29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեւենը հայտնել է Եվրամիության անդամ երկրների ղեկավարների որոշման մասին, այն է՝ հետ կանչել Եվրամիության դեսպան, գերմանացի դիվանագետ Մարկուս Էդերերինին Ռուսաստանից:
Բացի այդ, նշվել է, որ Եվրամիության մի շարք երկրներ հավանական է հետ կանչեն իրենց դիվանագիտական ներկայացուցիչներին ՌԴ-ից՝ Սկրիպալի հնչեղ գործի պատճառով:
Bloomberg պարբերականը՝ իր աղբյուրներին հղում անելով հայտնել է, որ Լոնդոնն է ցանկանում, որպեսզի եվրոպական երկրների դեսպանները չաշխատեն Ռուսաստանում:
Թերեզա Մեյի պահանջն է եղել Եվրամիության դեսպանին հետ կանչելը, այս ամենի իրագործման համար Մեծ Բրիտանիան հայտնել է չափազանց գաղտնի հետախուզական տվյալներ՝ դաշնակիցների մասին:
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը «իսկական սառը պատերազմ» է որակել Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման առնչությամբ Մեծ Բրիտանիայի և Եվրամիության որդեգրած դիրքորոշումը:
«Ես կարծում եմ, որ այդ ամենի ետևում կա ինչ-որ ավելի մեծ հանգամանք, ռազմավարություն, որի նպատակն է պատ կանգնեցնել Եվրոպական միության և Ռուսաստանի միջև: Ելնելով Եվրախորհրդարանում իմ աշխատանքային փորձից՝ ես գիտեմ, որ Եվրոպական միությունն իսկական սառը պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ», — ասել է Լը Պենը France Info ռադիոկայանին տված հարցազրույցում:
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ ըստ Ռուսաստանի իշխանությունների` Լոնդոնը Սկրիպալների թունավորման հարցում Մոսկվայի մեղավորությունն ապացուցող փաստեր չի ներկայացրել:
Հիշեցնենք, ըստ բրիտանացի քննիչների՝ Սկրիպալները թունավորվել են «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով, որը ստեղծվել է Ռուսաստանում:
ԱՄՆ դաշնային դատախազությունը հանել է մեղադրանքները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 15 անվտանգության աշխատակիցների 11-ից, որոնք մեղադրվում էին հայ և քուրդ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար, ովքեր 2017թ. մայիսին Վաշինգտոնում անցկացրել են խաղաղ ցույց, ընդդեմ Էրդողանի Միացյալ Նահանգների այցի:
«15 զինվորների վերաբերյալ ԱՄՆ որոշումը լարվածություն է ստեղծel ԱՄՆ-ի 7 Թուրքիայի հարաբերություննրում, ում հետ Թրամփը փորձում է վերականգնել հարաբերությունները որպես իսլամական պետության դեմ պայքարի առանցքային դաշնակից: Նրանց մեծամասնության դեմ մեղադրանքները հանելը ուղղված է Վաշինգտոնի և Անկարայի միջև լարվածության մակարդակի նվազեցմանը»,- գրում է The Wall Street Journal- ը:
Նշվում է, որ 2018 թ. փետրվարին դատախազությունը հրաժարվել է մեղադրել խաղաղ ցուցարարների վրա հարձակման մեջ մեղադրվող յոթ մարդու: Այնուամենայնիվ, դատախազության կողմից արված մեղադրանքների փաստի մասին համապատասխան հայտարարությունը չի արվել:
Դատախազությունը նաև ասել է, որ Էրդողանի չորս անվտանգության աշխատակիցների և Կանադայի երկու քաղաքացիների դեմ մեղադրանքները մնում են ուժի մեջ:
Արգենտինայի Բելգրանո և Արևմտյան ազգային համալսարանները հայկական համայնքի ջանքերի շնորհիվ չեղարկել են «1915. Օսմանյան Կայսրության ամենաերկար տարին» խորագիրը կրող ժխտողական համաժողովի անցկացումը: Համաժողովը պետք է անցկացվեր Անկարայի համալսարանի հետ համատեղ:
Արգենտինայի Հայ դատի հանձնախմբից տեղեկացնում են, որ համաժողովի մասին հայտարարելուց հետո հայկական համայնքի բոլոր երիտասարդական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություններով, որ անընդունելի է նման բնույթ կրող միջոցառումների անցկացնելու թույլատրումը ակադեմիական միջավայրում, հատկապես մարդու իրավունքների ոլորտի առաջամարտիկ և Հայոց ցեղասպանությունն առաջին ճանաչած երկրում՝ Արգենտինայում:
Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նիկոլյա Սաբունկույանը հետևյալ բովանդակությամբ նամակ է ուղարկել համաժողովի կազմակերպիչներին. «Համաժողովի վերնագրում հղում է արվում տարեթվի, երբ մեկնարկել է Հայոց ցեղասպանությունը և կայսրության, որը իրականացրել է այդ Ցեղասպանությունը, բայց մարդկության դեմ այս հանցագործության մասին որևէ հիշատակում չկա: Համաժողովը նախատեսվում է անցկացնել Անկարայի համալսարանի հետ, որը համարվում է թուրքակայն ուսումնական համակարգի մի մասը և որպես այդպիսին մաս է կազմում այդ երկրի ժխտողական քաղաքականության»:
