29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից ագրեսիվ Ռուսաստանի դեմ կիրառվող միջոցներից մեկը կլինի Պուտինի վարչակարգի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը: Նման հավաստիացումով խոսեց Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:
Լոնդոնը մտադիր է շատ հզոր հարված հասցնել Կրեմլին, որը համարձակվել է օգտագործել քիմիական զենք Միացյալ Թագավորությունում: Բացի ռուս դիվանագետների արտաքսումից, ակտիվների սառեցումը, Մագնիտսկու ցուցակը և այլք, Լոնդոնը նաև նախատեսում է հարվածել հիմք ընդունելով ռեժիմի կոռուպցիան: Դա կլինի պատժամիջոց, Բրիտանական հետախուզության Սերգեյ Սկրիպալի և Սալիսբերի քաղաքի ավելի քան 20 բնակիչների թունավորման համար:
Արտակարգ նիստում բրիտանացի պատգամավորներից մեկը նշել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը, իր իշխանության 18 տարիների ընթացքում, «իր ժողովրդից գողացել է ավելի քան 300 միլիարդ դոլար»: Պատասխան այն հարցին, թե արդյոք Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է «մասնակցել իր հարստությունը բացահայտելու համար»: Վարչապետը դրական պատասխանեց. «Այո, մենք մտադիր ենք օգտագործել այդ գործիքները», — ասաց Մեյը՝ նշելով, որ այս գործընթացը կկարգավորվի օրենքի գերակայությունը: Նա նաև ավելացրեց, որ քննությունը կանդրադառնա ոչ միայն Պուտինին, այլև նրա անմիջական շրջապատին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է Կոնգրեսի ընտրություններում հանրապետական Դենի Թարքայանի առաջադրումը:
«Նևադայի Հանրապետական կուսակցության համար հիանալի կլինի, եթե լավ տղա Դենի Թարքանյանն ընտրվի Կոնգրես», — գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:
ԱՄՆ նախագահի խոսքերով՝ Թարքանյանը կամրապնդի կոնգրեսական Դեն Հելերի դիրքերը:
Հիշեցնենք, որ բացի Դենի Թարքանյանից, ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում առաջադրվել է ևս մեկ հայի՝ Ջոն Բոյաջյանի (Նյու Յորք) թեկնածությունը:
Ռուսաստանի Տամբովի մարզում մի ադրբեջանցի բենզին է լցրել իր հայ կնոջ վրա ու այրել: Կինը շնչուղիների, գլխի, ձեռքերի ու ոտքերի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հետաքննությունը պետք է պարզի` հանցագործության կենցաղայի՞ն է, թե՞ այլ պատճառներ կան:
Ոստիկանները մտահոգություն ունեն, որ դեպքը կարող է ազգամիջյան բախում առաջացնել, դեպքի վայր է ուղարկվել տեղի ոստիկանության ամբողջ կազմը:
Ներկայումս որոշվում է «Սպանության փորձ» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել նրան քաջառողջություն, նորանոր մեծ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն: Հանրապետության Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի’ Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Կայացած քվեարկության արդյունքները վկայում են երկրի համակողմանի զարգացմանը, տնտեսության արդիականացմանը և գլոբալ գործընթացներում դերակատարության շարունակական բարձրացմանն ուղղված` Ձեր ղեկավարությամբ իրականացվող քաղաքականության նկատմամբ Ռուսաստանի քաղաքացիների լայն աջակցության մասին: Հայաստանին և Ռուսաստանին միավորում է եղբայրական ժողովուրդների` ժամանակի փորձություն անցած բարեկամությունը: Բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսության, արտաքին քաղաքական կոորդինացման, անվտանգության ոլորտում արգասաբեր համագործակցության, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ ծրագրերի համատեղ իրականացման շնորհիվ մեր երկրների դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին էլ ավելի են ամրապնդվել:
ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ հարթակներում փոխգործակցությունն էապես հարստացնում է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ողջ համալիրը: Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Ռուսաստանի կարևոր և հետևողական միջնորդական ջանքերը՝ այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Մենք հետագայում ևս հաստատակամորեն մտադիր ենք համակողմանի զարգացնել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները միջպետական փոխգործակցության բոլոր ուղղություններով, ինչը բխում է մեր ժողովուրդների արմատական շահերից՝ տարածաշրջանային անվտանգության և Հարավային Կովկասում կայունության ապահովման նպատակներից»:
Քեմբրիջի համալսարանի հայազգի շրջանավարտի համահեղինակած գյուտը կարող է հեղափոխություն մտցնել էներգիայով աշխատող սարքերի արտադրության բնագավառում: «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու Ամալյա Կոստանյանը Քեմբրիջի համալսարանի իր թիմակիցների հետ զբաղվում է նանոկառուցվածքների աճեցմամբ, դրանց հիման վրա՝ նոր սերնդի էկրանների նախագծմամբ, որոնք ամբողջությամբ ածխածնային հիմքով են:
«Դրանք շահավետ են նրանով, որ կարող են նախագծվել նոր տեսակի նյութերով, որոնք ամբողջովին ստացվում են լաբորատոր պայմաններում և այն հատկություններով, որ մենք ենք ուզում: Մենք կարող ենք ստեղծել այնպիսի սարքեր, որոնք ամբողջովին մեր միջավայրը կփոխեն, հնարավորություն կտան մասսայական արտադրության մեջ սիլիցիումային հիմքով արտադրվող սարքերը փոխել նանոկառուցվածքների հիման վրա ստեղծվող սարքերով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Ամալյա Կոստանյանը: Գյուտարարի խոսքով` Քեմբրիջի համալսարանի հետ արդեն պատենտը ստացել են, այս պահին մտածում են զանգվածային արտադրության մասին: Քանի որ նորարարության հիմքում հիմնականում օրգանական նյութերով արտադրության կազմակերպումն է, այն հնարավոր կլինի կիրառել ցանկացած ինդուստրիայում:
«Պատկերացրեք հեռախոսները, պլանշետները լինեն թղթի հաստության և դրանց սնուցման համար համարյա էներգիա հարկավոր չլինի: Կարող են կիրառվել բժշկության մեջ, օրինակ, սարքեր կան, որոնք օրվա ընթացքում ստուգում են սրտի, մնացած օրգանների աշխատանքը: Դրանք կարող ես անընդհատ կրել մարմնիդ վրա, քանի որ ածխածնային հիմքով են, կյանքի հետ համատեղելի են»,-ավելացրեց երիտասարդ գիտնականը` հավելելով, որ արտադրանքը բավականին էժան կլինի, քանի որ դրանց ստեղծման համար համարյա նյութ չի օգտագործվում, իսկ աշխատացնելու համար` չափազանց քիչ էներգիա: «Կես ժամ էներգիա կուտակելով` հնարավոր կլինի այդ սարքը երեք տարի օգտագործել»: Ամալյա Կոստանյանը տեղեկացրեց, որ ներկայում քննարկում են, թե ինչ ռեսուրսներով կարելի է նման տեխնոլոգիայով աշխատող լաբորատորիա հիմնել Հայաստանում:
Յակուտսկում ոսկու անձրև է տեղացել: «Ан-12» բեռնատար ինքնաթիռից թռիչքի ժամանակ թափվել են ոսկու ձուլակտորներ: Այդ մասին գրում է life.ru-ն:
Այս պահին օդանավակայանում և դրա շրջակայքում հայտնաբերվել է 20 կգ կշռող 172 ձուլակտոր:
Նշվում է, որ թռիչքի պահին պոկվել է ինքնաթիռի աջ փեղկը և ինքնաթիռից թափվել են թանկարժեք մետաղ հիշեցնող ձուլակտորներ: Ավելի ուշ պարզվել է, որ ինքնաթիռը տեղափոխում էր հատուկ բեռներ՝ շուրջ 10 տոննա ոսկի և պլատին:
