0:1՝ Մխիթարյան (15′), 0:2` Ռեմսի (45+3′)
29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ամերիկացի հեղինակներ Մայքլ Իսիքոֆը,Դևիդ Քորնը և Մաթեր Ջոնսը «Ռուսական ռուլետկա. ԱՄՆ-ի դեմ Պուտինի հայտարարած պատերազմի և Դոնալդ Թրամփի ընտրվելու մասին պատմությունը» վերնագրով գրքում մի շարք ուշագրավ դրվագներ են բացահատել 2013 թվականին Մոսկվայում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպած «Միսս տիեզերք» մրցույթի և դրան հաջորդած երեկույթի վերաբերյալ: Այս մասին գրում է Yahoo News-ը:
Գրքում նկարագրվում է, թե ինչպես է երեկույթի ընթացքում հայազգի 26-ամյա դերասանուհի Էդիտա Շահումյանը գրավել այն ժամանակ դեռևս գործարար Թրամփի ուշադրությունը: Թրամփը մոտեցել է Շահումյանին և, ցույց տալով ռուսաստանցի հայտնի ռեփեր Տիմատիին, հարցրել է, թե արդյո՞ք վերջինս դերասանուհու ընկերն է, իսկ Շահումյանը բացասական պատասախան է տվել՝ ասելով, որ Տիմատիի ընկերուհին չէ:
Այդ ժամանակ Թրամփին է մոտեցել նրա հետ լուսանկարվել ցանկացող մի կին. նա այդ պահին բռնել է հայ դերասանուհու ձեռքը՝ չթողնելով նրան հեռանալ: Դրանից հետո Շահումյանը Թրամփի հետ մի քանի սելֆի է արել: «Դուք շատ գեղեցիկ եք, հատակապես Ձեր աչքերը»,- հաճոյախոսություններ է շռայլել Թրամփը Շահումյանին՝ առաջարկելով նրան գնալ իր հետ ԱՄՆ: Շահումյանն էլ հակադարձել է, թե ինքը հայուհի է, և հայուհիները շատ ավանդապաշտ են: «Դուք պետք է հանդիպեք իմ մայրիկի հետ»,- ասել է նա:
Նշվում է, որ հանդիպումից հետո Թրամփն ինչ-որ մեկի միջոցով իր այցեքարտն է փոխանցել դերասանուհուն, սակայն, ըստ գրքի, վերջինս այդպես էլ չի զանգահարել:
Լիբանանահայերի խոհանոցը տարբերվում է օտարների և բուն հայկական խոհանոցի միաձուլմամբ։ Նման եզրակացության է հանգել իտալացի լրագրող Էմմա Գատենը Բեյրութ այցելելուց հետո։
Լիբանանի հայերը պահպանել են իրենց լեզուն և մշակույթը, իհարկե, նաև խոհանոցը։ Դա տեսել է (իսկ ամենակարևորը` համտեսել) իտալացի Էմմա Գատենը, որը Բեյրութ կատարած ուղևորության մասին գրել է Munchies խոհարարական պարբերականում։
Ժամանակին արաբները հայերին ընդունեցին որպես յուրայիններ։ Իսկ հայերն այստեղ ստեղծեցին արհեստանոցների, խանութների և ռեստորանների աշխույժ կենտրոն։
Բուրջ Համուդ հայկական թաղամասի պատերին կարելի է Թուրքիայի մասին ամենատարբեր գրություններ տեսնել։
«Թուրքիա, գնա…»,- նաև այսպիսի գրություն կա։ Մեկ այլ պատի վրա պատկերված է նախկին Օսմանյան կայսրությունը, իսկ արևելյան հատվածում ավելացված է «Արևմտյան Հայաստան» գրությունը։
Խորտկարաններում իսկական հերթեր են գոյանում բաստուրմայով բուտերբրոդների համար։ Իտալացիներն այն անվանում են «հայկական բրեզաոլո». նման ապխտած միս պատրաստում են նաև Իտալիայի հյուսիսում գտնվող ալպիական հովիտներում։
Լիբանանահայերը բաստուրմայով բուտերբրոդների մեջ դնում են թարմ լոլիկ և վարունգ` կծվությունը մեղմելու համար։
Միջերկրածովյան և բուն հայկական խոհանոցի միաձուլմամբ էլ հենց տարբերվում է Լիբանանի հայերի խոհանոցը։ Երկու ճյուղերը միաձուլվելով` հիանալի ուտեստներ են դառնում, որոնց ավելի ախորժելի են դարձնում հայկական համեմունքները, մածնով, ինչպես նաև նռան հյութով պատրաստած սոուսները։
Թերևս ամենամեծ պահանջարկն ունի «Մայրիկ» ռեստորանը, որը բացել է Ալիս Կամակյանը, իսկ որպես հիմք վերցրել է տեղի հայերի բաղադրատոմսերը։ Այսօր այնտեղ 40 մարդ է աշխատում, իսկ տերերը նման ռեստորան են բացել նաև Դուբայում։
Լավ հասկանալու համար, թե որտեղից են ծագել այդ ուտեստները, մի քանի տարի առաջ նա մեկնել է Թուրքիայի արևելյան հատված։ Հայերին ոչ միայն ուզում էին սպանել, այլև բնաջնջել` չթողնելով ոչ մի հիշատակում նրանց մասին, ասում է նա։ Լեզուն, որով նրանք խոսում էին, վանքերը, ուր հաճախում էին, հացը, որ ուտում էին։ Նա այդ ժամանակ իմացավ, որ թուրք սուլթանների խոհարարները հայեր են եղել։
Այսօր նրանց ժառանգների և հետնորդների վարպետությունը հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են համտեսել հայկական խոհանոցի ուտեստները կամ պարզապես քաղցած են։