Սաբունկույանը հիշեցրել է, որ համաժողովներ են անցկացվել Չիլիի, Կոլումբիայի, Պարագվայի. Էկվադորի և Դոմինիկյան Հանրապետության համալսարաններում՝ ընդգծելով, որ անցկացված բոլոր համաժողովները կրել են ժխտողական բնույթ:
Երկու համալսարանների կողմից համաժողովի անցկացումը չեղարկելուց հետո Անկարայի համալսարանի ներկայացուցիչները որոշել են այն անցկացնել Արգենտինայի Հանրապետության Իսլամական կենտրոնում:
1in.am “Science and Technology Park” ընկերությունը, որի գրասենյակը գտնվում է Ադրբեջանի ԳԱԱ բարձր տեխնոլոգիաների պարկում, բարաժող ռազմամթերքի երեք նախատիպ է մշակել։
Նրանցից մեկը՝ «Mini» անվան տակ, գտնվում է դեռևս փորձարկման փուլում։ Նրա զանգվածը 3,5 կիլոգրամ է, թռիչքի տևողությունը՝ 30 րոպե, մարտագլխիկի զանգվածը՝ 0,5-0,7 կգ։ Հարվածի շառավիղը՝ 5-7 կմ։
Երկրորդ նախատիպն ավելի ծանր է՝ մոտ 5 կգ։ Նա նման է իսրայելական Harop բարաժող ռազմամթերքի փոքրացված պատճենին։ Հարվածի շառավիղը՝ 10 կմ է։ Էլեկտրաշարժիչ է օգտագործվում։
Երրորդը՝ «Grand»-ն է՝ 12-15 կգ. ծավալով, թռիչքի տևողությունը 3 ժամ, հարվածի շառավիղը՝ մինչև 20 կմ։ Օգտագործում է ներքին այրման շարժիչ։
Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների մոտ 60 ներկայացուցիչներ, որոնց շարքում հինգ ադրբեջանական կազմակերպություն կա, ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիային կոչ են անում Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու ներկայացնել Իզաբելլա Օսիպովային։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Վրաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Զաուր Խալիլովը։
Օսիպովան չորրորդ անգամ է առաջադրվում Վրաստանի Հանրային հեռարձակողի անդամի պաշտոնին, և ամեն անգամ ազգային փոքրամասնությունների համար անհասկանալի պատճառներով նրա թեկնածությունը չի հաստատվում։ Օմբուդսմենին ուղղված ուղերձի հեղինակների կարծիքով` ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացված լինեն Վրաստանի բոլոր հասարակական կառույցներում, այդ թվում` ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում։
«Մենք ուշադրությունը չենք կենտրոնացնում Բելլա Օսիպովայի ազգության վրա։ Մեզ համար նա առաջին հերթին պրոֆեսիոնալ է, որին մենք` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներս, ցանկանում ենք տեսնել ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում», — ասել է Խալիլովը։
Նրա խոսքով` բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները միաձայն ընտրել են Օսիպովային, քանի որ նա երկար տարիներ լրագրող է աշխատել ՎՀՀ-ում, քաջածանոթ է թեմային, զբաղվում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներով։ Բելլան օմբուդսմենի աշխատակազմի աշխատող է և այդ պաշտոնի ամենահարմար թեկնածուն, բացատրել է Խալիլովը։
Նրան չի անհանգստացնում այն փաստը, որ Օսիպովան էթնիկ հայ է, և կողմ է, որ Օսիպովայի թեկնածությունն առաջադրվի Վրաստանի ադրբեջանցիների համայնքի անունից։ Խալիլովը կարծում է, որ հայերի և ադրբեջանցիների համախմբված համագործակցության նման նախադեպերը, հատկապես այս տարածաշրջանում, պետք է շատ լինեն։
Օսիպովան զերծ է մնում մեկնաբանություններից, քանի որ դեռ վերջնական արդյունքներ չկան։ Եթե Վրաստանի խորհրդարանը հաստատի նրա թեկնածությունը, խոստանում է ընդլայնված քաղաքականություն վարել` վրացական հասարակությունում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների տեղեկատվական ինտեգրացման համար։
Sputnik: Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը երեկ առավոտյան` ժամը 8։40–ին վթարի է ենթարկվել Պավլովյան շրջանում, Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին։ Այն բախվել է Վորոնեժից եկող բեռնատարին։ 8 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և՛ ավտոբուսի, և՛ բեռնատարի վարորդները մահացել են, հայտնում են Վորոնեժի տրանսպորտի վարչությունից։
ՀՀ ԱԻՆ տվյալներով` Հայաստան եկողը «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսն է:
