «Anadolu Kültür» մշակութային հիմնադրամի աջակցությամբ։
Ցուցահանդեսում տեղ են գտել հայկական «Ժամանակ» օրաթերթը, համշենահայ համայնքի կողմից հրապարակվող «Գոռ» ամսագիրը, քրդերեն «Roza» ամսագիրը, ավելի քան քառորդ դար գոյություն ունեցող քրդական «Nûbihar» ամսագիրը, ազգային փոքրամասնություններին պատկանող այլ պարբերականներ։
Ցուցահանդեսի համակարգող, Ստամբուլի Բիլգի համալսարանի դասախոս Բյուլենթ Բիլմեզը նշել է, որ այս միջոցառումը շատ կարևոր նշանակություն ունի՝ Սամբուլի այլալեզու մամուլը հանրությանը ներկայացնելու առումով։
Նա ընդգծել է, որ ստամբուլյան մամուլի պատմությունը բոլորովին էլ միատարր չէ, այն ներառում է նաև մի շարք ազգային փոքրամասնությունների կողմից հրատարակված պարբերականները։ Մինչդեռ այսօր շատերը շատ աղոտ պատկերացում ունեն Ստամբուլում այլալեզու հրատարակությունների մասին։
«Այսօր ցուցահանդեսի այցելուները ասում են, որ իրենք չգիտեին, որ Ստամբուլում այսքան ամսագրեր ու օրաթերթեր են հրատարակվել՝ այդքան բազմազան լեզուներով։ Այսօր նրանք գալիս են ցուցահանդես ու ասում՝ ուրեմն, Ստամբուլի մամուլը միագույն չէ, այն բազմազան է ու բազմերանգ։ Նրանք տեսնում են որոշ ցուցադրված օրինակներ ու միմյանց հարցնում՝ սա ի՞նչ է, ի՞նչ լեզվով է։ Հետո պարզում են, որ դրանք համշեներեն են կամ քրդերեն, հայերեն», — պատմել է Բիլմեզը։
Նշենք, որ փետրվարի 23-ին բացված ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 18-ը։
լ Ըստ Սթիվենսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակված Nukemap ծրագրի, գրում է РИА Новости-ն,National Interest-ի մասնագետները գնահատել են Հյուսիսային Կորեայի՝ Տոկիոյին ատոմային հարված հասցնելու հետևանքները։
Այնտեղ նշվում է, որ Ճապոնիան Հս․ Կորեային հետաքրքրում է, քանի որ ճապոնական կղզիներում ամերիկյան բազաներ են տեղակայված։ Փորձագետները վստահություն են հայտնում, որ Կորեական թերակղզում կոնֆլիկտ ծագելու դեպքում ԱՄՆ ռազմական այդ օբյեկտները առանցքային դեր կխաղան։ Հյուսիսկորեացիների առաջնային նպատակը հենց այդ բազաները կլինեն։
Այնուհետև նշվում է, որ անպայման հարված կհասցվի ԱՄՆ «Յոկոտա» ռազմական օբյեկտին, որը Տոկիոյից 50 կիլոմետր հեռավորության վրա է գտնում։ Այդ ժամանակ մոտ 13 հազար մարդ կզոհվի, 45 հազարն էլ կտուժեն։ Սակայն միջուկային նստվածքները, ըստ մասնագետների, Ճապոնիայի մայրաքաղաքին չեն հասնի։
Վատթարագույնը կարող է ունենալ Կասումիգասեկի շրջանի պետական կառույցներին հասցված միջուկային հարվածը։ 24 հազար զոհ ու 91 հազար վիրավոր կլինի։ Բայց ամենակործանարարը կլինի Սինդզյուկույի պաշտպանության նախարարությանը հասցված հարվածը։ Ըստ մասնագետների հաշվարկի՝ նման հարվածի զոհ կդառնա 57 հազար մարդ, 128 հազարն էլ կվիրավորվեն։ Ռադիոակտիվ նստվածքները նման հարվածի արդյունքում ամենակործանարարը կլինեն ու կընդգրկեն Տոկիոյի ամենախիտ բնակեցված շրջանները։
Վերլուծաբանները նշել են մի քանի գործոններ, որոնք կարող են ազդել զոհերի ու վիրավորների քանակի վրա։ Մի կողմից՝ Տոկիոյի տրանսպորտային համակարգը կարող է էքստրեմալ իրավիճակներում ժամանակավոր ապաստան դառնալ։ Իսկ մյուս կողմից՝ հարթավայրային տեղանքը կարող է միջուկային պայթյունի լուսային բռնկումը տեսնողների մոտ կուրություն ու տեսողության հետ կապված այլ խնդիրներ առաջացնել։
Պարբերականը նշում է, որ Ճապոնիայի մայրաքաղաքին միջուկային հարվածների արդյունքում հազարավոր մարդիկ կզոհվեն, միլիոններն էլ կվիրավորվեն։ Սա աննախադեպ հետևանքներ կունենա, ինչպիսին Տոկիոն չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.