Այս պահին ճշտվում են կատարվածի պատճառները:
Վրաստանի հայտնի լեռնադահուկային հանգստավայր Գուդաուրիում ճոպանուղին առանց էներգիայի մատակարարման է մնացել: Ներսում հանգստացողներ են եղել: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն՝ հղում տալով վրացական «Rustavi2» հեռուստաընկերությանը:
Փրկարարները հանգստացողներին իջեցրել են ճոպանուղուց:
ւց:
Դատելով տեսանյութից‚ որը նկարահանել են ականատեսները‚ լեռնադահուկորդները ստիպված են եղել ինքնուրույն իջնել ճոպանուղուց՝ ցատկելով բարձրությունից: Ինչպես նշվում է‚ տուժել է առնվազն 10 մարդ:
«Սկզբից այն կանգնեց‚ իսկ հետո միանգամից իջավ ներքև: Ով հասցրեց‚ ցատկեց‚ ով վախեցավ‚ կոտրեց ոտքերը: Ովքեր հասան ներքև‚ ավելի լուրջ վնասվածքներ ստացան»‚- գրել է ականատեսներից մեկը։
«Քրդստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորման զինյալները մահափորձ են նախապատրաստելիս եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ընտանիքի դեմ, այս մասին գրում է sanalbasin.com կայքը:
Թուրքական ոստիկանությունը հակաահաբեկչական հատուկ գործողության շրջանակում ձերբակալել է խմբավորման երեք զինյալի՝ Զոզամ Քութումին, Մեհմեթ Էմին Թորենին և Գյուլշեն Բահադիրին:
Հետաքննության շրջանակում զինյալների վարձած տանն իրականացված խուզարկության արդյունքում պարզ է դարձել, որ վերջիններս ծրագրել էին մահափորձ իրականացնել Էրդողանի ու նրա հարազատների դեմ:
Նշվում է, որ քուրդ զինյալների թիրախում են եղել հատկապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա որդի Բիլալ Էրդողանն ու երկու փեսաները՝ Բերաաթ Ալբայրաքն ու Սելջուկ Բայրաքթարը:
Ռասիստական տրամադրություններով հայտնի «Հոլանդիայի թուրքական ֆեդերացիա»կազմակերպության գլխավոր քարտուղար Էրիմ Ուղուրլուն հերթական սկանդալին գրառումն է կատարել «Twitter» միկրոբլոգի իր էջում։
Գրառման մեջ մասնավորապես ասվել է. «Քուրդ կանանց բռնաբարելը հոգու պարտք է։ Ոչ ոք չպետք է դրանից հրաժարվի»։
Թուրքական կազմակերպության գլխավոր քարտուղարի գրառումը մեծ աղմուկ է առաջացրել սոցմեդիայում և բողոքների առիթ դարձել։
Թուրք գործիչը այնուհետև իր էջում պնդել էր, որ այդ գրառումները ինքը չի կատարել և իր էջը կոտրել են։ Այս պահին նրա էջը դարձյալ արգելափակված է։
Թուրքական աղբյուրը նշում է, որ նախկինում ևս Ուղուրլուն քրդերի մասին սկանդալային գրառումներ է կատարել, ինչի պատճառով նրա էջն արգելափակվել է։
Նախկինում էլ Ուղուրլուն աչքի է ընկել քրդերի դեմ ուղղված ազգայնական բովանդակությամբ գրառումներով։ Դրանցից մեկը եղել է հետևյալը.
«Առաջ ինչպես Նուսայբինում էր, այնպես էլ հիմա քրդերին մեկ առ մեկ սպանելու ենք ու հետո՝ վառելու»:
Աղբյուրը՝ ermenihaber.am
Գլենդելի քաղաքային խորհուրդն անցկացրել է քվեարկությամբ որոշել է քաղաքի փողոցներից մեկն Արցախի փողոց վերանվանելու գործընթաց սկսել։ Որոշումն ընդունվել է միաձայն։
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի (ANCA) պաշտոնական ֆեյսբուքյան էջից։ Ասվում է նաև, որ խոսքը Մերիլենդի պողոտայի մասին է, որը վերանվանվելու է Արցախի պողոտա` ի պատիվ Արցախի Հանրապետության:
Հիշեցնենք, որ այժմ ԱՄՆ–ում է գտնվում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը, մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի և դիվանագիտական անձնակազմի հետ:Նախագահ Սահակյանը կարևորել է Արցախի, Հայաստանի և Սփյուռքի սերտ համագործակցությունն՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.