«Մոսկվայից Հայաստան ուղևորվող ավտոբուսը ավտոճանապարհին վազանցել է կայանած ավտոմեքենային, դուրս եկել հանդիպակաց երթուղի, որտեղ բախվել է դիմացից եկող բեռնատարին։ Վարորդները տեղում մահացել են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ավտոբուսում 50 ուղևոր է եղել, բոլորը ՀՀ քաղաքացիներ։ Նրանցից 8–ը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։
Բեռնատարը, որի վարորդը մահացել է, ունեցել է Սանկտ Պետերբուրգի գրանցում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է այն մասին, թե ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը «պատմական ադրբեջանական հողեր են»: Այդ մասին Իլհամ Ալիև ասել է Նովրուզի տոնակատարության կապակցությամբ իր ելույթում:
«Ադրբեջանը «կվերականգնի» իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա:
Նա հավելել է, թե բազում գրքեր ու քարտեզներ կան, որոնք ապացուցում են դա: Նա նշել է նաև, թե պատմական գրքերում ասվում է, որ XIX դարի սկզբում Երևանի խանության բնակչության մեծամասնությունը, իսկ «ավելի հստակ՝ 80 տոկոսը, ադրբեջանցիներ են եղել»:
«Դա պատմական իրողություն է: Թող իմանան նրանք, ովքեր չգիտեն այդ մասին, և գլխավորը՝ թող իմանա Ադրբեջանի երիտասարդությունը: Իմանա, որ ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը Ադրբեջանի պատմական հողերն են»,-ասել է Ալիևը:
Ալիևը նշտլ է նաեւ, որ Ադրբեջանն ակտիվ համագործակցում ենք Եվրամիության եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ, Ադրբեջանը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) ակտիվ անդամ է: Այս հիանալի լանդշաֆտի ֆոնին Հայաստանը լիովին դուրս է տարածաշրջանային համագործակցության բոլոր ձեւերից: Սա բնական է: Քանի որ դա մեր քաղաքականությունն է:
Հիշեցնեն, որ 2018-ի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»:
Ադրբեջանի պահանջով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն արգելել է Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը:
Նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է եղել մարտի 17-ին, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը կինոփառատոնի կազմակերպիչներին տեղեկացրել է ներքին գործերի նախարարության արգելքի մասին:
Կինոփառատոնի կազմակերպիչներից Մելեք Օզմանը հայտարարել է, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության ակտիվ միջամտության հետևանքով:
«Ադրբեջանի հյուպատոսարանը ֆրանսիական մշակույթի կենտրոն պաշտոնական դիմում էր ուղարկել՝ պահանջելով ֆիլմի ցուցադրության արգելումը: Մենք ֆիլմն ուղարկեցինք մշակութային կենտրոն, նրանք էլ դիտել էին ու եկել այն եզրակացության, որ ցուցադրությունն արգելելու համար որևէ պատճառ չկա: Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով փախչում է Իրանում գտնվող իր նախկին ամուսնուց և ապաստան գտնում Արցախի գյուղերից մեկում: Մենք չգիտեինք, որ Ադրբեջանը պետական մակարդակով շատ զգայուն է այդ թեմայի նկատմամբ: Մենք ասացինք, որ ֆիլմում որևէ մեկին նվաստացնող խոսքեր չկան, և մենք չենք կարող հետևել յուրաքանչյուր պետության համար զգայուն թեմաներին: Բայց Ադրբեջանի կառավարությունը տարբեր մակարդակներով դիմեց արտգործնախարարություն, նույնիսկ մինչև նախարար հասան: Արդյունքում Ադրբեջանի կառավարության պահանջով Թուրքիայում ֆիլմի ցուցադրության դեմ միջոցառումներ ձեռնարկվեցին և ահա վերջում եկավ արգելող գրությունը»,- պատմել է Օզմանը:
Աղբյուրը՝ ermenihaber.am
Այն բանից հետո, երբ թուրքական զորքերը մտան Աֆրին, Սիրիայի պատերազմում նոր փուլ կսկսվի։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով քրդական կողմի ներկայացուցչին։
Աֆրինցի պաշտոնյա Օթման Շեյխ Իսայի խոսքերով՝ քաղաքի վրա գրոհը նպատակ ունի մաքրել այն քրդական բնակչությունից։ Նրա խոսքերով՝ զորքը մտցնելուց հետո, ուղիղ առճակատումը կվերաճի պարտիզանական պատերազմի։ «Մեր զորքերը նրանց համար իսկական մղձավանջ կդառնան»,– խոստացել է նա։
Քուրդ պաշտոնյաների և զինվորականների խոսքերով՝ Աֆրինում դեռևս կա դիմադրության մի քանի օջախ։
Ավելի վաղ, մարտի 18-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի Աֆրին քաղաքն ամբողջությամբ ազատագրված է քրդական զինված կազմավորումներից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.