Միացյալ Նահանգները կարող են Ռուսաստանը ոչնչացնել սուզանավերի միջոցով, 2019 թվականի պաշտպանական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ռազմավարական հրամանատարության ղեկավար Ջոն Հայթենը: Լսումների հեռարձակվումը ներկայացված է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի կոմիտեի կայքում, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
«Նրանք չգիտեն, թե որտեղ են մեր սուզանավերը, իսկ դրանք կարող են ոչնչացնել իրենց երկիրը, եթե մենք գնանք այդ ճանապարհով»,- ասել է Հայթենը՝ մեկնաբանելով զենքի նոր ռազմավարական տեսակների մասին Վլադիմիր Պուտինի հայտարարությունը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ ռազմավարական ուժերը պատրաստ են բոլոր հնարավոր սպառնալիքներին:
ԱՄՆ-ը հույս է հայտնում, որ Թուրքիան կհրաժարվի ռուսական S-400 Triumphհակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու որոշումից՝ սպառնալովՎաշինգտոնի եւ Անկարայի միջեւ պաշտպանական համագործակցության դադարեցմամբ:Այդ մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի համատեղ զինված ուժերի գլխավորհրամանատար, ամերիկացի գեներալ Կերտիս Սկապարոտին:
«Մենք Թուրքիայի հետ քննարկում ենք նրանց օդային պաշտպանության միջոցներն ուհամակարգերը, որոնք նրանք կարող են օգտագործել: Չեմ կարծում, թե դա ավարտվածգործարք է: <…> Կարծում եմ՝ մենք ժամանակ ունենք, եւ ցանկանում եմ շարունակելաշխատել այս ուղղությամբ` համոզելու նրանց, որ այս համակարգը անհամատեղելի էՆԱՏՕ-ի չափանիշների հետ», — ասել է Սկապարոտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Դեմոկրատ սենատոր Ջեկ Ռեդն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի կողմից S-400-ի ձեռքբերումը պոտենցիալ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւպաշտպանական համագործակցությանն ամբողջությամբ:
Հիշեցնենք, որ փետրվար ամսին թուրքական ԶԼՄ-ները լուրեր տարածեցին այն մասին, որՎաշինգտոնը սպառնում է Անկարային պատժամիջոցներով՝ կոչ անելով հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգեր գնելուց: Միեւնույն ժամանակ, ամերիկյանիշխանությունները իբր ցանկանում են օգնել Թուրքիային «ավելի լավ տարբերակ գտնել`օդային պաշտպանության կարիքները բավարարելու համար»: Անկարան էլ, սակայն, դեմ էS-400-ի գնման հետ կապված սպառնալիքներ բանեցնելու մեթոդին:
Սիրիական Աֆրինում ընթացող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շուրջ վեճը Թուրքիայի մեջլիսում ծեծկռտուքի է վերաճել։
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Մահմուդ Թողրուլն ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում էթնիկ զտումներ է իրականացնում, փոխանցում է demokrathaber-ը։ Պատգամավորի խոսքով՝ Թուրքիան նպատակ ունի փոխելու քրդաբնակ տարածքի ժողովրդագրությունը՝ այնտեղ արաբ միգրանտների տեղավորելով։
Նրա հայտարարությունից հետո ամբիոնին են մոտեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, որի հետևանքով վիրավորվել է 2 քուրդ պատգամավոր:
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատագամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության պատգամավորների հարձակման մասին։
Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է․ «Երեկ AKP-ի պատագամավորները խորհրդարանում փորձեցին մեր հետ ինքնադատաստան տեսնել։ Իրենց բարբարոսություններն ամեն տեղ ցույց են տալիս։ Ֆաշիստների դեմ ամեն տեղ դիմադրություն ենք ցույց տալու։ Եւ իհարկե հաղթելու ենք»։
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում քրդական կուսակցության պատգամավորները մեղադրել են իշխանություններին Աֆրինում էթնիկ զտումների մեջ, ինչն էլ կատաղեցրել է Էրդողանի կուսակիցներին, ովքեր հարձակվել են քրդական կուսակցության պատգամավորների վրա։
Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Միլան»-ը հյուրընկալեց Լոնդոնի «Արսենալ»-ին և պարտություն կրեց:
Գրանցվեց 2:0 հաշիվը: Խաղի 15-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը փոխանցում ստացավ Մեսուտ Օզիլից և ուժեղ հարվածով գրավեց Դոնարումայի դարպասը՝ խփելով իր առաջին գոլն «Արսենալ»-ի կազմում և բացելով հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Աարոն Ռեմսին կրկնապատկեց «զինագործներ»-ի առավելությունը: Երկրորդ խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը:
Այսպիսով, «Արսենալ»-ը 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճելու լուրջ հայտ է ներկայացնում: Պատասխան հանդիպումը կկայանա Լոնդոնում՝ մարտի 16-ին:
«Միլան» — «Արսենալ»՝ 0:2
0:1՝ Մխիթարյան (15′), 0:2` Ռեմսի (45+3′)
Azatutyun.am: Սերբիայի խորհրդարանը մերժեց ընդդիմությանը առաջարկը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին:
Վերջին տասնամյակում նման առաջարկներ մի քանի անգամ ներկայացվել են սերբական խորհրդարանում, սակայն դրանք մշտապես մերժվել են, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությունը:
Օսմանյան Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը այս անգամ ներկայացրել էր Սերբիայի նախկին վարչապետ Զորան Զիվկովիչը, ով ներկայումս գլխավորում է «Նոր կուսակցություն» քաղաքական ուժը:
«Ազատության» սերբական ծառայության հետ զրույցում Զիվկովիչը կարեւորել է այդ հարցում պաշտոնական Բելգրադի դիրքորոշումը հստակեցնելը՝ հիշեցնելով, որ 20-րդ դարի ամենամեծ այդ ողբերգությունը ճանաչել են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ամերիկյան նահանգների մեծամասնությունը:
Շուրջ 7 միլիոն բնակչություն ունեցող Սերբիան, որը նույնպես անցած դարասկզբին գտնվում էր Օսմանյան կայսրությունում, սակավաթիվ հայ համայնք ունեցող երկրներից է. տարբեր գնահատականներով՝ այստեղ բնակվում է մինչեւ 300 հայ:
Չնայած այդ հանգամանքին՝ Սերբիայի նախագահը մեկն էր այն օտարերկրյա առաջնորդներից, ովքեր 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում մասնակցում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:
«Չէինք կարող հանդգնել այստեղ չլինել, մեզ համար չգալու տարբերակը չկար», — Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարել էր Սերբիայի այժմ արդեն նախկին նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:
«Ինչպե՞ս կարող ենք մենք այսօր այստեղ չլինել և ինչպե՞ս կարող ենք դավաճանել միլիոնավոր զոհերի հիշատակին, ինչպե՞ս չճանաչենք ճշմարտությունը, ինչպե՞ս չսովորենք ճշմարտության այն դասերը, որոնք մարդկությունը դասավանդել է և ավանդել է դեռ վաղուց», — ասել էր նա:
Թուրքիայում նորաստեղծ ընդդիմադիր «Iyi partisi» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել ավելի քիչ խոսել:
Աքշեները թուրքական իշխանություններին մեղադրել է այն բանում, որ պետական քաղաքականության մեջ գոյություն չունի կանանց և տղամարդկանց իրավահավասարություն:
Դիմելով Էրդողանին` թուրք կին քաղաքական գործիչն ասել է.
«Այ ընկեր, մի քիչ լռիր։ Մի քիչ էլ ընտանիքիդ ժամանակ հատկացրու։
Ի՞նչ պարտադիր է ամեն ինչի մասին խոսես։
Պետք չէ ամեն անգամ մատ թափ տալ։ Միքիչ էլ տանդ նստիր, թող մենք էլ շունչ քաշենք, Թուրքիան էլ:
Դու բղավում էիր, թեօսմանյան ապտակ ենք տալու։
Մինչդեռ երբ ԱՄՆպետքարտուղար Թիլլերսոնը եկավ Թուրքիա, գողեգող
խոսեցիք»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի հրամանատարը հայտարարել էր, որ եթե Սիրիայում թուրքական զինուժը հարվածի իրենց, ապա համարժեք պատասխան կստանա: նախագահ Էրդողանը, մեկնաբանելով ամերիկացի զինվորականի այդ հայտարարությունը, ասել էր «Ակնհայտ է, որ նրանք երբևէ օսմանյան ապտակ չենկերել»:
Թուրքիայի իրավապահ մարմինները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության շրջանակում Ադանայում ձերբակալել է 13 անձի, ովքեր ենթադրվում է, որ հարձակում են նախապատրաստել քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա, փոխանցում է «Արմենպրեսը»:
Ձերբակալվածները հարցաքննության համար տարվել են ոստիկանական բաժանմունք:
ԻՊ հարձակման վերաբերյալ հետախուզական տվյալների առկայությամբ պայմանավորված՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը մարտի 5-ից երկու օրով դադարեցրել էր աշխատանքները: Միաժամանակ դեսպանությունը Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել էր զգուշանալ հնարավոր հարձակումներից, հեռու մնալ մարդաշատ վայրերից, ինչպես նաև դեսպանության հարակից տարածքներից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.